Հունվար 10, 2021 08:21 Asia/Yerevan

Հանուն գթած և ողորմած Աստծո: Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս» հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:

Թա Հա սուրահի 43 և 44-րդ այաներ

اذْهَبَا إِلَى فِرْعَوْنَ إِنَّهُ طَغَى

فَقُولَا لَهُ قَوْلًا لَّیِّنًا لَّعَلَّهُ یَتَذَکَّرُ أَوْ یَخْشَى

Գնացե՛ք փարավոնի մոտ, քանզի նա ամբարիշտ է դարձել:

Քաղցր լեզվով խոսեք նրա հետ, որպեսզի բացի աչքերը և երկնչի:

Մովսեսի ու նրա եղբոր` Ահարոնի առաջին առաքելությունն այն է, որ փարավոնին հրավիրեն հավատքի գալ,  հավատալ միակ Աստծուն ու հրաժարվել Իսրայելի ժողովրդի դեմ բռնություն գործադրել: Այն համակարգում, որտեղ բոլոր գործերի ղեկավարը փարավոնն է, յուրաքանչյուր բարեփոխություն պետք է սկսվեր նրանից: Նա էր բոլոր դժվարությունների պատճառը: Պարզ է, որ այդ քարոզը պետք է հնչեր շատ փափուկ, որպեսզի նա ընդուներ տրամաբանական պատճառներն ու հավատքի գար, կամ աստվածավախությունը նրան ստիպեր հրաժարվել  բռնությունից:

Այս  այաներից սովորում ենք․

1. Մարգարեները ոչ միայն հեռու չէին քաղաքական ու սոցիալական հարցերից, այլ նրանց առաջին առաքելությունն Աստծո կողմից եղել է հասարակությունը բարեփոխելը: Այս բարեփոխման արդյունքները նկատելի են դառնում  տնտեսական,  սոցիալական և քաղաքական սպարեզներում:

2. Բռնի ուժով կամ  խոսքով հնարավոր չէ ուրիշներին ստիպել ընդունել մեր խոսքը։

Թա Հա սուրահի 45 և 46-րդ այաներ

قَالَا رَبَّنَا إِنَّنَا نَخَافُ أَن یَفْرُطَ عَلَیْنَا أَوْ أَن یَطْغَى

قَالَ لَا تَخَافَا إِنَّنِی مَعَکُمَا أَسْمَعُ وَأَرَى

Ասացին.«Տե՛ր, մենք վախենում ենք, որ գուցե մեր դեմ բռնություն կիրառի կամ ամբարիշտ արարքներ գործի»:

Աստված ասաց․«Ոչ մի բանից մի վախեցեք: Ես ձեզ հետ եմ, ձեզ պիտի լսեմ ու ձեզ պիտի տեսնեմ»:

Անշուշտ, փարավոնի պալատում հայտնվելը, և այն էլ նրան հավատքի հրավիրելու նպատակով, վտանգավոր ու անկանխատեսելի քայլ էր: Հնարավոր էր, որ  նախքան նրանք սկսեին խոսել Աստծո այաների մասին, ձերբակալվեին ու խոշտանգման ենթարկվեին: Մյուս կողմից, Իսրայելի ժողովրդի նկատմամբ ճնշումները կարող էին ավելի մեծանալ: Ուստի Մովսեսն ու իր եղբայրն Աստծո հետ խոսում են այդ վախի մասին: Աստված նրանց վստահություն է  տալիս, որ իրենց կողքին է, շեշտելով. Ես տեղյակ եմ այն ամենի մասին, ինչ կատարվում է  ձեր ու փարավոնի միջև: Մի մտահոգվեք:

Այս այաներից սովորում ենք․

1. Յուրաքանչյուր քայլ կատարելիս պետք է մտածել հետևանքների մասին:

2. Հավատքն առ այն, որ Աստված ամենուր է և լսում ու տեսնում է մեզ, պատճառ է դառնում, որ հավատացյալներն դժվարությունների ժամանակ ավելի ամուր լինեն:

Թա Հա սուրահի 47 և 48-րդ այաներ

فَأْتِیَاهُ فَقُولَا إِنَّا رَسُولَا رَبِّکَ فَأَرْسِلْ مَعَنَا بَنِی إِسْرَائِیلَ وَلَا تُعَذِّبْهُمْ قَدْ جِئْنَاکَ بِآیَةٍ مِّن رَّبِّکَ وَالسَّلَامُ عَلَى مَنِ اتَّبَعَ الْهُدَى

إِنَّا قَدْ أُوحِیَ إِلَیْنَا أَنَّ الْعَذَابَ عَلَى مَن کَذَّبَ وَتَوَلَّى

 Գնացեք ու ասեք նրան. «Մենք Աստծո առաքյալներն ենք: Թույլ տուր, որ Իսրայելի որդիները մեզ հետ մեկնեն: Նրանց այլևս մի տանջիր: Մենք հրաշքներ ենք բերել քեզ համար քո Արարչի կողմից։ Թող խաղաղություն իջնի նրա վրա, ով ընթանում է ուղիղ ճանապարհով»:

Նրանք, որ մեզ ստախոս հռչակելով մոլորության մեջ են մնում, պետք է պատժվեն: Այս բանն Աստված հայտնեց մեզ:

Մեկ անգամ ևս Աստված հրամայում է  շարժվել դեպի փարավոնը: Եվ այն, ինչ Մովսեսն ու Ահարոնը պետք է ասեն փարավոնին, հիշեցնում է նրանց: Առաջին հերթին նրանք պետք է փարավոնի լծից ազատեին Իսրայելի ժողովրդին: Երկրորդ հերթին պետք է ներկայացնեին աստվածային այաներն ու հրաշքները, քաջալերանքով ու սպառնալիքով: Դրանից հետո պետք է ստանային աստվածային գթությունը, երբ հաստատվեր ճշմարտությունը: Հետաքրքիր է, որ Մովսեսը հենց առաջին հանդիպման ժամանակ պետք է պաշտպաներ կարիքավորների շահերը: Նա պետք է ասեր. Մենք Աստծո կողմից ենք ու եկել ենք քեզ փրկելու անհավատությունից, որպեսզի դու հավատաս միակ Աստծուն: Սա ցույց է տալիս, թե կրոնական առաջնորդներն ինչպիսի պատասխանատվություն ունեն մարդկանց նկատմամբ: Այս քայլը նաև նրա համար էր, որպեսզի փարավոնը, եթե անգամ չի հավատում Աստծուն, հրաժարվի բռնությունից ու Իսրայելի ժողովրդին ազատի ստրկությունից:

Այս այաներից սովորում ենք․

1. Քարոզի ժամանակ նախ պետք է գնալ ղեկավարների մոտ, որովհետև նրանք կարող են բարեփոխել հասարակությունը:

2. Բռնատերերի դեմ պայքարը և մարդկանց ազատությունը եղել է բոլոր մարգարեների առաքելություններից:

3. Հասարակության  ու մարդու անվտանգությունն ու առողջությունն աստվածային ուսմունքներին հետևելն է: Հակառակ դեպքում, բազմաթիվ են լինելու դժվարություններն աշխարհիկ կյանքում: Իսկ հանդերձյալում նրանց պատիժ է սպասվում:

Աստված Ձեզ պահապան։

Պիտակ