Օգոստոս 06, 2022 10:08 Asia/Yerevan
  • Ելք դեպի լույս 725

Հանուն գթած և ողորմած Աստծո:Ողջույն հղելով բարության մարգարե Մոհամմադի անմար հիշատակին եւ բարեւելով Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ, ներկայացնում ենք «Ելք դեպի լույս» հաղորդումը, Ղուրանի մատչելի մեկնաբանությամբ:

Անքաբութ սուրահի 50 և 51-րդ այաներ

 

وَقَالُوا لَوْلَا أُنْزِلَ عَلَیْهِ آیَاتٌ مِنْ رَبِّهِ ۖ قُلْ إِنَّمَا الْآیَاتُ عِنْدَ اللَّهِ وَإِنَّمَا أَنَا نَذِیرٌ مُبِینٌ

أَوَلَمْ یَکْفِهِمْ أَنَّا أَنْزَلْنَا عَلَیْکَ الْکِتَابَ یُتْلَىٰ عَلَیْهِمْ ۚ إِنَّ فِی ذَٰلِکَ لَرَحْمَةً وَذِکْرَىٰ لِقَوْمٍ یُؤْمِنُونَ

 

(Նրանք) ասացին. «Ինչո՞ւ նրան իր Արարչի կողմից հրաշքներ չեն ուղարկվել»: Ասա. «Բոլոր հրաշքներն Աստված է գործում: Ես պարտավոր եմ միայն զգուշացնել»:

Բավական չէ՞, որ քեզ ուղարկեցինք այս Գիրքը, որպեսզի նրանց բացատրես (մեր վարդապետությունը): Այն (երկնային) շնորհների առհավատչյան է ու հավատացյալների առաջնորդը:

 

Նախորդ հաղորդման ժամանակ ներկայացվեցին Ղուրանի ճշմարտացիությունը փաստող հանգամանքները: Այս այաներն ասում են, որ  անհավատաները հարցրեցին, թե ինչու Մուհամմադը Մովսեսի ու Հիսուսի նման հրաշքներ չի գործում, չի անում այն ինչ իրենք  են ցանկանում, կամ ինչու անապատներում աղբյուրներ չի հոսեցնում և Աստծու անունից որևէ գրավոր խոսք չի ներկայացնում: Նրանք իրականում չէին ցանկանում հավատացյալ դառնալ, ինչպես Մովսեսի ու Հիսուսի հրաշքները տեսնողները չհավատացին նրանց:  Աստված Ղուրանը որպես հրաշագործություն է ներկայացրել և այն ժխտողները որքան էլ փորձեն, չեն կարող անգամ Ղուրանի սուրահների նման մեկ սուրահ ստեղծել: Դրանից բացի, հրաշագործությունը մարգարեի կամքով չի կատարվում, այլ Աստծու կամքով  և ուրեմն նաև անհավատների ցանկությամբ էլ հնարավոր չէ հրաշք գործել: Մարգարեների իսկական  պարտականությունը եղել է մարդկանց նախազգուշացնելով առաջնորդելը,  հավատալով մարդկանց տրամաբանությանն ու ներքին մղումին, ոչ թե  կախարդների  կամ ձեռնածուների նման զարմանահրաշ գործեր  կատարել, որպեսզի մարդկանց հավաքեն իրենց շուրջը: Ուրեմն իսլամի հակառակորդները նյութական հրաշքներ էին ցանկանում: Եվ դա այն դեպքում, երբ Ղուրանը բարոյական ու հավերաժական հրաշագործություն է: Այս գիրքը ներկայացվել է մի մարդու կողմից, ով եղել է անգրագետ և Աստծու ցանկությամբ դարձել մարդկության ուսուցիչը:

 

Այս այաներից սովորում ենք.

1. Վերջին մարգարեի հրաշագործությունը գրավոր խոսքն է, որ հավերժական  է:

2. Ղուրանը բազմակողմանի ու լիարժեք գիրք է և պատասխանում է մարդկանց բոլոր բարոյական կարիքներին և բոլոր սերունդների համար, բոլոր ժամանակներում հասկանալի է եղել:

3 .Ղուրանի ամենակարևոր առաքելություններից մեկն այն է, որ մարդուն հեռացնում է մոլորությունից:

 

Անքաբութ  սուրահի 52 և 53-րդ այաներ

 

قُلْ کَفَىٰ بِاللَّهِ بَیْنِی وَبَیْنَکُمْ شَهِیدًا ۖ یَعْلَمُ مَا فِی السَّمَاوَاتِ وَالْأَرْضِ ۗ وَالَّذِینَ آمَنُوا بِالْبَاطِلِ وَکَفَرُوا بِاللَّهِ أُولَٰئِکَ هُمُ الْخَاسِرُونَ

وَیَسْتَعْجِلُونَکَ بِالْعَذَابِ ۚ وَلَوْلَا أَجَلٌ مُسَمًّى لَجَاءَهُمُ الْعَذَابُ وَلَیَأْتِیَنَّهُمْ بَغْتَةً وَهُمْ لَا یَشْعُرُونَ

Ասա նրանց. «Բավական է, որ Աստված վկա է իմ ու ձեր միջև: Նա ծանոթ է այն ամենին, ինչ կա երկինքներում ու երկրի վրա: Նրանք, որ հավատում են ստին և ուրանում Աստծուն, իսկական չարագործներ են»:

Նրանք ասում են, որ արագացնես պատիժներիդ գործադրումը: Եթե անփոփոխ վախճանը սկզբից նշանակված չլիներ, նրանք արդեն պատժված կլինեին: Բայց պատուհասը հասնելու է նրանց այնպիսի ժամանակ, երբ չեն սպասի:

 

Այս այաները մխիթարում են իսլամի մարգարեին, ասելով . «Եթե անհավատները մերժում են  առաքելությունը, մի վհատվիր, քանի որ Աստված տեսնում է, թե դու ինչպիսի ջանքեր ես գործադրում և պաշտպանում  է քեզ»: Մյուս կողմից, մարգարեն, դիմելով անհավատներին, ասում  է. «Եթե ես մարգարե չեմ և ստում եմ, ուրեմն  ամենակարող Աստված կարող է ինձ խայտառակել»: Անհավատները պատասխանում են. «Եթե ճիշտ ես ասում, թող Աստված մեզ վրա իջեցնի իր չարչարանքները»: Սակայն նրանք մոռանում էին, որ Աստված մարդկանց ժամանակ է տալիս իրենց ճանապարհն ընտրելու համար:

 

Այս այաներից սովորում ենք.

1. Եթե անհավատները շարունակում են չհավատալ, հավատացյալները չպետք է հուսահատվեն, քանի որ Աստված ամեն ինչ տեսնում է և անհավատներն ի վերջո պատժվելու են:

2. Աստված հաստատում է մարգարեի առաքելությունը:

3. Աստվածային զայրույթը բխում է իմաստությունից:

 

Անքաբութ սուրահի 54 և 55-րդ այաներ

یَسْتَعْجِلُونَکَ بِالْعَذَابِ وَإِنَّ جَهَنَّمَ لَمُحِیطَةٌ بِالْکَافِرِینَ

یَوْمَ یَغْشَاهُمُ الْعَذَابُ مِنْ فَوْقِهِمْ وَمِنْ تَحْتِ أَرْجُلِهِمْ وَیَقُولُ ذُوقُوا مَا کُنْتُمْ تَعْمَلُونَ

 

Նրանք քեզ ասելու են, որ արագացնես պատիժները, սակայն գեհենն արդեն պատրաստ է անհավատների համար:

Մի օր (երկնային) պատիժը նրանց ոտքից գլուխ պատելու է: Աստված այդ ժամանակ ասելու է՝ ճաշակեք ձեր արարքների պտուղը:

Այս այաներն ասում են. «Ինչո՞ւ եք շտապում: Դուք հենց հիմա էլ ապրում եք դժոխքում: Անարդարության ու բռնության, պատերազմի ու արյունահեղության, անապահովության, սարսափի դժոխքում»: Հատկանշական է, որ այս խոսքեը հնչում են ի պատասխան անհավատների այն պահանջի, որոնք դիմելով մարգարեին ասում էին, թե ինչու Աստված իրենց չի պատժում ու ենթարկում չարչարանքների:   Ղուրանն ասում է. «Այն սխալ արարքները որ կատարում եք, կրում եք դրանց հետևանքները: Եվ այս աշխարհում ձեր տանջանքն այդ արարքների արդյունքն է: Իհարկե, հանդերձյալ կյանքում նույնպես դուք դժոխք եք գնալու, որտեղից փախուստ չկա»:

 

Այս այաներից սովորում ենք.

1. Աստված բոլորին ապաշխարելու և հավատքի վերադառնալու ժամանակ է տալիս:

2. Դխոժքն աշխարհում մարդու սխալ արարքների դրսևորումն է:

 

Պիտակ