Նոյեմբեր 12, 2017 18:25 Asia/Yerevan

Գյուղատնտեսական արտադրանքների բազմազանության առումով, աշխարհում Իրանը զբաղեցնում է 4-րդ տեղը, իսկ մրգերի արտադրության առումով՝ 8-րդ տեղը։

Իրանի երկրամասը հայտնի է որպես «մրգերի դրախտ»։  Այս երկրի բարեբեր հողում տեսակ-տեսակ մրգեր են աճում։ 17-18-րդ դարերում ֆրանսիացի աշխարհաշրջիկ Ժան Ժարդենը Իրան կատարած իր այցից հետո իր ճանապարհորդական օրագրում մատնանշելով Իրանում աճող տարատեսակ մրգերը, այդ թվում սեխը, վարունգը, խաղողը, ծիրանը, նուռը, խնձորը, տանձը, նարինջը, մանգոն, սալորը, թուզը, պիստակը, նուշը, ընկույզը, պնդուկը և ձիթապտուղը, գրում է. «Իրանում առկա են Եվրոպայում գոյություն ունեցող մրգերի տեսակները, սակայն ավելի շատ ու ավելի համով»։

Իրանի աշխարհագրական առանձնահատկությունները, այդ թվում բնակլիմայական բազմազանությունը, տոպոգրաֆիան և ծովի մակարդակից բարձրությունը նպաստել է նրան, որ իրանցիները օժտված լինեն տարատեսակ մրգերով։ Իրանում հանդիպում են մերձարևադարձային գոտիներում աճող տարատեսակ արմավներից սկսած մինչև ցուրտ և բարեխառն գոտիներում աճող մրգերը, ինչպիսիք են տանձը, դեղձը և նեկտարինը։ Իրանում միաժամանակ գոյություն ունեն տարվա չորս եղանակները և տարվա բոլոր եղանակներում արտադրվում են ցուրտ և արևադարձային գոտիներում աճող պտուղները։ Պտուղ-բանջարեղենի վաճառասրահներում միևնույն ժամանակում կարելի է տեսնել հաջորդաբար Իրանի հյուսիսում և հարավում արտադրվող նարինջը և ձմերուկը։

Իրանը ՝ մրգերի դրախտ

Գյուղատնտեսական արտադրանքների բազմազանության առումով, աշխարհում Իրանը զբաղեցնում է 4-րդ տեղը, իսկ մրգերի արտադրության առումով՝ 8-րդ տեղը։ Իրանի քաղաքներից շատերը հայտնի են առնվազն մեկ տեսակ պտուղի արտադրությամբ, այնպես որ քաղաքի անվանումն ու պտուղը ասոցացվում են միմյանց հետ և բարձրացնում միմյանց վարկանիշը։ Օրինակ՝ երբ նուռ արտադրողը ցանկանում է սպառողին ներկայացնել իր արտադրանքը, Սավեհ քաղաքի անունը  որպես այդ պտուղի անվան վերջածանց է օգտագործում, կամ Նաթանզ քաղաքի անվան կիրառումը տանձի անվան հետ գնորդի համար խոսում է այդ տանձի բարձր որակի մասին։ Այգեգործների և այգեգործական մրգերի գծով փորձագետների կարծիքով, այդ հանգամանքը Իրանի տարբեր վայրերում հողի և բնակլիմայի տարբերության հետևանքով է, որ պատճառ է դարձել պտուղի մի տեսակը որոշ քաղաքներում ավելի լավ է աճում։  Օրինակ՝ կարելի է նշել Իրանի հարավում գտնվող Մինաբ շրջանի ձմերուկը, որը բարձր որակի արտադրանք է արևի ուժեղ և անմիջական ճառագայթների շնորհիվ, մինչդեռ Իրանի հյուսիսում հնարավոր չէ բարձր որակի ձմերուկ արտադրել։

Նայելով Իրանի քարտեզին և դրա տարբեր կետերում աճող գյուղատնտեսական արտադրանքներին, Իրանը կարելի է «մրգերի երկիր» անվանել, քանի որ այս երկրի յուրաքանչյուր նահանգում ու քաղաքում արտադրվում է անուշահոտ ու անուշահամ պտուղ, որը երբեմն համաշխարհային համբավ է ունենում։ Դրանցից մեկը կեռասն է։

Կեռասենու տարածվածությունը բավականին լայն է, այսինքն այն աճում ու բերք է տալիս չափավոր տաք և ցուրտ գոտիներում։ Այս ծառի աճի համար լավագույն կլիման է չափավոր ցուրտ, այդ թվում լեռնային գոտիներում, որտեղ առկա են ձմեռային բավականաչափ տեղումներ, իսկ ամռանը լինում չոր ու զով։ Կեռասենին կարճ և առանց փշերի ծառ է , որի ճյուղերը շագանակագույնի գնացող կարմիր են, լայն և եզրեր ունեցող կանաչ տերևներով։ Կեռասենին ապրում է 20-30 տարի։ Կեռասենու պտուղը ունի միս և կորիզ, իսկ ծաղիկները լինում են սպիտակ կամ կարմիր, որոնք ճյուղի վրա աճում են միայնակ կամ խմբային։ Բնության մեջ կեռասը հանդիպում է կարմիր, սև, դեղին և վարդագույն գույներով։ Կեռասենու ծաղկի գույնը վարդագույնի գնացող սպիտակ է և բացվում է գարնան սկզբին։ Իրանում կեռասի բերքահավաքը իրականացվում է մայիսի սկզբից և մինչև օգոստոսի վերջը այն կարելի է գտնել պտուղ-բանջարեղենի շուկայում։ Գնորդի համար հասած, քաղցր և հյութալի կեռաս գնելու լավագույն ժամանակն է հունիսի սկզբից մինչև հուլիսի վերջերը։

Իրանի կեռասը աշխարհում լավագույններից մեկն է։

Կեռասն իր մեջ պարունակում է A և C վիտամինները, Ածխաջրեր, ֆոլիկաթթու, սպիտակուց, կալցիում, ֆոսֆոր, երկաթ, կալիում, ֆտորին, մագնեզիում և այլ հանքային նյութեր։ Կեռասում հագեցած ճարպը ցածր մակարդակի է։ Այս պտուղը զերծ է խոլեստերինից ու նատրիումից և օժտված է մեծ քանակությամբ սննդային մանրաթելերով։ Կեռասի կալորիականությունը ցածր է: Յուրաքանչյուր 100 գրամ կեռասը օժտված է մոտ 72 ԿԿալ էներգիայով։

Կեռասը հարուստ է հակաօքսիդանտներով, որոնք նվազեցնում են քաղցկեղով և սրտանոթային հիվանդություններով հիվանդանալու հավանականությունը։ Այն օգտակար է սրտի, աղիքների ու ստամոքսի կանոնավոր աշխատանքի համար։ Կեռասը հարմար բուժում է հոդերի հիվանդությունների համար։ Քիչ քանակությամբ օսլա պարունակելու շնորհիվ կեռասի չափավոր օգտագործումը խորհուրդ է տրվում դիաբետով ու հոդերի այտուցվածությամբ տառապող հիվանդներին։ Այս պտուղի շաքարը վնասակար չէ դիաբետով տառապող մարդկանց համար։ Կեռասը բարձրացնում է մարմնի նյութափոխանակությունը և նպաստում սննդի մարսմանը։  Այն հանգստացնում է նյարդերը, այնպես որ մարմնում երջանկության հորմունի արտադրմամբ նպաստում է մարդու մոտ լավ զգացողությանը։ Հաճելի տեսք ունեցող այս պտուղը մաքրում է արյունն ու ստամոքսը և ուժեղացնում է մտավոր կարողությունները։ Այս բույսի արժեքն հասկանալու համար բավական է իմանալ միայն այն, որ այս պտուղի բոլոր մասերը՝ միսը, պոչը, կորիզը, տերևը և ցողունը օգտագործվում են։ Ավանդական բժշկության մեջ կեռասի տերևի ու պոչից եփած ըմպելիքը խորհուրդ է տրվում միզաքարերի հեռացման, միզուղիների մաքրման և լյարդի բուժման համար։

 Իրանի տարբեր քաղաքներում կարելի է տեսնել կեռասի գեղեցիկ այգինները։ Ոմանք Արևմտյան Ատրպատականի նահագնում գտնվող Աշնավիեհ քաղաքը համարում են Իրանի կեռասի մայրաքաղաքը՝ դրանում առկա կեռասի այգիների շնորհիվ։ Աշխարհում Իրանը երրորդ կեռաս արտադրող պետությունն է, որը կարողացել է աճեցնել ու բազմացնել դրա տարբեր տեսակները։ Իրանում այս պտուղի տեսակներից կարելի է նշել Մաշհադի սև կեռասը, Լավասանաթի վարդագույն կեռասը, Հաջ Յուսեֆի կեռասը և Մեշքինշահրի կեռասը։ Ռազավի Խորասանում արտադրվող Մաշհադի սև կեռասը և Թեհրան նահանգում արտադրվող Լավասանաթի վարդագույն կեռասը համարվում են Իրանի կեռասի լավագույն տեսակները՝ արտաքին տեսքի և անուշահամ լինելու առումով։ Թաքդանեհ (միակորիզ) կեռասը ևս այդ պտղի տեսակներից է, որը բարձր որակի ունի և աճեցվում է Իրանի որոշ շրջաններում, այդ թվում Արդեբիլ նահանգում։

Թաքդանեհ (միակորիզ) կեռասը

Սև Թաքդանեհ կեռասը այս պտղի ամենաշատ վաճառվող տեսակներից է, որից հետո հաջորդ տեղն է զբաղեցնում կեռասի կարմիր Վարիթեհ տեսակը, որը աճեցվում է հիմնականում երկրի հյուսիս-արևմտյան հատվածներում և Խորասան նահանգների շրջաններում։ Կեռասի դեղին և վարդագույն տեսակները ևս այգեգործների արտադրանքներից են, որոնցից յուրաքանչյուրն իր պոտենցիալ հաճախորդներն ունի ներքին ու արտաքին շուկաներում։ Իրանի արտահանվող կեռասի տեսակներից կարելի է նշել Նեյշաբուրի և Ուրմիայի Թաքդանեհ կեռասները, որոնք նպատակային շուկաներում, այդ թվում Ռուսաստանում և Պարսից Ծոցի ավազանի պետություններում ունեն հաճախորդների լայն շրջանակ բարձր որակի շնորհիվ։ Իրանական արտահանվող կեռասների բերքահավաքը այգիներում սովորաբար իրականացվում է հունիսի վերջերը և հարմար փաթեթավորման գործընթացից հետո արտահանվում են նպատակային երկրներ։

Կեռասը սեզոնային պտուղ է, որը թարմ տեսքով օգտագործումից բացի կիրառվում է խմորեղենի ու քաղցրավենիքների պատրաստման ժամանակ։ Քանի որ հնարավոր չէ երկար ժամանակով այդ պտուղը պահել թարմ տեսքով, ուստի հաճախ դրանից պատրաստվում է մուրաբա, ժելե և մարմալադ կամ օգտագործվում է չորացված կամ սոկի տեսքով։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ բազմաթիվ պտուղների, այդ թվում նաև կեռասի պահպանման ժամկետը կարճ է, մի գիտելիքահենք իրանական ընկերություն թողարկել է մի արտադրանք, որը մեծացնում է գյուղատնտեսական արտադրանքների ու սննդի պահպանման ժամկետը։ Շուկայում «Սափք» ապրանքանիշով ներկայացված այս արտադրանքը արտադրվել է նանոտեխնոլոգիայի օգտագործմամբ։ Այս արտադրանքի աշխատանքը կայանում է խելացի պոլիմերների կիրառման, փաթեթավորման տարաներում առկա գազերի, այդ թվում թթվածնի, ածխածնի երկօքսիդի և էթիլենի վերահսկման, ինչպես նաև խոնավության վերահսկման և սնկերի ու բակտերիաների աճի կանխարգելման գործընթացներում։ Այս արտադրանքի կիրառումը էապես նվազեցնում է գյուղատնտեսական ու սննդային մթերքների կորստի քանակը դրանց պահպանման և նպատակային շուկա տեղափոխման ժամանակահատվածում։ Սափքը ավելի քան 60 տոկոսով մեծացնում է մթերքի պահպանման ժամկետը։ Այս արտադրանքը լինում է տարբեր տեսակների և յուրաքանչյուր գյուղատնտեսական ու սննդային նյութի համար կիրառվում է յուրահատուկ տեսակը։

Սափք

Հարկ է նշել, որ մինչ այժմ աշխարհում ընդամենը երկու պետությունների է հաջողվել ձեռք բերել նշված տեխնոլոգիան, ընդորում իրանական տեսակը դրան համապատասխան արտասահմանյան տեսակի հետ համեմատած ավելի ժամանակակից է կիրառված տեխնոլոգիայի շնորհիվ, իսի գինը չորս անգամ ավելի մատչելի։

 

Պիտակ