Նոյեմբեր 12, 2017 18:28 Asia/Yerevan

«Իրանական շուկա» հաղորդաշարի այս շաբաթվա հաղորդման ընթացքում խոսելու ենք Իրանի կողմից արտահանվող ոչ նավթային մեկ այլ ապրանքի՝ այգեգործական արտադրանքներից թուզի և չրեղենի մասին։

Թուզն այն մրգերից է, որն արտադրվում է աշխարհի բազմաթիվ երկրներում։ Այս բույսի բնօրրանը համարում են  Միջերկրական ավազանը։ Ասում են, որ Եգիպտոսում թզենու ցանքը տարածված է եղել մթա 4000 թվականներին։ Հին կտակարանում հիշատակվում է թուզի մասին։ Թուզը հրեական պասեք տոնակատարության ժամանակ սուրբ ուտելիքներից մեկն է։ Սուրբ Ավետարանում այն հիշատակվում է որպես եդեմական պտուղներից մեկը։ Վերջին սուրբ գրքում՝ Ս. Ղուրանում կա մի սուրա «Թին» անունով, որը նշանակում է թուզ։ Սուրբ Ղուրանի 95-րդ այս սուրան սկսվում է «Երդվում եմ Թզով և ձիթապտղով» խորագրով այայով։ Տարբեր մեկնաբանություններ են ներկայացվել այս այայի համար։ Մի շարք մեկնաբաններ այն համոզման են, որ այայի ձևն ու Աստծո կողմից այս երկու մրգերով երդվելը վկայում են նրանց օգտակար հատկությունների մասին։

Սննդային առումով թուզը պարունակում է մեծ քանակությամբ շաքար։ Չորացված թզի կեսը շաքար է։ Այլ պտուղների համեմատ թուզը ավելի շատ աղեր է պարունակում։ Այս պտուղը Կալիումի, մագնեզիումի, կալցիումի, ֆոսֆորի, A, B և C վիտամինների հիանալի աղբյուր է։ Թուզի օգտագործումը օգտակար է այն մարդկանց համար, ովքեր տառապում են արյան շաքարի սակավությամբ և միանգամից թուլություն են զգում, քանի որ նրա շաքարը փոքր աղիքներում շատ կարճ ժամանակում ներծծվում է արյան մեջ։ Թուզը ունի հակաքաղծկեղային  հատկություն, արդյունավետ է մաշկային հիվանդությունների բուժման մեջ, և ապահովում է թույլ, անորեքսիայով և սակավարյունությամբ տառապող մանուկների առողջությունը։ Թուզը հարուստ է սննդային մանրաթելերով, ինչպիսին լիգինն է։ Սննդային մանրաթելի այս տեսակը ոչ լուծույթային է և էական դերակատարություն ունի փորկապության կանխարգելման և վերացման գործում։ Թզի սննդային այլ հատկություններից կարելի է նշել նրա օգտագործումը հատուկ սննդակարգերում, այդ թվում քաշը նվազեցնող, քիչ քանակությամբ ճարպ պարունակող սննդակարգերում։ Թուզը չի պարունակում նատրիում և ճարպ , և ինչպես այլ մրգերը, զերծ է խոլեստերինից։ Բժշկական առումով թուզը մեծացնում է մարմնի քրտնարտադրությունը, ունի լուծողական հատկություն և իջեցնում է մարմնի ջերմությունը։ Չորացված թուզով եփված լուծույթը բուժում է շնչառական համակարգի  բորբոքումները, թոքաբորբը, երիկամների բորբոքումը, կարմրուկը, որդան կարմիր տենդը եւ ջրծաղիկը։ Չորացված թզով եփված թանձր լուծույթը օգտակար է մրսացողության վերացման համար։ Թուզը ամրացնում է մարսողական համակարգը և բուժում ստամոքսային խանգարումները։ Թզի հյութը հիանալի դեղ է  ընկճվածության համար։

թուզ

Բազմաթիվ երկրներում, այդ թվում նաև Իրանում թուզը տնտեսության կարևորագույն արտադրանքներից մեկն է։ Սննդային և տնտեսական արժեքի առումով իրանական թուզը բարձր որակի է և արտահանվում բազմաթիվ երկրներ, այդ թվում Ճապոնիա, Չինաստան, Հոնկոնգ, Վիետնամ, Մալայզիա, Սինգապուր, Հարավային Կորեա, Թայվան, Հնդկաստան, Իրաք, Բելգիա, Նիդեռլանդներ, Միացյալ Թագավորություն, Ադրբեջան և Պարսից ծոցի ավազանի երկրներ։ Իրանի նահանգներում 50 հազար քմ  մակերեսով տարածքում իրականացվում է թզենու ցանքը, որից ձեռք է բերվում մոտ 80 հազար տոննա բերք։ Իրանում թզի ամենշատ ցանքն ունեցող առևտրային կարևոր տեսակներից են Սավեհի դեղին-սոխագույն թուզը, Լոռեստանի սև թուզը, Էսթեհբանի, Քազեռունի, Ջահրոմի և Նեյռիզի շրջանների կանաչ թուզը։

Իրանն աշխարհի օրգանական թզի արտադրող երկիր

Իրանում թզի արտադրման կենտրոններից է Լոռեստան նահանգը։ Թզի արտադրման բնագավառում Լոռեստան նահանգը երկրի առաջատար նահանգներից է, որը բարենպաստ բնակլիմայով, ջրառատ գետերով ու բարեբեր հողով մեծ ներուժ ունի գյուղատնտեսության համար, այնպես որ գյուղատնտեսությունը Լոռեստան նահանգի բնակչության տնտեսության հիմնասյուներից մեկն է։ Իրանի ոռոգվող թզենու 33 Տոկոսն արտադրվում է հենց այս նահանգում։

Լոռեստան նահանգի Փոլդոխթար շրջանը առավելապես հայտնի է իր սև թզով, որն արագ հասնելու շնորհիվ ավելի շուտ է շուկա  ներկայացվում քան թզի այլ տեսակները և մեծ պահանջարկ ունի Իրանում և այլ երկրներում։ Այս արտադրանքն Փոլդոխթարի շրջանում աճեցվում է լայն մասշտաբներով, այնպես որ այս շրջանը Իրանում ռեկորդակիր է թզի արտադրման բնագավառում։

Փոլդոխթարի սև թուզը

Իրանում թզի 90 տոկոսը արտադրվում է երկրի հարավում գտնվող Ֆարս նահանգում։ Օրգանական արտադրանքի համար բարենպաստ պայմանների առկայության շնորհիվ Ֆարս նահանգի թուզը բարձր որակ ունի։ Ֆարս նահանգի թզի առավելությունը այլ պետությունների արտադրանքի համեմատ կայանում է արտադրության ժամանակ գյուղատնտեսական թունաքիմիկադների ու պարարտանյութերի չօգտագործումը։ Թուզի ցանքն իրականացվում է Ֆարս նահանգի ավելի քան 20 շրջաններում, սակայն ցանքի ամենամեծ տարածքծները պատկանում է Էսթեհբան, Դարաբ, Նեյռիզ և Ջահրոմ շրջաններին։ Այս տարածքներում է գտնվում աշխարհի ամենամեծ չոռոգվող թզի այգիները։ Հարկ է նշել, որ Իրանում թզի արտադրման ավելի քան 85 տոկոսը չոռոգվող տեսակի է: Ֆարս նահանգի թզի չոռոգվող այգիների մեծ մասը գտնվում են կտրուկ լանջերում և դժվարանցանելի բարձրություններում։ Այս այգիներից ոմանք ավելի քան երկու դար պատմություն ունեն, որոնք նախորդ սերնդների աշխատասիրության շնորհիվ մեզ են հասել որպես ազգային հարստություն։

Ֆարս նահանգի թզի այգիները

Իրանում թզի ամենաշատ արտադրությունը պատկանում է Ֆարս նահանգում գտնվող Էսթեհբանի շրջանին։ Էսթեհբանի շրջանը որպես աշխարհի ամենախոշոր չոռոգվող թզի այգեստան տարեկան արտադրում է ավելի քան 7000 տոննա տարբեր տեակի չորացված թուզ։ Փորձագետների կարծիքով, Էսթեհբանի չոռոգվող թզի այգիների արտադրանքը աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում որակի, քանակի, ցանքատարածքի մեծության և օրգանական լինելու առումով։

Էսթեհբանի թուզը

Իրանական չորացված թուզը աշխարհում հայտնի չրեղեններից է համարվում և Իրանը համարվում է աշխարհում առաջին չորացված թզի արտադրողը։  ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) հայտարարության համաձայն, Ֆարս նահանգում գտնվող Էսթեհբանի շրջանն աշխարհում չորացված թզի արտադրության ամենախոշոր կենտրոնն է։

Չրեղենը ներառում է չորացված մրգեր, ինչպիսիք են՝ չամիչի տեսակները, սալորը, ծիրանը, դեղձը, ծիրանի ղեյսի տեսակը, բալը, արմավը և թուզը, որոնք մի շարք կորիզապտուղների, այդ թվում պիստակի, նուշի, պնդուկի և ընկույզի հետ միասին կազմում են չարազեղենի բաղադրիչները։ Չրեղենը կամ չորացված միրգը ամենահին ձևն է թարմ միրգը պահպանելու համար։ Ներկայումս աշխարհի պետությունները ըմբռնել են գյուղատնտեսության, հատկապես չրեղենի նշանակությունը։ Այդ իսկ պատճառով աշխարհում մեծացել է չրեղենի արտադրությունն ու նրա բազմազանությունը, այնպես որ համաշխարհային շոուկաներում հատուկ նշանակություն է ստացել չրեղենը՝ իր բարձր սննդային արժեքի և բժշկական ու դեղորայքային հատկությունների շնորհիվ։  Իրանն իր բնակլիմայի բազմազանության շնորհիվ արտադրում է չրեղենի տարբեր տեսակներ։

Չորացված թուզ

Հին ժամանակներից ի վեր իրանցիները եղել են չրեղենի համաշխարհային շուկայի ամենաակտիվ մասնակիցները և իրենց արտադրանքով ներքին պահանջարկը բավարարելուց բացի, ավելցուկը արտահանում էին այլ երկրներ։ Չրեղենի բնագավառում Իրանի արտահանումը ներառում է կորիզապտուղների լայն շրջանակը, այդ թվում պիստակը, ընկույզը, պնդուկը, ինչպես նաև չորացված մրգերի տեսակները, այդ թվում քիշմիշը, չորացված թուզը, թութը և փշատը։ Ներկայումս Իրանի գյուղատնտեսության գծով քաղաքականությունը ուղղված է փոխակերպման ու համալրման արդյունաբերության զարգացմանը՝ գյուղատնտեսական արտադրանքների կորուստը կրճատելու, արտադրանքի ավելացված արժեքը մեծացնելու և արդյունքում գյուղական համայնքների սոցիալական ու տնտեսական զարգացման նպատակով։ Փոխակերպման ու համալրման արդյունաբերության արդյունաբերությունների ստեղծումը գյուղատնտեսական ֆերմաների կողքին հնարավորություն ընծայում գյուղատնտեսներին, որպեսզի նրանք խուսափեն իրենց արտադրանքը միաժամանակ շուկա ներկայացնելուց  և արդյունքում գնի կտրուկ նվազումից, և իրենց արտադրանքը շուկա ներկայացնեն սեզոնից դորս  ավելի բարձր գներով։

Իրանում այս ուղղությամբ գոյություն ունեն խոշոր և ակտիվ ձեռնարկություններ, որոնք արտադրում են պտուղ-բանջարեղենի չորացման, վերամշակման և փաթեթավորման արդյունաբերական հաստոցներ։ Այս ընկերությունները երբեմն կարողացել են իրենց նորարարությամբ և ստեղծագործությամբ, հաստոցների արդյունավեության բարձրացմամբ արտադրել օրգանական արտադրանք՝ պտղի չորացման գործընթացում քիմիական նյութերի փոխարեն ջրի գոլորշու կիրառման միջոցով։Այլ եղանակներից կարելի է նշել Օսմոսի և տապակելու համակցված մեթոդի կիրառումը, որին հասել են Իրանի Քարաջի շրջանի գյուղատնտեսության ինժինիերատեխնիկական հետազոտությունների ինստիտուտի մասնագետները։ Այս եղանակում, առանց քիմիական միացությունների օգտագործման, արտադրանքի կոնսերվանտը, տարածված արդյունաբերական ու ավանդական մեթոդներով պատրաստված նմուշների համեմատ, էական առավելություն ունի որակական հատկությունների, այդ թվում գույնի, համի, սննդային արժեքի, հյուսվածքում առկա վիտամինների առումով։ Մինչ այժմ այս տեխնոլոգիան կիրառվել է մի շարք արտադրանքների, այդ թվում խնձորի, բանանի, կիվիի, նարինջի, տանձի, ծիրանի և դեղձի արտադրության համար։ Ներկայումս Իրանի չրեղենի արտադրանքը տարեկան ավելի քան 2 միլիարդ դոլար արժողությամբ արտահանվում է եվրոպական երկրներ, այդ թվում՝ Գերմանիա, Ֆրանսիա, Անգլիա, Իտալիա, Իսպանիա, Շվեդիա, Նորվեգիա, Պարսից ծոցի ավազանի երկրներ, ինչպիսիք են Կատարը, Միացյալ Արաբական Էմիրությունները, Քուվեյթը, ասիական երկրներ, ինչպիսիք են Հարավային Կորեան, Չինաստանը, Ճապոնիան, Ավստրալիան եւ Ռուսաստանը։

 

Պիտակ