Մայիս 02, 2022 06:31 Asia/Yerevan
  • Ելք դեպի լույս 691

Հանուն գթած և ողորմած Աստծո:Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս» հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:

Նամլ սուրահի 82 և 83-րդ այաներ

وَإِذَا وَقَعَ الْقَوْلُ عَلَیْهِمْ أَخْرَجْنَا لَهُمْ دَابَّةً مِنَ الْأَرْضِ تُکَلِّمُهُمْ أَنَّ النَّاسَ کَانُوا بِآیَاتِنَا لَا یُوقِنُونَ

وَیَوْمَ نَحْشُرُ مِنْ کُلِّ أُمَّةٍ فَوْجًا مِمَّنْ یُکَذِّبُ بِآیَاتِنَا فَهُمْ یُوزَعُونَ

Երբ նրանց կորստյան վճիռն արձակվի, (մոտենա դրա գործադրվելու ժամը), երկրի վրա մի էակ դուրս կբերենք, որ նրանց հետ կխոսի (ու կգոչի). «Մարդիկ մեր այաներին չհավատացին»: 

 

Մի օր մենք պիտի հավաքենք յուրաքանչյուր ժողովրդից նրանց, որոնք մեր պատգամները սուտ հռչակեցին, և նրանց կպահենք, մինչև բոլորն իրար միանան:

 

Այս այաներն անդրադառնում են հանդերձյալ կյանքին, ասելով, որ աշխարհի վերջը և հարության օրն Աստված նրանցից մի խմբի, ովքեր մահացել են, վերակենդանացնելու է և դուրս բերելու հողից: Այդ ժամանակ, նրանցից մեկը, հարության օրվա ժխտողի հետ խոսելիս, պատմելու է, թե որքան կարծրամիտ են և այսքան այաներ ու հրաշքներ տեսնելով, պատրաստ չեն ընդունելու հարությունը և մահացածների վերակենդանացումը: Այս աշխարհում դա կախված է  Աստծու կամքից: Ղուրանը նույնպես անդրադառնում է այդ խնդրին: Որպես օրինակ, այս խոսակցություններից մեկը վերաբերում է Աստծու մարգարեներից մեկին, ով խնդրեց ականատես լինել հարության օրվան ու Աստված նրան 100 տարեկանում մահ տվեց ու նորից վերակենանացրեց: Բաղարա սուրահի 259-րդ այան այս մասին է: Այն Աստծու կամոք անմեղ սպանվածի վերակենդանացման մասին է, երբ Իսրայելի ժողովրդի մատաղացու եզան մարմնին հպվելուց հետո, մահացածը վերակենդանացավ ու ցույց տվեց իր մարդասպանին: Այս մասին խոսվում է Բաղարա սուրահի 173-րդ այայում: Իսկ Հիսուսի հրաշքներից, որոնց անդրադառնում է նաև Ղուրանն այն է, որ Հիսուսը վերակենդանացնում էր մահացածներին: Բաղարա սուրահի 243  և 56-րդ այաները նույնպես անդրադառնում են այս հրաշքներին:

Այս այաները խոսում են նաև այն մասին, որ մի խումբ մարդիկ, համբարձվեցին երբ եկավ աշխարհի վերջը: Սակայն նրանց անունները չեն նշվել: Ընդհանրապես, Ղուրանի այաները ճիշտ հասկանալու համար, պետք է դիմել հեղինակավոր աղբյուրների: Որպես օրինակ, պետք է հատկապես ճիշտ ընկալել բառերը: Որպես օրինակ, Ղուրանում կիրառված Դաապե բառը, նշանակում է շարժվող: Այս բառն իհարկե քիչ է օգտագործվում ամուր շարժումը ներկայացնելու համար: Սակայն Ղուրանն այն կիրառել է  նաև մարդկանց շարժումը նկարագրելու համար: Ինչպես ասվում է Անֆալ սուրահի 22-րդ այայում. «Աստծու աչքին, վատագույն շարժվողները համրերն են, ովքեր չեն մտածում»: Այս այայում խոսքը վերաբերում է այն մարդկանց, ովքեր չեն մտածում և այդ պատճառով նրանք նմանեցվում են խուլ ու համրերին: Ղուրանն ասում է. «Մի շարժվող էակի երկիր հողից դուրս ենք բերում, որպեսզի մարդկանց հետ խոսի»: Պարզ է, որ խոսքը վերաբերում է մարգարեներին, մի անձի, ով ըստ որոշ փորձագետների, իսլամի մարգարեներից իմամ Ալին էր: Նույն սուրահի 83-րդ այան, խոսելով վերակենդանացածների մասին, ասում է, որ հավանաբար Աստված ի նկատի ունի այն հավատացյալներին, որ ծնվել են ու մահացել և հարության օրը նրանց վերակենդանացնում է, որպեսզի իմամ Մահդիի համաշխարհային իշխանության ականատեսն ու նրա աջակիցը լինեն: Մյուս կողմից, վերակենդանանում են նաև չարագործները, որպեսզի պատժվեն:   

Այս այաներից սովորում ենք.

1. Մահացածների վերակենդանացումը մի բան է, որ տեղի է ունեցել ոչ միայն հանդերձյալ կյանքում, այլ նաև այս աշխարհում և այն չպետք է կասկածի տակ առնել:

2. Աշխարհի վերջը կտեսնեն նաև հավատացյալների ու անհավատների առաջնորդները: Սակայն այս անգամ հավատացյալները կարժանանան հարգանքի, իսկ անհավատներն ու չարագործները կնվաստանան:

 

Նամլ սուրահի 84 և 85-րդ այաներ

حَتَّىٰ إِذَا جَاءُوا قَالَ أَکَذَّبْتُمْ بِآیَاتِی وَلَمْ تُحِیطُوا بِهَا عِلْمًا أَمَّاذَا کُنْتُمْ تَعْمَلُونَ

وَوَقَعَ الْقَوْلُ عَلَیْهِمْ بِمَا ظَلَمُوا فَهُمْ لَا یَنْطِقُونَ

 

Մինչև որ կանգնեն (Աստծու դատաստանի) առջև, ու (Աստված նրանց) ասի. «Դուք Իմ նշաններն ուրացա՞ք, երբ ձեր գիտությունը չէր տիրապետում դրանց: Այդ ի՞նչ էիք անում:

 

Նրանց դատապարտվելու վճիռը պիտի արձակվի, որովհետև նրանք ամբարիշտ եղան և մի բառ անգամ չեն կարող արտասանել:

 

Այս այաները խոսում են համբարձման մասին, երբ մի խումբ մարդիկ, նախքան հարությունը, երկինք են համբարձվում: Որոշ մեկնաբանություններից կարելի է  հասկանալ, որ համբարձումը հարության աստիճաններից է: Իսկ հարության օրն այն  օրն է, երբ Աստծու բոլոր այաներն ի հայտ են գալիս: Այն մարդիկ, որ իսկական հավատացյալներ կամ անհավատներ են, վերակենդանանալու են, որպեսզի տեղի ունենա նրանց դատաստանը: Այս այաներն ասում են, որ երբ չարագործների ու կռապաշտների ղեկավարները վերակենդանանան, Աստված նրանց կհարցնի, թե ինչպես կարողացան ժխտել աստվածային գրքերն ու մարգարեներին: Դրանից բացի, շատերը սխալ  գործեր էին կատարում, ինչը գալիս էր աստվածային այաների նկատմամբ մարդկանց անհավատությունից: Բնականաբար, նրանք որևէ բան չեն կարող ասել և ընդունում են իրենց պատիժը, քանի որ չարիք են գործել աստվածային մարգարեների նկատմամբ:

Այս այաներից սովորում ենք.

1. Նախքան աշխարհի վերջը, հարության օրվա փոքրիկ դրվագ է ի հայտ գալու և լավ ու վատ մարդկանց ներկայացուցիչները դատվելու են աստվածային դատաստանում:

2. Առանց որևէ բանի մասին գաղափար ունենալու, չի կարելի այն ժխտել, քանի որ մարդը դրա համար կպատժվի: Ուստի մարդու հավատալիքները պետք է լինեն գիտակցության ու ամուր հիմքերի վրա հիմնված: Հանդերձյալ կյանքում չարագործները պատժվելու են:

 

Պիտակ