Նոյեմբեր 29, 2017 19:50 Asia/Yerevan
  • Իրանական շուկա (51 ) Անասնապահություն և թռչնաբուծություն 2

Իրանում թռչնաբուծական արդյունաբերությունը տարբեր բաժիններից է բաղկացած։ Այս հաղորդման մեջ մենք ձգտել ենք համառոտ քննարկել այս արդյունաբերության ենթաբաժինները։

Մարդու մարմնին անհրաժեշտ կարևորագույն սննդային նյութերինց են  սպտակուցները։ Ջրից հետո մարմինը ամենաշատը կազմված է սպիտակուցներից, որից է կախված մարդու կյանքն ու առողջությունը։ Սպիտակուցները առկա են մարմնի յուրաքանչյու կենդանի օրգանում և անհրաժեշտ են մարմնի բոլոր հյուսսվաածքների աճի համար։Արյան, մկանների, սրտի, ուղեղի, մաշկի, մազերի ու եղունգների հյուսվածքների մեծ մասը սպիտակուցներից է կազմված։ Սպիտակուցները առկա են մարդու կողմից օգտագործվող և կենդանական և բուսական ծագումով սննդատեսակներում։ Մարդու կողմից ուշադրության արժանացած, սպիտակուց պարունակող, կենդանական ծագումով սննդային աղբյուրներից է թռչունների միսը։ Տարբեր երկրներում հսկայական ներդրումներ են կատարվել թռչնաբուծության բնագավառում։ Այս արդյուոնաբերական ոլորտում կաքավազգիների բուծումը թռչունների այլ տեսակների հետ համեմատած հատուկ դիրք է զբաղեցնում՝ մեծ քանակությամբ սպիտակուցների և ցածր քանակությամբ խոլեստերինի շնորհիվ։

Հավից բացի թռչնաբուծության ոլորտում բուծման և բազմացման ակտիվություններից է լորի արդյունաբերական բուծումը։ Լորի մսի օգտագործումը որպես սննդային աղբյուր խորհուրդ էէ տրվում սննդաբանների կողմից մարմնին անհրաժեշտ սպիտակուցը ապահովելու համար։ Լորի միսը 5-10 տոկոսով ավելի շատ սպիտակուց է պարունակում քան այլ թռչնատեսակները։Լորի միսը հարուստ է տարբեր տեսակի հազվագյուտ ամինաթթուներ, որոնք չեն հանդիպում այլ թռչնատեսակների մսում։ Այդ իսկ պատճառով, սննդաբանները խորհուրդ են տալիս այս տեսակ թռչնամսի օգտագործումը մանկահասակների ու տարեց մարդկաց կողմից, որոնց խիստ անհրաժեշտ է հյուսվածքների ոչնչացած բջիջների վերականգնումը։ Օժտված լինելով սննդային ու հանքային նյեւթերով, ինչպիսիք են կալցիումը, երկաթը և ցինկը, տեղավորվել է ընտանիքների սպառողական զամբյուղում, իսկ աարտադրության և սպառողական շուկայում կարևոր դիրք է զբաղեցնում։ Ամբողջ աշխարհում լորի բուծումը հայտնի է ոորպես շահավետ ու արդյունավետ արդյունաբերություն։ Լորի բուծման ու բազմացման արդյունաբերության մեջ ներդրումների հատկություններից է այս թռչնատեսակի արագ աճը, ֆիզիկական ու սեռական հասունության ցածր տարիքը, սերունդների կարճ տարածությունը, մեծ քանակությամբ ձվադրությունը, արտադրվող մթերքների բարձր որակը, լորի մսի ու ձվերի սննդային յուրահատկությունները։

լոր

Առաջին անգամ Ճապոնիայում է իրականացվել լորի ընտելացումն ու բուծումը, ապա տարածվել Չինաստանում և Կորեայում։ 20-րդ դարի սկիզբնական թվականներին Եվրոպայում արդյունաբերական ձևով իրականացվում էր լուրի բուծումն ու բազմացումը և կարճ ժամանակում այս թռչնատեսակի բուծումը տարածում գտավ նաև հյուսիսային Ամերիկայում, Միջին և Մերձավոր Արևելքում։ Իրանում արդյունաբերական մասշտաբներով լորի բուծումը ավելի քան երկու տասնամյակի պատմություն ունի։ Այս թռչնատեսակի համեղ ու օգտակար մսի՝ օրեցօր աճող պահանջարկի շնորհիվ, աճող միտում ունի այս արդյունաբերության մեջ ներդրումների ծավալը և վերջին տարիների էականապես զարգացել է այս թռչնատեսակի բուծումը։ Իրանում բուծում ու բազմացվում են այս թռչնի տարբեր ցեղատեսակները։ Վիճակագրության համաձայն, Իրանում այս ոլորտում աշխատում են մոտ 300 տնտեսական ձեռնարկություններ։ Լորի բուծման ֆերմաներում և ձեռնարկություններում միջին հաշվով արտադրվում է 6-8 հազար տոննա արտադրանք, որի ավելցուկը արտահանվում է տարածաշրջանի երկրներ։ Լորի բուծման ֆերմաները կենտրոնացած են հիմնականում Իրանի կենտրոնական հատվածներում, այդ թվում Մեյբոդ, Քերման, Յազդ և Լոռեստան քաղաքներում, որոնք համարվում են Իրանում Լորի բուծման կարևորագույն բևեռները։ Իրանի Քերմանշահ, Թեհրան, Արևմտյան Ատրպատական և Զանջան նահանգները ևս լորի բուծման ու բազմացման կենտրոններից են։

Լորի ձուն բաձր սննդային արժեք ունի և համեմատած հավի ձվի հետ, օժտված է ավելի շատ հանքային նյութերով և ավելի պակաս ճարպերով։ Այս թռչնատեսակի ձուն օվալաձև է, քաշը՝ 8-15 գրամ, իսկ գույնը՝ սովորաբար սպիտակ՝ սև կամ շագանակագույն կետիկներով։ Ոմանք գտնում են, որ լորի մսի ու ձվի օգտագործումը նպաստում է անձի առողջությանն ու երիտասարդ զգալուն։ Հետաքրքիր է, որ սկզբում լորի բուծման ու բազմացման նպատակը եղել է նրա ձվի արտադրումը։ Լորի ձվի քաշը կազմում է հավի ձվի մեկ հինգերորդը, սակայն նրա հետ համեմատած պարունակում է ավելի մեծ քանակությամբ ֆոսֆոր, երկաթ, B1 և B2 վիտամիններ և Վիտամին C-ից բացի, այն վիտամինների հիանալի աղբյուր է, ուստի այն անվանել են «վիտամինների ռումբ»։

Իրանի թռչնաբուծական ոլորտում աշխատող ձեռնարկությունները ի զորու են արտադրել ավելի քան 1200 տոննա թռչնամիս, այդ թվում լորի, փասիանի ու կաքավի միս։ Կաքավ այն թռչնատեսակներից է, որի միսը բավականին համեղ է։ Կաքավի միսն ու ձուն այլ թռչնատեսակների հետ համեմատած ավելի թանկ է։ Կաքավը լինում է տարբեր ցեղատեսակների։ Իրանում բուծվող կաքավի կարևոր ցեղատեսակներից է «Չուքար» կաքավը (Alectoris chukar)։  Չուքար տեսակի կաքավը Իրանի տեղական ցեղատեսակն է, որը ապրում է հիմնականում լեռների լանջերում, զարիվայրերում և քարքարոտ վայրերում։ Չուքար տեսակի կաքավը ֆերմային պայմաններում 3-4 ամսական հասակում ունենում է 400-550 գրամ քաշ։

Չուքար տեսակի կաքավը

Իրանում արդյունաբերական մասշտաբներով բուծվող ու բազմացվող թռչնատեսակներից է նաև ջայլամը։ Իրանում ջայլամի բուծումը ավելի քան երկու տասնամյակի պատմություն ունի։ Սկզբնական տարիներում ջայլամի ճտերը կամ սաղմնավորված ձվերը ներմուծվում էր այլ պետություններից, ապա աճեցումից հետո վաճառվում էր տարբեր տարիքներում։ Ներկայումս Իրանը ինքնուրույն արտադրում է ջայլամի սաղմնավորված ձու, ճուտ և մայրեհավը։ Ջայլամի բուծման ֆերմաները հիմնականում գտնվում են Թեհրանի, Սպահանի, Մարքազիի և Գյուլիստանի նահանգներում։ Ջայլամի թվաքանակի առումով Իրանը աշխարհում երրորդ պետությունն է։ Իրանում գոյություն ունի հարյուր հազար ջայլամ, որից 9 հազարը վերարտադրող են։ Ջայլամի արտադրման արդյունաբերությունը տնտեսության  շահավետ ոլորտներից է, որը մսամթերքներից բացի, իրենից տնտեսական բարձր արժեք է ներկայացնում կաշվի, ճտերի, ճարպի, պարարտանյութի, ձվի ու աղվափետուրի առումով։

Ջայլամի բուծումը Իրանում

Ջայլամի մորթուց ձեռք բերված կաշին այս թռչնատեսակից ստեղծվող արժեքավոր արտադրանքներից է։ Ջայլամի կաշին աշխարհում գոյություն ունեցող ամենանուրբ ու ամենադիմացկուն կաշիներից է։ Նրա դիմացկունությունը վեց անգամ գերազանցում է կովի կաշուն։ Այս հատկությունը մեծացնում է ջայլամի կաշու արժեքն ու առավելությունը։ Այս կենդանու մորթու մեջ առկա հատուկ ճարպի շնորհիվ այս տեսակի կաշին յուրահատուկ է։ Իր եզակի նրբության և չորության ու ճաքեր ստանալու նկատմամբ իր դիմացկունության շնորհիվ, ջայլամի կաշին աշխարհում թանկարժեք կաշիների շարքին է դասվում։ Ջայլամի կաշին կիրառվում է մի շարք արտադրանքների, այդ թվում պայուսակների, կոշիկների, ճտկավոր կոշիկների ու վերարկուների արտադրման բնագավառում։ Ներկայումս Իրանում արտադրվող ջայլամի կաշին արտահանվում է տարբեր երկրներ, այդ թվում Կորեա, Թուրքմենստան, Թուրքիա, Չինաստան և Ռուսաստան։  Նպատակային շուկաների ցուցակում Եվրոպան իրանական ջայլամի կաշվի ամենախոշոր սպառողն է։

Իրանում արդյունաբերական մասշտաբներով բուծվող թռչնատեսակներից են նաև սագն ու հնդկահավը։ Իրանում սագի բուծումն ու բազմացումը իրականացվում է զարգացած էլեկտրական սարքավորումներով։Սագերի բուծման առավելություններից է նրա կառավարման դյուրությունը այդ թռչնատեսակի վարքագծային մոդելների պատճառով։ Սագը որպես մսատու թռչնատեսակ  աճում արագ տեմպերով։ Այս թռչունը դիմացկուն է բազմաթիվ հիվանդությունների հանդեպ, որի պատճառով ցածր է սագ աճեցնող տնտեսական ձեռնարկությունների հիգիենայի ծախսերը։ Սագերի բուծման կարևորագույն առավելություններից է նաև օրգանական արտադրանքի թողարկումը՝ բուծման ու բազմացման շրջանում դեղորայքների ու պատվաստումների չօգտագործման շնորհիվ, ինչպես նաև այս թռչնատեսակի բուծման բազմաֆունկցիոնալության հանգամանքը՝ մսի, ձվի և աղվափետուրի արտադրման առումով։

Հնդկահավի բուծումը Իրանում

Իրանում ավանդական ու արդյունաբերական եղանակներով բուծվող թռչնատեսակներից է նաև հնդկահավը։ Իրանում հնդկահավի մսի օգտագործումը մոտ 500 տարվա պատմություն ունի։ Հնդկահավի ավանդական բուծումը ավելի տարածված է Խուրասան, Գիլան, Մազենդերան, Արևմտյան ու Արևելյան Ատրպատական, Մարքազի, Ֆարս, Սպահան և Քերման նահանգներում։ Արդյունաբերական ձեռնարկություններում բուծվում են հնդկահավի տարբեր ցեղատեսակներ, որոնցից երբեմն արտադրվում են մեծ քանակությամբ սպիտակուցներով և ցածր քանակությամբ ճարպով ու խոլեստերինով օժտված մսամթերքներ։ Արդյունաբերական եղանակներով հնդկահավի բուծման առումով Իրանում առավել առաջատար են Սպահան, Թեհրան և Ղազվին նահանգները։ Հարկ է նշել, որ այս թռչնատեսակի մսի 65 տոկոսը սպիտակ, իսկ 35 տոկոսը կարմիր միս է։ Սննդային արժեքի առումով հնդկահավի մսում առկա սպիտակուցներն ու ֆոսֆորը գերազանցում է նաև ձկանն ու ծովախեցգետնուն։ Ներկայումս Իրանում հնդկահավի բուծման ու բազմացման աշխատանքով են զբաղված մոտ 300 տնտեսական ձեռնարկություններ, որոնք տարեկան 2 միլիոն հնդկահավ արտադրելով արտադրում ու շուկա են ներկայացնում ավելի քան 20 հազար տոննա միս։

 

 

 

 

Պիտակ