Հուլիս 31, 2022 13:54 Asia/Yerevan

Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ, ամփոփելով շաբաթը,կանդրադառնանք Միջին Ասիայի և Կովկասի անցած շաբաթվա կարևորագույն իրադարձություններին,որոնց խորագրերը ներկայացրեցինք Ձեր ուշադրությանը։


Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանն իրանական դեղարտադրող ընկերություններին հրավիրել է իրենց ապրանքացանկը ներկայացնել Հայաստանում՝ արտահանման կամ համատեղ արտադրության նպատակով:

Թեհրանում Իրանի և Հայաստանի արդյունաբերության, հանքարդյունաբերության և առևտրի համատեղ աշխատանքային խմբի հանդիպմանը կողմերը քննարկել և կարծիքներ են փոխանակել Հայաստանին Իրանի տեխնիկական ծառայությունների մատուցման, ապրանքների մաքսազերծման, հյուսիս-հարավ ճանապարհի շինարարության, համատեղ արտադրական համալիրների կառուցման, Իրանում դեղերի և բժշկական սարքավորումների համատեղ արտադրության և դեղեր փոխանակման վերաբերյալ։

Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանն անդրադառնալով 2022 թվականին երկու երկրների միջև ապրանքաշրջանառության 33 տոկոս աճին, ողջունել է Երևանում Իրանի առևտրային կենտրոնի ստեղծումը և առաջարկել է է Իրանից առևտրային և դեղագործական պատվիրակություններ ուղարկել Հայաստան՝ գործարարներին ու արտադրողներին ճանաչելու և համատեղ հանդիպումներ անցկացնելու համար։

Կողմերը քննարկել են նաև ճանապարհային և տարանցիկ վճարների նվազեցման հարցը՝ Հայաստանի տարածքով Ռուսաստան բեռների տարանցման ծավալն ավելացնելու և Հյուսիս-Հարավ միջանցքը զարգացնելու նպատակով։

Իրանն ու Հայաստանը ծրագրված քայլով շրջանցեցին Բաքվի ռեժիմին և այս տարվա առաջին 5 ամսում կարողացան իրենց տնտեսական փոխանակումների ծավալն ավելացնել 33 տոկոսով։ Ավելի վաղ Բաքվի իշխանությունները բազմաթիվ խնդիրներ են առաջացրել բեռների տարանցման հարցում իրանական բեռնատարների համար։

Հուլիսի 24-27-ը ԻԻՀ-ում էր գտնվում ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը՝ առևտրի, արդյունաբերության և հանքարդյունաբերության հարցերով համատեղ աշխատանքային խմբի նիստին մասնակցելու նպատակով։

Նիստի շրջանակներում քննարկվել են ինժեներատեխնիկական ծառայությունների ոլորտում համագործակցությանը, այդ ծառայությունները դեպի Հայաստան արտահանելուն, Հյուսիս-հարավ միջանցքի զարգացմանը, համատեղ արդյունաբերական ավանների ստեղծմանն առնչվող հարցեր։

-----------------------------

Իրանի Առևտրի զարգացման կազմակերպության ղեկավարը հայտարարել է Հայաստանի հետ ֆինանսական, բանկային, շինանյութերի, սննդամթերքի և օգտակար հանածոների համատեղ արտադրության ոլորտում համաձայնագրի ստորագրման մասին։

Իրանի և Հայաստանի համատեղ աշխատանքային խմբում Ալիռեզա Փեյման  Փաքն ասել է.«Տարբեր ոլորտներում երկու երկրների համագործակցության շնորհիվ Իրանի և Հայաստանի տնտեսական և առևտրային հարաբերությունները գտնվում են զարգացման ուղու վրա»:

Փեյման  Փաքն հստակեցրել է.«Բանկային երաշխիքների կառուցվածքում կատարված փոփոխությունների շնորհիվ, Հայաստան ապրանք արտահանող ընկերությունները ներկայացվում են բանկին և վավերացումից հետո արտահանման երաշխիքային հիմնադրամից ստանում են հավատագրեր»:

Իրանի Առևտրի զարգացման կազմակերպության ղեկավարն ասել է.«Թունելների և կամուրջների շինարարության ոլորտում իրանական խոշորագույն ընկերությունները ներկա են Հայաստանում և ծառայություններ են մատուցում այս երկրի բնակչությանը»:

Փեյման  Փաքը Հայաստանում Իրանի առևտրային կենտրոնի ստեղծման մասին ասել է.«Այս ոլորտում լավ գործեր են արվել  և  ընտրվել են ավելի քան 80 ընկերություններ, որոնք առաջիկա օրերին տարածքի շահագործումից հետո, կներկայանան մշտական ​​ցուցահանդեսում»:

Իրանի առևտրի զարգացման կազմակերպության ղեկավարը նշել է, որ Իրանի և Հայաստանի միջև ապրանքների փոխանակումների ծավալն աճել է, հավելելով. «Մաքսատուրքերի վերանայման դեպքում, հատկապես ԵԱՏՄ-ի հետ փոխըմբռնման հուշագրի ստորագրման դեպքում, տեղի կունենա մաքսատուրքերի նվազեցում կամ չեղարկում»։

----------------------

Իրանի գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների փոխնախարարը և Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարարն ընդգծել են երկու երկրների գիտատեխնոլոգիական համատեղ կոմիտեի ակտիվացման անհրաժեշտությունը:

Վահիդ Հադդադի Ասլի և Արթուր Մարտիրոսյանի Թեհրանում կայացած հանդիպմանը քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, այդ թվում՝ գիտատեխնիկական համատեղ կոմիտեի ակտիվացումը, Իրանի գիտության նախարարության պատվիրակության այցը Հայաստան և ՀՀ գիտության և տեխնոլոգիաների նախարարի այցն Իրան:

Հանդիպման ընթացքում բարձրացված մյուս հարցերն են եղել՝ Իրանի և Հայաստանի ԲՈՒՀ-երում պարսկերենի և հայերենի ամբիոն բացելու հնարավորությունը, իրանական գիտելիքահենք ընկերությունների օգուտը գիտելիքահենք ծառայություններ և ապրանքներ արտահանելու Հայաստանի կարողությունից, ինչպես նաև իրանական բուհերի հնարավորությունները՝ հայ ուսանողներ ներգրավելու համար։

Իրանը և Հայաստանը բազմաթիվ կապեր ունեն երկու երկրների միջև երկարամյա հարաբերությունների շնորհիվ. Այս դրական անցյալն արդյունավետ է եղել երկու երկրների հարաբերությունների տարբեր ասպեկտներում՝ չնայած տարածաշրջանային լարվածության պատճառով առաջացած որոշ խնդիրներին։

----------------

SWIFT-ի ռուս-իրանական տարբերակը կարող է ընդգրկել նաև Հայաստանը, Հնդկաստանը, Չինաստանը: Տնտեսագետ Սուրեն Պարսյանը խոսել է ՌԴ և Իրանի համատեղ միջբանկային համակարգ ստեղծելու մասին։

----------------------

Չի բացառվում, որ Իրանի Իսլամական Հանրապետության հյուպատոսության բացումը Սյունիքի մարզկենտրոն Կապանում տեղի ունենա այս տարի: Այս մասին տեղեկացրել է Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանը:

Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլին ՀՀ-ում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին հանդիպել էր Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին եւ Կապանի ղեկավար Գեւորգ Փարսյանին: Հանդիպման հիմնական թեման եղել է Իրանի հյուպատոսության բացումը: Մարզպետարանի տարածած հաղորդագրության համաձայն՝ իրանական կողմը դեռ նախորդ տարի էր Կապանում հյուպատոսություն բացելու համաձայնություն ձեռք բերել, եւ Իրանի դեսպանը հանդիպմանը նշել էր, որ Սյունիքում դիվանագիտական ներկայացուցչություն բացելու նպատակը բոլոր ոլորտներում հարաբերությունները զարգացնելն է։

Հայկական կողմի հետ հանդիպմանը դեսպան Բադախշան Զոհուրին ներկայացրել էր նաեւ հանդիպմանը ներկա հյուպատոսին՝ հավելելով, որ առաջիկայում հյուպատոսության կազմը կներկայացվի ՀՀ ԱԳՆ-ին։  Կապան կատարված այցի վերջում իրանցի հյուրերը տարածքներ էին դիտարկել ապագա հյուպատոսարանի համար:

«Մենք մի քանի տեղ առաջարկել ենք դեսպանին ու հյուպատոսին, հիմա, կարծես թե, այդ հարցերը հստակեցման փուլում են: Իրենց կողմից տեսանք Կապանում հյուպատոսություն ունենալու գործնական պատրաստակամություն, հստակություն»,- նշել է մարզկենտրոնի ղեկավարը: Իսկ հարցին, թե երբ է նախատեսվում դրա բացումը, Գեւորգ Փարսյանը պատասխանել է. «Գնահատելով իրենց տրամադրվածությունը՝ այս տարվա մասին է խոսքը»։

Նկատենք, որ Հայաստանն ու Իրանը միմյանց տարածքում ներկայացված են միայն դեսպանություններով՝ համապատասխանաբար Թեհրանում եւ Երեւանում:

Ապրիլյան հանդիպմանը Իրանի դեսպանը վերահաստատել էր իր երկրի դիրքորոշումը ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիության վերաբերյալ եւ ասել, որ բոլոր երկրները պետք է դա հարգեն. «Մեզ համար անընդունելի են հաղորդակցության ուղիների շուրջ միջանցքների վերաբերյալ հնչող արտահայտությունները, մենք կարծում ենք, որ ՀՀ-ն պետք է պահպանի իր տարածքային ամբողջականությունը»։

Ռոբերտ Ղուկասյանն ու Գեւորգ Փարսյանը շնորհակալություն էին հայտնել դեսպանին՝ «միջանցքի» վերաբերյալ Իրանի պաշտոնական դիրքորոշման համար։ «Ձեր տեսակետը կարեւոր ու գնահատելի է յուրաքանչյուր սյունեցու համար»,- ասել էր Սյունիքի մարզպետը:

Իր հերթին Իրանի մեծահարգ առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին, այս ամիս Թեհրանում ընդունելով Թուրքիայի ու Ռուսաստանի նախագահներին, շեշտել էր, որ Իրանը դեմ է լինելու հայ-իրանական սահմանի հնարավոր արգելափակմանը:

--------------------------------

Անցյալ շաբաթ Թեհրանում տեղի ունեցավ Աստանայի հանդիպումը՝ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների ներկայությամբ։ Հանդիպումն առավոտից երեկո էր աշխատանքային մեծ թրաֆիկով և պարունակում էր կարևոր կետեր, որոնք կարծես թե կունենան իրենց հետևանքները, և դեռ կշարունակվեն։

Էրդողանի հետ ԻԻՀ առաջնորդի հանդիպման ընթացքում բարձրացված մեկ այլ կարևոր հարցը, առնչվում էր Հարավային Կովկասի ներկայիս զարգացումներին և Իրանի ու Հայաստանի սահմաններին։ ԻԻՀ առաջնորդի անսպասելի դիրքորոշումը Աստանայի հանդիպմանը, որը հիմնականում վերաբերում է Սիրիայի հարցին, «Նախիջևանի միջանցքին» Իրանի հակազդեցության վերաբերյալ, նրա առաջին հրապարակային մեկնաբանությունն էր տարածաշրջանի ամենազգայուն ընթացիկ հարցերից մեկի վերաբերյալ։ Այս հայտարարություններով ԻԻՀ առաջնորդն ընդգծեց, որ Իրանը դեմ է Հայաստանի հետ սահմանը փակվելուն տանող ցանկացած քաղաքականության։ Միգուցե սա էր պատճառը որ անցյալ տարի նույնպես լայնածավալ զորավարժություն կազմակերպվեց հյուսիս-արևմուտքում և Իրանը փոխանցեց իր ռազմական նախազգուշացումն այդ ծրագրին աջակցող երկրներին։

Ի լրումն Իրանի և Հայաստանի միջև սահմանի ռազմավարական կարևորության ընդգծմանն, ԻԻՀ առաջնորդը նաև մատնանշել է երկու երկրների միջև պատմական հարաբերությունների խորությունը և հայտարարել, որ «այս սահմանը հազարամյակների հաղորդակցման ուղի է», որը վերաբերում է Իրանի և Հայաստանի պատմական հարաբերությունների արմատավորման մասին:

Իրականությունն այն է, որ Իրանն ու Հայաստանը այս տարածաշրջանի պատմական ժողովուրդներից են, և այս երկու քաղաքակրթությունների միջև առևտրամշակութային հարաբերությունները երկար պատմություն ունեն, ինչը լրացնում է տնտեսական և դիվանագիտական ​​հարաբերությունները։ Հայաստանը քրիստոնեությունը պաշտոնապես ընդունած առաջին երկիրն է և ներկայումս Իրանի միակ քրիստոնյա հարևանը։ Երկու երկրների հարաբերությունները միշտ էլ խաղաղ են եղել, և Իրանը 15 հարևաններից ամենաքիչ լարվածությունն ունի հենց այս երկրի հետ։

 

 

Պիտակ