Հոկտեմբեր 22, 2017 09:16 Asia/Yerevan

Խնձորն այն մրգերից է, որի օգտագործման պահանջարկի աճը նպաստել է դրա առևտրայնացմանը։

Վերջին տասնամյակներում աշխարհում ուշադրության է արժանացել գյուղատնտեսության ոլորտը որպես համաշխարհային տնտեսության եկամտաբեր բևեռներից մեկը և տարբեր պետություններ հատուկ նշանակություն են տալիս այս ոլորտին։ Խնձորն այն մրգերից է, որի օգտագործման պահանջարկի աճը նպաստել է դրա առևտրայնացմանը։ Խնձորենին ունի հազարամյակների պատմություն։ Աշխարհում որոշ մարդիկ գտնում են, որ այս պտուղը երկրի վրա է իջեցվել Ադամի ու Եվայի կողմից, որի շնորհիվ օրհնանք է եկել աշխարհի ժողովուրդների վրա։ Խնձորը կորիզավոր այգեգործական այն պտուղներից է, որը մինչև 19-րդ դարը աշխարհում օգտագործվում էր որպես զվարճանքի պտուղ։ Երբ մարդիկ հասկացան խնձորի օգտակար հատկությունների մասին, մեծացավ այս պտուղի օգտագործման պահանջարկը և դա նպաստեց աշխարհում այս մրգի առևտրայնացմանը։

Խնձորը սովորաբար լինում է դեղին, կարմիր ու կանաչ երեք գույների տեսքով։  Աշխարհում խնձորի արտադրման խոշորագույն վայրերը գտնվում են 30-60 աստիճան աշխարհագրական հյուսիսային ու հարավային լայնության գոտիներում։ Սառը և բարեխառն բնակլիմա ունեցող գոտիներում հիանալի աճող այս պտուղը լինում է տարբեր սորտերի։ Մինչ այժմ բացահայտվել է խնձորի ավելի քան 7500 տեսակ։ Այդ տեսակները բաժանվում են երկու՝ վայրի ու մշակված խմբերի։ Խնձորի վայրի տեսակները աճում են փոքր ծառերի վրա մարդկանց հասանելիությունից հեռու գտնվող սարերի լանջերին։ Խնձորի մշակված տեսակները վայրի տեսակների հետ համեմատած լինում են ավելի որակյալ և աճում են բարձր ծառերի վրա։ Թերևս կարելի է ասել, որ այգեգործական արտադրանքներում խնձորենին աճեցված ամենահին ծառն է, որի պտուղը հազարամյակների ընթացքում բարեփոխվել է ընտրության միջոցով։

Բարենպաստ պայմաններում աճեցվելու դեպքում խնձորը օժտված է լինում մարմնին անհրաժեշտ կարևոր վիտամիններով և դեղորայքային նշանակությամբ ներգործող նյութերով, ինչի պատճառով այն կոչվում է առողջության պտուղ։ Խնձորի մեջ B1 ، B2 ، B3 ، A  և C վիտամինների, ինչպես նաև հանքային նյութեր , այդ թվում Կալցիումի, ֆոսֆորի, մագնեզիումի, կալիումի եւ երկաթի առկայությունը պատճառ է դարձել, որ էներգիայով հարուստ այս միրգը կոչվի բուժիչ և առողջարար պտուղ։ Խնձորը «հրաշագործ» պտուղներից մեկն է։ Սննդակարգի մասնագետ դոկտոր Մարիամ Մեհրազիի կարծիքով, «Խնձորի մեջ առկա քիմիական միացությունները տարբերվում են ըստ ցեղատեսակի։ Օրվա սկզբում մեկ խնձոր ուտելը կարող է բավականին դրական ազդեցություն ունենալ մարսողական համակարգի աշխատանքում։ Միևնույն ժամանակ խնձոր կծելը նպաստում է ծնոտների ուժեղացմանը  և համարվում ատամների բնական խոզանակ։ Խնձորի մեջ առկա թթուները ոչնչացնում են բերանում առկա բակտերիաները, վերացնում բերանի տհաճ հոտը և մաքրում ատամների արանքում եղած սննդի մնացորդները»։

Եթե ցանկանում եք ունենալ թարմ ու գեղեցիկ մաշկ և տառապում եք մաշկի չորությունից, ապա խնձորը ներառեք Ձեր սննդակարգում։ Ոմանք, հատկապես տարեց մարդիկ, հոդացավերով ու հոդատապեր են ունենում՝ ճարպոտ կերակուրների ու կարմիր մսի անխնա օգտագործման պատճառով։ Մսի օգտագործումը նվազեցնելուց բացի, այս խմբի մարդիկ կարող են նաև իրենց սննդակարգում ներառել խնձորը։ Հում կամ եփված խնձորը կանխում է մարմնում ուրիկաթթվի արտադրումը և հեռացնում մեծ քանակությամբ մարմնի թթուները մեզի միջոցով։ Կենտրոնացում պահանջող մտավոր աշխատանքներով զբաղվող մարդկանց խորհուրդ է տրվում չմոռանալ խնձորի օգտագործումը։ Խնձորը հիանալի աղբյուր է ուղեղին անհրաժեշտ ֆոսֆորի ապահովման համար, միևնույն ժամանակ այս եդեմական մրգի մեջ առկա շաքարը թուլացնում է կծկված մկանները։ Խնձորը հիանալի մաքրում է թունավոր նյութերը։ Եդեմական այս պտուղը հանգստացնող է և վերացնում անձի մոտ եղած սթրեսը:

Խնձորը՝ բազմաթիվ բուժիչ հատկություններով պտուղ

Խնձորը Իրանի կարևորագույն այգեգործական արտադրանքներից մեկն է։ Իրանում խնձորի բերքահավաքը երկար պատմություն ունի։ Բարենպաստ կլիմայական պայմանների առկայությունը պատճառ է դարձել, որ խնձորենու ցանքը իրականացվի Իրանի տարածքի մեծ մասում՝ հյուսիսից հարավ, արևելքից արևմուտք ընկած տարածքներում։ Փաստերը վկայում են այն մասին, որ անցյալից մինչ այժմ Իրանում աճեցված խնձորենու տեսակները եղել են բազմազան։ Իրանում խնձորը բաժանվում է երկու խմբի ըստ նրա հասնելու եղանակի։ Խնձորի ամառային  տեսակներից կարելի է նշել Գոլաբ, Մարաղա, Ալմասի, Շաֆիաբադի, Ղարփուզալմա և Ղանդաք տեսակները։ Երկրորդ խումբը ընդգրկում է աշնանային ու ձմեռային տեսակները, որոնցից կարելի է նշել Մաշհադի Աբբասի, Գոլշահի, Շիրվանի Օղազ, Ռուին, Զենուզ, Դարիան, Շեմիրանի, Սոլթանի և Խալխալի տեսակները։ Իրանում աճեցվում են նաև խնձորի որոշ արտասահմանյան տեսակները, որոնք համատեղելի են Իրանի բնակլիմայական պայմանների հետ։

2014թ. խնձորի արտադրության համաշխարհային վիճակագրությունը ցույց է տալիս, որ խնձորի արտադրման բնագավառում աշխարհում Իրանը զբաղեցնում է 4-րդ տեղը։ Այս տարում Իրանում խնձորի արտադրության քանակը ավելի քան չորս անգամ գերազանցում է այս մրգի արտադրության համաշխարհային ցուցանիշը։ Նախորդ 30 տարիների ընթացքում երկու եղանակների՝ ցանքատարածքների մակերեսի մեծացման և բերքատվության աճի միջոցով այս մրգի արտադրման ծավալների մեծացման քաղաքականության որդեգրումը պետության կողմից նպաստել է խնձորի արտադրման ծավալների եռապատիկ մեծացմանը։

Տարբեր նահանգներում խնձորի մշակման տարածքը կազմում է ավելի քան 300 հազար հեկտար, որտեղ մեկ հեկտարի միջին բերքատվությունը 17 տոննա է կազմում: Իհարկե օրինակելի այգեգործները մեկ հեկտարում մինչև 130 տոննա խնձորի բերք են հավաքել:

Իրանում խնձոր է աճեցվում տարբեր նահանգներում, այդ թվում հայտնի են Արևմտյան ու Արևելյան Ատրպատական, Թեհրան, Ֆարս, Սպահան, Խորասան Ռազավի, Համադան և Չահարմահալ ու Բախթիարի նահանգները:  Խնձորի ամենամեծ այգիները գտնվում են Արևմտյան Ատրպատական նահանգում: Այդ նահանգում տարեկան միջին հաշվով մեկ միլիոն տոննա խնձոր է արտադրվում: Իրանում խնձորի 38 տոկոսն արտադրվում է Արևմտյան Ատրպատական նահանգում և Ուրմիա քաղաքում: Ուրմիան լեռնային կլիմա և ցանքի համար բարենպաստ պայմաններ ունենալու շնորհիվ առաջատար է եղել տարբեր մրգերի, այդ թվում նաև խնձորի աճեցման ոլորտում:

Իրանի Արևմտյան Ատրպատական նահանգի խնձորի այգիները 

Իրանում որակյալ խնձոր է արտադրվում նաև Սպահան նահանգի Սամիրոմի շրջանում: Այս նահանգում 60 հազար հեկտար խնձորի այգիներ կան, որտեղ տարեկան ավելի քան մեկ միլիոն տոննա խնձոր է արտադրվում:

Սամիրոմի շրջանը բարենպաստ կլիմայի բերումով տնտեսական մեծ պոտենցիալ ունի որակյալ խնձորի արտադրման համար: Ծովի մակարդակից երկու հազար մետր բարձրությունը, արևի լույսի  առատ ճառագումը, բավարար ջրային ռեսուրսները և բերրի հողը Սամիրոմի շրջանում որակյալ խնձորի արտադրման գործոններն են: Սամիրոմի շրջանում աճող խնձորը փոխադրվում է ներքին ու արտասահմանյան շուկաներ:

Դեմավենդի կարմիր խնձորը Իրանի կարմիր խնձորի ամենահայտնի տեսակներից է, որն աճում է Թեհրան նահանգի Դեմավենդ քաղաքում: Խնձորի այս տեսակը տարիներ է ինչ աճեցվում է Իրանում և բարձր որակ ունի: Մինչ այսօր բազում գիտական հետազոտություններ են կատարվել խնձորի այս տեսակի վրա, որոնց արդյունքում պարզվել է,ո ր խնձորի այս տեսակի սննդարար հատկությունները մի քանի անգամ ավելի շատ են մյուս տեսակների համեմատությամբ: Թեհրան նահանգում աճող խնձորի տեսակներից է Շաֆիաբադի գոլաբ տեսակի խնձորը: Գոլաբ խնձորներն անուշաբույր լինելու պատճառով են այս անվանումն ստացել: Գոլաբ նշանակում է վարդաջուր:Խնձորի այս տեսակը չափով փոքր, բայց շատ համով է: Անուշահամ ու անուշաբույր լինելու պատճառով խնձորի այս տեսակը մեծ պահանջարկ ունի շուկայում: Շաֆիաբադի գոլաբ խնձորը շատ կարճ ժամանակ է առաջարկվում շուկայում:

Մարաղայի գոլաբ խնձոր

Հետաքրքիր է իմանալ նաև, որ Սեմնան նահանգի Շահռուդի շրջանում աճում է խնձորի տեսակ, որը գոլաբի նման փոքր է, իսկ ներսը կարմրավուն է: Թթու համով խնձորի այս տեսակը սահմանափակ չափով աճեցվում և սպառվում է միայն այդ շրջանում:

Շահռուդում աճող ներսը կարմրավուն խնձոր

Մեր օրերին նորագույն տեխնոլոգիաների և մշակման արդյունաբերության առկայության շնորհիվ նվազագույնի է հասել թարմ մրգերի վատնումը: Այդ հարցը նաև խնձորին է վերաբերում: Խնձորը թարմ օգտագործվելուց բացի, կիրառվում է նաև տարբեր խմորեղեններում ու որոշ ճաշատեսակներում: Խնձորից նաև վարենի է պատրաստվում:

Իրանի թարմ խնձորը և խնձորից պատրաստված այլ մթերքները ներքին շուկան ապահովելուց հետո, արտահանվում են տարբեր երկրներ՝ Գերմանիա, ԱՄԷ, Բահրեյն, Պակիստան, Իրաք, Քուվեյթ, Օման, Աֆղանստան, Թուրքմենստան, Ռուսաստան, Ղազախստան,Մալայզիա, Հնդկաստան և այլուր:

 

Պիտակ