Ելք դեպի լույս 542
Հանուն գթած և ողորմած Աստծո։Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:
Թա Հա սուրահի 37-39-րդ այաներ
وَلَقَدْ مَنَنَّا عَلَیْکَ مَرَّةً أُخْرَى
إِذْ أَوْحَیْنَا إِلَى أُمِّکَ مَا یُوحَى
Նախկինում քեզ ցույց էինք տվել Մեր գթության ապացույցները:
Երբ մորդ հայտնեցինք այն, ինչ պիտի հայտնեինք:
Որդուդ մի կողովի մեջ դիր, ու թող նա լողա Նեղոսի ջրերի վրայով: Նեղոսը նրան դեպի ծովը կտանի, և Իմ ու նրա թշնամին որդուդ կհանի ծովից: Ու Ես որդուդ հանդեպ սեր կներշնչեմ նրան: Նա պիտի մեծանա իմ հովանավորությամբ:
Այս այաները, դիմելով Մովսեսին, ասում են. Մենք անցյալում նույնպես աջակցեցինք քեզ, որպեսզի Փարավոնի պալատ գնաս: Այդ ժամանակ Փարավոնը պատվիրել էր սպանել բոլոր նորածին տղաներին: Մենք քո մորը ներշնչեցինք, որ քեզ դնի ծղոտից արկղի մեջ ու հանձնի գետի ջրին: Ապա գետին պատվիրեցինք, որ քեզ առողջ հասցնի մինչև փարավոնի պալատ: Այնտեղ, փարավոնին ու նրա կնոջը բերեցինք գետի մոտ, որպեսզի քեզ գտնեն ջրում ու ընդունեն որպես իրենց զավակը: Սակայն դու նրանց թշնամին էիր ու նրանք քեզ մեծացրեցին: Այս ամենը գթություն էր քո նկատմամբ, որպեսզի փրկվես մահից»:
Այս այաներից սովորում ենք․
1. Աստծո կամքն իշխում է ամեն ինչի վրա: Ինչպես որ փարավոնը չէր ցանկանում, որ Մովսեսը ծնվեր, սակայն Աստծո կամքով, նա մեծացավ հենց փարավոնի տանը:
2. Աստված այնպես է անում, որ մարդիկ սիրեն իրենց մարգարեներին:
Թա Հա սուրահի 40-րդ այա
Մի օր քույրդ պտտվում էր գետի մոտ: Նա ասաց. «Կուզե՞ք, որ ձեզ համար մի ստնտու նշանակեմ»: Մենք քեզ վերադարձրինք մորդ մոտ, որպեսզի նրա սիրտը հանգստանա, ու արցունքները չորանան: Դու սպանեցիր մի եգիպտացու, բայց մենք քեզ ազատեցինք պատժից ու հետո մի քանի անգամ փորձության ենթարկեցինք: Դու երկար տարիներ բնակվեցիր մադենականների մեջ ու հետո եկար այստեղ՝ հնազանդվելով Իմ հրամանին:
Մովսեսի կյանքում մի քանի կանայք կարևոր դերակատարություն են ունեցել: Նրանցից մեկը Մովսեսի մայրն էր, ով Աստծո հրամանով Մովսեսին գցեց գետը: Երկրորդը նրա քույրն էր, որ գնաց փարավոնի պալատ և այնպես արեց, որ իր մայրը դառնա Մովսեսի խնամակալը; Նրա կինը, ով մշտապես եղել է Մովսեսի կողքին և փարավոնի կինը` Ասիեն, ով մեծ դեր կատարեց Մովսեսի կյանքում: Նա թույլ չտվեց, որ փարավոնը սպանի երեխային, փրկելով Մովսեսի կյանքը: Իհարկե Աստված ցանկանում էր Մովսեսին դարձնել Իսրայելի ժողովրդի առաջնորդը: Եվ նրան տարբեր ձևերով փորձում էր , որպեսզի պատրաստի այդ առաքելության համար: Այնուհետև Աստված նրան վերադարձրեց Եգիպտոս: Երիտասարդ ժամանակ Մովսեսի համար տեղի են ունենում տարբեր դեպքեր: Օրինակ մի անգամ նա ճանապարհին տեսնում է երկու հոգու, որ կռվում էին: Նրանցից մեկը եգիպտացի էր, մյուսը` փարավոնի կողմնակիցներից: Մովսեսը հարվածում է փարավոնի կողմնակցին ու սպանում նրան: Այդ պատճառով, Մովսեսը Եգիպտոսից փախչում է և գնում Մադիան, որտեղ ամուսնանում է Շոայբի դստեր հետ: Այս մասին խոսվում է նաև Ղեսաս սուրահում:
Այս այայից սովորում ենք․
1. Աստված հատուկ տեղ է տվել մորը: Ուստի արարիչը հնարավորություն ստեղծեց, որպեսզի Մովսեսը վերադառնա իր մոր մոտ:
2. Աստծո մարդիկ ծանր պարտականություն ստանալու համար անցնում են դժվար փորձություններից:
Թա Հա սուրահի 41 և 42-րդ այաներ
وَاصْطَنَعْتُکَ لِنَفْسِی
اذْهَبْ أَنتَ وَ أَخُوکَ بِآیَاتِی وَلَا تَنیَا فِی ذِکْرِی
Ես քեզ ընտրեցի, որպեսզի կատարես Իմ կամքը:
Գնացե՛ք, դու և եղբայրդ՝ հրաշք գործելու կարողությամբ օժտված, ու ինձ մի մոռացեք:
Այս այաներում Աստված ցույց է տալիս Մովսեսի նկատմամբ իր անսահման գթությունն, ասելով. Այն բոլոր դժվարությունները որ կրել ես, նրա համար են, որ կոփվես ու կատարես մեր պահանջները: Հիմա ամեն ինչ պատրաստ է քո առաքելության համար: Ուրեմն եղբորդ հետ ճանապարհվիր, որպեսզի իմ խոսքը տարածես ու հրաշքներ գործես: Ճանապահին ոչ մի բանի վրա չկասկածես, ու թող ոչ մի բան քեզ չթուլացնի, որովհետև ես քո կողքին եմ ու աջակցում եմ քեզ:
Այս այաներից սովորում ենք․
1. Մարգարեները սովորական մարդիկ չեն: Նրանք ծնված օրից դաստիարակվում են Աստծո հսկողությամբ, որպեսզի կարողանան ընդունել ծանր պարտականություններ:
2. Աստծո մարդկանց հաջողության գաղտնիքը կայանում է նրանում, որ նրանք ուշադիր են արարչին, ուստի ամենայն քաջությամբ առաջ են գնում ու ոչնչից չեն վախենում :
Աստված Ձեզ պահապան։