Ելք դեպի լույս 540
Հանուն գթած և ողորմած Աստծո։ Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:
Թա Հա սուրայի 19-21-րդ այաներ
قَالَ أَلْقِهَا یَٰمُوسَىٰ
فَأَلْقَىٰهَا فَإِذَا هِىَ حَیَّةٌۭ تَسْعَىٰ
قَالَ خُذْهَا وَلَا تَخَفْ ۖ سَنُعِیدُهَا سِیرَتَهَا ٱلْأُولَىٰ
Աստված ասաց. «Նետիր այդ գավազանը, ո՛վ Մովսես»:
Մովսեսը հնազանդվեց, և գավազանը օձ դարձավ ու սկսեց արագորեն սողալ գետնի վրա:
Աստված ասաց՝ մի՛ վախեցիր ու բռնիր այն: Այն կրկին կվերադառնա իր նախկին վիճակին:
Այս այաները խոսում են ձեռնափայտի մասին ու թե ինչպես հրաշք տեղի ունեցավ ու ձեռնափայտը վերածվեց օձի: Բնականաբար, Մովսեսն ինքն էլ դա տեսնելով վախեցավ, քանի որ Աստված նրան չէր ասել այդ մասին: Իհարկե այս բնական վախը ցույց է տալիս, որ այդ հրաշքն աստվածային բնույթ էր կրում, քանի որ կախարդները չեն վախենում իրենց կախարդություններից:
Այս այաներից սովորում ենք․
1.Աստված է, որ կյանք է նվիրում ու այն խլում: Ինչպես որ կարող է օձը դարձնել ձեռնափայտ և հակառակը: Դա Աստծո համար դյուրին գործ է:
2. Մարդկանց հավատքի հրավիրելու համար պետք է պատրաստ լինել: Ինչպես որ երբ Մովսեսը պետք է ձեռնափայտը նետեր Փարավոնի առաջ, նախապես պետք է պատրաստ լիներ դրան:
Թա Հա սուրայի 22 և 23-րդ այաներ
وَاضْمُمْ یَدَکَ إِلَى جَنَاحِکَ تَخْرُجْ بَیْضَاء مِنْ غَیْرِ سُوءٍ آیَةً أُخْرَى
لِنُرِیَکَ مِنْ آیَاتِنَا الْکُبْرَى
Ձեռքդ տար ծոցդ, երբ դուրս բերես՝ կտեսնես, որ առանց վնասվելու ճերմակել է: Սա (Աստծո զորության) մի այլ նշան է:
Մենք քեզ մեծ հրաշքների ականատեսը կանենք:
Մովսեսի հրաշագործությունը կայանում էր նրանում, որ երբ Մոսվեսն իր ձեռքը տանում էր ծոցն ու դուրս էր բերում, նրա ձեռքը փայլում էր: Չնայած հնգամատյանում այս փաստը խեղաթյուրվել է և նշվել է, որ Մովսեսի ձեռքի սպիտակությունը եղել է նրա հիվանդության պատճառով: Իհարկե, Մովսեսը գործել է նաև այլ հրաշքներ, սակայն այս երկուսը շատ կարևոր են եղել:
Այս այաներից սովորում ենք․
1. Աստված մեծ ուժ ունի և կատարում է այն, ինչ ցանկանում է, լինի դա մարդու թե որևէ իրի կապակցությամբ:
2. Մարգարեները պետք է տեսնեին աստվածային այաները, որպեսզի ամբողջ էությամբ կատարեին իրենց ծանր պարտականությունները:
Թա Հա սուրահի 24-րդ այա
اذْهَبْ إِلَى فِرْعَوْنَ إِنَّهُ طَغَى
Գնա՛, գտիր Փարավոնին: Նա անցել է ամբարիշտության սահմանները:
Երբ Մովսեսը դառնում է մարգարե, նրա առաջին պարտականությունը լինում է Փարավոնի մոտ գնալը, ով իրեն համարում էր Աստված և մարդկանց ստրկացնելով, բռնանում էր նրանց վրա: Քանի որ մարգարեները պարտավոր են առաջնորդել մարդկանց, Մովսեսը պետք է գնար Եգիպտոսի ժողովրդի մոտ: Սակայն մինչ այդ նա պետք է հայտնվեր Փարավոնի մոտ, ով անբարոյականության ու բռնության աղբյուր է հանդիսանում: Մի հասարակության մեջ, որտեղ մարդիկ չեն կարողանում վճռել իրենց կամքն ու ենթարկվում են բռնության, Աստծո մարդկանց առաջին պարտականությունը բռնության դեմ պայքարելն է, որպեսզի հարմար պայմաններ ստեղծվեն Աստծուն ծառայելու համար: Որևէ հասարակություն բարեփոխելու համար, նախ պետք է սկսել նրա ղեկավարներից, ոչ թե մարդկանցից, ովքեր ենթարկվում են մի վարչակարգի, որը դուրս է աստվածային ու մարդկային արժեքներից, որտեղ իշխում է բռնությունը և որը ժխտում է արդարությունն ու ճշմարտությունը: Ղուրանում անհավատությունը թաղութի կամ բռնատիրոջ և նրա նկատմամբ, ով ապստամբում է Աստծո դեմ, Աստծո նկատմամբ հավատքի սկիզբն է: Պատմության ընթացքում Աստծո մարգարեները կանգնել են բռնատերերի և նրանց դեմ, ովքեր չեն հնազանդվել Աստծուն: Մարգարեները պայքարել են նրանց դեմ ու նույնիսկ զոհել իրենց կյանքը:
Այս այայից սովորում ենք․
1․Կրոնը չպետք է առանձնացնել քաղաքականությունից:
2․Մարգարեները մարդկանց առաջնորդելու համար կռվում էին բռնատերերի դեմ:
Այդ պայքարում մարգարեները պետք է կատարեին առաջին քայլը, իսկ մարդիկ` հետևեին նրանց, որովհետև սա պարտականություն է, ոչ թե քաղաքական ներկայացում:
Աստված Ձեզ պահապան: