Դեկտեմբեր 16, 2021 13:07 Asia/Yerevan
  • Ելք դեպի լույս 644

Հանուն գթած և ողորմած Աստծո:Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս» հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:

Ֆորղան սուրաhի 56 և 57-րդ այաներ

وَمَا أَرْسَلْنَاکَ إِلَّا مُبَشِّرًا وَنَذِیرًا

قُلْ مَا أَسْأَلُکُمْ عَلَیْهِ مِنْ أَجْرٍ إِلَّا مَن شَاء أَن یَتَّخِذَ إِلَى رَبِّهِ سَبِیلًا

Քո առաքելությունը սահմանափակվում է մեր վարձատրությունները և սպառնալիքները ծանուցելու մեջ:

Ասա նրանց. «Ես իմ առաքելությանս համար որպես վարձ ոչինչ չեմ փափագում, այլ միայն տեսնել ձեզ որ ընթանում եք Աստծո ճանապարհով»:

Այս այաները, դիմելով մարգարեին, ասում են. «Կռապաշտների նկատմամբ քո պարտավորությունը միայն նախազգուշացնելն է: Եվ եթե նրանք չցանկանան  դա ընդունել  դու սխալ չես լինի, քանի որ նրանք իրենք չենք ցանկացել առաջնորդվել ու հրաժարվել մոլորությունից: Այաներն ասում են .«Ով մարգարե, դու նրանցից ոչ մի վարձատրություն չես պահանջել,որից խուսափելու համար երես թեքեն քեզանից: Քո վարձատրությունը վճարելու են նրանք, ովքեր քո միջոցով ցանկանում են ճանապարհ գտնել դեպի Աստված»:

Այս այաներից սովորում ենք.

1. Մարգարեների պարտականությունը մարդկանց առաջնորդելն է և ոչ թե նրանց պարտադրաբար հավատացյալ դարձնելը:

2. Ղուրանի քարզոչության մեջ կարևոր է և' նախազգուշացումը և' խրախուսանքը:

3. Մարգարեները մարդկանց դեպի Աստված են հրավիրում և ոչ թե դեպի իրենց: Ուրեմն նրանք Աստծո կողմից են վարձատրվելու և ոչ թե մարգարեի:

Ֆորղան սուրաhի 58-րդ այա

وَتَوَکَّلْ عَلَى الْحَیِّ الَّذِی لَا یَمُوتُ وَسَبِّحْ بِحَمْدِهِ وَکَفَى بِهِ بِذُنُوبِ عِبَادِهِ خَبِیرًا

Ապավինիր նրան որ ապրում է ու երբեք չի մեռնելու: Փառաբանիր նրան: Նա ծանոթ է իր ծառաների մեղքերին:

 

Այս այան ասում է . Դու պետք  է ապավինես միայն Աստծուն, քանի որ Աստծուց բացի, ամեն ինչ ոչնաչնում է, և չի կարելի նման երևույթներին ապավինել: Միայն Աստված է, որ մշտական է ու հավերժական: Եվ ուրեմն մարդը, հույսը դնելով Աստծո վրա և ապավինելով նրան, ոչ մի բանից չի վախենալու: Մարդը նման է մի կաթիլի, որը միացած է մի հսկայական օվկիանոսի: Մի օվկիանոս, որն արժանի է պաշտամունքի և պետք է ապավինել միայն նրան: Այան, դիմելով մարգարեին, ասում է. Եթե մարդիկ չհնազանդվեցին քեզ, կարիք չկա նեղվելու: Աստված գիտի ինչպես վերաբերվել նրանց:

Այս այայից սովորում ենք.

1. Կրոնի քարոզիչները չպետք է աշխատեն հարստություն դիզելու նպատակով, այլ ապավինեն միայն Աստծուն, քանի որ միայն Աստված է, որ մշտական է ու հավերժական: Աստծուց բացի, ամեն ինչ ոչնաչնում է:

2. Աստվածային մարդիկ ամեն դեպքում փառաբանում են Աստծուն, քանի որ նրանց Աստվածը բացարձակ է և ոչ մի թերություն չունի:

3. Ոչ մի մարդ չպետք է հետաքրքրվի մարդկանց կյանքով, քանի որ Աստված տեղյակ է և դա բավական է: Այդ մասին պետք է իմանա միայն Աստված:

 

Ֆորղան սուրաhի 59-րդ այա

الَّذِی خَلَقَ السَّمَاوَاتِ وَالْأَرْضَ وَمَا بَیْنَهُمَا فِی سِتَّةِ أَیَّامٍ ثُمَّ اسْتَوَى عَلَى الْعَرْشِ الرَّحْمَنُ فَاسْأَلْ بِهِ خَبِیرًا

 

Նա, ով երկինքներն ու երկիրը և այն ինչ գոյություն ունի նրանց միջև ստեղծեց վեց օրում: Հետո բազմեց իր գահին: Նա գթած է:Քո հարցերն ուղղեք նրան, որ գիտուն է:

Այս այան անդրադառնում է Աստծո մեծ ուժին՝ տիեզերքը կառավարելու հարցում, ասելով, որ Աստված երկինքներն ու երկիրը ստեղծել է վեց ժամանակահատվածում: Այնուհետև, Այան սկսեց արարածների հարցով զբաղվել: Նա վերահսկում է ամեն ինչ, կառավարում է տեիզերքը և ոչ մի բան դուրս չէ նրա կառավարումից:  Իհարկե, արարչագործությունը հիմնված է Աստծո գթության վրա և բոլոր կենդանի էակներն ու մարդիկ արժանանում են Աստծո գթությանը: Բոլոր մարդիկ, անհավատ թե հավատացյալ, նստում են նրա սեղանին ու օգտվում նրա շնորհած բարիքներից: Այան շարունակում է, ասելով. Ով մարգարե և ով հավատացյալներ, եթե ցանկանում եք ծանոթանալ արարչագործությանը, հետևեք Աստծուն և ոչ թե նրանց, որ մոլորեցնում են իրենց սին գաղափարներով:

Այս այայից սովորում ենք.

1. Արարչագործությունը տեղի է ունեցել փուլ առ փուլ և տարբեր ժամանակահատվածներում:

2. Արարչագործությունը հիմնված է Աստծո գթության վրա և Աստծո գթության վրա հիմնված է տիեզերքի կառավարումը:

3. Աստված ոչ միայն աշխարհն է արարել ու տիեզերքը, այլ կառվարում է դրանք:

4. Ճշմարտությունը հասկանալու համար, պետք է դիմել բանիմաց մարդկանց:

 

Պիտակ