Ելք դեպի լույս 541
Հանուն գթած և ողորմած Աստծո։ Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:
Թա Հա սուրահի 25-28-րդ այաներ
قَالَ رَبِّ اشْرَحْ لِی صَدْرِی
وَاحْلُلْ عُقْدَةً مِّن لِّسَانِی
Մովսեսն ասաց՝ Տե՛ր, բաց սիրտս:
Եվ իմ գործը հեշտացրու:
Քանդիր լեզվիս կապերը:
Որպեսզի խոսքս հասկանան:
Այս այաներում ասվում է որ Մովսեսի`այս աստվածային մարգարեի պարտականություններից էր գնալ Փարավոնի պալատ և ապստամբել նրա դեմ: Չնայած որ մարգարները պետք է առաջնորդեն մարդկանց, սակայն այնտեղ, որտեղ հասարակությունը հայտնվում է բռնատերերի, ինչպես` փարավոնի իշխանության տակ, մարդկանց առաջնորդելուց առաջ նրանց պետք է ազատել իշխանավորներից: Եվ պետք է պատրաստ լինել դրա համար: Ուստի Մովսեսն Աստծուց խնդրում է իրեն ուժ տալ և պայմաններ ստեղծել այդ պայքարի համար: Նա Աստծուն խնդրում է իրեն հնարավորություն տալ խոսել պարզ: Մովսեսի հաջողությունը կայանում էր նրանում, որ պատասխանատվությունից փախչելու փոխարեն, նրան խնդրում էր աջակցել իրեն` վերացնելու արգելքները և հաջողությամբ պսակելու իր գործը: Մյուս կողմից նրա լեզուն ավելի սահուն էր դարձել ու նա խնդրում էր, որ ինքը կարողանա ավելի պարզ խոսել ու իր հոգին պատրաստ լինի նվիրվելու այս գործին:
Այս այաներից սովորում ենք․
1. Հասարակությունը փոխելու փոխարեն պետք է փոխել նրա ղեկավարներին և եթե նրանք դիմադրեն, նրանց դեմ պետք է պայքարել:
2. Դիմացկանությունն ու համբերությունը մեծ գործեր կատարելու գրավականն են:
3. Մեծ գործեր կատարելու համար պետք է լինել պատասխանատու: Մարդը պետք է Աստծուց խնդրի իրեն հնարավորություն տալ ճիշտ անել իր գործը:
4. Քարոզիչների խոսքը պետք է լինի պարզ ու հասկանալի, որպեսզի մարդիկ ճիշտ հասկանան:
Թա Հա սուրահի 29-32-րդ այաներ
وَاجْعَل لِّی وَزِیرًا مِّنْ أَهْلِی
Իմ ընտանիքից մի օգնական տուր ինձ:
Թող դա լինի իմ Ահարոն եղբայրը:
Նրանով ինձ ուժ տուր:
Եվ թող նա ինձ աջակցի:
Մովսեսն Աստծուց խնդրեց, որ այդ ծանր գործում իր եղբայր Ահարոնն օգնի իրեն: Պետք է ասել, որ Ահարոնը երեք տարով մեծ էր իր եղբորից և ուներ ճարտար լեզու: Նա մահացավ Մովսեսից շուտ: Մովսեսի խնդրանքով, Ահարոնը նույնպես մարգերության պարտականություն ստացավ Աստծո կողմից և դարձավ Փարավոնի դեմ պայքարում Մովսեսի աջակիցը:
Այս այաներից սովորում ենք․
1. Մեծ գործեր անելիս պետք է ապավինել Աստծուն և խնդրել ուրիշների աջակցությունը:
2. Գործընկեր լինելը ոչ միայն առևտրատնտեսական, այլ նաև կրոնական գործերում, խրախուսելի է: Այդպիսով կարելի է օգտվել ուրիշների փորձից:
3. Բարեկամների` գործընկեր լինելը նպաստում է գործը հաջողությամբ պսակվելուն:
Թա Հա սուրահի 33-36-րդ այաներ
قَالَ قَدْ أُوتِیتَ سُؤْلَکَ یَا مُوسَى
Որպեսզի առատորեն Քեզ գովաբանենք...
Ու Քեզ շատ հիշենք:
Որովհետև Դու մեզ շնորհ արեցիր Քո ուշադրությամբ:
Ո՛վ Մովսես, քո խնդրանքն ընդունված է: Ես կատարեցի քո խնդրանքը:
Այս այաներում ասվում է, որ Մովսեսի նպատակն էր ուշադրություն դարձնել մարդկանց, հետևել Աստծուն և հեռու մնալ անհավատությունից ու կռապաշտությունից: Եվ սա նրա կյանքի միակ նպատակն էր: Իհարկե բոլոր հավատացյալներն էլ ցանկանում են հետևել Աստծուն: Սակայն միայն մարգարեներն են կարողացել հասարակությունը մաքրել անհավատությունից և կռապաշտական սուտ թագավորությունները վերացնել աշխարհի երեսից: Փարավոնի դեմ կարող է կանգնել նա, ով ապավինի Աստծուն: Մովսեսն ու Ահարոնը հենց այդ հավատքով առաջ գնացին ու Աստված կատարեց նրանց ցանկությունը:
Այս այաներից սովորում ենք․
1. Մարգարեների նպատակը եղել է վերացնել կռապաշտական համակարգն ու ստեղծել միաստվածային համակարգ:
2. Աղոթելը մեր պարտականությունն է, չնայած որ Աստված տեղյակ է ամեն ինչից: