Օգոստոս 06, 2022 09:57 Asia/Yerevan
  • Ելք դեպիլույս 721

Հանուն գթած և ողորմած Աստծո:Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ, ներկայացնում ենք «Ելք դեպի լույս» հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:

Անքաբութ սուրահի 31 և 32-րդ այաներ

 

وَلَمَّا جَاءَتْ رُسُلُنَا إِبْرَاهِیمَ بِالْبُشْرَىٰ قَالُوا إِنَّا مُهْلِکُو أَهْلِ هَٰذِهِ الْقَرْیَةِ ۖ إِنَّ أَهْلَهَا کَانُوا ظَالِمِی

قَالَ إِنَّ فِیهَا لُوطًا ۚ قَالُوا نَحْنُ أَعْلَمُ بِمَنْ فِیهَا ۖ لَنُنَجِّیَنَّهُ وَأَهْلَهُ إِلَّا امْرَأَتَهُ کَانَتْ مِنَ الْغَابِرِینَ

 

Երբ մեր առաքյալները գտան Աբրահամին, նրան ուրախ լուր տվեցին ու ասացին. «Մենք կբնաջնջենք այս քաղաքի բնակիչներին, որովհետև նրանք ամբարիշտ են»:

(Աբրահամն) ասաց. «Ղովտը (նույնպես) նրանց մեջ է ապրում»: Ասացինք. «Մենք լավ գիտենք, թե ովքեր են այնտեղ: Պիտի ազատենք նրան ու նրա ընտանիքին՝ բացառությամբ նրա կնոջ, որ հանցավորների հետ պիտի մնա»:

 

Նախորդ հաղորդման ժամանակ ասացինք, որ Ղովտի  ցեղն անբարո մարդիկ էին: Նրանք չէին հետևում մարգարեին, ծաղրում էին նրան ու ստախոս անվանում: Սակայն Ղովտը նրանց ճնշումների ու սպառնալիքների առջև չնահանջեց ու չհրաժարվեց իր քարոզչությունից: Նա Աստծուց խնդրեց իրեն ուժ տալ, որպեսզի կարողանա հաղթել անբարո մարդկանց: Այս այաներն ասում են. Աստված հրեշտակներ ուղարկեց Աբրահամին, որպեսզի նրան հայտնեն ծերության ժամանակ երեխա ունենալու  մասին և իրականացնեն Ղովտի աղոթքը՝ մեղավորներին պատժելու վերաբերյալ: Ղուրանն ասում է. «Աբրահամն աստվածային  պատժի մասին լուրը լսելով մտահոգվեց նույն քաղաքում ապրող Ղովտի մասին: Սակայն հրեշտակներն ասացին, որ Աստծու խոստման համաձայն, պատժվելու են միայն մեղավորները: Նույնիսկ Ղովտի կինը, որ հավատացյալներից հրաժարվել ու միացել էր անհավատներին, բառացառություն  չեղավ»:

 

Այս այաներից սովորում ենք․

1. Աստվածային հրեշտակներն Արարչի հրամաններն են կատարում: Նրանք են, որ  փոխանցում են  պատգամ և աստվածային բարությունը։

2. Մոլորությունը համարվում է չարիք, որ մարդը կարող է գործել իր, իր ընտանիքի ու հասարակության դեմ։

3. Եթե չարիքը տարածավի որևէ հասարակության  մեջ, մարդիկ կմոտենան ոչնչացման։

4. Յուրաքանչյուր ընտանիքում կինը, ամուսինը և երեխաներն ազատ են ընտրելու իրենց ճանապարհը, ինչպես Ղովտի կինն ու երեխաները։

 

Անքաբութ սուրահի 33-35-րդ այաներ

 

وَلَمَّا أَنْ جَاءَتْ رُسُلُنَا لُوطًا سِیءَ بِهِمْ وَضَاقَ بِهِمْ ذَرْعًا وَقَالُوا لَا تَخَفْ وَلَا تَحْزَنْ ۖ إِنَّا مُنَجُّوکَ وَأَهْلَکَ إِلَّا امْرَأَتَکَ کَانَتْ مِنَ الْغَابِرِینَ

إِنَّا مُنْزِلُونَ عَلَىٰ أَهْلِ هَٰذِهِ الْقَرْیَةِ رِجْزًا مِنَ السَّمَاءِ بِمَا کَانُوا یَفْسُقُونَ

وَلَقَدْ تَرَکْنَا مِنْهَا آیَةً بَیِّنَةً لِقَوْمٍ یَعْقِلُونَ

 

Երբ մեր առաքյալները եկան Ղովտի մոտ, նա ցավ զգաց նրանց համար ու ողբաց իր անկարողության համար: Նրանք ասացին. «Մի վախեցիր ու մի ցավիր, մենք եկել ենք քեզ ու ընտանիքիդ ազատելու: Միայն կինդ պիտի ենթարկվի ընդհանուր դժբախտությանը»:

Մենք այս  քաղաքի վրա պիտի թափենք երկնքի պատուհասները` որպես նրանց չարագործության վարձք:

Մենք թույլ տվեցինք, որ (քաղաքի ավերակները) կանգուն մնան, որպեսզի մտածող մարդկանց համար նրանք լուսավորող օրինակ լինեն:

 

Ղովտի մասին Ղուրանի մյուս այաներից պարզվում է, որ Ղովտը չճանաչեց հրեշտակներին, քանի որ նրանք հայտնվել էին գեղեցիկ երիտասարդների տեսքով: Նա մտահոգվեց, որ իր հյուրերը կհետապնդվեն անբարո մարդկանց կողմից:   Սակայն  հրեշտակները ներկայացան ու նրան վստահեցրին, որ անբարո մարդկանց ձեռքն իրենց չի հասնի, քանի որ նրանք ենթարկվելու են մի պատժի և նրանցից ոչ մի հետք, բացի ավերված տներից, չի մնալու: Այս այաների համաձայն, սխալ է, երբ մարդը պնդում է իր մեղքի վրա և վտանգավոր, քանի որ դա կարող է վնասել ոչ միայն մի մարդու, այլ ողջ հասարակությանը: Ղուրանի այաների համաձայն, նախ Սոդոմ քաղաքում որտեղ ապրում էր Ղովտի ցեղը, տեղի  ունեցավ երկրաշարժ, իսկ  հետո տեղաց քարի անձրև: Ամեն ինչ մնաց քարերի տակ։

 

Այս այաներից սովորում ենք․

1. Եթե հասարակությունն անբարո դառնա, հնարավոր է, որ անբարոյականությունը տարածվի ամենուր և կվտանգվի անգամ նրանց կյանքն ովքեր փորձում են հեռու մնալ անբարոյականությունից։

2. Ղուրանը կարևորում է  հյուրի անվտանգությունը և նրան հյուրասիրելը։

3. Հավատացյալը պետք է իրեն պատասխանատու զգա իր հավաքտի ու կրոնի նկատմամբ և այնտեղ որտեղ վտանգ տեսնի, որոշակի քայլեր ձեռնարկի և ոչ թե անտարբեր լինի։

4. Ընտանեկան կապերը  չեն օգնելու մարդուն փրկվել: Ինչպես տեսանք, մարգարեի կինը(Ղովտի կինը) գնաց դժոխք իսկ փարավոնի կինը՝ դրախտ։

 

Պիտակ