Օգոստոս 06, 2022 09:48 Asia/Yerevan
  • Ելք դեպի լույս 717

Հանուն գթած և ողորմած Աստծո:Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ, ներկայացնում ենք «Ելք դեպի լույս» հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:

Անքաբութ սուրահի 14 և 15-րդ այաներ

 

وَلَقَدْ أَرْسَلْنَا نُوحًا إِلَىٰ قَوْمِهِ فَلَبِثَ فِیهِمْ أَلْفَ سَنَةٍ إِلَّا خَمْسِینَ عَامًا فَأَخَذَهُمُ الطُّوفَانُ وَهُمْ ظَالِمُونَ

فَأَنْجَیْنَاهُ وَأَصْحَابَ السَّفِینَةِ وَجَعَلْنَاهَا آیَةً لِلْعَالَمِینَ

 

Մենք Նոյին ընտրեցինք, որպեսզի իր նմաններին քարոզի: Նա իր ժողովրդի մեջ մնաց ինը հարյուր հիսուն տարի: Այնուհետև ջրհեղեղը եկավ խեղդելու բոլոր ամբարիշտներին:

Մենք ազատեցինք Նոյին ու նրա տապանի մեջ գտնվողներին: Սա պիտի օրինակ դառնա ապագա սերունդների համար:

 

Այս այաները խոսում են այն ցեղերի մասին, որ եղել են Նոյի, Աբրահամի ու Մովսեսի ժամանակ և այն մասին թե որքան հավատացյալ են եղել նրանք: Այս այաները նշում են, որ Նոյը մոտ 1000 տարի մարդկանց հրավիրում էր հավատքի: Սակայն շատերը չէին հավատում նրան, իսկ մյուսներն էլ թշնամացան նրան հետ: Բայց Աստծու կամքով, տեղի ունեցավ  մեծ ջրհեղեղ և բոլոր անհավատները ոչնչացան ու փրկվեցին միայն հավատացյալները: Սա  ուրիշ ցեղերի համար դաս եղավ, որպեսզի իմանան, որ նա, ով կանգնի արդարության դեմ, կոչնչանա։

Այս այաներից սովորում ենք․

1. Հավատքն ու անհավատությունը պատժվում են կամ վարձատրվում նաև այս աշխարհում։

2. Ղուրանի տեսակետից, հնարավոր է 1000 տարի ապրել։

3. Կրոնը քարոզելիս, պետք է համբերություն  ունենալ և չսպասել, որ մարդիկ միանգամից հավատքի կգան։

 

Անքաբութ սուրահի 16 և 17-րդ այաներ

 

وَإِبْرَاهِیمَ إِذْ قَالَ لِقَوْمِهِ اعْبُدُوا اللَّهَ وَاتَّقُوهُ ۖ ذَٰلِکُمْ خَیْرٌ لَکُمْ إِنْ کُنْتُمْ تَعْلَمُونَ

إِنَّمَا تَعْبُدُونَ مِنْ دُونِ اللَّهِ أَوْثَانًا وَتَخْلُقُونَ إِفْکًا ۚ إِنَّ الَّذِینَ تَعْبُدُونَ مِنْ دُونِ اللَّهِ لَا یَمْلِکُونَ لَکُمْ رِزْقًا فَابْتَغُوا عِنْدَ اللَّهِ الرِّزْقَ وَاعْبُدُوهُ وَاشْکُرُوا لَهُ ۖ إِلَیْهِ تُرْجَعُونَ

 

Աբրահամն ասաց ժողովրդին. «Պաշտեք Աստծուն ու երկնչեք նրանից: Նրա նկատմամբ հավատքն օգտակար է ձեզ համար: Եթե իմանայիք...:

Դուք կուռքերի եք պաշտում: Դուք ստին եք ծառայում, ձեր աստվածներն անկարող են ձեզ որևէ սնունդ տալ: Միայն Աստծուց խնդրեք այն, ինչի կարիքն ունեք: Պաշտեք նրան ու շնորհակալ եղեք: Մի օր Իր առջև եք կանգնելու:

 

Նոյից հետո, Աբրահամը երկրորդ մարգարեն էր, որ մարդկանց հորդորեց հրաժարվել կռապաշտությունից, նրանց հրավիրելով դեպի միակ Աստված: Նա ասում է, որ կռապաշության պատճառներից մեկը նյութական կարիքն է: Նա դիմելով մարդկանց, ասում էր. «Եթե աղքատության ու կարիքի պատճառով եք խոնարհվում  կուռքերի առջև, իմացեք, որ նրանք  ձեզ չեն օգնի: Իսկ նրանք, ովքեր  խոնարհվեն Աստծու առաջ ու փառաբանեն Նրան, կփրկվեն այս կուռքերից ու կարժանանան աստվածային բարիքներին»։

 

Այս այաներից սովորում ենք․

1. Պաշտամունքը պետք է լինի բարեպաշտությանը զուգահեռ։

2. Նրանք, որ Աստծու փոխարեն կուռքերին են պաշտում, կռապաշտ են։

3. Ինչպես որ կրոնը մարդկանց հորդորում է բարեպաշտ լինելու  համար ջանք թափել, նրանց հորդորում է նաև Աստծու բարիքները ստանալու համար երախտապարտ լինել։

 

Անքաբութ  սուրահի 18-րդ այա

 

وَإِنْ تُکَذِّبُوا فَقَدْ کَذَّبَ أُمَمٌ مِنْ قَبْلِکُمْ ۖ وَمَا عَلَى الرَّسُولِ إِلَّا الْبَلَاغُ الْمُبِینُ

Եթե ուրանաք (զարմանալի չէ). ձեզնից առաջ եղած ազգերն էլ ուրացան: Մարգարեի պարտականությունը միայն քարոզելն է:

 

Այս այայում, դիմելով կռապաշտներին, Աբրահամն ասում է. «Ես չեմ սպասում, որ բոլորը հավատան Աստծու կրոնին: Պատմությունը ցույց է տալիս, որ շատ մարդիկ հրաժարվել են ընդունել մարգարների հրավերն ու հետևել Աստծուն: Իմ ու մյուս մարգարեների պարտականությունն է  աստվածային հրավերը փոխանցել ձեզ և ես միայն պատասխանատու եմ Աստծու խոսքը տարածելու համար»։

 

Այս այայից սովորում ենք․

1. Մարգարեները մարդկանց չէին ստիպում հավատացյալ լինել այլ միայն փոխանցում էին Աստծու խոսքը։

2. Հավատացյալները չպետք է սպասեն, որ բոլոր մարդիկ իրենց նման հավատացյալ դառնան: Նրանք պարզապես պետք է կատարեն քարոզելու իրենց պարտականությունը և անհավատների նկատմամբ որևէ պատասխանատվություն չունեն։

 

Պիտակ