Հոկտեմբեր 18, 2021 11:18 Asia/Yerevan

Թանկագին բարեկամներ ամփոփելով շաբաթը, կանդրադառնանք Միջին Ասիայի և Կովկասի կարևորագույն իրադարձություններին, որոնց խորագրերը ներկայացրեցի ձեր ուշադրությանը։

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունեց աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերիին:

Հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետը նշեց, որ ՀՀ կառավարությունը մեծապես կարևորում է ԻԻՀ հետ հարաբերությունները և գործընկերությունը, այդ թվում՝ իրավապահ ոլորտում:

Մոհամմադ Ջաֆար Մոնթազերին իր հերթին նշեց, որ իր երկիրն առանձնակի կարևորում է Հայաստանի հետ բոլոր ոլորտներում համագործակցության զարգացումն ու ընդլայնումը: Նա շեշտեց, որ երկու երկրների միջև առկա բազմադարյա, բարիդրացիական ու բարեկամական հարաբերությունները լավ հիմք են՝ համատեղ դիմագրավելու տարածաշրջանում առկա մարտահրավերներին և գտնելու անհրաժեշտ լուծումներ՝ իրացնելով նաև գոյություն ունեցող մեծ ներուժը:

Զրուցակիցներն անդրադարձան նաև տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին:

Իրանի գլխավոր դատախազը Հայաստան կատարած ուղևորության շրջագծում հանդիպում ու զրույց ունեցավ Հայաստանի Հանրապետության մի շարք պաշտոնատարների, այդ թվում ԱԺ նախագահի և գլխավոր դատախազի հետ և այցելեց Արմավիրի քրեակատարողական հիմնարկ:

----------------------------------

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Արսեն Ավագյանը նշանակվեց Իրանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։

Մինչ այս՝ Արսեն Ավագյանը զբաղեցնում էր ՀՀ արտաքին գործերի նախարարության սահմանակից երկրների վարչության պետի պաշտոնը։

Ավելի վաղ, Արմեն Սարգսյանի մեկ այլ հրամանագրով՝ Արտաշես Թումանյանն ազատվել էր Իրանում ՀՀ դեսպանի պաշտոնից։

-------------------------

Հայաստանի կառավարությունը ինտենսիվ աշխատում է Հայաստան-Իրան ճանապարհային կապի հետ կապված խնդիրները լուծելու ուղղությամբ: Իրանական Tasnim գործակալությանը տված հարցազրույցում այս մասին ասել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Իսկապես որոշակի խնդիրներ են առաջացել Հայաստան-Իրան ճանապարհային կապի հետ կապված, բայց Հայաստանի կառավարությունն ինտենսիվ աշխատում է առաջին այլընտրանքային ճանապարհը պատրաստ ունենալ մինչև տարվա վերջ: Կարելի է ասել՝ սա ընդհանուր առմամբ կարճաժամկետ խնդիր է: Բայց մի ավելի կարևոր ծրագիր կա: Սեպտեմբերի վերջին Հայաստանի կառավարությունը հաստատել է Հյուսիս-հարավի՝ Սիսիանից մինչև Իրանի սահման ճանապարհի ծրագիրը: Այս ծրագիրը 1 մլրդ դոլարից ավել արժե և ամբողջովին փոխելու է տարածաշրջանի ենթակառուցվածքները: Այս ծրագիրն իրականացնելուց մենք նաև մեր մտքում ունենք Չաբահարի նավահանգիստը Սև ծովին կապելու կարևոր ենթակառուցվածքային հանգույց դառնալու միտքը: Այս առումով կարող ենք ասել, որ ծրագիրը մեծ հնարավորություն է տալու, որպեսզի Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մեծացնենք»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ եթե առայժմ հարյուրավոր միլիոնների դոլար է Հայաստանի և Իրանի առևտրային շրջանառությունը, ապա ՀՀ-ում կարծում են, որ այն շատ շուտով պետք է հատի միլիարդ դոլարի սահմանը: Գրիգորյանի գնահատմամբ՝ սա նաև հնարավորություն կտա ապագայում մի քանի միլիարդի հասցնել ապրանքաշրջանառությունը: Կարճ կարող ենք ասել, որ Հայաստանն ու Իրանն այժմ ունեն երկկողմ հարաբերությունների դրական օրակարգի լայն շրջանակ:

ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը նաև վստահեցրել է, որ Հայաստանիւ իշխանությունները սահմանների փոփոխության, նաև տարածքներ զիջելու կամ փոխանակելու շուրջ որևէ բանակցություն չեն իրականացնում:

------------------------------

Այս պահին Տաթև-Աղվանի հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգումն ընթացքի մեջ է։ 2021 թ վերջին կունենանք Մ-2-ի Գորիս-Կապան հատվածը շրջանցող Տաթև-Աղվանի հանրապետական նշանակության բարեկարգ ճանապարհ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  ֆեյսբուքի իր էջում այս մասին գրառում է կատարել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար  Գնել Սանոսյանը:

«Երեկ ուշ երեկոյան հետևել եմ Տաթև-Աղվանի ճանապարհահատվածի շինաշխատանքներին և համոզվել, որ արվում է առավելագույնը աշխատանքները սահմանված ժամկետին ավարտին հասցնելու համար։ Տաթև-Աղվանի ճանապարհի 43 կմ հատվածի հիմնանորոգման համար բյուջեից հատկացվել է շուրջ 5,25 մլրդ դրամ»,- գրել է նախարարը:

Նա նշել է, որ 2021թ-ին շինարարական աշխատանքներ են կատարվել ընդհանուր երկարությամբ 43 կմ հատվածում։ 12,5 կմ-ի հիմնանորոգումը մեկնարկել էր 2020 թ-ին և այդ աշխատանքներն արդեն ավարտվել են։

Նախարարի հիշեցմամբ՝ 17,5 կմ-ի հիմնանորոգումը մեկնարկել էր 2021թ․ ամռանը և այդ հատվածի աշխատանքների ավարտը սահմանված է այս տարվա վերջ։ Եվս 13 կմ ճանապարհահատվածի հիմնանորոգումը, որը սկսվել էր այս տարի ամռանը, արդեն ավարտական փուլում են։

-----------------------

Հայաստանն ու Իրանն առաջիկայում նախատեսում են ստորագրել «Պարսից ծոց–Սև ծով» նախաձեռնության վերաբերյալ համաձայնագիր։

Այս մասին Երևանում Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

ՀՀ և Հնդկաստանի արտաքին դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարները նաև հայտնեցին, որ երևանյան հանդիպումների ընթացքում քննարկել են նաև տարածաշրջանային այլ տրանսպորտային միջանցքներին վերաբերող հարցեր։

«Անդրադարձել ենք մեծ տարածաշրջանում ենթակառուցվածքների հարցին։ Դա վերաբերում է ինչպես «Հյուսիս–հարավ» տրանսպորտային միջանցքին, քննարկել ենք «Չաբահար» նավահանգստի շուրջ ընթացող վերջին դրական զարգացումները, Հայաստանի ու Հնդկաստանի միջև ճանապարհային ուղիղ հաղորդակցության հաստատման խնդիրը, ինչպես նաև Հայաստանից դեպի հյուսիս` Վրաստանով Ռուսաստան ու գուցե նաև դեպի Սև ծով տրանսպորտային հետագա տարանցումների հարցը» նշեց  Միրզոյանն։

Սուբրամանյամ Ջայշանկարն էլ շեշտեց, որ տարածաշրջանային տրանսպորտային ուղիներում Հայաստանի մասնակցությունը էլ ավելի մեծ հնարավորություններ կբացի դրանց այլ մասնակիցների համար։

---------------------

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանն անդրադարձել է Մինսկի խմբի ձևաչափով բանակցային գործընթացի վերականգնման թեմային։

---------------------

Հայաստանի վարչապետը Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի նախագահի հետ քննարկելու Լեռնային Ղարաբաղի և Կովկասյան տարածաշրջանի իրավիճակը: Երկու երկրների պաշտպանության նախարարները քննարկել են նաեւ, թե ինչպես կարելի է համատեղ աշխատել տարածաշրջանային անվտանգության վրա:

Հայաստան-Ռուսաստան ռազմավարական հարաբերությունների և գործընկերության ընդլայնումը ներկա իրավիճակում Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպման ընթացքում բարձրացված կարևոր հարցերից էր: Կասկած չկա, որ այս պայմաններում հակամարտության կողմերից որևէ մեկին Ռուսաստանի աջակցությունը կփոխի Լեռնային Ղարաբաղում հակամարտության ընթացքը ՝ հօգուտ մյուսի:

Հայաստանի պետական ​​պաշտոնյաները, ովքեր արցախյան երկրորդ պատերազմին Լեռնային Ղարաբաղը զիջեցին Ադրբեջանի Հանրապետությանը, փորձում են հնարավորինս շուտ ստանալ Ռուսաստանի աջակցությունը:

Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մնում է չլուծված, եւ ակնհայտ է, որ հակամարտության կարգավորման եւ տարածաշրջանի ապահովման գործում առանցքային դերակատարում կունենա Ռուսաստանը:

Հայաստանի վարչապետի հայտարարություններից պարզ է դառնում, որ հայկական կողմը հիասթափված չէ ղարաբաղյան երկրորդ պատերազմում կրած պարտությունից հետո և ձգտում է  հասնել քաղաքական հաղթանակի ռազմական հակամարտությունից հետո: Ռազմական պարտությունից հետո Երևանի պետական ​​պաշտոնյաները խորհրդակցում են տարածաշրջանի  դերակատար կառավարությունների հետ, այդ թվում ՝ Ռուսաստանի հետ, Հայաստանի և Ղարաբաղի հայության համար քաղաքական երկխոսության երջանիկ ավարտը ապահովելու համար: