Օգոստոս 06, 2022 09:55 Asia/Yerevan
  • Ելք դեպի լույս 720

Հանուն գթած և ողորմած Աստծո:Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ, ներկայացնում ենք «Ելք դեպի լույս» հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:

Անքաբութ  սուրահի 27-րդ այա

وَوَهَبْنَا لَهُ إِسْحَاقَ وَیَعْقُوبَ وَجَعَلْنَا فِی ذُرِّیَّتِهِ النُّبُوَّةَ وَالْکِتَابَ وَآتَیْنَاهُ أَجْرَهُ فِی الدُّنْیَا ۖ وَإِنَّهُ فِی الْآخِرَةِ لَمِنَ الصَّالِحِینَ

Իսահակին ու Հակոբին նրան տվեցինք, իսկ նրա ժառանգորդներին տվեցինք մարգարեությունը և նվիրական մատյանները: Նրան հենց այս աշխարհում վարձատրեցինք, իսկ հանդերձյալ կյանքում նա կդասվի արդարների շարքին:

 

Անցած  այաներում անդրադարձանք Աբրահամի կյանքին: Այս այան ասում է, որ երբ Աբրահամը դուրս եկավ իր երկրից, որպեսզի շարունակի տարածել Աստծու խոսքը, Աստված նրան տվեց արժանի զավակներ, որպեսզի շարունակեն իր ճանապարհը և Աստծու գթության համաձայն, դառնան մարգարեներ ու լուսավորեն հավատքի ճանապարհը: Նրանցից էին Իսահակը, նրա որդի Հակոբը և Հակոբի որդի Մովսեսը: Նաև Մովսեսը, Ահարոնը և Սողոմոնը: Նրանք բոլորն Աբրահամի ժառանգներն էին և իրենց ուսերին կրում էին Աստծու առաքելությունը: Այս բարիքը և՛ աշխարհիկ և՛ հանդերձյալ կյանքում,  մեծ արժեք է ներկայացնում, քանի որ վարձատրվում է Աստծու կողմից: Դա նաև հպարտության պատճառ է դառնում ու նաև թույլ տալիս, որ մարդու անունն իր մահից հետո բարությամբ հիշվի։

Այս այայից սովորում ենք․

1. Բարի զավակ ունենալն աստվածային շնորհ է, որին արժանանում են մարդիկ։

2. Աստծու ամենակարևոր պարգևներից է ունենալ մաքուր ժառանգներ։

3. Իսլամական մշակույթի համաձայն, աշխարհիկ կյանքը չպետք է զոհել հանդերձյալ կյանքին: Եվ չպետք է  հանդերձյալ կյանքին հասնելու համար հրաժարվել աշխարհիկ կյանքից։


Անքաբութ սուրահի 28 և 29-րդ այաներ

 

وَلُوطًا إِذْ قَالَ لِقَوْمِهِ إِنَّکُمْ لَتَأْتُونَ الْفَاحِشَةَ مَا سَبَقَکُمْ بِهَا مِنْ أَحَدٍ مِنَ الْعَالَمِینَ

أَئِنَّکُمْ لَتَأْتُونَ الرِّجَالَ وَتَقْطَعُونَ السَّبِیلَ وَتَأْتُونَ فِی نَادِیکُمُ الْمُنْکَرَ ۖ فَمَا کَانَ جَوَابَ قَوْمِهِ إِلَّا أَنْ قَالُوا ائْتِنَا بِعَذَابِ اللَّهِ إِنْ کُنْتَ مِنَ الصَّادِقِینَ

Ղովտն ասաց իր ցեղին. «Դուք կատարում եք նողկալի արարք, որ ձեզնից առաջ անծանոթ էր աշխարհի մարդկանց:

Տղամարդկանց հետ սեռական հարաբերություննե՞ր պիտի ունենաք` խզելով ճանապարհը (սերնդափոխության), հավաքույթների ժամանակ անօրենությո՞ւն պիտի գործեք»: Ու իր ցեղի պատասխանը հետևյալն էր. «Աստվածային վրեժխնդրությունը մեզ վրա իջեցրու, եթե ճշմարիտ ես»:

 

Այս այաները խոսում են Ղովտի մասին: Նա Աբրահամի ժամանակակիցն էր ու ժողովրդի շրջանում տարածում էր Աբրահամի վարդապետությունը: Սակայն մարդիկ ոչ միայն չընդունեցին նրա հրավերն այլ սպառնացին, որ կսպանեն նրան: Այս այաներն ասում են, որ Աստծու մարգարեն մարդկանց մշտապես զգուշացնում էր, որ համասեռականությունը սխալ արարք է: Այն  պատճառ է դառնում, որ տղամարդիկ անտարբեր լինեն կանանց նկատմամբ և մարդկային սերունդը ոչնչանա: Սա անբնական է, քանի որ երկու արու կամ երկու էգ չեն կարող սեռական ցանկություն ունենալ իրար նկատմամբ: Նույնիսկ  կենդանիները, որ ենթարկվում են իրենց բնազդին, նման բան չեն անում: Սակայն Ղովտի ցեղն այնքան էր հեռացել բարոյական արժեքներից, որ այլևս բացահայտ կերպով հետևում էր այդ սխալ ուղուն, դա համարելով կյանքի հաճույք: Այնուհետև այաներն ասում են, որ նրանք ոչ միայն  ուշադրությունն չդարձրին Ղովտի զգուշացումներին ու չփորձեցին հրաժարվել մոլորությունից, այլ ծաղրելով նրան, ասացին. «Եթե քո Աստվածն անհանգիստ է մեր արարքի համար, ուրեմն թող մեզ պատժի հենց այս աշխարհում»: Նրանք պնդում էին, որ Ղովտը ստում է,մարգարե չէ ու նրան չի կարելի հավատալ։

Այս այաներից սովորում ենք․

1.  Կրոնական քարոզիչներն ու մարգարեները չպետք է միայն  մարդկանց հրավիրեն միաստվածության: Նրանք պետք է պայքարեն անբարոյականության  դեմ։

2. Եթե անբարոյականությունը տարածվի հասարակության մեջ, կարելի է  ասել, որ այն այլևս չի կարող զատել սխալն ու ճիշտը: Ուրեմն, նման հասարակության մեջ մարդն անելիք չունի։

3. Աստվածային մարգարեները մարդկանց կոչ են նանում իրենց սեռական ցանկությունը բավարարել ճիշտ ճանապարհով, պայքարելով սեռական մոլորությունների ու համասեռականության դեմ։

4. Քանի դեռ մեղքը չի տարածվել հասարակության մեջ, անձնական բնույթ է կրում: Իսկ երբ այն տարածվում է հասարակության մեջ, խիստ վտանգավոր է ու դրա դեմ պետք է պայքարել։

5. Համասեռականությունը, որ այսօր ընդունելի է համարվում Արևմուտքի կողմից, անթույլատրելի է  բոլոր կրոններում և բոլոր մարգարեները դրա դեմ պայքարել են։

 

Անքաբութ սուրահի 30-րդ այա

 

قَالَ رَبِّ انْصُرْنِی عَلَى الْقَوْمِ الْمُفْسِدِینَ

Ղովտը գոչեց. «Տե՛ր, օգնության հասիր ինձ`ընդդեմ այս անօրեն ժողովրդի»:

 

Երբ մեղավոր ցեղը Ղովտին ստախոս անվանեց, չընդունելով նրա մարգարեությունը, Ղովտն ապավինեց Աստծուն, որպեսզի մարդկանց հրաշք ցուց տա և նրանք հավատան, որ ինքը մարգարե է: Միևնույն  ժամանակ, կպատժվեին մեղավորները, որ մեղսագործությամբ հպարտանում էին ու մաքրությունը սխալ համարում: Մարդիկ, ովքեր տարածում են անբարոյականությունն ու դա սովորական համարում,այնքան են մոլորվում, որ ծաղրանքի են ենթարկում նրան, ով փորձում է իրենց ցույց տալ ճիշտ ուղին։


Այս այայից սովորում ենք․

1 Իսլամական մշակույթում համասեռականությունը մեղք է համարվում և նա, ով նման արարք կատարի, պետք է պատժվի։

2. Անբարոյականության դեմ պետք է ամուր կանգնել և ապավինել Աստծուն։

 

Պիտակ