Հունվար 10, 2022 17:10 Asia/Yerevan

- Բ ա՜ ր և, - Քե՛զ  Ու  Ձե՛զ,  Ծանո՜թ-անծանո՜թ իմ սիրելիներ: Թո՛ղ անկարելին դառնա կարելի  Աշխարհո՛ւմ համայն,  Ամենքի՛ս համար,  Դառնա կարելի վաղն ու հենց հիմա,  Դառնա կարելի մե՛կ բառով՝  - Բ ա՜ ր և...

Բարի  երեկո՝ հարգարժան ունկնդիրներ։ Եթերում հայերեն ռադիոժամն է։ Ներկայացնում ենք Ողջույն բարեկամ հաղորդաշարի 2022 թվականի երկրորդ թողարկումը։

Հավատանք, որ 2022 թվականը խաղաղություն,առողջություն և  հույս կպարգևի: Հուսանք, որ այն արարման մեկնարկ կդառնա։ Եկեք, հավատանք հրաշքներին։ Եկեք հավատանք, որ ամենալավը դեռ առջևում է:

Հարգելի բարեկամ հունվարի 6-ին Հայ Առաքելական եկեղեցին նշեց Հիսուս Քրիստոսի Ս Ծնունդը և Մկրտությունը։ Շնորհավորում ենք այս բարեբաստիկ տոնի կապակցությամբ։  

 

Պիտակ