Փետրվար 07, 2021 12:14 Asia/Yerevan

Բարի երեկո հարգարժան   տիկնայք ու պարոնայք, տատիկներ ու պապիկներ, աղջիկներ ու տղաներ մեր շատ սիրելի ունկնդիրներ: Շնորհակալություն ձեզ որ նախապատվությունը տվել եք հայերեն ռադիոժամին։ Ձեզ սիրով ողջունում է  Հայերեն ռադիոժամի ողջ անձնակազմը և բոլորիդ մաղթում առողջություն, լավ տրամադրություն և հոգու ջերմություն։

«Մարդ այնքան մեծ է, ինչքան որ նա ընդունակ է ուրիշներին սիրելու:

Երբ սիրում ես քո ընկերին, ավելի մեծ ես, քան եթե սիրես միայն քեզ՝ միայն քո ես-ը:

Երբ սիրում ես մի ամբողջ ժողովուրդ, ավելի մեծ ես, քան եթե սիրես միայն ընկերիդ:

Մարդկությունը սիրիր ― մարդկության չափ մեծ կլինես։

Տիեզերքը սիրիր ― տիեզերքի չափ մեծ կլինես»:

                                                                                       Ա. Իսահակյան

 

Հարգարժան ունկնդիրներ օրերս շնորհակալությամբ ստացել ենք Թեհրանի «Մարիամ Աստվածածին» Բարեգործական  Կենտրոնի կողմից հրատարակված «Շողեր» 2021 թվականի գունագեղ օրացույցը, որն ուղեկցելու է մեզ մի ամբողջ տարի։

Օրացույցը կազմել է տիկին Ադրինե Ղուկասյանը(Գավաֆյան)։ Նա օրացույցում գրել է-«Այս օրացույցի ստեղծման մտահղացումից մինչև նրա հրատարակումը,մի նպատակ եմ հետապնդել, այն,որ օրացույցս ջերմություն պարգևի նրա էջերը թերթողին և ծառայի նրան, որպես հարազատ հուշարար»։

Հայերեն ռադիոժամի անունից  ողջունում ենք Հարգարժան տիկին Տեր Ղուկասյանի գեղեցիկ նախաձեռնությունը և շնորհակալություն հայտնում  նրան  և «Մարիամ Աստվածածին» Բարեգործական Կենտրոնին։

Նշենք,որ «Մարիամ Աստվածածին» Բարեգործական Կենտրոնը իր գործունեությունը սկսել է 2020 թվականին՝ Պրն․ Արբի Թեյմուրյանի ջանքերով, Իմամ Խոմեյնիի անվան օգնության կոմիտեի թույլտվությամբ և Գերաշնորհ Տեր Սեպուհ արք Սարգսյանի բարձր հովանավորությամբ։ Կենտրոնը ֆինանսավորվում է հայտնի գործարար և  բարերար ՊրնՀենրիկ Տեր-Ղուկասյանի և այլ բարերարների կողմից։

Կենտրոնի առաքելությունն է

 Լուծել համայնքի խոցելի խավի սոցիալական խնդիրները։

 Օժանդակել կարիքավոր ընտանիքներին։

Հովանավորել ծնողազուրկ և աշխատող անչափահաս երեխաներին։

Ստեղծել աշխատատեղեր

«Մարիամ Աստվածածին» Բարեգործական  Կենտրոնին մաղթում ենք ամենայն հաջողություն իր  վսեմ առաքելության իրականացման ճանապարհին։

 

 

Պիտակ