Հոկտեմբեր 09, 2021 16:01 Asia/Yerevan

Թանկագին բարեկամներ ամփոփելով շաբաթը, կանդրադառնանք Միջին Ասիայի և Կովկասի կարևորագույն իրադարձություններին, որոնց խորագրերը ներկայացրեցի ձեր ուշադրությանը։

Անցած շաբաթ Թեհրան այցելեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, որը հանդիպում ու զրույց ունեցավ Իրանի ԱԳ նախարար Հուսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկեցին տարածաշրջանում տիրող իրավիճակն ու նաև երկկողմ հարաբերությունները:

Հայաստանի ԱԳ նախարարը Թեհրանում վերահաստատեց Կովկասյան տարածաշրջանի կայունացման գործում Իրանի դերի կարեւորությունը:

Կարևորելով կովկասյան տարածաշրջանում կայունության պահպանման անհրաժեշտությունը՝ Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ասել է, որ Իրանի դերն ու կարողությունները տարածաշրջանում լարվածության նվազեցման և կայունության ստեղծման գործում հստակ է, և Թեհրանի հստակ դիրքորոշումը Հայաստանի սահմանների անվտանգության վերաբերյալ հաստատում է այս հայտարարությունը:

Անդրադառնալով Կովկասի ներկա և ապագա իրավիճակին՝ Միրզոյանն ասել է, որ ցանկացած տարածաշրջանային համագործակցություն պետք է ունենա համապարփակ շրջանակ և հաստատի բոլոր մասնակիցների միջև փոխադարձ հարաբերությունների դրական մոտեցումը, հակառակ դեպքում երկկողմ խնդիրները կդառնան բազմակողմ խնդիրների:

Հայ դիվանագետը ափսոսանք հայտնեց տարածաշրջանում հակահայկական և ռազմատենչ հայտարարությունների խրախուսման գործում որոշ երրորդ երկրների պահվածքի համար և նախազգուշացրեց տարածաշրջանում նման վարքագծի հետևանքների կապակցությամբ:

--------------------------------------

Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը և Երևանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանը քննարկել են տարածաշրջանի վերջին զարգացումները, ընդգծելով երկու երկրների հարաբերություններն ամրապնդելու հնարավորինս բարձր մակարդակի հասցնելու անհրաժեշտությունը:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերին:

Զրուցակիցները ուղենշել են տարածաշրջանային նոր մարտահրավերների հասցեագրման ուղղությամբ համագործակցության հեռանկարները: Առանձնակի շեշտվել է Իրանի Չաբահար նավահանգստի կարևորությունը ինչպես տարածաշրջանի, այնպես էլ հայ-իրանական տնտեսական հարաբերությունների և հատկապես Սյունիքի զարգացման համատեքստում:

Կողմերը քննարկել են նաև Հայաստանի և Իրանի օրակարգային մի շարք այլ հարցեր:

Երեւանում Իրանի դեսպանն ընդգծել է, որ Թեհրանը փորձում է ամենաբարձր մակարդակով ամրապնդել իր հարաբերությունները բարեկամ Հայաստանի հետ:

Հարկէ  նշել, որ ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը, հոկտեմբերի 4-ին Թեհրանում իր հայ գործընկերոջ ՝ Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո կայացած  համատեղ մամուլի ասուլիսում հայտարարեց. «Իրանի և Հայաստանի հարաբերությունները կառուցողական են և աճող »:

--------------------------------

Իր թվիթերյան միկրոբլոգում արած գրառման մեջ, նշելով, որ Նորդուզից Հայասատան ճանապարհի ու Կովկասի միջանցքի խնդիրները շուտով վերանալու են և տարածաշրջանի տրանսպորտային քարտեզը լիովին փոփոխության է ենթարկվելու, Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարը շեշտել է.«Իրանի համար ոչ մի ճանապարհ փակ չի մնում»:

Ռոստամ Ղասեմին իր թվիթերյան էջում գրել է.«Նախարարների տեղակալներին տրված հատուկ առաքելությամբ Նորդուզից Հայասատան ճանապարհի ու Կովկասի միջանցքի խնդիրները շուտով կլուծվեն և ամբողջությամբ փոփոխության կենթարկվի տարածաշրջանի տրանսպորտային քարտեզը»:

Նա հստակեցրել է.«Նրանք, ովքեր այս կապակցությամբ խափանարարություններ են արել թող իմանան, որ մեզ համար ճանապարհներ փակ չեն մնում, սակայն նրանց թիկունքում փլված կամուրջները հեշտությամբ չեն վերակառուցվելու»:

Միևնույն ժամանակ Իրանի ճանապարհների և քաղաքաշինության փոխնախարարը հայտարարել է «Կովկասյան միջանցքի» պահպանման համար Իրանի ու Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածության մասին:

Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարի տեղակալ  Խեյրոլլահ Խադեմին հայտարարել է  ՀՀ իշխանությունների հետ արդյունավետ հանդիպումների և Գորիսի ճանապարհով տարանցիկ փոխադրամիջոցների համար առաջացած խնդրի լուծման մասին, հավելելով. «Երկու երկրների պաշտոնյաները սահմանել են Հայաստանի կողմից կառուցվող այլտընտրանքային ճանապարհի ասֆալտապատման աշխատանքների ժամանակացույց»:

Նա հավելել է. «Հայ պաշտոնյաների հետ հանդիպումներում քննարկվել է Գորիսում առաջացած խնդիրը, որը խոչընդոտել է Իրան-Հայաստան բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների բնականոն իրականացմանը: Կայացվել են որոշումներ՝ ուղղված խնդրի լուծմանը»:

Խադեմին նշել է. «Առաջիկա երեք ամիսների ընթացքում կվերացվեն այլընտրանքային ճանապարհին առկա բոլոր խոչընդոտները: Բացի այդ, Հյուսիս-Հարավ միջանցքի շրջանակում,  գործում է մեկ այլ այլընտրանքային ճանապարհ՝ Նորդուզից Երևան և Երևանից Վրաստանի սահման»:

--------------------------------------

Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպել է ԻԻՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մեհդի Սաֆարիի հետ։

Թումանյանը հույս է հայտնել, որ առաջիկայում երկու երկրների կառավարությունների կողմից կիրականացվեն անհրաժեշտ բոլոր քայլերը Հայաստան-Իրան տնտեսական հարաբերությունների հետագա զարգացման համար։

ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Սաֆարին, կարևորելով տնտեսական համագործակցության խորացումը, իր պատրաստակամությունն է հայտնել ընթացիկ տնտեսական ծրագրերի իրականացմանն աջակցության հարցում։

Զրուցակիցներն անդրադարձել են նաև ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության արդյունավետության բարձրացման, ինչպես նաև «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային առանցքի ամրապնդման ուղղությամբ աշխատանքների կազմակերպման հարցերին։

-----------------------------------

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի գիտական ղեկավարի պաշտոնակատար, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանն անդրադարձել է կովկասյան տարածաշրջանում թուրք–իրանական աշխարհաքաղաքական մրցակցությանը։

------------------------------------

Այն պայմաններում, երբ Իրանն ու Ադրբեջանը շեշտը դնում են երկկողմ հարաբերությունների ընդլայնման վրա, հենվելով հարևանության քաղաքականության և պատմական, կրոնական և մշակութային ընդհանրություններին վրա, վերջին օրերին Բաքվի որոշ բացասական քայլեր ճանապարհ են հարթել Թեհրան-Բաքու հարաբերությունների վատթարացման համար:

Ստեղծված իրավիճակում, եթե Թեհրանի և Բաքվի պաշտոնյաները չկարողանան վերահսկել իրավիճակն ու արտաքին որոշ միջամտությունները, ապա թշնամական քաղաքականությունը  բացասական ազդեցություն կթողնի երկու հարևան երկրների հարաբերությունների վրա:

Կասկած չկա, որ այս գործընթացին նպաստել են Բաքվի կառավարության որոշ պաշտոնյաների ոչ պատշաճ պահվածքը և Ադրբեջանի Հանրապետության պաշտոնյաների վերջին օրերի հայտարարությունները: Իլհամ Ալիևի կառավարության պաշտոնյաները, ինչպես նաև հենց Ալիևը, վերջերս խոստովանել են Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմի ժամանակ Բաքվին արտաքին ուժերից օգնություն ցուցաբերելու մասին: Ադրբեջանի նախագահը որոշակի անբարյացակամ վերաբերմունք է ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմում Սիոնիստական ​​ռեժիմից աջակցություն ստանալու հարցին: Ադրբեջանի նախագահի հայտարարությունը լայնորեն լուսաբանվել է տարածաշրջանային և համաշխարհային ԶԼՄ -ներում: Այս առումով պետք է հաշվի առնել սիոնիստական ​​և ամերիկյան ԶԼՄ -ների քննադատությունը Իլհամ Ալիևի վերջին անպատշաճ պահվածքի վերաբերյալ: Բաքվում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Կոզլարիչն անդրադառնալով իսրայելական Harop ԱԹՍ-ի ֆոնին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նկարվելու քայլին, նշել է, որ Ալիևը «խառնում է մեղուների փեթակը»: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին գործողությունը սխալ քայլ համարելով նա նշել է.«Եթե ​​տարածաշրջանում զարգացումները վատանան, ո՞ր երկիրը կաջակցի Ադրբեջանին: Չեմ կարծում, որ Թուրքիան ցանկանում է մասնակցել պատերազմին: Ես նույնպես կասկածներ ունեմ Ռուսաստանի վերաբերյալ: Ամերիկան ​​նույնպես դժվարության մեջ է: «Ադրբեջանի Հանրապետությունը ներկայումս գտնվում է ծանր վիճակում»:

Իլհամ Ալիեւի կառավարության այսպես կոչված դաշնակիցների հասցեին հնչած քննադատություններից բացի Ադրբեջանի նախագահի վերջին սադրիչ վարքագծի վերաբերյալ, պետք է ասել Թեհրանի զսպվածությունը մինչ այժմ կանխում էր լարվածությունը երկու հարևան երկրների միջև։

Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը հայտարարել է.«Թեհրանը երբեք չի հանդուրժի Իրանի սահմանների մոտ Սիոնիստական ​​ռեժիմի ռազմական ներկայությունը և նրա ապակառուցողական գործողությունները ՝ տարածաշրջանի աշխարհաքաղաքականությունը և Ադրբեջանի և Հայաստանի սահմանները փոխելու համար»:

 

 

Պիտակ