Օգոստոս 26, 2021 10:43 Asia/Yerevan

Հանուն գթած և ողորմած Աստծո: Հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:

 

Մոմենուն  սուրահի  105 և 106-րդ այաներ

أَلَمْ تَکُنْ آیَاتِی تُتْلَى عَلَیْکُمْ فَکُنتُم بِهَا تُکَذِّبُونَ

قَالُوا رَبَّنَا غَلَبَتْ عَلَیْنَا شِقْوَتُنَا وَکُنَّا قَوْمًا ضَالِّینَ

Արդյոք ձեզ համար երբեք չկարդացի՞ն Իմ այաները, և դուք կե՞ղծ հռչակեցիք դրանք։

Նրանք պատասխանելու են՝ Տե՛ր, դժբախտությունը ծանրացավ մեզ վրա: Մենք կուրության մեջ էինք»:

 

Նախորդ հաղորդման ժամանակ ասացինք, որ Աստծո համար մարդկանց արարքներն են որպես հիմք ծառայում՝ նրանց պատժի կամ վարձատրության համար:

Այս այաներում, դիմելով դժոխայիններին, Աստված ասում է.-Մի՞թե ես իմ մարգարեների միջոցով ձեզ համար այաներ ու նշաններ չուղարկեցի, ձեզ համար չստեղծեցի առաջնորդվելու հանարավորություն: Ուրեմն ինչո՞ւ դրանց դեմ գնացիք ու հավատացյալ չդարձաք: Պատասխանը հետևյալն էր. -Մեր սրտերը քարացել էին և ոչ մի արդար խոսք չէր կարողանում այնտեղ մուտք գործել: Մենք մոլորվել էինք: Պարզ է, որ այս խոսքերը չեն կարող արդարացնել նրանց մոլորությունը, քանի որ սխալ արարքներն էին պատճառ դարձել, որ նրանց սրտերը քարանային արդարության առջև:

Այս այաներից սովորում ենք.

1. Աստված մարդկանց պատժում է միայն մարգարեների ու աստվածային գրքերի միջոցով նախազգուշացնելուց հետո:

2. Հանդերձյալ կյանքում մեղավորները խոստովանում են իրենց սխալը: Սակայն արդեն ուշ է:

 

Մոմենուն  սուրահի  107 և 108-րդ այաներ

رَبَّنَا أَخْرِجْنَا مِنْهَا فَإِنْ عُدْنَا فَإِنَّا ظَالِمُونَ

قَالَ اخْسَؤُوا فِیهَا وَلَا تُکَلِّمُونِ

«Տե՛ր, փրկիր մեզ դժոխքից: Եթե կրկին ընկնենք հանցանքի մեջ, արժանի կլինենք կորստյան մատնվելու»:

Աստված ասելու է. «Մնացեք այնտեղ նախատինքով ծածկված ու այլևս ինձ հետ մի խոսեք»:

 

Խոստովանելուց հետո, մեղավորներն ու անհավատներն Աստծուն խնդրում են իրենց դուրս բերել դժոխքից ու վերադարձնել աշխարհիկ կյանք, որպեսզի փոխհատուցեն իրենց սխալները: Սակայն դա անկարելի է: Ինչպես նշված է Ղուրանում, Աստված այդ ժամանակ նրանց ասում է. Հեռացեք, դուք այլևս արժանի չեք, որ խոսեք: Ձեր տեղը կրակի մեջ է և դուք պետք է վառվեք:

Այս այաներից սովորում ենք.

1. Քանի դեռ աշխարհիկ կյանքում ենք ու կա հնարավորություն, անենք այնպես, որ հանդերձյալ կյանքում չափսոսանք:

2. Գոռոզամտությունն իջեցնում է մարդու արժեքը, նրան հասցնելով կենդանու մակարդակի:

 

Մոմենուն  սուրահի  109-111-րդ այաներ

إِنَّهُ کَانَ فَرِیقٌ مِّنْ عِبَادِی یَقُولُونَ رَبَّنَا آمَنَّا فَاغْفِرْ لَنَا وَارْحَمْنَا وَأَنتَ خَیْرُ الرَّاحِمِینَ

فَاتَّخَذْتُمُوهُمْ سِخْرِیًّا حَتَّى أَنسَوْکُمْ ذِکْرِی وَکُنتُم مِّنْهُمْ تَضْحَکُونَ

إِنِّی جَزَیْتُهُمُ الْیَوْمَ بِمَا صَبَرُوا أَنَّهُمْ هُمُ الْفَائِزُونَ

Իմ ծառաների մի մասը քեզ գովում էր.«Տե՛ր, հավատում ենք Քեզ, ներիր մեզ, գթա մեզ, Դու լավագույնն ես գթածներից»:

Դուք այն ժամանակ ծաղրեցիք նրանց բարեպաշտությունն այն աստիճան, որ մոռացաք Իմ անունը և ծիծաղեցիք նրանց (հավատքի) վրա:

Ահա այսօր ես վարձատրում եմ նրանց՝ հաստատակամ լինելու համար։ Նրանք վայելում են գերագույն երջանկությունը:

 

Այս այաներն ասում են, որ Աստված նրանց խստորեն պատժել է այն պատճառով, որ նրանք ոչ միայն աշխարհիկ կյանքում չէին հրաժարվում իրենց սխալ արարքներից, այլ ծաղրում ու նվաստացնում էին աղոթող ու ապաշխարող հավատացյալներին: Նրանք իրենց ճարպիկ էին համարում, իսկ հավատացյալներին՝ միամիտ մարդիկ, ովքեր իրենց սխալի համար ապավինում են Աստծուն: Սակայն  նրանք, որ ծաղրի էին ենթարկվում, գնում են դրախտ, իսկ ծաղրողներն արժանանում են դժոխքի կրակին:

 

Այս այաներից սովորում ենք.

1. Հավատքի նախապայմանն ապաշխարությունն է, որովհետև հավատացյալը մշտապես իրեն մեղավոր է համարում Աստծո առաջ:

2. Հավատացյալներին նվաստացնելն ու ծաղրելը, մարդուն տանում է  դեպի դժոխք:

3. Փրկությունը համբերությամբ ու տոկունությամբ է  ձեռք բերվում:

 

Պիտակ