Օգոստոս 06, 2022 10:01 Asia/Yerevan
  • Ելք դեպի լույս 723

Հանուն գթած և ողորմած Աստծո:Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ, ներկայացնում ենք «Ելք դեպի լույս» հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:

Անքաբութ սուրահի 41 և 42-րդ այաներ

 

مَثَلُ الَّذِینَ اتَّخَذُوا مِنْ دُونِ اللَّهِ أَوْلِیَاءَ کَمَثَلِ الْعَنْکَبُوتِ اتَّخَذَتْ بَیْتًا ۖ وَإِنَّ أَوْهَنَ الْبُیُوتِ لَبَیْتُ الْعَنْکَبُوتِ ۖ لَوْ کَانُوا یَعْلَمُونَ

إِنَّ اللَّهَ یَعْلَمُ مَا یَدْعُونَ مِنْ دُونِهِ مِنْ شَیْءٍ ۚ وَهُوَ الْعَزِیزُ الْحَکِیمُ

 

Նրանք, որոնք իրենց հույսը դնում են կուռքերի վրա, նման են սարդի, որ բնակարան է սարքում իր համար. եթե իմանային, հիրավի, ամենադյուրաբեկ բնակարանը սարդինն է:

Աստված գիտի, թե նրանք ում են պաշտում: Հզոր և իմաստուն է Նա:

 

Այս այաները, որոնցից վերցված է սուրահի անունը, անհավատների վիճակը նմանեցնում են սարդոստայնին, նշելով, որ անհավատներն Աստծու փոխարեն ուրիշ մադկանց ու իրերի հետևից են ընկնում, այն դեպքում, երբ Աստծուց բացի, ինչ էլ որ լինի նույնիսկ ամենահզոր փարավոնը, Աստծու զորության առջև անկարող է, ինչպես սարդոստայնը, որը մի թեթև քամի կարող է ոչնչացնել: Նրանք, ովքեր Աստծուց բացի ապավինում են ուրիշին, կարծես հենվում են սարդոստայնի: Եթե կռապաշտներն ու անհավատներն իմանային, որ այն, ինչին հենվել են այդքան թույլ է, այդպես չէին վարվի: Եթե նրանք իմանային, որ Արարիչը գիտի, որ իրենք ապավինում են իր ստեղծած արարածներին, թերևս կհրաժարվեին իրենց սխալ արարքներից և կվերադառնային առ Աստված:

Այս այաներից սովորում ենք.

1. Ղուրանում շատ են պատկերավոր այաները, որպեսզի մարդիկ ավելի լավ հասկանան դրանց իմաստը:

2. Հավատքի հիմքերը կայուն են, սակայն կռապաշտության հիքմերն անկայուն են:

3. Անվստահելի ինչ որ բանի կամ մարդու ապավինելու փոխարեն, հարկավոր է ապավինել ամենազոր և իմաստուն Աստծուն:

 

Անքաբութ սուրահի 43 և 44-րդ այաներ

 

وَتِلْکَ الْأَمْثَالُ نَضْرِبُهَا لِلنَّاسِ ۖ وَمَا یَعْقِلُهَا إِلَّا الْعَالِمُونَ

خَلَقَ اللَّهُ السَّمَاوَاتِ وَالْأَرْضَ بِالْحَقِّ ۚ إِنَّ فِی ذَٰلِکَ لَآیَةً لِلْمُؤْمِنِینَ

 

Մենք այս օրինակները մարդկանց ցույց ենք տալիս, բայց միայն ողջախոհներն են հասկանում:

Աստված ստեղծեց երկինքներն ու երկիրը: Իր արարչագործությունը ճշմարիտ է: Անշուշտ, հավատացյալների համար դրանում խորհուրդ կա:

 

Այս այաներն ասում են. «Չկարծեք, թե պատկերավոր խոսքերը Ղուրանում նրա համար են, որպեսզի ճշմարտությունը պարզվի մարդկանց համար ու նրանք կարողանան զատել հավատքն  անհավատությունից: Միայն իմաստուն մարդը կարող է խորապես ընկալել, թե ինչի մասին է խոսքը: Այս այաներն ասում են, որ այն իմաստուն, ամենագետ, հզոր Աստված արարումն աննապատակ չի իրականացրել այլ ճշմարտության վրա հիմնվելով: Հավատացյալներն իհարկե այս ճշմարտությունը հասկանում են, սակայն անհատվատներն ու կռապաշտները հրաժարվում են այն հասկանալ:

Այս այաներից սովորում ենք.

1. Ղուրանի պատկերավոր խոսքերը շատ խորն են և միայն իմաստուններին է հասանելի դրանց իմաստը:

2. Տիեզերքը ստեղծվել է հատուկ նպատակով և պատահականության արդյունք չէ:

3. Անհավատներն ու կռապաշտները չեն փորձում հասկանալ արարչագործության իմաստը: Սակայն հավատացյալները հասկանում են, որ դա Աստծո գոյության ապացույցն է և հենց այդ երևույթներն ուսումնասիրելով, ճանաչում են Աստծուն:

 

Անքաբութ սուրահի 45-րդ այա

اتْلُ مَا أُوحِیَ إِلَیْکَ مِنَ الْکِتَابِ وَأَقِمِ الصَّلَاةَ ۖ إِنَّ الصَّلَاةَ تَنْهَىٰ عَنِ الْفَحْشَاءِ وَالْمُنْکَرِ ۗ وَلَذِکْرُ اللَّهِ أَکْبَرُ ۗ وَاللَّهُ یَعْلَمُ مَا تَصْنَعُونَ

Կարդա Գիրքը, որ հայտնվեց քեզ: Աղոթիր, որովհետև աղոթքը քեզ զերծ է պահում ամոթալի արարքներից  ու անօրինությունից: Աստծու հիշատակը շնորհներից ամենամեծն է: Աստված ծանոթ է ձեր արարքներին:

 

Չնայած այս այան ուղղված է իսլամի մարգարեին, սակայն այն վերաբերում է բոլոր հավատացյալներին: Հավատացյալների ուշադրությունն իր վրա սևեռելու համար, Աստված երբեմն դիմում է մարգարեին՝ իր խոսքն ասելու համար: Այս այայում կա երկու պատվիրան: Մեկը ՝ ընթերցել Ղուրանը և մյուսը՝ կատարել նամազ: Բնականաբար, այս երկուսն էլ մեծապես ազդում են մարդու կյանքի վրա և դրանց բացակայությունը մարդու կյանքում, մոլորության կտանի նրան: Որովհետև Ղուրանը և նամազը հավատցյալի համար կարևոր ու կենսատու գործոններ են: Բնականաբար, եթե Ղուրանի ընթերցումը կատարվի խորապես, դրա ազդեցությունն ավելի երկարատև է լինելու ու ամրապնդելու է մարդու հավատքը: Յուրաքանչյուր մուսուլմանի նամազը կազմված է 17 մասից: Եվ եթե նամազը սրտանց ու ճիշտ կատարվի,  մարդուն հեռու կպահի մոլորությունից ու մեղքից: Նամազը նաև մարդուն հոգեպես մաքրում է ու նրա սրտում պահում Աստծու ու Նրա բարիքների մասին հիշողությունը:

Այս այայից սովորում ենք.

1. Ղուրանի ընթերցումը և նամազը յուրքանչյուր մուսուլմանի առօրյա  կյանքի մասն են կազմում և կրոնագետներն այս մասին բազմիցս խոսել են:

2 .Ղուրանն ասում է, որ նամազը մարդուն հեռու է պահում մոլորություններից և նրա ուշադրությունը սևեռում դեպի Աստված:

3. Բարի գործեր կատարելն ինչպես Ղուրանի ընթերցումն ու նամազը, մարդուն բնական կերպով հետ են պահում սխալ արարքներից:

4.Նամազը մեծ նշանակություն ունի մարդուն ու հասարակությանը բարեփոխելու գործում:

 

Պիտակ