Սեպտեմբեր 23, 2021 07:53 Asia/Yerevan

Հանուն գթած և ողորմած Աստծո:Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:

 

Նուր սուրաhի 6-10-րդ այաներ

وَالَّذِینَ یَرْمُونَ أَزْوَاجَهُمْ وَلَمْ یَکُن لَّهُمْ شُهَدَاء إِلَّا أَنفُسُهُمْ فَشَهَادَةُ أَحَدِهِمْ أَرْبَعُ شَهَادَاتٍ بِاللَّهِ إِنَّهُ لَمِنَ الصَّادِقِینَ

وَالْخَامِسَةُ أَنَّ لَعْنَتَ اللَّهِ عَلَیْهِ إِن کَانَ مِنَ الْکَاذِبِینَ وَیَدْرَأُ

عَنْهَا الْعَذَابَ أَنْ تَشْهَدَ أَرْبَعَ شَهَادَاتٍ بِاللَّهِ إِنَّهُ لَمِنَ الْکَاذِبِینَ

وَالْخَامِسَةَ أَنَّ غَضَبَ اللَّهِ عَلَیْهَا إِن کَانَ مِنَ الصَّادِقِینَ

وَلَوْلَا فَضْلُ اللَّهِ عَلَیْکُمْ وَرَحْمَتُهُ وَأَنَّ اللَّهَ تَوَّابٌ حَکِیمٌ

Այն ամուսինները, որոնք իրենց կանանց մեղադրում են (անբարոյականության մեջ), իրենցից բացի այլ վկա չունենալով՝ պետք է չորս անգամ երդվեն Աստծո անունով, որ ասում են ճշմարտությունը:

Ու հինգերորդ (երդման պահին) պետք է Աստծո անեծքը կոչեն իրենց վրա, եթե երբևէ սուտ խոսեն:

Կինը չպետք է պատժվի, եթե չորս անգամ հանուն Աստծո երդվի, թե շնանալու վերաբերյալ իր ամուսնու մեղադրանքն անհիմն է:

Իսկ հինգերորդ երդումով աստվածային զայրույթը պետք է հրավիրի իր վրա, եթե (նրա ամուսինը) ճշմարտախոս է, (և ինքը մեղավոր է):

Եթե ողորմած ու իմաստուն Աստված չգթար ձեզ,( ձեզանից շատերին անմիջապես կպատժեր):

 

Այս այաների համաձայն, եթե մի տղամարդու համար փաստվի որ իր կինն այլ տղամարդու հետ անբարո հարաբերությունների մեջ է և նա տեսնի նրանց այդ ժամանակ, և եթե նա այդ մասին գանգատվի դատավորին, վկաների կարիք այլևս չի լինի: Պարզապես տղամարդը պետք է հանուն Աստծո երդվի, որ ճիշտ է ասում և մեկ անգամ էլ ասի, որ եթե ինքը ստում է, թող Աստված իրեն անիծի:

Ի պատասխան այս երդումների, կամ կինը պետք է ընդունի իր ամուսնու մեղադրանքը, կամ ապացուցի հակառակը: Այս դեպքում, կինը պետք է չորս անգամ կրկնի հետևյալ երդումը. «Հանուն Աստծո երդվում եմ, որ ամուսինս ստում է»: Հետո նա պետք է ասի. «Թող Աստծո զայրույթը թափվի ինձ վրա, եթե ամուսինս ճիշտ է խոսում»:

Կնոջ և տղամարդու երդումներով, ամուսնու մեղադրանքը վերանում է: Սակայն այս երդումներն ունեն նաև հետևանքներ: Այդ թվում նաև այն, որ կինն ու տղամարդն առանց ամուսնալուծվելու հեռանում են իրարից, սակայն մինչև իրենց կյանքի վերջը չունեն հանդիպելու կամ մեկ ուրիշի հետ ամուսնանալու հնարավորություն: Այսպիսով, կարելի է  ասել, որ երբ չկա որևէ վկա, միայն Աստծո անունով երդումը կարող է որպես ապացույց ընդունվել: Եվ այս հարցում կնոջ և տղամարդու միջև չկա  տարբերություն:

Այս այաներից սովորում ենք․

1. Հասարակության մեջ բարոյական արժեքները պահպանելու համար, շատ կարևոր է հենց հասարակության անդամների խոսքը, հատկապես եթե դա վերաբերում է ընտանեկան հարցերին և կարիք չկա, որ դրանցում օտարները վկա լինեն:

2. Իսլամական օրենքների համաձայն, երդումը կարևոր է այն պատճառով, որ մարդիկ իրար չխայտառակեն:

3. Իսլամական հասարակության մեջ կարևոր է Աստծո անունով երդումը բարձր պահել, որպեսզի ոչ ոք չհամարձակվի անտեղի երդում տալ Աստծո անունով:

 

Նուր սուրահի 11-րդ այա

إِنَّ الَّذِینَ جَاؤُوا بِالْإِفْکِ عُصْبَةٌ مِّنکُمْ لَا تَحْسَبُوهُ شَرًّا لَّکُم بَلْ هُوَ خَیْرٌ لَّکُمْ لِکُلِّ امْرِئٍ مِّنْهُم مَّا اکْتَسَبَ مِنَ الْإِثْمِ وَالَّذِی تَوَلَّى کِبْرَهُ مِنْهُمْ لَهُ عَذَابٌ عَظِیمٌ

Հիրավի, նրանք, որ մի սուտ են ասել, ձեր խմբից էին: Բայց դուք դա դժբախտություն մի համարեք: Ընդհակառակը, դա ձեզ համար նպաստավոր է: Նա, ով մեղավոր է այդ ոճրի մեջ, կպատժվի: Իսկ նա, ով այդ հանցանքի հիմնական մեղավորն է, սարսափելի պատժի կենթարկվի:​​​​​​

 

Այս այան անդրադառնում է մի դեպքի, որը տեղի է ունեցել մարգարեի օրոք և որը վերաբերում է նրա կանանցից մեկին: Պատմության գրքերում նշվում է, որ իսլամի մարգարեն, իր ուղևորություններից մեկի ժամանակ իր  հետ տարավ իր կնոջը՝ Աիշեին: Մադինայից վերադառնալու ժամանակ, Աիշեն անձնական գործերի համար դուրս է գալիս ընդհանուր խմբից, ապա հետ է մնում մյուս ուղևորներից: Հենց այդ ուղևորներից մեկը, որն ինքն  էլ հայտնվել էր նույն վիճակում, Աիշեին օգնում է հասնել խմբին: Ոմանք Աիշեին և ուղևորին հերյուրանք են ուղղում և նրանց մասին սուտ լուրեր տարածում: Այս այան իջնում է  և մարգարեին ու հավատացյալներին, որ խիստ անհանգիստ էին, մխիթարում է , ասելով, որ ոմանք փորձում են սուտ հերյուրանքներով ոտնահարել ուրիշների պատիվը և նման մարդիկ պետք է պատժվեն:   Աբդոլլահ Իբն Օբայը Մադինայի կեղծարարներից էր, ով ամենաշատն էր տարածել այս սուտն ու հերյուրանքը,  խիստ պատժի է արժանանալու:

Այս այայից սովորում ենք.

1. Թշնամին միշտ չէ, որ ներսից է հարվածում: Երբեմն, ներքին թշնամիներն անհիմն լուրեր տարածելով, վնասում են հասարակությանը՝ բազում դժվարություններ ստեղծելով նրա համար:

2. Երբ բոլորն են մեղք գործում, յուրաքանչյուրը պետք է կրի իր պատիժը: Անշուշտ, նրանց պատիժն ովքեր ավելի մեծ դեր են կատարել այդ մեղքի մեջ, ավելի ծանր է:

 

Նուր սուրահի 12-14-րդ այաներ

لَوْلَا إِذْ سَمِعْتُمُوهُ ظَنَّ الْمُؤْمِنُونَ وَالْمُؤْمِنَاتُ بِأَنفُسِهِمْ خَیْرًا وَقَالُوا هَذَا إِفْکٌ مُّبِینٌ

لَوْلَا جَاؤُوا عَلَیْهِ بِأَرْبَعَةِ شُهَدَاء فَإِذْ لَمْ یَأْتُوا بِالشُّهَدَاء فَأُوْلَئِکَ عِندَ اللَّهِ هُمُ الْکَاذِبُونَ

وَلَوْلَا فَضْلُ اللَّهِ عَلَیْکُمْ وَرَحْمَتُهُ فِی الدُّنْیَا وَالْآخِرَةِ لَمَسَّکُمْ فِی مَا أَفَضْتُمْ فِیهِ عَذَابٌ عَظِیمٌ

Երբ լսեցիք մեղադրանքը, հավատացյալ տղամարդիկ ու կանայք մի՞թե չմտածեցին, թե ինչին պետք է հավատալ, և մի՞թե չասացին, որ դա մի անպարկեշտ սուտ է:

Ամբաստանյալները ինչու՞ չորս վկա չբերեցին: Իսկ եթե վկաներ չներկայացրին, ուրեմն Աստծո առջև ստախոսներ են:

Եթե աստվածային գութն ու բարությունը աշխարհում և հանդերձյալում ձեզ վրա չլինեին, այս սուտն ահավոր պատիժ կբերեր ձեզ:

 

Այս այաները, դիմելով այն հավատացյալներին, որ միամտորեն և առանց ուսումնասիրելու մյուսների վերաբերյալ սուտ լուրերը հավատում են դրանց, ասում է. Ինչո՞ւ երբ լսեցիք հավատացյալների մասին սուտ մեղադրանքները, չմտածեցիք, որ գուցե դա մեծ սուտ է: Դուք հավատում եք մարգարեի կնոջը որպես բարոյական արժեքներին հետևող կին: Եվ դուք գիտեիք նաև ովքեր են սուտ լուրեր տարածողները: Ուրեմն ինչո՞ւ հավատացիք այդ լուրերին: Ինչո՞ւ վկաներ չպահանջեցիք, որպեսզի եթե վկաներին չներկայացնեին, նրանց պատժեիք՝ սուտ լուրեր տարածելու համար: Այս այաների ուղերձը հավատացյալներին այն է, որ ոչ միայն չպետք է անընդհատ կասկածել ուրիշներին, այլ որևէ մեկի մասին սուտ մեղադրանք լսելիս, չպետք է անմիջապես դրանց հավատալ և նույնիսկ պետք է նրանց պաշտպանել: Մինչև այն ժամանակ, երբ արդեն հստակ փաստերով ապացուցվի նրանց մեղավորությունը:

Այս այաներից սովորում ենք․

1. Հասարակության մեջ սխալ լուրեր տարածողների նկատմամբ պետք է պատշաճ վերաբերմունք ցուցաբերել և չլռել այդ քայլերի դիմաց ու նաև չտարածել այդ լուրերը:

2. Հասարակության յուրաքանչյուր անդամի դեմ մեղադրանք ուղղելը մեղադրանք է՝ ուղղված հասարակության բոլոր անդամներին:

3. Իսլամական հասարակության մեջ պետք է հավատացյալների միջև բարյացակամություն լինի իրար նկատմամբ:

4. Մուսուլմանները պետք է հարգեն մարգարեի ու նրա ընտանիքի անձնական կյանքի իրավունքը և խիստ լինեն նրանց նկատմամբ, ովքեր միջամտում են Մարգարեի կյանքին:

 

 

Պիտակ