Օգոստոս 06, 2022 09:59 Asia/Yerevan
  • Ելք դեպի լույս 722

Հանուն գթած և ողորմած Աստծո:Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ, ներկայացնում ենք «Ելք դեպի լույս» հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:

Անքաբութ սուրահի 36 և 37-րդ այաներ

 

وَإِلَىٰ مَدْیَنَ أَخَاهُمْ شُعَیْبًا فَقَالَ یَا قَوْمِ اعْبُدُوا اللَّهَ وَارْجُوا الْیَوْمَ الْآخِرَ وَلَا تَعْثَوْا فِی الْأَرْضِ مُفْسِدِینَ

فَکَذَّبُوهُ فَأَخَذَتْهُمُ الرَّجْفَةُ فَأَصْبَحُوا فِی دَارِهِمْ جَاثِمِینَ

 

Մենք մադյանականների մոտ ուղարկեցինք իրենց եղբայր Հոթորին, որն ասաց նրանց. «Ո՛վ իմ եղբայրներ, պաշտե՛ք Աստծուն, հավատացե՛ք հարությանն ու երկրում ապականություն մի՛ արեք»: 

Բայց նրանք (Հոթորին) ստախոս հռչակեցին: Երկրաշարժը նրանց կորստյան մատնեց, ու հաջորդ առավոտ իրենց տներում հայտնվեցին երեսնիվայր պառկած:

 

Նախորդ հաղորդման ժամանակ անդրադարձանք Ղովտի ցեղին: Այս այաները խոսում են Շոայբի առաքելության մասին: Այս մարգարեն, ինչպես նաև նախորդները, մարդկանց հրավիրում էր պաշտել Աստծուն և հավատալ հանդերձյալ կյանքին: Նա ասում էր, որ անհավատությունը պատճառ կդառնա, որ մարդկանց շրջանում տարածվեն անբարոյականությունը, անարդարությունն ու չարիքը: Սակայն մարդիկ չհավատացին Շոայբին, անտեսելով նրա քարզները:

Ղուրանն ասում է, որ արդյունքում, այդ ժողովուրդն արժանացավ Աստծու պատժին և երկրաշարժի հետևանքով ոչնչացավ։

 

Այս այաներից սովորում ենք․

1. Յուրաքանչյուր մարգարեի քարոզներում ամենակարևորը միաստվածությանը հավատալն է։

2. Մարգարեների վերաբերմունքը մարդկանց նկատմամբ, եղել է սրտացավ և ոչ թե գոռոզամիտ։

3 Մարդը կարող է մեղք գործել: Սակայն եթե մեղքը շարունակվի գիտակցաբար, Աստծու պատիժը չի ուշանա։

 

Անքաբութ սուրահի 38-րդ այա

 

وَعَادًا وَثَمُودَ وَقَدْ تَبَیَّنَ لَکُمْ مِنْ مَسَاکِنِهِمْ ۖ وَزَیَّنَ لَهُمُ الشَّیْطَانُ أَعْمَالَهُمْ فَصَدَّهُمْ عَنِ السَّبِیلِ وَکَانُوا مُسْتَبْصِرِینَ

 

Մենք բնաջնջեցինք Ադ ու Սամուդ գերդաստաններին. նրանց (ավերված) կացարանները  վկան են (մեր վրեժխնդրության): Սատանան նրանց աչքին մոլորությունը գեղեցիկ էր ցույց տալիս և նրանց հեռացրեց ուղիղ ճանապարհից, չնայած որ տեսնում էին:

 

Այս այան խոսում է Ադի և Սամուդ ցեղերի մասին, որոնք ունեցան Հուդի և Սալեհի նման մարգարեներ: Այս երկու ցեղերի մասին էլ Ղուրանում խոսվում է: Նրանք նույնպես ժխտեցին իրենց մարգարեներին ու գիտակցաբար հրաժարվեցին նրա պատվիրաններից: Ղուրանն ասում է, որ այս ցեղերի մարդիկ նույնպես արժանացան Աստծու պատժին և Մեքքայի հյուսիսում գտնվող նրանց քաղաքները քանդվեցին, սակայն մարդիկ էլի դաս չքաղեցին: Այան շարունակում է, նշելով, որ չնայած մարդիկ ունեն մտածելու կարողություն և մարգարները նրանց ցույց են տալիս ճիշտ ճանապարհը, միևնույն է նրանք մոլորվում են, ինչն էլ դժբախտ ավարտ է ունենում։

 

Այս այայից սովորում ենք․

1. Պատմական կոթողները յուրաքանչյուր ժողովրդի համար կարող են դաս լինել։

2. Այն, ինչ մարդն ըստ իր բանականության սխալ է համարում, սատանան փորձում է գեղեցիկ ցույց տալ: Օրինակ,  սատանան այնպես է անում, որ մարդը գոռոզամտությունը և ուրիշների նկատմամբ բռնության գործադրումը համարի հաճելի և շարունակի նման արարքներ կատարել։

 

Անքաբութ սուրահի 39  և 40-րդ այաներ

وَقَارُونَ وَفِرْعَوْنَ وَهَامَانَ ۖ وَلَقَدْ جَاءَهُمْ مُوسَىٰ بِالْبَیِّنَاتِ فَاسْتَکْبَرُوا فِی الْأَرْضِ وَمَا کَانُوا سَابِقِینَ

فَکُلًّا أَخَذْنَا بِذَنْبِهِ ۖ فَمِنْهُمْ مَنْ أَرْسَلْنَا عَلَیْهِ حَاصِبًا وَمِنْهُمْ مَنْ أَخَذَتْهُ الصَّیْحَةُ وَمِنْهُمْ مَنْ خَسَفْنَا بِهِ الْأَرْضَ وَمِنْهُمْ مَنْ أَغْرَقْنَا ۚ وَمَا کَانَ اللَّهُ لِیَظْلِمَهُمْ وَلَٰکِنْ کَانُوا أَنْفُسَهُمْ یَظْلِمُونَ

 

Ղարունին, փարավոնին և Համանին (անհետացրինք աշխարհի երեսից): Մովսեսը հրաշքներ գործեց նրանց աչքի առաջ: Նրանք գոռոզացան, բայց չկարողացան Աստծուց առաջ անցնել:

 

Բոլորն էլ արժանացան մեր վրեժխնդրությանը: Նրանցից ոմանց (գլխին) քարե փոթորիկ տեղացինք, մյուսներն անհետացան (սահմռկեցուցիչ) գոռոցի տակ: Ոմանց հողի տակ մխրճեցինք, իսկ ոմանց  խորտակեցինք: Աստված երբեք անարդար չի պատժում: Իրենք են նախապատրաստում իրենց կորուստը:

 

Այս այաներն անդրադառնում են Ղարունին, փարավոնին ու Համանին: Ղարունն իր հարստության պատճառով գոռոզամիտ դարձավ, իսկ փարավոնին գոռոզացրեց իր թագավորությունը, ինչի պատճառով նա անհավատ դարձավ:  Համանը փարավոնի օգնականն էր իր հանցագործություններում: Մովսեսն այս երեքին էլ ցույց տվեց ճիշտ ճանապարհը, սակայն նրանք չհավատացին ճշմարտությանն ու չհրաժարվեցին իրենց սխալ արարքներից: Նրանք կանգնեցին Մովսեսի դեմ ու փորձեցին ոչնչացնել նրան, քանի որ կարծում էին, թե կարող են դեմ կանգնել Աստծու կամքին: Սակայն Աստծու կամքով, Ղարունը հողի տակ անցավ, իսկ փարավոնն ու Համանը խեղդվեցին ջրում: Այնուհետև այաներն անդրադառնում են աստվածային պատիժներին: Օրինակ Ադ ցեղը ոչնչացավ յոթ գիշեր ու ցերեկ տևած փոթորկից, իսկ Համուդ ցեղը՝ երկրաշարժից: Եվ ոմանք խեղդվեցին ջրում։

 

Այս այաներից սովորում ենք․

1. Գոռոզամտության վերջը ոչնչացումն է և ոչ ուժը և ոչ էլ հարստությունը մարդուն չեն կարող փրկել։

2 .Աստված ամենակարող է, սակայն  ոմանք թյուրիմացաբար կարծում են, թե կարող են կանգնել Աստծու կամքի դեմ։

3.  Աստծու պատիժը միօրինակ  չէ: Աստված չարագործներին պատժում է այնպես, ինչպես կամենա։

4. Ամեն մարդ ինքն է որոշում,թե ինչպիսին է լինելու իր ճակատագիրը։

 

Պիտակ