Հուլիս 31, 2022 16:22 Asia/Yerevan

Բարի երեկո հարգելի ունկնդիրներ։ Ձեր ուղեկիցն է Հայերեն ռադիոժամը։ Եթերում է «Ողջույն բարեկամ» հաղորդաշարի հերթական թողարկումը։

 

Հողից սովորեմ

Հողից սովորեմ՝ գոհացնել մարդուն,

Հովից սովորեմ՝ զովացնել մարդուն:

Ծովից սովորեմ՝ խորացնել մարդուն,

Հասկից սովորեմ՝ զորացնել նրան:

Ամպից սովորեմ՝ հույս տալ մարդուն,

Խոտից սովորեմ՝ խոնարհվել նրան,

Խոփից սովորեմ՝ խոնարհել նրան,

Վազից սովորեմ՝ վստահել մարդուն:

Յուրացնեմ անգիր օրենքը ջրի,

Ջրից սովորեմ՝ լիացնել մարդուն:

Օդից սովորեմ՝ առաքվել ձրի,

Ծաղկից սովորեմ՝ հիացնել մարդուն:

Հոգսից սովորեմ՝ մարդուն չլքել,

Հույսից սովորեմ՝ հասնել նեղ օրվան,

Փորձանքի պահին որոնել նրան

Եւ վհատության մրուրից փրկել:

Կամքից սովորեմ՝ բարձրացնել մարդուն,

Խղճից սովորեմ՝ վեհացնել նրան՝

Սիրուց սովորեմ՝ վերածնել նրան...

Լույսից սովորեմ՝ արթնացնել մարդուն:                                         

                                                  Համո Սահյան

 

Պիտակ