Ելք դեպի լույս 693
Հանուն գթած և ողորմած Աստծո:Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք «Ելք դեպի լույս» հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:
Նամլ սուրահի 89 և 90-րդ այաներ
مَنْ جَاءَ بِالْحَسَنَةِ فَلَهُ خَیْرٌ مِنْهَا وَهُمْ مِنْ فَزَعٍ یَوْمَئِذٍ آمِنُونَ
Նրանք, որ բարի գործերով ներկայանան Իր առջև, փառավոր վարձատրություն կստանան և զերծ կմնան մեծ օրվա սոսկումներից:
Իսկ նրանք, որ չարիք գործեն, գեհենի մեջ կգահավիժեն գլխիվայր: Մի՞թե հնարավոր է, որ ձեր արարքների հատուցումը չստանաք:
Այս այաների բովանդակությունն Աստծու պարգևի և պատժի մասին են հանդերձյալ կյանքում: Դրանք նշում են, որ աստվածային իմաստնության համաձայն, մարդիկ պետք է պատասխանատու լինեն իրենց արարքների համար, քանի որ Աստված նրանց տվել է միտք ու կամք, որպեսզի ըստ դրանց որոշեն իրենց քայլերը: Մարդիկ իրականում իրենց արարքների միայն մի բաժնի արդյունքերն են տեսնում այս աշխարհում, քանի որ այստեղ չկա պատժելու կամ պարգևատրելու լիարժեք հնարավորություն: Սակայն հանդերձյալ կյանքում գոյություն չունի ժամանակի կամ տեղանքի սահմանափակություն և յուրաքանչյուր մարդ, ստանում է իր արարքի հետևանքները: Այս այայի համաձայն, բարի գործ անողները պարգև կստանան, այն պայմանով, որ նրանց բարի գործերը չհամեմվեն գոռոզամտությամբ:
Այս այայներից սովորում ենք.
1. Բարի գործերից ավելի կարևոր, նրանց գործի պահպանումն է մեղքից ու գոռոզությունից:
2. Աստվածային պարգևներն ավելի վեր են, քան մարդկանց բարի գործերը: Սակայն աստվածային պատիժներն իջնում են մեղքին հավասար:
Նամլ սուրահի 91 և 92-րդ այաներ
Ես պարտավոր եմ այս քաղաքի (Մեքքայի) Աստծուն պաշտել, որը սրբազան հռչակեց այն, և որին է պատկանում ամեն ինչ, և որն ինձ հրամայեց իսլամ ընդունել:
Ինձ հանձնարարեց կարդալ Ղուրանը: Նա, ով ուղիղ ճանապարհով է ընթանում, ընթանում է հօգուտ իրեն, իսկ նա, ով մոլորվի, (հետևանքը կրելու է ինքը): Ասա. «Իմ առաքելությունը միայն ձեզ քարոզելն է»:
Այս և Նամլ սուրահի հաջորդ՝ վերջին այան, արտացոլում են մարգարեի խոսքերը Մեքքայի կռապաշտների հետ: Մարգարեն ասում է. «Եթե չհրաժարվեք կռապաշտությունից, իմացեք, որ դուք եք կրելու դրա պատասխանատվությունը: Ես պարտականություն ունեմ միայն Աստծու այաները ձեզ ներկայացնել ու ձեզ նախագուշացնել: Եվ դուք ինքներդ պետք է որոշեք, առաջնորդվում եք, Աստծո խոսքով. թե՝ մոլորվում: Որ ճանապարհն էլ որ ընտրեք, դրա վնասը կամ օգուտը նույնպես դուք եք կրելու: Մի կարծեք, թե ձեր հավատքի գալն ինձ օգուտ է բերում, կամ անհավատ մնալը՝ վնասում: Ես հնազանդվում եմ Աստծու հրամանին և ոչ թե ձեզ նման պաշտում եմ քարե ու փայտե կուռքերին, այլ՝ Աստծուն, որ Արարիչն է ամեն ինչի»: Այս այաները խոսում են մարգարեի պարտականությունների մասին: Այս այաներն անդրադառնում են մարգարեի երկու տարբեր պարտականություններին:Մեկը՝ անձնական պարտականություններն են՝ Աստծուն աղոթելն ու նրան պաշտելը: Իսկ մյուսն Աստծու պատվիրանները մարդկանց փոխանցելն է: Այնպես չէ, որ մարգարեն պետք է հրամայի ու մարդիկ կատարեն իր հրամանները: Նա պետք է առաջնորդի մարդկանց ու ինքն էլ կատարի կրոնական պատվիրանները:
Այս այաներից սովորում ենք.
1.Մարգարեներն Աստծու հրամանի հպատակն են: Այն, ինչ նրանք ասում են, Աստծու կողմից է: Նրանք ինքնագլուխ չեն:
2.Մարգարեների ու կրոնական քարոզիչների պարտականությունն է Աստծու այաները մարդկանց փոխանցելը: Իսկ մարդիկ իրենք են որոշում ընդունել հավատքը, թե՝ մնալ մոլորության մեջ:
3. Մարդկանց մշտապես սպառնում է Աստծուն մոռանալու վտանգը և կրոնական առաջնորդները պետք է նրանց մշտապես հիշեցնեն այդ մասին:
Նամլ սուրահի 93-րդ այա
Ասա. «Գովյալ է Հավիտենականը, շատ չանցած՝ Նա ձեզ պիտի ցույց տա Իր զորության նշանները, որպեսզի ճանաչեք Նրան: Քո Աստվածը անտեղյակ չէ այն ամենից, ինչ անում եք»:
Այս այան, Նամլ սուրահի վերջին այան է: Այն ավարտվում է Աստծու փառաբանությամբ, քանի որ Ղուրանն Աստծու պարգևն է: Այն առաջնորդում է մարդկանց և փառաբանություն ուղարկում առ Աստված, քանի որ նա ուղարկել է մարգարե, որպեսզի մարդիկ նրա միջոցով գտնեն փրկության ճանապարհը: Այնուհետև, այան ասում է, որ գալիք սերունդները բազմաթիվ նշաններ կգտնեն Աստծու գիտության և ուժի վերաբերյալ: Նշաններ, որոնք կարելի է տեսնել ամենուր աշխարհի բոլոր վայրերում: Իհարկե, հայացքները տարբեր են: Եթե տիեզերքը համարենք Աստծու արարչագործության արդյունքը, ապա այն ամենն ինչ տեսնում ենք, փրկչի նշաններն են և եթե ուղղակի նայենք, որ բնությունն աննպատակ է ստեղծվել, չենք կարողանա ճանաչել Արարչին: Իսկ դա բացասաբար կազդի մարդու կյանքի վրա:
Այս այայից սովորում ենք.
1. Ղուրանի հայտնվելը և Մուհամմադի մարգարե նշանակվելը, երկու մեծ բարիքներ են:
2. Աստծու այաներում տեսել ենք, որ եթե մարդու գիտությունն ավելի զարգանա, նա ավելի շատ կճանաչի Աստծու գիտությունը:
3. Աստված ժամանակ է տալիս մարդուն, սակայն դա չի նշանակում, որ Աստված ուշացնում է իր պատժիը: Աստված մշտապես հետևում է մեր արարքներին:
Ավարտվեց Նամլ սուրահը: Ավարտեցինք Ղուրանի 20 բաժինների մատչելի մեկնաբանությունը: Հաջորդ հաղորդման ընթացքում, կանդրադառնանք Ղեսաս սուրահին: