Հունիս 26, 2022 11:55 Asia/Yerevan

Հարգարժան բարեկամներ ամփոփելով շաբաթը,կանդրադառնանք Միջին Ասիայի և Կովկասի անցած շաբաթվա կարևորագույն իրադարձություններին,որոնց խորագրերը ներկայացրեցինք Ձեր ուշադրությանը։

 

Իրանում ՀՀ դեսպանը հայտարարել է, որ Հայաստանը ձգտում է ներդրումներ կատարել իրանական Չաբահար նավահանգստում տարանցիկ փոխադրումների և լոգիստիկ ծառայությունների ոլորտում։

Նա հավելել է. «Չաբահար նավահանգստի հնարավորություններից օգտվելը մեզ համար կարևոր է, և մենք ցանկանում ենք, որ Հայաստանի ապրանքները Հնդկաստանից հասնեն Չաբահար, իսկ Չաբահարից՝ Հայաստան»։

Արսեն Ավագյանը Չաբահար նավահանգիստ կատարած այցի և նավահանգստի տնտեսական ղեկավարների հետ հանդիպման ժամանակ նշել է.«Հայաստանը լավ ճանապարհ է դեպի ծով բեռների տարանցման համար, և Չաբահարով Հայաստանի, Իրանի և Հնդկաստանի համագործակցությունը հետաքրքրել  է մեզ և նավահանգիստը կարող է  զարգացնել կապը երեք երկրների միջև»:

Նա ասել է. «Մենք շահագրգռված ենք հայկական ապրանքների տեղափոխմամբ Հնդկաստանից և Չաբահար նավահանգստով, քանի որ երկու երկրների միջև տնտեսական, առևտրային և տարանցիկ համագործակցության հեռանկարները կլինեն շատ հուսալի և առաջընթացի հնարավորությամբ»:

Իրանի Սիստան և Բելուչեսթան նահանգի նավահանգիստների և ծովային գործերի գլխավոր վարչության ղեկավար Նասեր Ռավանբախշը, անդրադառնալով Իրանի և Հայաստանի մշակութային և պատմական ընդհանրություններին, ասել է.«Քանի որ Հայաստանը դեպի ծով ելք չունի, սակայն Իրանի հետ ունի ընդհանուր ցամաքային սահման, Իրանի նավահանգիստները, հատկապես Չաբահար նավահանգիստը, լավ հնարավորություն են այլ երկրների հետ Երևանի առևտրի համար»:

Անդրադառնալով Հնդկական օվկիանոսը Սև ծովին միացնելու նախագծին՝ նա հավելել է.«Հայաստանի դիրքը Իրանի և Վրաստանի միջև տարանցիկ երթուղու վրա և Չաբահարի տարանցիկ կամուրջը դեպի Սև ծովի արևելքում գտնվող նավահանգիստներ, հատկապես Վրաստանի Պուտի նավահանգիստը, Սուեզի ջրանցքի ծովային ճանապարհի համեմատ, կարող են  նպաստել տարանցիկ բեռների արագ և էժան տեղափոխմանը»:

Չաբահար մեկօրյա այցի ընթացքում Հայաստանի դեսպանն այցելել է Չաբահարի ազատ գոտի, և Շահիդ Բեհեշթի ու Շահիդ Քալանթարի նավահանգիստներ, ինչպես նաև այս տարածաշրջանի  միջազգային համալսարան:

----------------------------------

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ասել է, որ ե՛ւ միջազգային ձեւաչափերում, ե՛ւ ադրբեջանական կողմի հետ ուղղակի շփումներում Երեւանը բարձրագույն եւ բարձր մակարդակներով բազմիցս հայտարարել է, որ հետեւողական է խաղաղության հաստատման օրակարգում:

«Մենք հետեւողական ենք խաղաղության հաստատման մեր օրակարգում, եւ որ ապագա խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկներում ոչինչ անընդունելի չենք համարում, բնականաբար, այդ առաջարկներն ամբողջացնելով մեր պատկերացումներով»,- ասել է նա:

Նախարարն այդ մասին ասել է՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարությունն այն մասին, որ խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքներ սկսելու վերաբերյալ իրենց առաջարկը դեռևս արձագանք չի ստացել հայկական կողմից:

Արարատ Միրզոյանը նշել է, որ Ադրբեջանը մինչ օրս չի պատասխանել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների միջոցով փոխանցված համապարփակ խաղաղության բանակցությունների օրակարգային շրջանակի առաջարկին:

«Հակառակ Ադրբեջանի նախագահի պնդումներին, Հայաստանը ոչ միայն չի մերժել, այլեւ դրական է արձագանքել խաղաղության պայմանագրի բանակցությունների առաջարկին եւ սպասում է Ադրբեջանի պատասխանին։ Ընդ որում, մենք խաղաղության պայմանագրի թեմայով ԱԳ նախարարների միջեւ խորհրդակցությունների մեկնարկի առաջարկ ենք ներկայացրել Ադրբեջանին, սակայն մինչ օրս պատասխան չենք ստացել: Հայաստանի Հանրապետությունը վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ օր առաջ սկսելու խաղաղության պայմանագրի շուրջ խորհրդակցությունները»,- ասել է Արարատ Միրզոյանը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանը ժխտում է եռակողմ հայտարարության հիմնարար արձանագրումներից մեկը՝ հայտարարելով, թե Լեռնային Ղարաբաղ չկա, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր չկա:

«Մինչդեռ Ադրբեջանի նախագահը եռակողմ հայտարարության տակ իր իսկ ստորագրությամբ հաստատել է Լեռնային Ղարաբաղ սուբյեկտի գոյությունը: Եվ քանի դեռ եռակողմ հայտարարությունը կա, այդ սուբյեկտի գոյությունը հնարավոր չէ հերքել»,- ասել է նա

Արարատ Միրզոյանը նշել է, որ տարածաշրջանային տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման գործընթացը շատ ավելի արագ կհասներ վերջնակետին, եթե չլինեին Ադրբեջանի իշխանությունների շարունակական անհիմն հայտարարություններն արտատարածքային միջանցքի վերաբերյալ, որոնք իրականության եւ մի շարք միջազգային գործընկերների ներկայությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների հետ որեւէ աղերս չունեն:

«Հանուն արդարության պետք է նշել, որ ապաշրջափակման թեմայի քննարկումն իրականում կառուցողական մթնոլորտում է ընթանում, եւ հույս ունեմ, որ այն անհասկանալի քաղաքական խարդավանքների հետեւանքով չի տապալվի եւ շուտով հաջողությամբ կավարտվի»,- ասել է նա:

-----------------------

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մոտ տեղի է ունեցել բողոքի ակցիա՝ կենսալաբորատորիաների գործունեության առնչությամբ:

«Վերջին զարգացումների համատեքստում, հստակ անհրաժեշտություն է առաջացել ապահովել բիոլաբորատորիաների գործունեության թափանցիկ և հաշվետու հետաքննությունը և հանրության առողջության ու կյանքի նկատմամբ վտանգ ներկայացնելու կասկածը հաստատվելու դեպքում՝ անմիջապես կանխել»,- հայտարարել են ակցիայի կազմակերպիչները՝ «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը, Հայկական Արժեքների Պաշտպանության «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնությունը, «Ազատագրական Շարժում» նախաձեռնությունը։

--------------------------

Մինսկում կայացել է եռակողմ հանդիպում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի, ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի և Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևի միջև:

Հանդիպման ժամանակ քննարկվել են երեք երկրների դատախազությունների իրավասությունների շրջանակում ԼՂ-ի պատերազմի արդյունքում առաջացած և դեռևս առկա հումանիտար-իրավական հիմնահարցերի լուծման նոր հնարավորություններ գտնելու, 2021թ. ընթացքում նույն ձևաչափով երկու նախորդ հանդիպումների ընթացքում օրակարգային առանձին հարցերի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանն առնչվող խնդիրները:

«Կողմերն ընդգծել են գլխավոր դատախազների եռակողմ ձևաչափի պահպանման կարևորությունը որպես տարածաշրջանում կայունության և օրինականության, լարվածության թուլացման և բնակչության առաջնային կենսական իրավունքների և անվտանգության ապահովման նպատակով իրավական ոլորտում շփումները շարունակելու գործուն հարթակ:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նշել է, որ չնայած նախորդ եռակողմ հանդիպումների ընթացքում հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գոտում միջադեպերի, դրանց առթիվ իրականացվող քննությունների վերաբերյալ կողմերի միջև օպերատիվ տեղեկատվության միջնորդավորված փոխանակման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությանը՝ հրադադարի հանցավոր խախտումները շարունակվել են, որոնց արդյունքում եղել են մարդկային կորուստներ, խաղաղ բնակչության համար ստեղծվել են կենսական իրավունքների իրացման, անվտանգության նոր սպառնալիքներ:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը  նաև բարձրացրել է հատկապես 2020թ. նոյեմբերի 10-ի հրադադարի հաստատման եռակողմ հայտարարության 8-րդ կետի անկատար մնալու հանգամանքը: Նա ընդգծել է, որ Ադրբեջանում անհիմն պահվող՝ ադրբեջանական կողմից հաստատված 38 պահվող անձանց շուտափույթ վերադարձը առանցքային նշանակություն ունի կողմերի միջև վստահության վերականգնման, տարածաշրջանում տևական խաղաղության հաստատման և անվտանգության երաշխիքների ձևավորման համար՝ հատուկ ընդգծելով եռակողմ հայտարարության հումանիտար պահանջները հայկական կողմից լիարժեք կատարված լինելու հանգամանքը:

Հանդիպման արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն ռուսական կողմի միջնորդությամբ շարունակել բանակցությունները՝ հումանիտար խնդիրները սեղմ ժամկետներում և լիարժեք լուծելու նպատակով:

------------------------------

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն անդրադարձել է «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի` պատգամավորական մանդատը վայր դնելու որոշմանը։

---------------------------------

Նիկոլ Փաշինյանի կառավարության հակառակորդները շարունակում են բողոքի ցույցերը Հայաստանի մայրաքաղաք Երևանում։

Նիկոլ Փաշինյանի կառավարության ընդդիմախոսները համոզված են, որ Հայաստանի վարչապետն, ի լրումն այն զիջումներին, որոնք արել է Ադրբեջանի Հանրապետությանը Լեռնային Ղարաբաղի տասը հոդվածից բաղկացած խաղաղության համաձայնագրի կամ Հայաստանի հանձնման մասին փաստաթղթի ստորագրման ժամանակ, փորձում է նոր զիջումների գնալ սահմանազատման հարցում: Ընդդիմադիրները պնդում են, որ հակակառավարական ցույցեր կազմակերպելով՝ մտադիր են թույլ չտալ Փաշինյանի կառավարությանը Հայաստանի քաղաքական ու տնտեսական զարգացմանը հակասող ծրագրեր իրականացնել։ Այս պայմաններում Երևանի կառավարության դեմ բողոքի ակցիաները և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջները շարունակվում են:

Ազգային ժողովի փոխնախագահ, Փաշինյանի կառավարության ընդդիմության առաջնորդ՝ Իշխան Սաղաթելյանը վերջին երկու ամիսների բողոքի ցույցերի ժամանակ ասել է.«Ընդդիմությունը վճռական է Երևանում օտարերկրյա պատվիրակությունների ներկայության ժամանակ ներկայացնել իր պահանջները՝ այդպիսով բարձրացնել հայ ժողովրդի ձայնը տարածաշրջանում և աշխարհում»։

Նիկոլ Փաշինյանի դեմ հակակառավարական ցույցերը տեղի են ունենում այն ​​ժամանակ, երբ վերջին ամիսներին զգալիորեն ավելացել է Երևանի իշխանության հակառակորդների թիվը։ Վերջին երկու ամսում Հայաստանի անվտանգության ուժերն ու ոստիկանությունը բերման է ենթարկել ու կալանավորել հազարավոր ցուցարարների։

Հայաստանի ներկա իրավիճակի ընդհանուր ամփոփման մեջ պետք է ասել.«Այս տարվա ապրիլին սկսված Երեւանի կառավարության դեմ բողոքի հերթական փուլը շարունակվում է անդադար։ Թեև վերջին շաբաթներին Փաշինյանի կառավարության ընդդիմությունը հակակառավարական ցույցերը կազմակերպում է շաբաթվա վերջին, սակայն Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցերը շարունակվում են: Այս առումով ուշագրավ է այն փաստը, որ  ընդդիմությունը նախկինում փորձել է արագացնել Փաշինյանի հեռացումը Հայաստանի իշխանությունից՝ անցկացնելով արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Բայց 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրություններն ավարտվեցին Փաշինյան կուսակցության հաղթանակով, և Հայաստանի իշխող կուսակցությունը կարողացավ միայնակ ստանալ ԱԺ մանդատների մեծամասնությունը։ Հայաստանի Ազգային ժողովի վերջին ընտրությունների ընդդիմության պարտությունը պատճառ է դարձել, որ Երևանի ընդդիմադիր կազմակերպությունները կրկին մարգինալացվեն։

 

 

Պիտակ