Ողջույն բարեկամ-299
Հունվար 16, 2022 11:21 Asia/Yerevan
Բարի հանդիպում հարգարժան ռադիոլսող բարեկամներ։ Եթերում է Ողջույն բարեկամ հաղորդաշարի հերթական թողարկումը։
Կեղևդ բաց արա
Ռ․ Դավոյան
Բաց քո կեղևը, ծա՛ռ,
Ա՛ռ ինձ կեղևիդ մեջ...
Անցան օրեր մեկ-մեկ,
Անցան օրեր զույգ-զույգ,
Ճաշակեցինք և սեր,
Եվ տառապանք, և սուգ:
Հոգնեցրին ինձ արդեն
Օրերը լայն ու նեղ,
Հոգնեցրին ինձ արդեն
Մեղավոր ու անմեղ,
Հոգնեցրին ինձ արդեն
Տխրությունն այս ցանցառ
Եվ կարոտներն այս խեղճ,
Դե բա՛ց կեղևդ, ծա՛ռ,
Ա՛ռ ինձ կեղևիդ մեջ:
Ա՛ռ ինձ կեղևիդ մեջ.-
Այս անծաղիկ դարում
Ես կձուլվեմ քեզ հետ՝
Որպես փոքրիկ գարուն: