Հունվար 06, 2022 10:38 Asia/Yerevan

Իրանահայ արձակագիր, հրապարակախոս Հակոբ Կարապենց (Կարապետյան)

Գրականությունը այն ոլորտն է, որտեղ արձակագիրը կամ բանաստեղծը ուղղակիորեն առնչվում է մարդկային հոգու հետ: Գրականության անդաստանում աշխատողը պետք է զգուշությամբ մոտենա իր գործին, քանի որ նրա ստեղծած յուրաքանչյուր տողը կարող է մեծ ազդեցություն ունենա ժողովրդի անհատական կամ էլ հավաքական ճակատագրի վրա: Իր գործին լրջորեն վերաբերվող ստեղծագործողի տողերը կյանք են ստանում ու ապրում են հավերժ: Քանի որ նա իր ստեղծագործություններում մասնիկներ է ներդնում իր իսկ էությունից:

Բարև ձեզ հարգելի ունկնդիրներ: Իրանահայ հանրահայտ գործիչներ հաղորդաշարի այս համարը նվիրված է իրանահայ արձակագիր, հրապարակախոս Հակոբ կարապենցին:

Իրանահայ արձակագիր Հակոբ Կարապենցը ծնվել է 1925թ. Իրանի Թավրիզ քաղաքում: Ավարտել է Թեհրանի Սեն Լուի ֆրանսիական քոլեջը և Հայկազյան-Թամարյան հայկական դպրոցը։ 1944 թվականին Կարապենցը եղել է Թեհրանի Հայ Պատանեկան մշակութային միության հիմնադիրներից, որ 1946 թվականից՝ Հայ Երիտասարդական մշակութային միություն, 1950ից՝ «Հայ Մշակութային Արարատ Միություն», ապա՝ «Հայ Մշակութային Արարատ Կազմակերպություն»։ Կարապենցը 1940-ական թվականներին մեկնում է ԱՄՆ: 1947-1949 թվականներին նա սովորել է ԱՄՆ-ի Միսսուրի նահանգի, 1950-1952 թվականներին՝ Նյու Յորքի Կոլումբիայի համալսարաններում։

Հակոբ Կարապենցը Մասնագիտացել է լրագրության մեջ: Որպես երկրորդ մասնագիտություն Նա ընտրել է հոգեբանությունը։ 1951-1953 թվականներին Կալիֆոռնիայում բնակվելուց հետո, տեղափոխվել է Նյու-Յորք: Նյու Յորքում Հակոբ Կարապենցը մեկ տարի դասավանդել է Քորնել համալսարանի լեզվաբանական բաժնում։ 1954-1979 թվականներին աշխատել է Ամերիկայի ռադիոյի ռադիոկայանի հայկական բաժնում։

Իր ստեղծագործական կյանքում Կարապենցը հեղինակել է բազմաթիվ պատմվածքներ, վեպեր ու վիպակներ:

1970թ. կարապենցը Վաշինգտոնում հրատարկել է 384 էջերից բաղկացած «Անծանօթ Հոգիները»-ը:

1972 թվականին Վաշինգտոնում՝ «Կարթագենի դուստրը» վեպը, որ արժանացել է Հայկաշեն Ուզունյան գրական մրցանակի:

Ապա 1975թ. Վաշինգտոնում հրատարակում է պատմվածքների շարք «Նոր աշխարհի հին սերմնացանները» խորագրով:

1981թ. Նյու Յորքում Կարապենցը հրատարակում է «Միջնարար» պատմվածքների շարքը, որ արժանացել է Հայկաշեն Ուզունյան գրական մրցանակին:

1983թ. հրատարակում է «Ադամի գիրքը» վեպը, որը արժանացել է 1983թ., ՀԲԸՄ Ալեք Մանուկյան և ֆրանսահայ ԳՄ Է.Գավուքճյան-Այվազյան գրական մրցանակներին:

1986թ. Նյու Յորքում «Ամերիկեան շուրջպար» պատմուածքների շարքը:

1987 թ. Անկատար եւ այլ պատմուածքներ Նյու Յորքում:

Այնուհետև 1992թ. Ուոթրթաուն «Երկու աշխարհ» վերտառությամբ գրական փորձագրութիւններ, Իսկ 1994թ. «Մի մարդ ու մի երկիր»-ը և այլ պատմվածքներ:

Հակոբ կարապենցը իր մահկանացուն կնքեց 1994 թվականի հոկտեմբերի 20-ին ԱՄՆ Բոստոն քաղաքում:

Հակոբ Կարապենցի մահվանից հետո 1995թ. Երևանում երկու հատորով լույս է տեսել նրա երկերը: 2008թ. Երևանում «Պատմավածքները», այնուհետև 2009թ. Արլինգտոնում «Մտորումներ» հոդվածների ժողովածուն: 2012թ. Երևանում վերահրատարակվել է «Ադամի գիրքը» վեպը:

1995 թվականին Երևանի քաղաքային խորհրդի մարտի 27-ի թիվ 643 որոշմամբ Երևանի թիվ 6 հիմնական դպրոցն անվանակոչվել է սփյուռքահայ գրող, հրապարակախոս Հակոբ Կարապենցի անունով։

******************************

Հակոբ Կարապենցի գրականությանն ու ստեղծագործական յորւահաատկությունների մասին բացատրությունների ու վերլուծություններ կարող ենք գտնել 1995թ. հրատարակված  Հայկական համառոտ հանրագիտարանում, 1999թ. հրատարակված Քեշիշյան (Արամունի) Ա., Հակոբ Կարապենց, Աշխարհընկալումը և արվեստը, 2002թ. հրատարակված Դավիթ Գասպարյանի «Հայ գրականություն» ստեղծագործության 2-րդ հատորում: 2005թ. հրատարակված կենսագրական հանրագիտարանում, 2008թ. հրատարակված Վազգեն Գաբրիելյանի, Հայ նորագույն գրականություն (Սփյուռքահայ գրականություն) ստեղծագործությունում և այլ գրականագիտական ստեղծագործություններում ու նաև բազմաթիվ ինտերնետային կայքերում:

Հակոբ Կարապենցի հիշատակին 2021թ. սեպտեմբերի 23-ին Երևանի պետական համալսարանում տեղի է ունեցել միջազգաին գիտաժողով, որտեղ ելույթ են ունեցել տաբեր գրականագետներ:

*************************

Թողնելով գրական մեծ ու արժեքավոր ժառանգություն Կարապենցը հեռացավ կյանքից՝ իր մեծ ավանդը ներդնելով հայ գրականության անդաստանում:

Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի: