Սեպտեմբեր 23, 2021 08:16 Asia/Yerevan
  • Ելք դեպի լույս 623

Հանուն գթած և ողորմած Աստծո:Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս » հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:

Նուր սուրահի 30-րդ այա

قُل لِّلْمُؤْمِنِینَ یَغُضُّوا مِنْ أَبْصَارِهِمْ وَیَحْفَظُوا فُرُوجَهُمْ ذَلِکَ أَزْکَى لَهُمْ إِنَّ اللَّهَ خَبِیرٌ بِمَا یَصْنَعُونَ

Պատվիրիր հավատացյալներին իրենց հայացքը խոնարհել ու պարկեշտ լինել: Այդպես ավելի մաքրագործված կլինեն: Աստված վկա է նրանց արարքներին:

 

Այս և հաջորդ այաները, հավատացյալ կանանց ու տղամարդկանց հորդորում են  հասարակական հարաբերությունների մեջ հետևել բարոյական արժեքներին, որպեսզի հասարակության մեջ չտարածվի բարոյական անկումը: Իրականությունն այն է, որ մարդու աչքերը կարողանում են տեսնել շատ մեծ տարածք: Սակայն մարդու հայացքը պետք է վերահսկվի նրա կողմից և մարդը չպետք է նայի ուր որ ցանկանա: Այս այան ասում է, որ հավատացյալ տղամարդիկ պետք է հսկեն իրենց աչքերն ու փակեն դրանք նրա առաջ, ինչն աստվածահաճո չէ: Որպես օրինակ, չի կարելի նայել անծանոթ կանանց, ովքեր գլխաշոր չեն կրում կամ որոնց մարմինը ծածկված չէ: Իսկ եթե նրանց մազերն ու մարմինը ծածկված են, կարելի է նայել նրանց դեմքին, սակայն՝ ոչ չափից շատ: Այդ ժամանակ, տղամարդու մոտ պետք է բացակայի ցանկասիրությունը: Այս այան մարդկանց հորդորում է հեռու մնալ սեռական անկառավարելի հարաբերություններից, ինչը տարածվել է հատկապես  ժամանակից որոշ հասարակություններում: Այլասերվածությունը բազմաթիվ ընտանիքներում առաջացրել է խնդիրներ ու տարբեր հիվանդություններ: Իսլամի տեսանկյունից, տղամարդու և կնոջ միջև սեռական հարաբերությունը պետք է տեղի ունենա միայն ամուսնության շրջանակում: Դրանից դուրս ցանկացած հարաբերություն, անօրինական է: Այնուհետև այան բոլոր հավատացյալներին զգուշացնում է, ասելով. «Մի կարծեք, թե Աստված ձեզ ուշադիր չէ: Նա գիտի, թե ինչ նպատակով եք ուրիշին նայում և գիտի ձեր արարքի և արտաքին և ներքին շարժառիթները»:

Այս այայից սովորում ենք․

1. Հավատացյալ մարդն ուրիշների հետ հարաբերությունը պետք է ստեղծի մաքուր հիմքերի վրա:

2. Հավատացյալն առաջին հերթին պետք է անծանոթ մարդկանց նայելիս պահպանի թույլատրելի սահմանը: Մարդու աչքը ուրիշներին նայելիս պետք է մաքուր լինի:

3․ Եթե իմանանք, որ Աստված տեղյակ է մեր արարքների մասին, ավելի ուշադիր կլինենք և կհետևենք մեր գործողություններին:

Նուր սուրահի 31-րդ այա

وَقُل لِّلْمُؤْمِنَاتِ یَغْضُضْنَ مِنْ أَبْصَارِهِنَّ وَیَحْفَظْنَ فُرُوجَهُنَّ وَلَا یُبْدِینَ زِینَتَهُنَّ إِلَّا مَا ظَهَرَ مِنْهَا وَلْیَضْرِبْنَ بِخُمُرِهِنَّ عَلَى جُیُوبِهِنَّ وَلَا یُبْدِینَ زِینَتَهُنَّ إِلَّا لِبُعُولَتِهِنَّ أَوْ آبَائِهِنَّ أَوْ آبَاء بُعُولَتِهِنَّ أَوْ أَبْنَائِهِنَّ أَوْ أَبْنَاء بُعُولَتِهِنَّ أَوْ إِخْوَانِهِنَّ أَوْ بَنِی إِخْوَانِهِنَّ أَوْ بَنِی أَخَوَاتِهِنَّ أَوْ نِسَائِهِنَّ أَوْ مَا مَلَکَتْ أَیْمَانُهُنَّ أَوِ التَّابِعِینَ غَیْرِ أُوْلِی الْإِرْبَةِ مِنَ الرِّجَالِ أَوِ الطِّفْلِ الَّذِینَ لَمْ یَظْهَرُوا عَلَى عَوْرَاتِ النِّسَاء وَلَا یَضْرِبْنَ بِأَرْجُلِهِنَّ لِیُعْلَمَ مَا یُخْفِینَ مِن زِینَتِهِنَّ وَتُوبُوا إِلَى اللَّهِ جَمِیعًا أَیُّهَا الْمُؤْمِنُونَ لَعَلَّکُمْ تُفْلِحُونَ

Կանանց պատվիրիր խոնարհել իրենց աչքերը, ժուժկալ լինել և ցույց տալ իրենց զարդերի միայն այն մասը, որ պետք է երևա: Թող նրանք քողով ծածկեն իրենց կուրծքը, իրենց զարդարանքն ու դեմքը թող ցույց տան միայն իրենց ամուսիններին, հայրերին, ամուսնու հորը,  տղաներին, իրենց ամուսնու տղաներին, իրենց եղբայրներին, եղբոր ու քրոջ որդիներին, նրանց կանանց, գերիներին ու այն ծառաներին,որոնք (կնոջ) կարիք չեն զգում, և մանուկներին, որ գաղափար չունեն այն մասին, թե կանանց ինչը պետք է ծածկվի: Չլինի թե իրենց ոտքերը շարժեն այնպես, որ տեսանելի դառնան նրանց քողարկված օղերն ու հրապույրները: Ո՛վ հավատացյալներ, դարձեք առ Աստված, որ երջանիկ լինեք:

Այս այան, ինչպես նախորդ այաները, ներկայացնում է կանանց մասին աստվածային պատվիրանները և կանանց արժանապատվությունը անմաքուր հայացքներից պահպանելու նպատակով, կարևորում է երեք կետ: Առաջինն այն է, որ կանայք պետք է ծածկեն իրենց գլուխը, որպեսզի իրենց մազերը, կուրծքը և վիզը ծածկվեն ուրիշների հայացքներից և այն մարդկանցից, ում կրոնը թույլ չի տալիս նայել կանանց: Երկրորդ հերթին, կանայք պետք է նաև իրենց զարդերը ծածկեն ուրիշների հայացքներից և վերջապես այնպես քայլեն, որ չգրավեն ուրիշների ուշադրությունը: Անշուշտ, կանանց և տղամարդկանց և' խոսքը և' վարքագիծը կարևոր են հասարակական հարաբերություններում: Ուստի հանրային վայրերում պետք է լինել զուսպ: Ուստի Աստված անթույլատրելի է համարում պիղծ նայվածքները և կանանց ցուցամոլությունը, ինչը կարող է  գրգռել տղամարդկանց: Ներկա աշխարհին մի հայացք նետելով, կարելի է հասկանալ, որ այն երևույթը, որը որպես կնոջ ազատություն է ներկայացվում, միայն կնոջ մերկության ազատություն է խրախուսում՝ տղամարդկանց ցանկասիրությունը բավարարելու համար: Դա այն դեպքում, երբ նման երկրներում, բազմաթիվ են կանանց նկատմամբ բռնություններն ու սեռական հողի վրա տեղի ունեցող ինքնասպանությունները: Նկատի առնելով անկառավարելի սեռական հարաբերությունների բացասական հետևանքները, պետք է ուշադիր լինել, որպեսզի տղամարդիկ կանանց որպես իրենց սեռական ցանկությունները բավարարելու միջոց չդիտեն: Կրոնական ուսմունքների համաձայն, բարոյական արժեքներին հետևող տղամարդիկ ու կանայք, միայն իրենց կողակցի հետ կարող են սեռական հարաբերություն ունենալ: Եվ միայն այդ դեպքում հասարակությունը կլինի մաքուր:

Այս այայից սովորում ենք․

1. Տղամարդիկ ու կանայք պետք է հետևեն բարոյական արժեքներին:

2. Իսլամը դեմ չէ կանանց գեղեցիկ հագնվելուն, սակայն ասում է, որ կանայք իրենց գեղեցկությունը պետք է ցույց տան միայն իրենց ամուսիններին:

3. Կանայք քայլելիս չպետք է ներկայացնեն իրենց զարդերն ու գեղեցկությունները:

4. Կնոջ հիջաբը պարտադիր է: Աստված Ղուրանում այդ մասին խոսել է և որոշել է դրա սահմանները:

 

Պիտակ