Հունվար 10, 2021 07:48 Asia/Yerevan

Հանուն գթած և ողորմած Աստծո: Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:

Թա Հա սուրայի 13 և 14-րդ  այաներ

وَأَنَا ٱخْتَرْتُكَ فَٱسْتَمِعْ لِمَا يُوحَىٰٓ

إِنَّنِىٓ أَنَا ٱللَّهُ لَآ إِلَٰهَ إِلَّآ أَنَا۠ فَٱعْبُدْنِى وَأَقِمِ ٱلصَّلَوٰةَ لِذِكْرِىٓ

Դու իմ ընտրյալն ես, ուշադիր լսիր , թե ինչ եմ հայտնում քեզ:

Ես միակ Աստվածն եմ: Չկա Ինձանից բացի այլ պաշտեցյալ: Պաշտիր Ինձ ու աղոթիր Ինձ համար:

Նախորդ հաղորդման ժամանակ ասացինք, որ երբ Մովսեսը Մադիանից գնում էր Եգիպտոս, ճանապարհին Աստված դիմեց նրան: Այս այաներն ասում են, որ Աստված  նրան ասաց. «Ես քեզ նշանակել եմ մարգարե, ուրեմն դու սրանից հետո ներշնչվելու ես իմ կողմից: Լսիր իմ խոսքն ու ընդունիր ամբողջ հոգով ու սրտով և բացի  միակ Աստծուց, ուրիշին մի պաշտիր: Պաշտամունքի լավագույն միջոցն աղոթքն է: Մշտապես հիշիր ինձ»:

Չնայած մարգարեները պարտավոր են մարդկանց հրավիրել պաշտել Աստծուն, սակայն Աստված առաջինը դիմում է  մարգարեներին: Եվ սա դաս է բոլոր քարոզիչների համար, որպեսզի նախքան մարդկանց հավատքի հրավիրելն իրենք ապացուցեն իրենց հավատքը և օրինակ ծառայեն ուրիշներին:

Այս այաներից սովորում ենք․

1. Միաստվածության նկատմամբ հավատքն ամենակարևոր սկզբունքն է յուրաքանչյուր կրոնի համար:

2. Բոլոր կրոնների առաջին պատվիրանն Աստծուն պաշտելն է, ինչի դրևսորումն աղոթքն է ու նամազը:

3. Աղոթելու ձևը կարևոր չէ: Կարևորը մարդու հոգին է և Աստծուն հիշատակելը, որն արժևորում է  այս պաշտամունքը:

Թա Հա սուրայի 15 և 16-րդ այաներ

إِنَّ ٱلسَّاعَةَ ءَاتِيَةٌ أَكَادُ أُخْفِيهَا لِتُجْزَىٰ كُلُّ نَفْسٍۭ بِمَا تَسْعَىٰ

فَلَا يَصُدَّنَّكَ عَنْهَا مَن لَّا يُؤْمِنُ بِهَا وَٱتَّبَعَ هَوَىٰهُ فَتَرْدَىٰ

Որովհետև ժամը գալու է։ Ուզում եմ դա գաղտնի պահել, որպեսզի ամեն մարդ իր արարքներին համապատասխան վարձատրվի:

Այնպես չլինի, որ անհավատը, ով կուրացել է իր կրքերից, քեզ արգելի հավատալ դրան (վերջին դատաստանին), եթե վախենում ես կործանվելուց:

 

Այս այաները խոսում են այն մասին, որ չնայած դատաստանի օրվա մասին չգիտեն նույնիսկ մարգարեները և միայն Աստված է այդ մասին տեղյակ, այդ օրը հաստատ գալու է և բոլոր մարդիկ կանգնելու են դատաստանի առաջ: Ոչ ոք չգիտի թե երբ է մահանալու, սակայն ոչ ոք չի կարող փախչել մահից, ուժեղ լինի թե թույլ: Դատաստանի ու հանդերձյալ կյանքի փիլիսոփայությունը Ղուրանում ներկայացվում է այսպես. Աստված բոլորին դատաստանի օրն իր մոտ է կանչելու, որպեսզի յուրաքանչյուրն իր արարքի համար պատասխան տա: Այսինքն` բարեգործը դրախտ է գնալու, իսկ չարագործը` դժոխք: Քանի որ աշխարհում հնարավոր չէ բոլորին պատժել կամ վարձատրել, ուստի աստվածային արդարությունը ստիպում է, որ աշխարհի ավարտին և դատաստանի օրը յուրաքանչյուր ոք իր արարքի արդյունքը տեսնի: Այնուհետև այաներն ասում են. Շատ մարդիկ պատրաստ չեն ընդունել որ աշխարհիկ կյանքից հետո կա հանդերձյալ կյանք: Ուրեմն հավատացյալները չպետք է այդ պատճառով կասկածեն հանդերձյալ կյանքին:

Այս այաներից սովորում ենք․

1. Դատաստանի օրն անպայման գալու է, չնայած դրա օրը պարզ չէ:

2. Դատաստանի օրը չեն ընդունում նրանք, ովքեր ցանկանում են շարունակել իրենց ցոփ կյանքը, ցանկանում են իրենց անբարո քայլերի համար հանգիստ զգալ ու պատասխան չտալ դրա համար:

3. Հավատացյալները պետք է ամուր լինեն իրենց հավատքի մեջ, որպեսզի չմոլորվեն:

Թա Հա սուրահի 17 և 18-րդ այաներ

وَمَا تِلْكَ بِيَمِينِكَ يَٰمُوسَىٰ

قَالَ هِىَ عَصَاىَ أَتَوَكَّؤُا۟ عَلَيْهَا وَأَهُشُّ بِهَا عَلَىٰ غَنَمِى وَلِىَ فِيهَا مَـَٔارِبُ أُخْرَىٰ

 

Ո՛վ Մովսես, ի՞նչ ես բռնել աջ ձեռքումդ:

Մովսեսը պատասխանեց. «Գավազանս, Տե՛ր: Ես հենվում են դրան ու դրանով տերևներ հավաքում ոչխարներիս համար, բացի այդ, դա ինձ պետք է գալիս նաև այլ բաների համար»։

Աստված ցանկանում էր Մովսեսին հնարավորություն տալ, որպեսզի հրաշք գործի և իր ճշմարտացի լինելն ապացուցվի: Եվ Աստված նրան հնարավորություն տվեց ձեռնափայտից օգտվել որպես հրաշքի: Նա Մովսեսին հարցրեց թե ինչ է նրա ձեռքում: Բնականաբար Աստված գիտեր պատասխանը: Սակայն այդ հարցը նրա համար էր, որպեսզի Մովսեսն այդ ձեռնափայտով հրաշքներ գործի: Սակայն Մովսեսը տեղյակ չէր այդ մասին և շատ սովորական պատասխան տվեց:

Հաջորդ հաղորդման ժամանակ կխոսենք այն մասին, թե ինչպես Մովսեսը ձեռնափայտով հրաշքներ գործեց և ցույց տվեց, որ սովորական հովվի փայտը կարող է հրաշքներ գործել:

Այս այաներից սովորում ենք․

1. Հովվությունը մարգարեների գործերից է եղել: Դժվար աշխատանք, որն ուներ մեծ պատասխանատվություն:

2. Աստված իր ուժը ցույց տալու համար օգտվում է սովորական իրերից, այդ թվում` ձեռնափայտից:

Պիտակ