Հոկտեմբեր 10, 2021 16:17 Asia/Yerevan

Բարի հանդիպում հարգարժան տիկնայք ու պարոնայք, տատիկներ ու պապիկներ, աղջիկներ ու տղաներ, մեր շատ սիրելի բարեկմաներ։ Այսօր մեր հաղորդման էջը բացեցինք Խաչիկ Դաշտենցի՝ մեր մեծ ուսուցիչ՝ Սուրբ Մեսրոպ Մաշտոցին նվիրված բանաստեղծությամբ։

Հոկտեմբերի 9-ին Հայ Առաքելական եկեղեցին նշեց Ս․ ԹԱՐԳՄԱՆՉԱՑ տոնը։ Շնորհավորում ենք բոլորիս Սուրբ Թարգմանչաց տոնի կապակցությամբ։

Սիրելի բարեկամներ ամեն տարի հոկտեմբեր ամսին Հայոց Եկեղեցին նշում է ԹԱՐԳՄԱՆՉԱՑ տոնը: «Ճանաչել զիմաստութիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»: Դպրոցական տարիներից բոլորը գիտեն հայերեն տառերով գրված առաջին նախադասությունը: 

Սուրբ Թարգմանչաց տոնը (ամբողջական անվանումը՝ Սրբոց թարգմանչաց վարդապետացն մերոց), խորհրդանշում է հայոց գրերի գյուտը, Աստվածաշնչի հայերեն առաջին թարգմանությունը, թարգմանչաց շարժումն ու հայ դպրության սկիզբը։ Հայ առաքելական եկեղեցին «Սրբոց թարգմանչաց վարդապետացն մերոց» անվան ներքո տոնում է վեց թարգմանիչների՝ Մեսրոպ Մաշտոցի, նրա ավագ ու կրտսեր աշակերտների՝ Եղիշեի, Մովսես Խորենացու, Դավիթ Անհաղթի, ինչպես նաև Գրիգոր Նարեկացու և Ներսես Շնորհալու հիշատակը։

Պիտակ