Սեպտեմբեր 23, 2021 08:12 Asia/Yerevan

Հանուն գթած և ողորմած Աստծո:Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:

Նուր սուրահի 24 և 25-րդ այաներ

یَوْمَ تَشْهَدُ عَلَیْهِمْ أَلْسِنَتُهُمْ وَأَیْدِیهِمْ وَأَرْجُلُهُم بِمَا کَانُوا یَعْمَلُونَ

یَوْمَئِذٍ یُوَفِّیهِمُ اللَّهُ دِینَهُمُ الْحَقَّ وَیَعْلَمُونَ أَنَّ اللَّهَ هُوَ الْحَقُّ الْمُبِینُ

Այն օրը, երբ նրանց լեզուները, ձեռքերը և ոտքերն իրենց դեմ վկայություն են տալու:

Աստված այդ օրն իրենց գործերի համաձայն վարձատրելու է նրանց ու գիտենալու են, որ Աստված բացարձակ ճշմարտությունն է:

Այս այաներն ասում են, որ դատաստանի օրը նրանք, ովքեր ուրիշների պատիվն արատավորել են, ոչ միայն խոստովանելու են իրենց սխալ արարքը, այլ Աստծո կամոք, նրանց մարմնի անդամները սկսելու են խոսել և խոստովանելու են այն բոլոր մեղքերը, որ գործել են: Այս խոստովանությունների համաձայն, հակառակ մեղավորի ցանկության, աստվածային արդար դատաստանը նրանց դատապարտելու է ,առանց ծայրահեղ որոշում կայացնելու: Այնտեղ մեղավորները հասկանալու են իրենց սխալը, սակայն այլևս հատուցման ժամանակ չի լինելու:

Այ այաներից սովորում ենք․

1. Հանդերձյալ կայնքում, մարդն իր մարմնի մասերի տերը չէ և նույնիսկ հնարավոր է, որ մարմնի մասերն իր դեմ վկայություն տան:

2. Ողջ տիեզերքը, նույնիսկ անշունչ էակներն ունեն որևէ տեսակի գիտակցություն և ընկալում են այն ամենն, ինչ տեղի է ունենում իրենց շուրջը:  Միայն դատաստանի օրն է, որ մարդու բարի ու չար գործերի պատիժը տրվում է:

Նուր սուրահի 26-րդ այա

الْخَبِیثَاتُ لِلْخَبِیثِینَ وَالْخَبِیثُونَ لِلْخَبِیثَاتِ وَالطَّیِّبَاتُ لِلطَّیِّبِینَ وَالطَّیِّبُونَ لِلطَّیِّبَاتِ أُوْلَئِکَ مُبَرَّؤُونَ مِمَّا یَقُولُونَ لَهُم مَّغْفِرَةٌ وَرِزْقٌ کَرِیمٌ

Անպարկեշտ կանայք ու տղամարդիկ արժանի են իրար: Իսկ առաքինի կանայք ու տղամարդիկ իրար են արժանի: Վերջինները պետք է զերծ մնան չարախոսությունից: Աստված գթալու է նրանց և նրանց տալու է իր շքեղ ընծաները:

 

Այս այան ասում է, որ մարդիկ իրենց կողակցին ընտրելիս բնականաբար փնտրում են մեկին, ով իրենց նման է  ու մտածում է իրենց նման: Ուրեմն մաքրամաքուր մարդիկ փնտրում են իրենց նմաններին, նենգերը՝ նենգերին: Շարիաթի օրենքի համաձայն, Աստված թույլ չի տալիս, որ մաքրամաքուր մարդիկ ունենան անբարոյական կողակիցներ, եթե նրանք չապաշխարեն: Հետաքրքիր է, որ այս այայում կարևորվում է այն հանգամանքը, որ կողակցին ընտրելիս, տվյալ անձը լինի մաքրամաքուր և հեռու ամեն տեսակ նենգությունից, հեռու  լինի մեղքից և սխալ արարքներ չգործի: Սրանք մաքրամաքուր մարդկանց կարևոր առանձնահատկություններից են: Բնականաբար, Աստծո գթությունն առաջին հերթին ուղղված է այն ընտանիքներին, որոնք հիմնված են այս սկզբունքների վրա:

Այս այաներից սովորում ենք․

1. Արտաքուստից բացի, մարդը պետք է մտածի նաև ներքին գեղեցկության մասին և իր կյանքի ընկերոջն ընտրելիս ուշադրություն դարձնի մաքուր մարդկանց:

2. Մաքուր սերունդ ունենալու համար, ամուսինները պետք է լինեն մաքուր և կողակցին ընտրելիս պետք է ուշադրություն դարձնել այս կետին:

Նուր սուրահի 27-29-րդ այաներ

یَا أَیُّهَا الَّذِینَ آمَنُوا لَا تَدْخُلُوا بُیُوتًا غَیْرَ بُیُوتِکُمْ حَتَّى تَسْتَأْنِسُوا وَتُسَلِّمُوا عَلَى أَهْلِهَا ذَلِکُمْ خَیْرٌ لَّکُمْ لَعَلَّکُمْ تَذَکَّرُونَ

فَإِن لَّمْ تَجِدُوا فِیهَا أَحَدًا فَلَا تَدْخُلُوهَا حَتَّى یُؤْذَنَ لَکُمْ وَإِن قِیلَ لَکُمُ ارْجِعُوا فَارْجِعُوا هُوَ أَزْکَى لَکُمْ وَاللَّهُ بِمَا تَعْمَلُونَ عَلِیمٌ

لَّیْسَ عَلَیْکُمْ جُنَاحٌ أَن تَدْخُلُوا بُیُوتًا غَیْرَ مَسْکُونَةٍ فِیهَا مَتَاعٌ لَّکُمْ وَاللَّهُ یَعْلَمُ مَا تُبْدُونَ وَمَا تَکْتُمُونَ

Ո՛վ հավատացյալներ, մի մտեք օտար տան մեջ՝ առանց թույլտվություն խնդրելու և առանց բարևելու այդ տան բնակիչներին։ Պարկեշտությունն է այդպես պահանջում, դուք պետք է դա իմանաք:

Եթե նույնիսկ այդ տանը ոչ ոք չլինի՝ մի մտեք այնտեղ, մինչև թույլ չտան: Իսկ եթե մերժեն, հետ դարձեք: Արդարամտությունն է այդպես պահանջում: Աստված գիտի ձեր արարքների մասին:

Բայց դուք կարող եք ազատորեն մտնել հանրային շենքեր, որոնք օգտակար են ձեզ համար: Աստված գիտի ձեր ծածուկ ու բացահայտ գործերի մասին:

 

Այս այաները վերաբերում են մարդու հասարակական կյանքը հարգելու վերաբերյալ իսլամի հասարակական ոլորտի պատվիրաններին: Այաները նշում են, որ առանց նախազգուշացնելու չի կարելի մտնել որևէ մեկի տուն, քանի որ դա մարդկանց անձնական կյանքն է և եթե անգամ տան դուռը բաց է, դա չի նշանակում, որ մարդը պետք է իրեն թույլ տա մտնել այնտեղ: Տուն մտնելուց առաջ անհրաժեշտ է թույլտվություն ստանալ տանտիրոջից, քանի որ տունը հանգստանալու վայր է և մարդիկ չպետք է մեկ ուրիշից խլեն այդ իրավունքը: Տուն մտնելիս մարդը պետք է անպայման մտնի բարև ասելով: Այաները շեշտում են, որ մարդիկ չպետք է մեկ ուրիշի տուն գնան հետաքրքրասիրությունից ելնելով կամ նրա գաղտնիքն իմանալու համար, քանի որ դա անբարո քայլ է և անընդունելի իսլամի  տեսակետից:

Այս այաներից սովորում ենք․

1. Յուրաքանչյուր մարդու տունն իր հանգստի վայրն  է և պետք  է հարգել այդ իրավունքը:

2. Յուրաքանչյուր մարդ կարող է թույլ տալ կամ թույլ չտալ որևէ մեկին  մտնել կամ չմտնել իր տուն:

3. Բարևելն իսլամի քաղաքավարության ամենակարևոր կետերից է:

 

 

 

Պիտակ