Օգոստոս 06, 2022 10:06 Asia/Yerevan
  • Ելք դեպի լույս 724

Հանուն գթած և ողորմած Աստծո:Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ, ներկայացնում ենք «Ելք դեպի լույս» հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:

Անքաբութ սուրահի 46-րդ այա

 

وَلَا تُجَادِلُوا أَهْلَ الْکِتَابِ إِلَّا بِالَّتِی هِیَ أَحْسَنُ إِلَّا الَّذِینَ ظَلَمُوا مِنْهُمْ ۖ وَقُولُوا آمَنَّا بِالَّذِی أُنْزِلَ إِلَیْنَا وَأُنْزِلَ إِلَیْکُمْ وَإِلَٰهُنَا وَإِلَٰهُکُمْ وَاحِدٌ وَنَحْنُ لَهُ مُسْلِمُونَ

Նվիրական մատյանների հետևորդների հետ վիճեք միայն պարկեշտ ու խելացի (ձևով): Իսկ եթե նրանք ապիրատ են, ասացեք. «Մենք հավատում ենք այն ամենին, որ մեզ ուղարկվեց, ու այն ամենին, որ ձեզ ուղարկվեց: Ձեր ու մեր Աստվածը նույնն է, ու մենք ապավինում ենք Նրա կամքին»:

 

Նախորդ այաներում խոսվեց այն մասին, թե ինչպես պետք է բանավիճել կռապաշտների ու անհավատների հետ: Այս այան խոսում է այն մասին, թե ինչպես պետք է բանավիճել քրիստոնյաների ու հրեաների հետ: Որպես սկզբունք, այան ասում է. «Այլ կրոնների դավանողների հետ վիճելիս պետք է հարգել նրանց ու լինել քաղաքավարի: Պետք է բանավիճել տրամաբանորեն և ոչ թե գոռոզամտությամբ»:

Այնուհետև այան կարևորում է կրոնների միջև ընդհանրություններին ուշադրություն դարձնելը և ասում, որ տարբերությունները մատնանշելու փոխարեն, ավելի լավ է կարևորել այն առանցքները, որ ընդհանուր են բոլոր կրոնների միջև:

Այս այայից սովորում ենք.

1. Ոչ մուսուլմանների հետ խոսելիս չի կարելի նրանց վիրավորել կամ ծաղրել: Երկխոսությունը պետք է հիմնված լինի բանականության ու տրամաբանության վրա:

2. Մտքերի փոխանակումը և այլ  կրոնների դավանողների միջև երկխոսությունը պետք է հիմնված լինի ընդհանրութունների վրա:

3. Աստծուն ու մարգարեին միայն  հավատալը քիչ է: Պետք է կատարել նաև նրանց պատվիրանները:

 

Անքաբութ սուրահի 47-րդ այա

 

وَکَذَٰلِکَ أَنْزَلْنَا إِلَیْکَ الْکِتَابَ ۚ فَالَّذِینَ آتَیْنَاهُمُ الْکِتَابَ یُؤْمِنُونَ بِهِ ۖ وَمِنْ هَٰؤُلَاءِ مَنْ یُؤْمِنُ بِهِ ۚ وَمَا یَجْحَدُ بِآیَاتِنَا إِلَّا الْکَافِرُونَ

 

Մենք Ղուրանն իջեցրինք (երկնքից): Նրանք, որ ընդունել են  նվիրական մատյանները, հավատում են այս Գրքին: Մեքքայի բնակիչներն էլ մեծ մասամբ հավատում են դրան: Միայն անհավատներն են մերժում մեր վարդապետությունը:

 

Ինչպես Մովսեսին ուՀիսուսին Աստված ուղարկեց Հնգամատյանն ու Ավետարանը, իսլամի մարգարեին ուղարկեց Ղուրանը: Ուստի պետք է ասել, որ բոլոր սուրբ գրքերի հիմքում Աստծու խոսքն է: Ուրեմն ինչպես որ մուսուլմաններն են հավատում մյուս սուրբ գրքերին, քրիստոնյաներն  ու հրեաներն էլ պետք է հավատան Ղուրանին և հարգեն այն:

Այնուհետև այան ասում է, որ ոչ միայն այլ կրոններ դավանողները,  այլ նաև կռապաշտներն ու անհավատները, որոնք ճշմարտության ծարավ են, հավատում են Ղուրանին: Եվ միայն գոռոզամիտ անհավատներն են, որ չնայած  գիտեն ճշմարտությունը, սակայն պատրատս չեն այն ընդունել: Իհարկե դա որևէ կերպ չի վնասում Ղուրանի ճշմարտացիությանը: Նրանք նման են մի մարդու, ով իր տան պատուհանի հաստ վարագույրը ծածկել է և արևի լույսին թույլ չի տալիս ներս թափանցել: Նա  այդպիսով ոչ թե պակասեցնում է արևի լույսն այլ ինքն է զրկվում դրանից:

Այս այայից սովորում ենք.

1. Ղուրանը հարգում է բոլոր կրոնների մարգարեների սուրբ գրքերը և նրանց հրավիրում իսլամ ընդունել:

2. Նա է Աստծու կամքին ենթարկվում, ով  գոռոզամիտ չէ:

 

Անքաբութ  սուրահի 48 և 49-րդ այաներ

 

وَمَا کُنْتَ تَتْلُو مِنْ قَبْلِهِ مِنْ کِتَابٍ وَلَا تَخُطُّهُ بِیَمِینِکَ ۖ إِذًا لَارْتَابَ الْمُبْطِلُونَ

بَلْ هُوَ آیَاتٌ بَیِّنَاتٌ فِی صُدُورِ الَّذِینَ أُوتُوا الْعِلْمَ ۚ وَمَا یَجْحَدُ بِآیَاتِنَا إِلَّا الظَّالِمُونَ

 

Դու ոչ մի գիրք չէիր կարդացել սրանից առաջ և քո ձեռքով չէիր գրում: Այլապես նրանք, որ ցանկանում են այն ոչնչացնել, պիտի կասկածեին դրա ճշմարտացիությանը:

Բայց այս լուսավոր նշանները տեղադրված են իմաստնություն ունեցողների սրտերում: Միայն ապիրատներն են ուրանում մեր այաները:

 

Այս այաներն ասում են, որ իսլամի մարգարեն Ղուրանից առաջ ոչ ուսուցիչ է ունեցել, ոչ դպրոց է գնացել և ոչ էլ գիրք կարդացել կամ որևէ նյութ գրել: Ուրեմն ոչ ոք չի կարող կասկածել, որ Ղուրանն այլ գրքեր ուսումնասիրելու արդյունք է: Ղուրանի հրաշքներից է այն, որ մի մարդ, ով ոչ մի ուսուցչի մոտ չի սովորել, այնպիսի խորը իմաստություն է  ձեռք բերել, որ կարողացել է Ղուրանի այաները տարածել մարդկանց շրջանում: Այնուհետև այան ասում է. «Այս գրքի ճշմարտացիությունը թաքնված է  դրա այաներում: Իսկ դրանք կարող են հասկանալ միայն  այն մարդիկ, որ իմաստուն են»:

 

Այս այաներից սովորում ենք.

1. Երբեմն հնարավոր է, որ Աստծու կամքով, նա, ով անգրագետ է, ամբողջ մարդկության պատմության ընթացքը փոխի:

2. Պետք է ուշադիր լինել թշնամու նկատմամբ, որպեսզի նա հարձակվելու առիթ չունենա:

3. Նրանք, որ իրոք իամստուն են, Ղուրանի ճշմարտացիությունն ամբողջ էությամբ են ընկալում:

 

Պիտակ