Ողջույն բարեկամ-251
Փետրվար 14, 2021 12:12 Asia/Yerevan
Բարի երեկո հարգարժան ռադիոլսող բարեկաներ: Ձեզ մաղթում ենք հաճելի երեկո։ Դուք լսում եք ԻԻՀ Ձայնի հայերեն Ռադիոժամը, Եթերում է «Ողջույն բարեկամ» հաղորդաշարը:
Այսօր Փետրվարի 14-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշեց Տեառնընդառաջը` քառասուն օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը և Բուն Բարեկենդանը։ Տեառընդառաջի նախօրեին՝ փետրվարի 13-ին, երեկոյան ժամերգությունից հետո եկեղեցիներում տեղի ունեցավ Նախատոնակի հանդիսավոր արարողություն։ Այսօր նաև նորապսակների օրհնության օրն է։
Բուն Բարեկենդանը նախորդում է Մեծ Պահքին և այս տարի համընկել է Տեառնընդառաջի տոնին:
Շնորհավորում ենք Տեառնընդառաջ և Բուն Բարեկենդան տոների և նորապսակների օրհնության օրվա կապակցությամբ։ Բոլոր նորապսկաներին մաղթում ենք անսահման երջանկություն։