Օգոստոս 06, 2022 09:53 Asia/Yerevan
  • Ելք դեպի լույս 719

Հանուն գթած և ողորմած Աստծո:Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ, ներկայացնում ենք «Ելք դեպի լույս» հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:

Անքաբութ սուրահի 24 –րդ այա

 

فَمَا کَانَ جَوَابَ قَوْمِهِ إِلَّا أَنْ قَالُوا اقْتُلُوهُ أَوْ حَرِّقُوهُ فَأَنْجَاهُ اللَّهُ مِنَ النَّارِ ۚ إِنَّ فِی ذَٰلِکَ لَآیَاتٍ لِقَوْمٍ یُؤْمِنُونَ

 

Իր ցեղի պատասխանը հետևյալն էր. «(Աբրահամին) սպանեք կամ ողջ-ողջ այրեք»: Բայց Աստված նրան փրկեց կրակից։ Սրանք ապացույց են նրանց համար, ովքեր հավատում են:

Այս սուրահում, բացի Նոյից, անդրադարձ է կատարվում  նաև Աբրահամին, նշելով, թե ինչու նա կռապաշտներին դեպի միակ Աստված հրավիրեց ու նրանց տեղեկացրեց հարության օրվա մասին: Այս այան ցույց է տալիս Աբրահամի նկատմամբ մարդկանց վերաբերմունքը, ասելով, որ նրանք, ովքեր Աբրահամի հարցերին տրամաբանական պատասխան չունեին, բռնացան նրա նկատմամբ: Ոմանք առաջարկեցին նրան հրկիզել, իսկ մյուսները՝ կախել: Ինչպես ասվում է Անբիա սուրահի 68-70-րդ այաներում, նրանք որոշեցին խարույկ վառել ու Աբրահամին հրկիզել: Այս այաներն ասում են, որ նրանք սադրանք նյութեցին Աստծու մարգարեի նկատմամբ, սակայն Աստված փրկեց նրան: Ինչպես ասվում է Ղուրանի այլ այաներում, Աստծու հրամանով, կրակը կորցրեց իր  ջերմությունը և Աբրահամին վնաս չհասավ: Սա մի դաս էր հավատացյալների համար, որպեսզի իմանան, որ Աստված ամենազորեղն է և չի կարելի ենթարկվել նյութապաշտ ուժերին:

Այս այայից սովորում ենք․

1. Կրոնի թշնամիների տրամաբանությունը հիմնված է բռնության վրա: Նրանք չեն ուզում հասկանալ ճշմարտությունը, այլ փորձում են պահպանել իրենց ուժն ու հարստությունը։

2. Հավատացյալների քիչ թիվը չի նշանակում, որ նրանք պետք է հանձնվեն բռնատերերին: Չնայած Աբրահամը միայնակ էր, սակայն կանգնեց անհավատների ու մոլորվածների առջև ու Աստված նրան աջակցեց։

3. Աստծու կամքը վեր է ամեն ինչից: Ինչպես որ կրակին վառելու ուժ է տալիս, կարող  է նաև այն խլել կրակից։

 

Անքաբութ  սուրահի 25-րդ այա

 

وَقَالَ إِنَّمَا اتَّخَذْتُمْ مِنْ دُونِ اللَّهِ أَوْثَانًا مَوَدَّةَ بَیْنِکُمْ فِی الْحَیَاةِ الدُّنْیَا ۖ ثُمَّ یَوْمَ الْقِیَامَةِ یَکْفُرُ بَعْضُکُمْ بِبَعْضٍ وَیَلْعَنُ بَعْضُکُمْ بَعْضًا وَمَأْوَاکُمُ النَّارُ وَمَا لَکُمْ مِنْ نَاصِرِینَ

 

(Աբրահամն) ասաց. «Դուք Աստծու փոխարեն ձեր հավատքը նվիրեցիք կուռքերին, այն էլ միայն աշխարհիկ կյանքում ձեր միջև բարեկամության համար: Դատաստանի օրը ձեզնից ոմանք կուրանան մյուսներին,  ոմանք էլ կանիծեն: Ձեր բնակավայրը գեհենը պիտի դառնա, ու ոչ ոք չպիտի պաշտպանի ձեզ»:

Փրկվելուց հետո, Աբրահամը շարունակեց պայքարել կռապաշտության դեմ: Կռապաշտներն այդ ժամանակ պաշտում էին մի կուռքի: Նրանք մտածում էին, թե հարգում են իրենց նախնիներին և պաշտում այն, ինչը ժամանակին պաշտել են իրենց հայրերը: Աբրահամը նրանց ասում էր. «Ձեր նախնիների հետ կապը, որի հիմքում կռապաշտությունն է,  հանդերձյալ կյանքում ոչնչանալու է: Ամեն մարդ պատասխանատու է իր մեղքերի համար: Իսկ մարդիկ այդ ժամանակ անիծելու են իրենց մեծամեծներին՝ իրենց մոլորեցնելու համար: Սակայն ոչ ոք չի ընդունելու նրանց սխալը: Իսկ ձեր նախնիները, որոնց հետևելով կռապաշտ եք դարձել,  դատաստանի օրը ձեզ մեղադրելու են ինքնուրույն  ճիշտ ճանապարհ  չընտրելու մեջ»։

 

Այս այայից սովորում ենք․

1. Հասարակության  անդամները պետք է միավորվեն ընդհանուր առանցքի շուրջ, բայց ոչ կռապաշտության։

2. Տրամաբանությունը պետք է ավելի բարձր դասվի մարդու զգացմունքային կապերից։

3. Աշխարհիկ կյանքի բարեկամությունները, որ դրված են սխալ հիմքի վրա, դատաստանի օրը օգտակար չեն լինելու: Այդ բարեկամությունը վերածվելու է թշնամության ու ատելության։

 

Անքաբութ սուրահի 26-րդ այա

فَآمَنَ لَهُ لُوطٌ ۘ وَقَالَ إِنِّی مُهَاجِرٌ إِلَىٰ رَبِّی ۖ إِنَّهُ هُوَ الْعَزِیزُ الْحَکِیمُ

 

Ղովտն ընդունեց (Աբրահամի) կրոնը: (Աբրահամն) ասաց. «Ես դիմում եմ Աստծուն, որովհետև հզոր և իմաստուն է Նա»:

 

Աբրահամը փրկվեց այն մեծ խարույկից, որ նեմրութեցիներն էին վառել:

Աբրահամին հավատացող առաջին  մարդը Ղովտն էր, որ հետագայում նույնպես մարգարե դարձավ ու սկսեց Աստծու վարդապետութունը  տարածել մարդկանց մեջ: Երբ Աբրահամը տեսավ որ այդ մեծ հրաշքից  հետո ոչ ոք իրեն չի հավատում, հայտարարեց, որ գաղթում է իր հայրենիքից, աշխարհի այլ վայրերի մարդկանց աստվածապաշտության հրավիրելու համար: Այս գաղթը պատճառ դարձավ, որ նա փրկվի տեղացիների բռնություններից և օգնեց որպեսզի միաստվածապաշտությունը տարածվի այլ վայրերում: Իսլամի մարգարեն նույնպես Մեքքայից Մադինա գաղթելով, փրկվեց ճնշումներից ու Մեդինայի բնակիչներին հրավիրեց պաշտել Աստծուն։

 

Այս այայից սովորում ենք․

1. Մարգարեները թագավորների նման չեն, որ ավելի մեծ իշխանություն ձեռք բերելու նպատակով, բռնություն  գործադրեն:  Նրանց նպատակն է տարածել Աստծու կրոնն ինչպես որ Ղովտը, հավատալով Աբրահամին, շարունակեց տարածել նրա վարդապետությունը։

2. Աստծու մարդիկ կապված չեն հողին, չեն սահմանափակվում որոշակի տարածքով կամ ժամանակով և եթե կարիք լինի, կարող են տեղափոխվել մի վայրից մյուսը:

 

 

Պիտակ