Սեպտեմբեր 23, 2021 08:02 Asia/Yerevan

Հանուն գթած և ողորմած Աստծո:Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:

Նուր Սուրահի 15 և 16-րդ այաներ

إِذْ تَلَقَّوْنَهُ بِأَلْسِنَتِکُمْ وَتَقُولُونَ بِأَفْوَاهِکُم مَّا لَیْسَ لَکُم بِهِ عِلْمٌ وَتَحْسَبُونَهُ هَیِّنًا وَهُوَ عِندَ اللَّهِ عَظِیمٌ

وَلَوْلَا إِذْ سَمِعْتُمُوهُ قُلْتُم مَّا یَکُونُ لَنَا أَن نَّتَکَلَّمَ بِهَذَا سُبْحَانَکَ هَذَا بُهْتَانٌ عَظِیمٌ

Այն անցավ բերանից բերան:Դուք ասացիք բաներ, որ չգիտեիք, և  (զրպարտությունը) թեթև հանցանք նկատեցիք, բայց սա Հավիտենականի աչքին մեծ (ոճիր) է:

Երբ այդ զրույցը հասավ ձեզ, ինչո՞ւ ասացիք մեզ ինչ: բայց փառք (Աստծո), դա ակներև զրպատություն է:

Նախորդ հաղորդման ժամանակ ասացինք, որ Մադինայի կեղծարարները սուտ լուրեր էին տարածում մարգարեի ընտանիքի ու նրա կանանց մասին, իսկ մուսլումաններից ոմանք, լռում էին այդ ստերի դիմաց: Դա պատճառ դաձավ, որ մարգարեն և իր կինը նեղսրտեն: Ի պատասխան, այս այաներն ասում են. Ինչո՞ւ  տարածեցիք մի լուր, որի ճշմարտացիությունը չի փաստվել և խաղացիք ուրիշի պատվի հետ: Մի՞թե չգիտեիք, չի կարելի զրպարտել մարդուն և տարածել այն: Այն էլ մի զրպարտություն, որը վերաբերում է մարգարեի կնոջը:

Այս այաներն անդրադառնում են մարդու հասարակական երկու պարտավորություններին, որոնցից առաջինն այն է, որ չի կարելի ընդունել այն լուրերը, որոնք չունեն հիմք, որպեսզի հասարակության մեջ չտարածվեն ասեկոսները: Երկրորդն այն է, որ չի կարելի տարածել լուրեր, որոնք մարդիկ լսել ենք, քանի որ այդպիսով հնարավոր է որոշ մարդկանց պատիվը հասարակության մեջ խաթարվի, ինչը իսլամի տեսակետից շատ տհաճ արարք է:

Այս այաներից սովորում ենք:

1. Մարդիկ չպետք է առանց ուսումանսիրելու ընդունեն տարածվող լուրերը:

2. Ուրիշներին զրպարտելը հեշտ է: Սակայն զրպարտողը պետք է հիշի, որ  դա աստվածահաճո արարք չէ:

3. Ուրիշների պատիվը պետք է պաշտպանել և դա յուրաքանչյուրի պարտականությունն է:

 

Նուր սուրահի 17 և 18-րդ այաներ

«یَعِظُکُمُ اللّهُ أَن تَعُودُوا لِمِثْلِهِ أَبَدًا إِن کُنتُم مُّؤْمِنِینَ»

«وَیُبَیِّنُ اللهُ لَکُمُ الْآیَاتِ وَاللَّهُ عَلِیمٌ حَکِیمٌ»

 

Եթե դուք հավատացյալներ եք, Աստված ձեզ արգելում է ևս մեկ անգամ նման հանցանք գործել:

Աստված ձեզ բացատրում է  իր պատվիրանները: Գիտուն և իմաստուն է Նա:

Քանի որ ուրիշներին զրպարտելը, հատկապես եթե դա վերաբերում է ընտանեկան հարցերին, շատ սխալ արարք է և Աստված դա դատապարտելի է համարում: Այս այան, անդրադառնալով այդ խնդրին,  ասում է. «Աստված, որպես բարի ու սրտցավ հայր, որ խրատում է  իր որդուն, ձեզ կոչ է անում զգույշ լինել, որպեսզի իսլամական հասարակության մեջ նման սխալներ չկրկնվեն, քանի որ դա դեմ է հավատքին: Եթե անցյալում, տգիտությունից կամ մոլորվածությունից ելնելով նման քայլ էիք անում, հիմա չպետք է դա կրկնեք, քանի որ Աստված տեղյակ է ձեր քայլերի ու արարքների մասին»:

Այս այաներից սովորում ենք.

1. Մարդը խրատի կարիք ունի և Ղուրանը խրատի լավագույն աղբյուրն է: Ուրեմն կարդանք այն և խրատվենք:

2. Ուրիշներին զրպարտելը մարդու հավատքի թուլության նշանն է:

3. Լավագույն խրատն այն է, որ մարդն այլևս մեղք չգործի, ինչը մաքրում է  անցյալն ու թույլ չի տալիս նոր սխալներ գործել:

 

Նուր սուրահի 19 և 20-րդ այաներ     

«إِنَّ الَّذِینَ یُحِبُّونَ أَن تَشِیعَ الْفَاحِشَةُ فِی الَّذِینَ آمَنُوا لَهُمْ عَذَابٌ أَلِیمٌ فِی الدُّنْیَا وَالْآخِرَ‌ةِ وَاللَّهُ یَعْلَمُ وَأَنتُمْ لَا تَعْلَمُونَ»

«وَلَوْلَا فَضْلُ اللَّهِ عَلَیْکُمْ وَ رَ‌حْمَتُهُ وَأَنَّ اللَّهَ رَ‌ءُوفٌ رَّ‌حِیمٌ»

Նրանք, որ հաճույք են զգում հավատացյալների մասին զրպարտություններ տարածելով,  զարհուրելի պատիժ կկրեն թե՛ այս և թե՛ հանդերձյալ աշխարհում: Աստված ամեն ինչ գիտի, իսկ դուք ոչինչ չգիտեք:

Գոհացում տվեք Աստծո բարությանը և գութին:

Այս այաներում, դատապարտելով զրպարտանքը, Աստված ասում է. «Եթե որևէ մեկի մտքով անգամ անցնի մի հավատացյալի զրպարտել, դա նույնպես մեղք է համարվում, եթե անգամ տվյալ անձը չհասցնի իրականացնել իր մտադրությունը»: Պետք է ասել, որ չնայած ըստ իսլամական մշակույթի, մեղքի մասին մտածելը դեռևս մեղք չի համարվում, սակայն գոյություն ունեն երկու բացառություններ: Առաջինը՝ սխալ ենթադրություն անելն է և երկրորդն այն, որ մարդը ներքուստ գոհանում է ուրիշների պատիվն արատավորվելուց: Բնականաբար, Աստծուց բացի, ոչ ոք չգիտի, թե ինչ է անցնում մարդու մեջ և մենք չենք ճանաչում նրանց, ովքեր փորձում են արատավորել ուրիշների պատիվը: Սակայն Աստված, լինելով գթառատ, չի շտապում պատժել նրանց, քանի որ հնարավոր է, որ նրանք ապաշխարեն ու վերադառնան դեպի Աստված: Սակայն նրանք, ովքեր արատավորում են ուրիշների պատիվն, այս աշխարհում կպատժվեն մտրակի 80 հարվածներով: Իսկ դժոխքում նրանց սպասվում են ծանր չարչարանքներ

Այս այաներից սովորում ենք.

1. Մեղք գործելու ցանկությունը մեղավոր լինելու սկիզբն է:

2. Մեծ մեղք է համարվում նույնիսկ այն, երբ մարդը ցանկանում է արատավորել մեկ ուրիշի պատիվը:

3. Նրանք, ովքեր իսլամական հասարակության մեջ խոսքով ու գործով  գռեհկություն են տարածում, ոչ միան իրենց աշխարհիկ կյանքն են փչացնում, այլ նաև հանդերձյալ կյանքը:

 

 

Պիտակ