Օգոստոս 26, 2021 09:19 Asia/Yerevan

Հանուն գթած և ողորմած Աստծո:Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:

Մոմենուն սուրահի 91 և 92-րդ այաներ

«مَا اتَّخَذَ اللَّهُ مِن وَلَدٍ وَمَا کَانَ مَعَهُ مِنْ إِلَهٍ إِذاً لَّذَهَبَ کُلُّ إِلَهٍ بِمَا خَلَقَ وَلَعَلَا بَعْضُهُمْ عَلَى بَعْضٍ سُبْحَانَ اللَّهِ عَمَّا یَصِفُونَ»،

«عَالِمِ الْغَیْبِ وَالشَّهَادَةِ فَتَعَالَى عَمَّا یُشْرِ‌کُونَ»

Աստված որդի չունի, և Իրենից բացի այլ աստված չկա: Եթե լիներ, յուրաքանչյուր աստված կուզենար տիրանալ արարչագործությանն ու իր մրցակցից ավելի վեր բարձրանալ: Փառք Բարձրյալին: Հեռու նրանից այս սրբապղծությունները:

 

Նրա աչքը թափանցում է գաղտնիքի ստվերի մեջ: Նա ամեն բան տեսնում է:Նա ավելի վեհ է, ոչ մեկին Իրեն հավասար  չի կարելի դասել։

Նախորդ  հաղորդման ժամանակ անդրադարձանք Աստծո բացարձակ իշխանությանը: Այս այաներն անդրադառնում են որոշ սնոտիապաշտական հավատալիքներին, որոնք վերաբերում են Աստծուն: Օրինակ, որոշ հավատացյալներ, ինչպես՝ քրիսոտնյաներն ասում են, որ Աստված ունի որդի: Իսկ Մեքքայի կռապաշտները հրեշտակներին Աստծո դուստրերն էին համարում: Դրանից բացի, պատմության ընթացքում, տարբեր ազգեր ու ժողովուրդներ բազմաստված էին: Ի պատասխան, այս այաներն ասում են, որ երկնքում ու երկրի վրա տիրում է մի համակարգ և բոլոր կենդանի էակները հետևում են այդ համակարգին: Իսկ դա վկայում է, որ նրանք ենթարկվում են կոնկրետ օրենքի: Եթե ընդունենք, որ նրանք ունեն տարբեր աստվածներ, բնականաբար, խախտվելու է արարչագործության ողջ համակարգը: Բացի դրանից, հնարավոր է, որ աստվածներից մեկը մուտք գործի մյուս Աստծո ոլորտ և փորձի իր իշխանությունը տարածել այնտեղ: Եթե անգամ այդ աստվածներին իմաստուն և ամենակարող համարենք, հենց այն փաստը, որ մենք ընդունում ենք, որ նրանք շատ են, նշանակում է, որ նրանք նաև տարբեր են: Իսկ այնտեղ, որտեղ կա տարբերություն, ամբողջ տիեզերքում կառաջանա հակասություն:

Այս այաներից սովորում ենք․

1. Աստված չունի ոչ մի բանի կարիք: Աստված բացարձակ ճշմարտությունն է: Նա ոչ որդի ունի և ոչ էլ իրեն հավասար մեկը:

2. Աստված ամենակարող է և սխալ է նրա մասին որևէ սնոտիապաշտական կարծիք ունենալ:

 

Մոմենուն սուրահի 93-95-րդ այաներ

 

«قُل رَبِّ إِمَّا تُرِ‌یَنِّی مَا یُوعَدُونَ»

«رَ‌بِّ فَلَا تَجْعَلْنِی فِی الْقَوْمِ الظَّالِمِینَ»

«وَإِنَّا عَلَى أَن نُّرِ‌یَکَ مَا نَعِدُهُمْ لَقَادِرُ‌ونَ»

 

Ասա՛.«Տե՛ր, ցույց տուր ինձ այն չարչարանքները, որ պատրաստել ես նրանց համար»:

 

Տե՛ր,ինձ նենգամիտների հետ մի խառնիր:

 

Մենք կարող ենք քեզ ցույց տալ չարերի համար նախատեսված պատիժները:

 

Ժխտելով անհավատների սխալ տեսակետը, այս այաներն ասում են, որ նույնիսկ մարգարեն է ապավինում Աստծուն այն մտքից, որ կարող է կռապաշտների ու անհավատների հետ համագործակցել, քանի որ գիտի, որ ոչ ոք չի կարող դիմանալ Աստծո պատժին ոչ աշխարհիկ և ոչ էլ հանդերձյալ կյանքում: Բադրի պատերազմում կռապաշտների պարտությունը հենց աստվածային զայրույթի ցուցադրությունն էր, քանի որ մի փոքրիկ հավատացյալների խումբ կարողացավ պարտության մատնել անհավատների բանակին, ինչը կարող է դաս լինել պատմության համար: Իհարկե, Աստված միշտ էլ ժամանակ է տալիս անհավատներին ու կռապաշտներին, որպեսզի նրանք հնարավորություն ունենան վերադառնալ ու ապաշխարել:

Այս այաներից սովորում ենք․

1. Չպետք է ուղեկից լինել բռնատերերին, որովհետև հնարավոր է, որ նրանց հետ միասին կրեք նրանց չարագործությունների հետևանքները:

2. Չպետք է կասկածենք Աստծո ուժին, եթե չենք տեսնում անհավատների վերջը:

 

Մումենուն սուրահի 96-98-րդ այաներ

«اِدْفَعْ بِالَّتِی هِیَ أَحْسَنُ السَّیِّئَةَ نَحْنُ أَعْلَمُ بِمَا یَصِفُونَ»

«وَقُل رَّ‌بِّ أَعُوذُ بِکَ مِنْ هَمَزَاتِ الشَّیَاطِینِ»

«وَأَعُوذُ بِکَ رَ‌بِّ أَن یَحْضُرُ‌ونِ»

Քեզ արած չարիքների փոխարեն բարիք արա: Մենք լավ գիտենք, թե նրանք ինչ են խոսում:

 

Ասա՛«Տե՛ր, Դու իմ ապավենն ես սատանայի փորձությունների դեմ»:

 

Տե՛ր Աստված,Քեզ եմ ապավինում,որ (սատանաները) ներկա չլինեն ինձ մոտ: 

 

Այս այաները խոսում են այն մասին, թե ինչպես պետք է վարվել անհավատների ու կռապաշտների նկատմամբ: Այան, դիմելով մարգարեին, ասում է. Նրանք քեզ բանաստեղծ ու խելագար են համարում: Քեզ նեղում են և արգելք դառնում քո գործերի համար: Սակայն դու հաշտ եղիր նրանց հետ և նրանց ընդդիմանալու փոխարեն, բարի գործով ու խոսքով թույլ տուր, որ նրանք էլ ընդունեն քո հրավերն ու առաջնորդվեն: Մոռացիր նրանց վատությունը, փորձիր բանականությամբ նրանց ուղղորդել ճիշտ ճանապարհ, մի շտապիր, որ նրանք շուտ հավատքի գան, որովհետև մենք ամեն ինչից տեղյակ ենք, գիտենք նրանց սխալ արարքների ու քո համբերության մասին: Ուշադիր եղիր, որպեսզի չենթարկվես սատանայի գայթակղություններին և չանես այնպես, ինչպես նրանք են անում:

Այս այաներից սովորում ենք․

1. Ընդդիմադիրներին հրավիրելու լավագույն միջոցը տրամաբանական խոսքն է նրանց անտեղի խոսքերի դիմաց:

2. Մարդը պետք է մշտապես ուշադիր լինի, որպեսզի չենթարկվի սատանայի գայթակղություններին:

 

Պիտակ