Սեպտեմբեր 23, 2021 08:08 Asia/Yerevan

Հանուն գթած և ողորմած Աստծո:Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:

Նուր սուրահի 21-րդ այա

یَا أَیُّهَا الَّذِینَ آمَنُوا لَا تَتَّبِعُوا خُطُوَاتِ الشَّیْطَانِ وَمَن یَتَّبِعْ خُطُوَاتِ الشَّیْطَانِ فَإِنَّهُ یَأْمُرُ بِالْفَحْشَاء وَالْمُنکَرِ وَلَوْلَا فَضْلُ اللَّهِ عَلَیْکُمْ وَرَحْمَتُهُ مَا زَکَا مِنکُم مِّنْ أَحَدٍ أَبَدًا وَلَکِنَّ اللَّهَ یُزَکِّی مَن یَشَاء وَاللَّهُ سَمِیعٌ عَلِیمٌ

Ո՛վ հավատացյալներ, սատանայի հետքերին մի հետևեք: Նա իր հետևորդներին հրամայում է ապօրինի ու անպատիվ գործեր անել: Եթե Աստված Իր գթությամբ չհսկեր Իր էակների վրա, ձեզանից ոչ մեկն իր անմեղոթյունը պահած չէր լինի: Բայց Աստված մոլորությունից հեռու է պահում իր ընտրյալներին: Աստված ամեն բան գիտի և իմանում է:

Այս այան ասում է, որ մարդը պետք է զգույշ լինի սատանայից, որը քայլ առ քայլ փորձում է նրան մոլորեցնել: Սատանայի մասին խոսվում է Ղուրանի չորս այաներում, որպեսզի մարդիկ զգուշացվեն, որ սատանան մարդուն քայլ առ քայլ տանում է դեպի  մոլորություն և նրան խրախուսում մեղք գործել: Յուրաքնաչյուր հանցանք, մարդու հոգին ու միտքը մոլորեցնում է: Իսկ դրա կրկնությունը հնարավորություն է ստեղծում ավելի մեծ հանցանքներ գործելու համար: Այս ամենը վերջում կործանում է մարդուն: Ղուրանը ներկայացնում է  սատանայի հորդորները և մարդկանց սատանայի գայթակղությունների հետ ծանոթացնելու համար, ներկայացնում է կոնկրետ չափանիշներ, ասելով, որ դավաճանությունը, զրպարտանքը, գողությունը և սպանությունը  համարվում են ամենամեծ հանցանքները: Իհարկե, Աստված իմաստուն է և բարի ու մարդուն տվել է նաև հնարավորություն՝ սատանայի գայթակղություններից ապահովագրվելու համար: Մարդու միտքն ու բանականությունը և մյուս կողմից աստվածային գիրքն ու մարգարեն, մշտապես փորձում են մարդուն զերծ պահել սատանայի գայթակղություններից, նրան ցույց տալով ճիշտ ճանապարհը: Եթե սրանք չլինեին, մարդը մշտապես սխալ արարքներ կկատարեր և սատանան բոլորին կկործաներ:

Այս այայից սովորում ենք.

1. Հավատացյալը չպետք է հենվի միայն իր հավատքի վրա և գոռոզանա ու մտածի, որ փրկվել է: Մարդուն մշտապես սպառնում են սատանայի գայթակղությունները:

2. Սատանան դանդաղորեն ու քայլ առ քայլ մտնում է մարդու հոգու մեջ: Ուրեմն թույլ չտանք, որ սատանան առաջին քայլը կատարի այդ ուղղությամբ:

 

Նուր սուրահի 22-րդ այա

وَلَا یَأْتَلِ أُوْلُوا الْفَضْلِ مِنکُمْ وَالسَّعَةِ أَن یُؤْتُوا أُوْلِی الْقُرْبَى وَالْمَسَاکِینَ وَالْمُهَاجِرِینَ فِی سَبِیلِ اللَّهِ وَلْیَعْفُوا وَلْیَصْفَحُوا أَلَا تُحِبُّونَ أَن یَغْفِرَ اللَّهُ لَکُمْ وَاللَّهُ غَفُورٌ رَّحِیمٌ

Ձեր միջի հարուստները և զորավորները թող չասեն, թե այլևս որևէ օգնություն չեն տալու իրենց ազգականներին, աղքատներին և նրանց, ովքեր հավատքի պաշտպանության համար իրենց հայրենիքը թողնում են: Թող գթան նրանց ու բարյացակամ լինեն նրանց հանդեպ: Մի՞թե չեն ցանկանում ստանալ երկնային շնորհները: Աստված գթած և ողորմած է։

 

Նախորդ այաներում ասացինք, որ մի խումբ մարդիկ, զրպարտեցին մարգարեի կնոջը և Աստված մուսուլմաններին զգուշացրեց, որ պետք է այս կապակցությամբ ավելի ուշադիր լինել, որպեսզի ոչ մեկն իրեն թույլ չտա զրպարտել մեկին և արատավորել նրա պատիվը: Այնուհետև մեծահարուստները որոշեցին ֆինանսական օգնությունից զրկել այն մարդկանց, ովքեր զրպարտում են ուրիշներին, որքան էլ որ նրանք կարիքավոր լինեն: Այս այան իջավ և դիմելով նրանց, ասաց, որ պետք չէ նման քայլի դիմել, քանի որ դա զրպարտողներին պատժելու համար լավ ձև չէ: Նրանց հետ պետք է պահել շփումները և անել այնպես, որ նրանք իրենք հասկանան, որ սխալ են կատարել: Իսկ դա հասկանալուց հետո, հավատացյալները պետք է նրանց ներեն: Այնուհետև այան ասում է. Մի՞թե դուք ինքներդ կյանքում չեք սխալվել: Ուրեմն այդ ժամանակ Աստծուց ի՞նչ էիք սպաում: Դուք սպասում էիք, որ Աստված ձեզ ժամանակ տա ու միանգամից չպատժի: Եթե Աստծուց ներում եք խնդրում, պետք է ուրիշներին ներելու կարողություն ունենաք

Այս այայից սովորում ենք.

1. Նա, ով ներում է  ուրիշներին և անգամ իր հարստությունից նվիրում նրանց, արժանանում է Աստծո գթությանը:

2. Սխալ գործողների նկատմամբ չպետք է լինել ծայրահեղ ու փակել նրանց առաջ բոլոր դռները:

3. Պետք է օգնել նրան, ով կարիքի մեջ է: Եվ պարտադիր չէ, որ նա բարեպաշտ լինի:

 

Նուր սուրահի 23-րդ այա

إِنَّ الَّذِینَ یَرْمُونَ الْمُحْصَنَاتِ الْغَافِلَاتِ الْمُؤْمِنَاتِ لُعِنُوا فِی الدُّنْیَا وَالْآخِرَةِ وَلَهُمْ عَذَابٌ عَظِیمٌ

Նրանք, որոնք զրպարտում են պարկեշտ, խոնարհ ու հավատարիմ կանանց, անիծվելու են այս աշխարհում  և հանդերձյալ կյանքում և չարչարանքների են ենթարկվելու:

 

Այս այան, որպես մի ընդհանուր սկզբունք, բոլոր մաքրամաքուր կանանց վերաբերյալ ասում է. Ոչ ոք իրավունք չունի ըստ իր կասկածների մեղադրել մի հավատացյալ կնոջ, ով անբարո կյանք չի վարում ու արատավորել նրա պատիվը: Նման մարդիկ պետք է իմանան, որ Աստված իրենց ամենախիստ  կերպով պատժելու է:  Նա նրանց այս աշխարհում զրկելու է իր գթությունից, իսկ հանդերձյալ կյանքում նրանց տեղը լինելու է դժոխքում:

Այս այայից սովորում ենք.

1. Ղուրանը և իսլամը մշտապես կարևորել են պատվավոր կանանց իրավունքների պաշտպանությունը:

2. Կանայք պետք է խուսափեն յուրաքանչյուր վարքագծից, որը կարող է  իրենց դեմ զրպարտանքի հնարավորություն ստեղծել:

 

Պիտակ