Դեկտեմբեր 09, 2017 19:33 Asia/Yerevan
  • Իրանական շուկա (52) Անասնաբուծություն և թռչնաբուծություն 3. Անասնապահություն

Այս շաբաթ Իրանական շուկա հաղորդաշարի հերթական զրույցում ներկայացնելու ենք Իրանում անասնաբուծության արդյունաբերությունը։

Սպիտակուցները առավել քան որևէ այլ նյութ կարևոր են ընտանքիների սննդային զամբյուղում։ Անասնաբուծական արդյունաբերությունը գյուղատնտեսության ոլորտի ենթաբաժիններից մեկն է, որն ապահովում է մարդկանց անհրաժեշտ կենդանական տեսակի սպիտակուցը։ Աշխարհում այս արդյունաբերությունը մարդկանց սննդակարգում, նրանց և հասարակության առողջության, աշխատատեղերի և ավելացված արժեքի ստեղծման հարցերում իր արտադրանքների նշանակության շնորհիվ արժանացել է պետությունների ուշադրությանն ու աջակցությանը։ Կարմիր միսը անասնաբուծության արտադրանքներից մեկն է , որը մեծ նշանակություն ունի նրանում առկա սպիտակուցների ու սննդային արժեքի առումով։ Անասնական կարմիր միսը հարուստ է մարմնի համար օգտակար վիտամիններով, ինչպիսին B խմբի վիտամիններն են։ Կարմիր միսը հիմնականում հարուստ է լինում նաև սպիտակուցներով ու երկաթով և օգտակար է սակավարյունության կանխարգելման և ատամների ամրացման համար նրանում մեծ քանակությամբ ֆոսֆորի, երկաթի, B12 վիտամինի առկայության շնորհիվ։ Բացի այդ, կարմիր միսը պարունակում է տեսողության բարելավման համար օգտակար ճարպում առկա լուծույթային վիտամիններ, ինչպիսին վիտամին A է, ոսկորների ամրացման համար վիտամին D, հակաքաղցկեղային ու հակաօքսիդանտ հատկություններով վիտամին E և արյան մակարդելիության հարցում արդյունավետ K վիտամին։

Կարմիր մսի օգտագործումը անրաժեշտ է մարմնի առողջության, իմունիտետի և աճի համար։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ սպիտակուցներ պարունակող մթերքների չօգտագործումը պատանիների շրջանում կարճահասակության, աճի նվազման և ոսկորների կոտրվածքի պատճառ է դառնում։ Կարմիր մսով չսնվող մանուկները ավելի շատ են հոգնածություն զգում և անտարբեր են իրենց շրջակայքի նկատմամբ։ Այս խմբի մարդիկ կենտրոնանալու ցածր ունակություն ունեն, ընկճվածություն են զգում և հաճախակի են հիվանդանում։ Իրհարկե բժիշկները խորհուրդ են տալիս հավասարակշռված քանակությամբ կարմիր մսի օգտագործում, քանի որ կարմիր մսի չափազանց օգտագործումը մեծացնում է մի շարք հիվանդությունների, այդ թվում քաղցկեղի, սրտի անբավարարության և հոդերի ռոմատիզմի առաջացման վտանգը։

Ոչխարը կարմիր միս ապահովող կենդանիներից է։ Ասում են, որ աշխարհում գոյություն ունի ավելի քան 200 ցեղատեսակի ավելի քան մեկ միլիարդ գլուխ ոչխար։ Այդ ցեղատեսակներից շատերը այնքան էլ արժեքավոր չեն տնտեսական առումով։ Աշխարհում ոչխարաբուծության արդյունաբերության ավելի քան երեք չորրորդը հիմնված է ոչխարի՝ թվով 20-ից էլ պակաս ճանաչված ցեղատեսակների վրա։ Տնտեսապես ձեռնտու լինելու առումով, ոչխարը այն անասուններից է, որը չոր և փոփոխական բնակլիմային դիմանալով կարող է շարունակել իր աճը ամենաաղքատիկ տեսակի խոտի ու սննդի օգտագործմամբ և այլ տեսակի անասունների հետ համեմատած, ոչխարի բուծումն ու պահպանումը ավելի պակաս ծախսատար է։ Ոչխարը բազմաֆունկցիոնալ անասուն է՝ մսի, բուրդի, մորթի և կաթի արտադրության առումով։ Ոչխարի կաթը ոչխարաբուծության տնտեսական առավելություններից է , որն իր ճարպի ու սպիտակուցների առումով ավելի հարուստ է քան կովի կաթը։ Թեև ոչխարի կաթն արտադրվում է քիչ ծավալներով, սակայն նրա որակը ավելի բարձր է։ Ոչխարի բուրդն էլ օգտագործվում է գորգագործության և տեքստիլի բնագավառում՝ նրա մանրաթելի տեսակի ու որակի պատճառով։

Ոչխարի՝ տնտեսապես արժեքավոր այլ մասերից են աղիքները։ Ոչխարի աղիքները պետությունների, այդ թվում նաև Իրանի կողմից արտահանվող ապրանքներից է։ Աշխարհում Իրանը աղիքներ արտահանող հինգերորդ պետությունն է։ Տարեկան շուրջ 100 միլիոն դոլարի արժողությամբ անասնական աղիքներ են Իրանից արտահանվում դեպի Գերմանիա, Իտալիա, Ռուսաստան, Հնդկաստան, Թուրքիա և Պակիստան։ Նպատակային շուկաներում այս արտադրանքի հիմնական կիրառությունը կայանում է սննդային արդյունաբերության և մսամթերքների, այդ թվում երշիկների ու նրբերշիկների  փաթեթավորման բնագավառներում օգտագործման մեջ։ Աղիքներում առկա հատոկ սպիտակուցների արդյունահանմամբ, այն կիրառվում է նաև հիգիենայի և կոսմետիկ քսուքների արտադրման մեջ։ Այս սպիտակուցային նյութը օգտագործվում է վիրաբուժական կարի թելի պատրաստման համար։

Կենդանի վիճակում անասունների արտահանումը Իրանի ոչ նավթային արտահանվող ապրանքներից է։ Այս բնագավառում աշխարհում Իրանը կենդանի վիճակում այծ և ոչխար արտահանող ութերորդ պետությունն է։ Իրանում գոյություն ունի տարբեր ցեղատեսակների մոտ 70 միլիոն գլուխ ոչխար։ Կաթնատվության և մսատվության առումով իրանական ոչխարի լավագույն ցեղատեսակներից է Աֆշարի ցեղատեսակը, որը բուծվում է Իրանի տարբեր վայրերում։ Իրանական ոչխարի որակյալ ցեղատեսակներից է նաև Զոլ տեսակը։ Ոչխարի Զոլ ցեղատեսակի հատկություններից է այն, որ նա առանց դմակի է և մսի մակերևույթի վրա ճարպի հավասար բաշխման շնորհիվ համարվում է ոչխարի ամենաորակյալ ցեղատեսակը՝ մսի որակի առումով։ Ոչխարի իրանական ցեղատեսակներից են նաև Բալուչի, Բահմանի, Թալիշի, Ղաշղայի, Զանդի, Շալի, Շահրուդի, Բախթիարի, Ղազալի, Նաինի, Մաքույի և Մողանի ցեղատեսակները։

Իրանական ոչխարի Զոլ ցեղատեսակը

Իրանի անասնաբուծական արդյունաբերությունում բուծվող անասուններից է այծը: Հաշվի առնելով Իրանի հնադարյան արձանագրություններում առկա եղջերավոր այծերի պատկերները, թվում է, թե նա հազարամյակներ առաջ եղել է այս երկրամասի տեղական կենդանին: Ներկայումս Իրանում գոյություն ունի մոտ 20 միլիոն գլուխ ընտանի այծ, որից 10 միլիոնը վերարտադրող այծեր են:

Այծի միսը արտաքնապես նման է ոչխարի մսին, սակայն ճարպն ավելի քիչ է և ավելի երկար է եփվում: Ոչխարի մսի հետ համեմատած, այծի մսի առավելություններից է նրա դյուրամարս լինելը: Աշխարհի բազմաթիվ երկրներում այծը, որպես թեթև անասուն, եղել է մարդկանց կողմից սպառվող կաթի արտադրման հիմնական աղբյուրը: Կովի կաթի հանդեպ զգայուն բազաթիվ մարդիկ կարող են այն փոխարինել այծի կաթով: նաև խորհուրդ է տրվում, որ մանկահասակները կովի կաթի փոխարեն օգտվեն այծի կաթը: Իրանում թեթև անասուններից տարեկան ձեռք է բերվում մոտ 600 հազար տոննա կաթ, որի 50 տոկոսը կազմում է այծի կաթը:

Կաթից ու մսից բացի, այծի աղվամազը ևս բարձր տնտեսական արժեք ունի: աշխարհում աղվամազը համարվում է ամենաթանկ, ամենանուրբ, ամենահին և լավագույն բնական մանրաթելերից մեկը: Տարբեր երկրներում մեծ քանակությամբ այծերի գոյությամբ հանդերձ, նրանցից միայն փոքր մասն է, որ աղղվամազ է արտադրում: Այս այծերը, որոնք բուծվում են խոնավությունից զերծ, չոր բնակլիմա ունեցող շրջաններում, ինչպիսիք են հասարակացի շրջանները, անապատների չորային հատվածներն ու շրջակայքը և նույնիսկ ցուրտ չորային գոտիները, հայտնի են  «աղվամազոտ այծ» կամ «Քաշմիրե այծ» ( cashmere) անվանումներով: Այս տեսակ այծի բուծման ու բազմացման հիմնական վայրերն են Իրանի, Աֆղանստանի, Չինաստանի, Մոնղոլիայի ու Ռուսաստանի որոշ շրջանները: Աղվամազոտ այծերը լինում են տարբեր ցեղատեսակների, որոնք միմյանցից տարբերվում են իրենց գույններով ու արտաքին տեսքով: Իրանում Քերման, հարավային Խորասանի և Յազդ նահանգները ևս այն շրջաններից են, որտեղ բուծվում ու բազմացվում են աղվամազոտ այծերի ցեղատեսակները:

«Ռայնի» աղվամազոտ այծը

Այծի աղվամազը օժտված է նուրբ ու գեղեցիկ մանրաթելերով, որոնք կիրառվում են ձմեռային հագուստի, այդ թվում գուլպաների, ձեռնոցների ու շարֆերի պատրաստման համար: Իրանական աղղվամազային գլխարկը այծի աղվամազից հյուսված արտադրանքներից մեկն է: Այս գլխարկը գրանցված է Իրանի անշոշափելի ազգային ժառանգության ցուցակում և համարվում է Իրանի հյուսիս-արևելքում գտնվող հյուսիսային Խորասան նահանգի Գարմեհ և Ջաջրոմ շրջանների ազգաբնակչության հին ու յուրովի ձեռարվեստի ապրանքներից մեկը: Այս գլխարկի կարևոր հատկություններից է նրա անթափանցելիությունը ցրտի ու խոնավության նկատմամբ: Աղվամազային գլխարկը ունի նաև հակաալերգիկ հատկություն: Ոմանք այն համոզմանն են, որ աղվամազային գլխարկը ունի նաև ցավազրկող ու հանգստացնող հատկություն: Այծի Աղվամազը դյուրավառ չէ, այդ իսկ պատճառով այն օգտագործվում է նաև արդյունաբերական բնագավառներում: Այծի աղղվամազի հատկությունների շնորհիվ աշխարհում այն մեծ պահանջարկ ունի հաճախորդների շրջանում: Աշխարհում բարձր գներով են վաճառվում հատկապես մաքուր ու ձգված մազերով աղվամազը: Աղվամազի գինը որոշվում է այծից պոկված մազերի ու աղվամազի քանակության, նրա նրբության, թելերի երկարության, աղվամազի գույնի ու մաքրության հիման վրա:

Աղվամազը և աղվամազային գլխարկը

Իրանի անասնապահական արդյունաբերության ենթաբաժիններից է խոշոր եղջերավոր անասունների (կովերի) բուծման ֆերմաները: Ներկայումս Իրանում գործում են խոշոր եղջերավոր անասունների բուծման՝ ավելի քան 26 հազար արդյունաբերական ֆերմա՝ կաթնատվության և մսատվության հատվածներում: Իրանում առկա մոտ 8 միլիոն գլուխ կովերից մոտ մեկ միլիոնը պահվում է արդյունաբերական ձեռնակություններում: Իրանում կաթի արտադրության բնագավառում գործող, խոշոր եղջերավոր անասունների բուծման ժամանակակից ֆերմաների հիմնադրումն ավելի քան 50 տարվա  պատմություն ունի: Այդ ձեռնարկությունների հիմնադրման գագաթնակետը եղել է Իրանի Իսլամական Հեղափոխությունից հետո 80-ական և 90-ական թվականներին: Նշված տարիներին Իրանը էական առաջադիմություն ունեցավ կաթնամթերքների արտադրման բնագավառում:  Ինքնաբավության հասնելով և կանխելով արտերկրից կաթնամթերքների ներմուծումը, Իրանը կատարեց առաջին քայլերը անասնաբուծական արդյունաբերության բնագավառում Աֆղանստանի, Իրաքի, Թուրքիայի ու Պակիստանի սպառողական շուկաներ մուտք գործելու համար: Ներկայումս Իրանի կաթնամթերքների արդյունաբերությունը տարեկան մոտ մեկ միլիոն տոննա կաթնամթերք է արտահանում մոտ 30 երկրներ:

 

 

Պիտակ