Օգոստոս 06, 2022 09:50 Asia/Yerevan
  • Ելք դեպի լույս 718

Հանուն գթած և ողորմած Աստծո:Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ, ներկայացնում ենք «Ելք դեպի լույս» հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:

Անքաբութ սուրահի 19 և 20-րդ այաներ

أَوَلَمْ یَرَوْا کَیْفَ یُبْدِئُ اللَّهُ الْخَلْقَ ثُمَّ یُعِیدُهُ ۚ إِنَّ ذَٰلِکَ عَلَى اللَّهِ یَسِیرٌ

قُلْ سِیرُوا فِی الْأَرْضِ فَانْظُرُوا کَیْفَ بَدَأَ الْخَلْقَ ۚ ثُمَّ اللَّهُ یُنْشِئُ النَّشْأَةَ الْآخِرَةَ ۚ إِنَّ اللَّهَ عَلَىٰ کُلِّ شَیْءٍ قَدِیرٌ

 

Նրանք մի՞թե չեն տեսնում, թե Աստված ինչպես է սկսել իր արարչագործությունը, Նա նույն ձևով հարություն է տալիս: Սա Աստծու համար հեշտ է»:

Ասա նրանց. «Շրջեք ամբողջ աշխարհով, նայեք, թե Աստված ինչպես է սկսել արարչագործությունը: Աստված այնուհետև արարում է հանդերձյալ աշխարհը: Անկասկած, ոչ մի բան չի սահմանափակել Աստծու զորությունը:

 

Այս և մի քանի այլ այաներ, անդրադառնում են հանդերձյալ կյանքին և հարությանը: Կռապաշտները դրան չէին հավատում: Այս այաները, դիմելով կռապաշտներին, ասում են. «Ավելի լավ է մտածեք, որպեսզի հասկանաք, թե արդյոք Աստված կարո՞ղ է վերակենդանացնլ իր արարածներին: Եվ նրանք պետք է ավելի մանրազնին դիտեն իրենց շուրջը, որպեսզի հասկանան, որ ամենակարող Աստված ամեն ինչ կարող է: Ուստի մարդկանց վերակենդանացնելն Աստծու համար դժվար չէ»։

 

Այս այաներից սովորում ենք․

1. Ղուրանը մարդկանց հորդորում է խորհել՝ արարչագործության ճշմարտությունը հասկանալու համար։

2. Արարչագործությունն աստվածային գործի և ուժի դրսևորումն է։

3. Իսլամում շատ է կարևորվում ճամփորդությունը, որպեսզի մարդն իր աչքերով տեսնի ճշմարտությունը: Արարչագործության մասին ուսումնասիրելով, ավելի լավ կարող ենք ճանաչել ու հասկանալ Աստծուն։

 

 

Անքաբութ սուրահի 21 և 22-րդ այաներ

 

یُعَذِّبُ مَنْ یَشَاءُ وَیَرْحَمُ مَنْ یَشَاءُ ۖ وَإِلَیْهِ تُقْلَبُونَ

وَمَا أَنْتُمْ بِمُعْجِزِینَ فِی الْأَرْضِ وَلَا فِی السَّمَاءِ ۖ وَمَا لَکُمْ مِنْ دُونِ اللَّهِ مِنْ وَلِیٍّ وَلَا نَصِیرٍ

 

Պատժում է նրան, ում ցանկանա և գթած է նրա նկատմամբ, ում ցանկանա: Բոլորդ դեպի Իրեն պիտի վերադառնաք:

Դուք երբեք չեք կարող կասեցնել Նրա կամքը ոչ երկրի վրա և ոչ էլ երկնքում: Աստծուց զատ ուրիշ պաշտպան չունեք:

 

Այս այաներն ասում են, որ աշխարհը ցանելու և ջանք թափելու, իսկ հանդերձյալ կյանքն այս աշխարհում ցանածը հնձելու տեղն է: Այն, ինչ այս աշխարհի դաշտերում ցանել ենք, հավաքելու ենք հանդերձյալ կյանքում: Իսկ հանդերձյալ կյանքում դատավորն Աստված է, որ ամեն ինչ գիտի մեր մասին և հենց այդ հիման վրա էլ մարդու արածի դիմաց վարձատրում  կամ պատժում է: Ոչ ոք չպետք է կարծի, թե աշխարհիկ կամ  հանդերձյալ կյանքում կարող է խուսափել Աստծու իշխանությունից: Մարդ ուր էլ որ գնա, Աստծու իշխանության տակ է գտնվում և փախուստն իմաստ չունի: Չպետք  է մտածել, որ միայն երկիրն է  Աստծու իշխանության տակ: Ե՛վ երկնքում և՛ երկրի վրա, իշխում է Աստված։


Այս այաներից սովորում ենք․

1. Աստծու բարությունն ու զայրույթը կողք կողքի են, որպեսզի բարեգործները հույսը դնեն նրա գթության վրա, իսկ չարագործները սարսափեն նրա զայրույթից։

2. Աստծու կամքն  իր արարածների նկատմամբ, ըստ Ղուրանի հիմնված է արդարության վրա և Նա ոչ մեկի նկատմամբ անարդար չէ։

3. Մարդու ցանկությունը երբեք չի կարող գերազանցել Աստծու կամքին ու ցանկությանը, որքան էլ որ մարդն ուժեղ լինի և մեծ հնարավորություններ ունենա։

 

 Անքաբութ սուրահի 23-րդ այա

 

وَالَّذِینَ کَفَرُوا بِآیَاتِ اللَّهِ وَلِقَائِهِ أُولَٰئِکَ یَئِسُوا مِنْ رَحْمَتِی وَأُولَٰئِکَ لَهُمْ عَذَابٌ أَلِیمٌ

 

Նրանք, որոնք ուրանան Աստծու այաները և հարությունը, հույսները պիտի կտրեն իմ գթությունից: Այդպիսիների համար նախատեսված է ահավոր պատիժ»:

 

Այս այան խոսում է նրանց մասին, ովքեր հույս չունեն արժանանալ Աստծու գթությանը: Այան ասում է, որ յուրաքանչյուր ոք, ով անտեսի արարչագործության վերաբերյալ Աստծու այաները կամ  ժխտի  Ղուրանի այլ այաները, պետք է իմանա, որ հանդերձյալ կյանքում պատժվելու է և ներվելու հույս չպետք է ունենա: Որովհետև նա ժխտել է Արարչին  և հանդերձյալ կյանքն ու հարությունը։

 

Այս այայից սովորում ենք․

1. Աստծու գթությունը շատ մեծ է, սակայն երբ մարդն անհավատ է լինում, փակում է Աստծու բարիքների դուռն իր առջև։

2. Միայն անհավատներն են, որ Աստծո գթության նկատմամբ հույս չունեն և զրկված են դրանից։

 

Պիտակ