Հունվար 23, 2022 18:11 Asia/Yerevan

Բարի հանդիպում հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Եթերում է Ողջույն բարեկամ հաղորդաշարի հերթական թողարկումը։ 

                     ՈՐ ԱՊՐԵՄ ԵՐԿԱՐ

Շնորհակալ եմ ձեր լավ խոսքերից.
Բարի, բարեսիրտ ձեր մաղթանքներից՝
Որ ապրեմ երկար, որ լինեմ առողջ,
Բախտս վայելեմ առոք ու փառոք,
Խուսափեմ ցրտից, հուզմունքից, վեճից
Ու սրտիս մոտիկ չընդունե՜մ ոչինչ...
Ես համաձայն եմ, բայց, բարեկամներ,
Ես ինչպե՞ս մնամ պաղ ու անտարբեր,
Ինչպես անցնեմ ու չտեսնելու տամ
Կիսաքաղց ծերին, մուրացիկ մանկան,
Տեսնեմ վտանգը ու չ'տագնապեմ,
Տեսնեմ կեղծիքը ու չ'ծառանամ,
Տեսնեմ սադրանքը ու չզայրանամ,
Կտրեմ կյանքի հետ կապերս բոլոր,
Ի'նչ է, թե ապրեմ ավելի երկար:
Զուր եք ինձ կարդում խրատ ու հորդոր,
Միայն ապրելը քիչ է ինձ համար:

Հարգելի բարեկամ այսօր մեր հաղորդման էջը բացեցինք  հայ բանաստեղծուհի, արձակագիր, հրապարակախոս, հասարակական գործիչ, «Քսաներորդ դարի հայ պոեզիայի մեծ տիկին» անունը կրող Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Սիլվա Կապուտիկյանի  գողտրիկ բանաստեղծությամբ, ում ծննդյան օրն էր  հունվարի 20-ը։

 

Պիտակ