Հունիս 04, 2022 15:12 Asia/Yerevan

Հարգարժան բարեկամներ ամփոփելով շաբաթը,կանդրադառնանք Միջին Ասիայի և Կովկասի կարևորագույն իրադարձություններին,որոնց խորագրերը ներկայացրեցինք Ձեր ուշադրությանը։


Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը մայիսի 30-ին ընդունել է ՀՀ–ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին և նրա գլխավորած պատվիրակությանը:

 Հանդիպմանը մասնակցել են նաև Արարատի մարզպետի տեղակալ Արտավազդ Նազարեթյանը, Արարատ համայնքի ղեկավար Ասլան Ավետիսյանն ու մարզպետարանի Զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժին պետ Վարդան Սաֆարյանը։

Ողջունելով և շնորհակալություն հայտնելով դեսպանին այցելության համար՝ Սեդրակ Թևոնյանն ընդգծել է, որ կարևորում է երկկողմ հարաբերությունների զարգացումն ու խորացումը։

Դեսպանը նշել է, որ Արարատի մարզը ջերմ հարաբերություններ ունի Իրանի, հատկապես՝ Գիլան և Մազանդարան նահանգների հետ։ Վերջինս խոստացել է համագործակցության օղակ դառնալ Իրանի մյուս նահանգների և մարզի միջև հարաբերությունների հաստատման հարցում։

Սեդրակ Թևոնյանն ու Աբբաս Բադախշան Զոհուրին ընդգծել են երկկողմ հարաբերությունների զարգացման համար առկա մեծ ներուժը և այդ ուղղությամբ համատեղ ջանքեր գործադրելու անհրաժեշտությունը:

Զրուցակիցները քննարկել են նաև երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավոր այլ ուղղությունները՝ անդրադառնալով նաև կրթության, արտահանման և այլ ոլորտներին:

-----------------------------------

ՀՀ ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է մայիսի 28-ին ՀՀ սահմանագոտու հարավ-արևելյան ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումը, որի հետևանքով զոհվել է ԶՈՒ զինծառայող, շարքային Դավիթ Վահանի Վարդանյանը:

 

«Հատկանշական է, որ այս սադրանքին նախորդել էին Ադրբեջանի նախագահի՝ մայիսի 27-ի ապակառուցողական, ռազմատենչ ու առավելապաշտական հայտարարությունները, որոնք ներառում էին նաև նկրտումներ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ։

Այս առումով ցանկանում ենք հիշեցնել, որ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները 2021թ. մայիսից Սոթք-Խոզնավար հատվածում ապօրինի կերպով ներխուժել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք և օկուպացրել ավելի քան 45 քառակուսի կիլոմետր տարածք:

Մայիսի 28-ին և նախկինում տեղի ունեցած նմանօրինակ սադրանքներն ու միջադեպերը, հրադադարի ռեժիմի պարբերական խախտումները հերթական անգամ հիմնավորում են Հայաստան-Ադրբեջան սահմանագծից զորքերի հայելային հետքաշման և սահմանագոտում դիտորդական առաքելություն տեղակայելու անհրաժեշտությունը, ինչի մասին հայկական կողմը բազմիցս բարձրաձայնել է:

Հաշվի առնելով նաև, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովն արդեն սկսել է իր աշխատանքները, այս միջադեպը պետք է համապատասխան հետաքննության ու գնահատականի արժանանա հանձնաժողովի կողմից»,-ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ։

ՀՀ ԱԳՆ-ն հիշեցրել է, որ 2020թ․ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ հաստատված հրադադարի ռեժիմի նախորդ կոպիտ խախտման հետևանքները, որի արդյունքում Ադրբեջանի ԶՈւ ներխուժել էին Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում գտնվող Լեռնային Ղարաբաղի Փառուխ գյուղ, մինչ այժմ վերացված չեն։

«Կարևոր ենք համարում, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները, ՀԱՊԿ-ն, Եվրոպական միությունը և ողջ միջազգային հանրությունը պատշաճ ու հասցեական գնահատական տան Ադրբեջանի սադրիչ գործողություններին ու հայտարարություններին, ագրեսիվ հռետորաբանությանը, որոնք Հարավային Կովկասում խաղաղության հասնելու ջանքերը խաթարելու նպատակ ունեն։

Ադրբեջանի ղեկավարությանը կոչ ենք անում զերծ մնալ սադրիչ գործողություններից և հռետորաբանությունից, կատարել եռակողմ հայտարարություններով և բրյուսելյան հանդիպումների արդյունքներով ստանձնած՝ տարածաշրջանում կայունության ու անվտանգության հաստատման հանձնառությունները»,-ասվում է հայտարարության մեջ։

Մայիսի 28-ին, ժամը 10:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում նաև դիպուկահար հրացաններից, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում էր ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Վահանի Վարդանյանը:

Չնայած բժիշկների կողմից գործադրված բոլոր ջանքերին, մայիսի 28-ին հրազենային վիրավորում ստացած շարքային Դավիթ Վահանի Վարդանյանի կյանքը փրկել չի հաջողվել, հայտնել են ՀՀ պաշտպանության նախարարությունից։

------------------------------------------

Քարտեզագետ Արտակ Փիլոյանի համոզմամբ` սահմանազատման գործընթացը տեղի է ունենում Հայաստանի համար շատ վատ ժամանակաշրջանում։

-------------------------------------------

Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը 1990-ականների սկզբին միակողմանիորեն փակվել է Թուրքիայի կողմից, և երկու երկրները դիվանագիտական հարաբերություններ չունեն։ Այս մասին հնդկական առաջատար «ՎԻՈՆ» լրատվամիջոցին տված հարցազրույցում նշել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Ինչպես հավանաբար գիտեք, այժմ կարգավորման գործընթացի համար հատուկ ներկայացուցիչներ են նշանակվել, և արդեն կայացել է երեք հանդիպում, որտեղ կողմերը որոշել են առանց որևէ նախապայմանների առաջ շարժվել՝ սահմանները բացելու նպատակով։ Այդ գործընթացին դրական դինամիկա հաղորդելու համար ես վերջերս ընդունեցի Թուրքիայի արտգործնախարարի հրավերը և մեկնեցի Թուրքիա՝ մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին և ֆորումի շրջանակներում հանդիպեցի իմ գործընկերոջ հետ։

Կարծում ենք, որ կարգավորման հասնելու համար անհրաժեշտ է քաղաքական կամք և կոնկրետ քայլեր ձեռնարկելու պատրաստակամություն։ Հայկական կողմը բազմիցս երկուսն էլ ցուցաբերել է, և նույնն ակնկալում ենք թուրքական կողմից։

Չնայած բոլոր ռիսկերին և փխրունությանը, մեր տարածաշրջանում խաղաղ զարգացման դարաշրջան բացելու հնարավորություն կա, և Հայաստանը շարունակելու է իր ջանքերը՝ նպաստելու այդ հնարավորության իրականացմանը»,-նշել է ՀՀ ԱԳՆ Արարատ Միրզոյանը:

---------------------------

ԵԱՏՄ-ին Իրանի անդամակցությանն ուղղված միության անդամ երկրների ջանքերը շարունակվում են:

Այդ կապակցությամբ, Ղրղզստանի և Հայաստանի ղեկավարները ողջունել են ԵԱՏՄ շրջանակներում Իրանի հետ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի ստորագրումը:

Ելույթ ունենալով Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի ցանկությունն է հայտնել՝ Իրանի և Եվրասիական միության միջև ազատ առևտրի գոտու ստեղծման վերաբերյալ լիարժեք համաձայնագրի շրջանակում համագործակցության վերաբերյալ: Սա առաջին անգամը չէ, երբ ԵԱՏՄ անդամ երկրները շահագրգռվածություն են հայտնում համագործակցել Իրանի հետ: Ավելի վաղ, Հայաստանի կառավարության պաշտոնյաները, այդ թվում՝  վարչապետ Նիկոլ Փաշինյանը, բազմիցս նման ցանկություն են հայտնել և իրանցի պաշտոնյաների հետ հանդիպումներում նույնպես ընդգծել Երևանի ցանկությունը:

Աշխարհագրական ու տնտեսական առումով, ԵԱՏՄ անդամ Երևանի պաշտոնյաներն Իրանի հետ համագործակցելով, հնարավորություն կունենան վերականգնել Հարավային Կովկասում տեղակայված այդ երկրի տնտեսությունը:

ԵԱՏՄ-ին Իրանի անդամակցությունը կարող է օգնել Հայաստանի տնտեսական մեծ թվով խնդիրների լուծմանը: ԵԱՏՄ-ն ունի 190 միլիոնանոց շուկա: Միության անդամ երկրներն են Ռուսաստանը, Ղազախստանը, Բելառուսը, Ղրղզստանը և Հայաստանը։ Միության տնտեսական և առևտրային ծրագրերին Իրանի մասնակցությամբ, մեծ թվով խնդիրներ հնարավոր կլինի լուծել:

Իր վարած մակրոտնետսական աղաքականության շնորհիվ, Իրանը կարող է օգնել Հայաստանի ու Ղրղզստանի նման երկրներին՝ լուծել իրենց խնդիրները: Բացի Հայաստանից, Ղրղզստանը նույնպես ունի իրանական հաղորդակցության ուղիների կարիքը՝ միջազգային տաք և սառը ջրերին միանալու համար:

Միևնույն ժամանակ, հարկ է նշել, որ Իրանն այն երկրներից է, որ համաձայնություն է հայտնել առանց դոլարի առևտուր անել տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Չինաստանի և Ռուսաստանի հետ: Այդ դեպքում ԵԱՏՄ անդամ երկրների հետ Իրանի համագործակցությունը հնարավոր կլինի ավելի հեշտ պայմաններով։

ԵԱՏՄ փորձագետներն այս ծրագրի հաջողության մասին ասում են. «Միության անդամների միջև  ազգային արժույթով առևտուրն աճել է 75 տոկոսով»։

ԵԱՏՄ տնտեսական հանձնաժողովն իր վերջին նիստերում հավանություն է տվել միության անդամ երկրների միջև ազգային արժույթներով փոխանակումների ավելացմանը։ Վերջին մի քանի տարիներին, բացի Իրանից և Ռուսաստանից, տարածաշրջանի և աշխարհի շատ այլ երկրներ, ինչպիսիք են Չինաստանը և նույնիսկ Թուրքիան, սկսել են հրաժարվել դոլարից և առևտրում օգտագործել ազգային արժույթները:

Այս միտումը տարածվում է նաև այլ երկրներում ու տարածաշրջանային կոալիցիաներում: Հարկ է նշել, որ ԵԱՏՄ տարածքում իրականացված առևտրում դոլարի մասնաբաժինը 2013 թվականի 30 տոկոսից 2021 թվականին նվազել է, ահսնելով 19 տոկոսի։ Դա նշանակում է այս երկրների միջև  տնտեսական ծրագրերի իրականացման և առևտրային հարաբերություններում ազգային արժույթների փոխանակման ժամանակ վերոնշյալ ծրագրի հաջողության մասին:

------------------------------

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Իբրահիմ Ռայիսին Թեհրանում Տաջիկստանի նախագահ Էմամալի Ռահմանի հետ համատեղ ասուլիսում ասել է, որ ապրանքաշրջանառության քառապատիկ աճը վկայում է Իրան-Տաջիկստան հարաբերությունների աճի մասին:

Համատեղ մամուլի ասուլիսում Ռայիսին նշել է, որ Դուշանբե կատարած այցից հետո երկու երկրների հարաբերություններն այնպես են փոխվել, որ այսօր միայն առեւտրի ոլորտում արձանագրվել է ապրանքաշրջանառության 4 անգամ աճ, իսկ մյուս ոլորտներում իրականացվել են արդյունավետ քայլեր: Նա հավելել է, որ երկուշաբթի օրը ստորագրվել են փոխըմբռնման մի քանի հուշագրեր։

Ռայիսին նշել է, որ Տաջիկստանի նախագահի Թեհրան կատարած այցով և երկու երկրների միջև նոր համաձայնագրերի ստորագրմամբ, անկասկած մեծ քայլ է արվելու տնտեսական, քաղաքական, մշակութային, առևտրային և էներգետիկայի, զբոսաշրջության, հանքարդյունաբերության,գիտության և տեխնոլոգիայի հարաբերությունների զարգացման ոլորտներում։

Տաջիկստանի նախագահ Էմամալի Ռահմանը շնորհակալություն է հայտնել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահին՝ հրավերի համար և ասել.«Իրանի և Տաջիկստանի ազատ գոտիներում և արդյունաբերական տարածքներում համագործակցության ընդլայնումը բխում է երկու երկրների շահերից»։

 

 

Պիտակ