Հուլիս 23, 2022 11:42 Asia/Yerevan

Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: Հարգարժան բարեկամներ ամփոփելով շաբաթը,կանդրադառնանք Միջին Ասիայի և Կովկասի անցած շաբաթվա կարևորագույն իրադարձություններին,որոնց խորագրերը ներկայացրեցինք Ձեր ուշադրությանը։

 

Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլահ Խամենեին հուլիսի 19-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և նրան ուղեկցող պատվիրակության հետ հանդիպման ժամանակ ընդգծել է, որ Թեհրանը դեմ է Իրան-Հայաստան սահմանի փակմանը:

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդն ասել է.«Եթե Իրանի և Հայաստանի միջև սահմանը արգելափակելուն ուղղված քաղաքականություն իրականացվի, Իսլամական Հանրապետությունը դեմ հանդես կգա նման որոշմանը, քանի որ այս սահմանը հազարամյակների վաղեմություն ունեցող հաղորդակցության ճանապարհ է»:

Իրանն ավելի վաղ հայտարարել էր, որ միջազգային իրավունքի շրջանակներում և հարգելով երկրների տարածքային ամբողջականությունը, դեմ է քաղաքական և աշխարհաքաղաքական նպատակների պատրվակով տարածաշրջանում  սահմանների ցանկացած փոփոխության։

Կովկասյան հարցերով փորձագետ Ահմադ Քազեմին ևս  ընդգծելով, որ Շանհայի համագործակցության կազմակերպությունում Իրանի կարողությունների հսկայական  մասը գտնվում է Հայաստանի ճանապարհին, ասել է. «Իրան- Հայաստան սահմանի փակելը կնշանակի դադարեցնել Իրանի և Եվրոպայի միջև տարանցիկ հաղորդակցությունը, Իրանի աշխարհագրական երթուղին սահմանափակել  Ադրբեջանի Հանրապետությունով ու Թուրքիայով, և  Իրանի աշխարհաքաղաքական հզորությունը տարածաշրջանում դարձնել  խոցելի»։

-------------------------------------------

Թեհրանում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպմանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն, ի թիվս այլ հարցերի, խոսել է նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման մասին:

«Իհարկե, մեր տեսադաշտում է նաև մեկ այլ կարևոր հարց՝ ղարաբաղյան խնդրի կարգավորումը: Վերջերս Կասպից համաժողովի շրջանակներում հանդիպել եմ Ադրբեջանի նախագահի հետ»,- ասել է Պուտինը:

Կողմերը քննարկել են նաև սիրիական խնդիրը, ինչպես նաև երկկողմ խոշոր նախագծերի իրականացումը:

-----------------------------

«Բնապահպանական համագործակցությունը հանուն ավելի լավ ապագայի» խորագրով հանդիպմանը մասնակցելու նպատակով Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը երկկողմ հանդիպում է ունեցել  Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի տեղակալ, Իրանի Բնապահպանության կազմակերպության նախագահ Ալի Սալաջաղեի հետ։

«Հայ-իրանական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա և մեր փոխգործակցության արդյունքում տարբեր ոլորտներում արդեն իսկ գրանցել ենք նշանակալի արդյունքներ։ Իսկ շրջակա միջավայրի ոլորտում մեր համագործակցությունը զարգանում է բավականին դինամիկ և օգտավետ»,-հանդիպման ժամանակ նշել է Հակոբ Սիմիդյանը։

Խոսելով հայ-իրանական արդյունավետ համագործակցության փորձի մասին՝ նախարարն անդրադարձել է նաև Երևանում կայացած Հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 17-րդ նիստի ժամանակ կնքված փոխըմբռնման հուշագրին, որով կողմերն արձանագրել են առևտրի, արդյունաբերության, առողջապահության, շրջակա միջավայրի, կրթության, մշակույթի, զբոսաշրջության, գյուղատնտեսության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցությունը զարգացնելու երկկողմ պատրաստակամությունը:

Կողմերն առավել մանրամասն քննարկել են հուշագրով սահմանված պահանջներին համապատասխան համագործակցության քայլերը։

---------------------------------------------------

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդգծել է, որ ԼՂ-ում Հայաստանից զորակոչված ժամկետային զինծառայողներ չեն լինի, սակայն հավելել է, որ Լեռնային Ղարաբաղում զորակոչիկները կշարունակեն զորակոչվել պաշտպանության բանակում ծառայելու:

Արմեն Գրիգորյանն այս մասին ասել է «Արմենպրես»-ին տված հարցազրույցում նշել է. «Պատերազմի ընթացքում ՀՀ ԶՈւ մի շարք ստորաբաժանումներ օգնության են հասել ԼՂ Պաշտպանության բանակին: Հրադադարի հաստատումից եւ ԼՂ-ում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ կոնտինգենտի տեղակայումից հետո ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների դուրսբերումը ԼՂ-ից տրամաբանական է:

Նա միևնույն ժամանակ արձանագրել է, որ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ ուժերի տեղակայումը պիտի անվտանգության երաշխիք լինի:

Հիւշեցնենք, որ ԼՂ-ից հայկական ԶՈՒ-երի դուրս բերումն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից առաջ քաշված նախպայմաններից էր համարվում:

----------------------------------------

Անցած շաբաթ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) ղեկավար Ուիլյամ Բըրնսը, գաղտնի և չհայտարարված այցով ժամանեց Երևան և փակ դռների հետևում հանդիպեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և անվտանգության ոլորտի պաշտոնյաների հետ։

Ըստ որոշ ԶԼՄ-ների հաղորդման՝ հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանի, հատկապես Հարավային Կովկասի անվտանգության հետ կապված հարցեր։

ԱՄՆ դեսպանատունը, սակայն, այցի վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն չի հրապարակել:

Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԿՀՎ ղեկավարի Երևան այցի շրջանակներում տեղի են ունեցել բարձր մակարդակի հանդիպումներ: Այցի վերաբերյալ հայկական կողմը նույնպես պաշտոնական հայտարարություն չի արել:

ԱՄՆ-ի ԿՀՎ-ի ղեկավարի Երևան կատարած ուղևորությանը հաջորդեց Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինի այցը:

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անցած շաբաթ Երևանում ընդունեց Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինին:

Հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետը նշեց, որ Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայության տնօրենի այցը ևս մեկ լավ հնարավորություն է քննարկելու հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների օրակարգային հարցերը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ այս տարի նշվում է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանը և վստահություն հայտնել, որ համատեղ ջանքերով կհաջողվի փոխգործակցությունը դարձնել առավել արդյունավետ ու ամուր:

Հանդիպման ժամանակ Սերգեյ Նարիշկինն անդրադառնալով Հայաստանի և Ռուսաստանի միջև առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսության փաստին, նշեց, որ դա նպաստում է տարբեր ոլորտներում համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանը:

Զրուցակիցները քննարկեցին միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին:

----------------------------------------

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինի հետ։

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ռուսաստանի միջև փոխգործակցությանը, ինչպես նաև ԵԱՏՄ օրակարգին վերաբերող հարցեր: Նիկոլ Փաշինյանը Միխայիլ Միշուստինին շնորհակալություն է հայտնել հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների մի շարք հարցերի օպերատիվ արձագանքելու համար: Քննարկվել են նաև ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի՝ օգոստոսին Ղրղզստանում կայանալիք նիստի օրակարգին վերաբերվող հարցեր:

---------------------------

«Օրբելի» կենտրոնի վերլուծաբան Տարոն Հովհաննիսյանն անդրադարձել է Բրյուսելում նախատեսված Բայրամով–Ստոլտենբերգ հանդիպմանը։

----------------------------

Ռուսաստանի միջնորդությամբ 2020թ նոյեմբերին ստորագրված եռակողմ համաձայնագրի իրագործմանը զուգահեռ, Հայաստանն ու Ադրբեջանը շարունակում են միմյանց մեղադրել հրադադարը խախտելու մեջ:

Փոխադարձ մեղադրանքները հնչում են Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման շուրջ Բաքվի և Երևանի ղեկավարների բանակցություններին զուգահեռ: ՀՀ ԱԳՆ մամուլի վարչությունն այս կապակցությամբ հայտարարել է. «Երևանը և Բաքուն պատրաստ են շարունակել բանակցությունները տարբեր հարցերի և 2020 թվականի նոյեմբերին ստորագրված տասը կետից բաղկացած համաձայնագրի դրույթների իրականացման շուրջ»։

2020 թվականի պատերազմից հետո առաջին անգամ, հուլիսի 16-ին Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հանդիպել են՝ քննարկելու ղարաբաղյան խաղաղ համաձայնագրի իրագործման ընթացքը: Հանդիպմանը մասնակցել է նաև Վրաստանի ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլին: Հանդիպումը կայացել է մայիսին ձեռք բերված համաձայնության շրջանակում և կարևորվել է երկու երկրների միջև առկա լարվածությունը թուլացնելու անհրաժեշտությունը:

Պաշտոնական Երևանը պնդում է խաղաղության վերջնական համաձայնագրի ստորագրման վրա, սակայն դիմացի կողմը, կարծես թե դեռևս համաձայն չէ: Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում իր տնտեսական խորհրդատուների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով  Ղարաբաղում տիրող իրավիճակին, ասել է. «Հայաստանը գործում է նոյեմբերյան տասը կետից բաղկացած պայմանագրին հակառակ, և Ռուսաստանը՝ որպես այս համաձայնագրի կողմ, Հայաստանին չի պարտադրում հավատարիմ մնալ վերոնշյալ պարտավորություններին, և այս իրավիճակն անընդունելի է»:

Դժգոհելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացից, Ալիևը հավելել է. «Հայկաստանը որևէ քայլ չի արել «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված իր պարտավորությունների իրականացման ուղղությամբ»:

Այս հայտարարությունը վկայում է, որ Ալիևը փորձում է Հայաստանից ավելի շատ զիջումնր ստանալ:  2020թ նոյեմբերին  եռակողմ փաստաթղթի ստորագրումից մինչև օրս, անձամբ Իլհամ Ալիևը բազմաթիվ հնարավորություներ, որ կարող էր կորզել իր երկրի ժողովրդի համար, տվել է  Իսրայելին ու Թուրքիային: Իսկ հիմա նրա կառավարությունը փորձում է Հայաստանից ուժով ստանալ տարածքներ, որոնք պետք է օգտագործի որպես միջանցք: Ադրբեջանն այն անվանում է  «Զանգեզուրի», Թուրքիան՝ «Թուքրական» միջանցք: Հայաստանը մերժել է Ալևի պահանջը: Իրանն ու Ռուսաստանը նույնպես դեմ են այս միջանցքին, քանի որ դա կխաթարի տարածաշրջանի տրանսպորտային հաղորդակցության գործող կարգը:

Ամեն դեպքում պետք է ասել, որ եթե պաշտոնական Երևանն ընդունի Ալիևի առաջարկած հաղորդակցության ուղին, 2020թ եռակողմ փաստաթղթում պետք է նոր կետ ավելացվի: Փորձագետները նշում են, որ Իլհամ Ալիևի կառավարությունը դեռևս փորձում է զիջումներ ստանալ Թուրքիայի համար՝ Ադրբեջանի մուսուլման ժողովրդի համար զիջումներ ստանալու փոխարեն։

Մինչդեռ Ղարաբաղի տասը կետից բաղկացած խաղաղ համաձայնագրում Բաքվի կառավարության և Նախիջևանի կառավարության կապի համար հստակեցվել են հաղորդակցության ուղիներն ու երկաթուղիները։