Դեկտեմբեր 11, 2017 20:44 Asia/Yerevan

Հստակ կարելի է ասել, որ ժամանակակից աշխարհում էներգիան կարևորագույն խնդիրներից մեկն է, որը էական դերակատարություն ունի տարբեր հասարակություններում մարդկանց կյանքի որակը բարելավելու և կայուն զարգացմանը հասնելու համար:

Աշխարհում Էներգիայի ապահովումը պետությունների հիմնական խնդիրներից է աճի ու զարգացման ճանապարհին: Էներգիայի անվտանգությունը, մաքուր էներգիայի օգտագործումն ու նրա դերը ջերմոցային գազերի տարածումը նվազեցնելու համար, նրա հանրային օգտագործման հնարավորությունը և էներգիայի վերականգնողականությունը այն հարցերն են, որոնք առկա են այս ոլորտում: Էլեկտրականությունը ևս մաքուր էներգիաներից մեկն է , որը բարձր արդյունավետությամբ կարող է բավարարել պետությունների արտադրական ու արդյունաբերական օբյեկտների կարիքները: Աշխարհում տարեկան արտադրվում է 21000 միլիարդ կՎտ. ժամ էլեկտրաէներգիա , որի մոտ 92 տոկոսն է օգտագործվում: Էլեկտրականության արտադրման եղանակները բազմազան են: Ներկայումս աշխարհում արտադրվող ամբողջ էլեկտրականության մոտ 40 տոկոսը ձեռք է բերվում քարածուխի աղբյուրներից, իսկ բնական գազի աղբյուրներից՝ 23 տոկոսը, վերականգնողական աղբյուրներից՝ 21 տոկոսը, միջուկային աղբյուրներից՝ 12 տոկոսը և նավթի ու նավթամթերքներից՝ 4 տոկոսը:

Ասում են, աշխարհում դեռևս մեկ միլիարդ մարդ զրկված է էլեկտրականությունից, սակայն այս արդյունաբերությունը ահռելի դերակատարություն ունի մարդկանց կյանքում: Բոլորը՝ սկսած այն գյուղատնտեսից, որը իր հողատարածքը ոռոգելու համար օգտագործում է ջրի պոմպ, մինչև այն հետազոտողը, որը լաբորատորիայում իրականացնում է իր վարկածի փորձարկման վերջին փուլերը, զգում են էլեկտրականության նշանակությունը: Մինչև անգամ առօրյա կյանքում համակարգիչների էական ներկայությամբ մեծացել է էլեկտրականության դերը: Էլեկտրականության նշանակությունը բոլորի համար այն ժամանակ է աակնհայտ դառնում, երբ քիչ ժամանակով անջատվում է այն: Էլեկտրականության անջատման ժամանակ է, որ նույնիսկ վտանգվում է քաղաքացիների առողջությունն ու անվտանգությունը կամ ահռելի վնասներ է հասցվում մարդկանց ապրուստին: Էլեկտրականության անջատումը զգացվում է առավել քան որևէ այլ խնդիր և վտանգավոր է առավել քան որևէ այլ պակաս բան:

Թերևս էլեկտրականության ցանցը աշխարհում ամենախոշոր սարքաշարային համակարգն է, որի մաքրության ու ճկունության շնորհիվ, օրեցօր մեծանում է նրա օգտագործումը: Էլեկտրականության օգտագործման ժամանակ  առաջանում է չնչին աղտոտվածություն, իսկ արտադրման ժամանակ նրա աղտոտումը վերահսկելի է: Էլեկտրականության աղտոտումների վերահսկման առաջին փուլն իրականացվում է քաղաքներից դուրս նրա արտադրումը , որը հեշտությամբ փոխադրվում է սպառման կետեր: Էլեկտրաէներգիայի արդյունաբերության հատկություններից է այն, որ նրա բազմաթիվ կիրառություներում, այդ թվում լուսավորության, կենցաղային իրերի և էլեկտրական սարքավորումների գործարկման հարցերում անփոխարինելի է: Արդյունաբերության տարբեր  բնագավառներում էլեկտրաէներգիայի լայն կիրառության պատճառով որևէ պետություն չի կարող աչք փակել այս արդյունաբերության վրա: Աշխարհում գիտահետազոտական կենտրոնների ուսումնասիրությունների համաձայն, 21-րդ դարի երկրորդ կեսին էլեկտրաէներգիայի արտադրման թողունակության աճը հանգեցնելու է այլ տեխնոլոգիաների զարգացմանը, ուստի էլեկտրաէներգիայի արդյունաբերությունը ստացել է ռազմական նշանակություն:

Իրանում էլեկտրաէներգիայի արդյունաբերության հիմնադրումից անցել է ավելի քան 100 տարի: 1905թ.  Մոհամմադհոսսեյն Մահդավի (Ամին Ալզարբ) անունով մի անձնավորություն գնեց և գործարկեց քարածուխով աշխատող մի գեներատոր, որի արտադրած էնելտրաէներգիայով լուսավորեց Թեհրան քաղաքի մի մասը: Իհարկե այս գեներատորի արտադրած լուսավորությունը սահմանափակվում էր միայն գիշերվա մի քանի առաջին ժամերին: Հաշվի առնելով քարածուխով աշխատող գեներատորների բարձր ծախսերը, նրանք փոխարինվեցին դիզելային գեներատորներով: Իրանում հսկայական ջրամբարների, այդ թվում Քարաջի, Սեփիդռուդի և Դեզի ջրամբարների կառուցմամբ էներգիայի արտադրման այս աղբյուրները ուշադրության արժանացան էլեկտրականության արտադրման համար: Նավթի բացահայտմամբ և արդյունահանմամբ, Իրանի էլեկտրականության արդյունաբերությունում անհրաժեշտ էներգիայի առյուծի բաժինը սկսեց ապահովվել բրածո վառելիքներով, ինչը շարունակվում է մինչ այսօր:

Սեփիդռուդի ջրային էլեկտրակայանը 1783 մեգավատ.ժամ էլեկտրաէներգիայի արտադրման թողունակությամբ

Իրանում քաղաքների ընդլայնմամբ, բնակչության մեծացմամբ և Իրանի տնտեսությունում արդյունաբերության նորանոր տեսակների ներմուծմամբ, աճեց էլեկտրականության պահանջարկը: Այդ ժամանակներում ահավոր զգացվում էր պետության ներսում համատեղ կազմակերպչական կառույց, որը պատասխանատու կլինի էլեկտրականության արտադրման համար: Էլեկտրաէներգիայի արդյունաբերության բնագավառում կառավարության մուտքը արձագանք էր այս կարիքի նկատմամբ:  Իրանում Էլեկտրաէներգիայի արտադրումը, փոխադրումն ու տեղաբաշխումը, էլեկտրակայանների սարքավորումների արտադրումը, էլեկտրաէներգիայի տեղափոխման ու տեղաբաշխման ցանցի պահպանումն ու զարգացումը հանձնվեց պետական սեկտորին: Մինչև անգամ պետական աջակցություն է վայելում մասնավոր հատվածի գործունեությունը էլեկտրաէներգիայի արդյունաբերության ոլորտում, այդ թվում տրանսֆորմատորների, հաշվիչների և մալուխների արտադրման բնագավառում: Հարկ է նշել, որ Իրանում էլեկտրաէներգիայի արդյունաբերությունը ենթակառուցվածքային է և ներկայացվում է որպես հանրային ծառայությունների մատուցման ոլորտ: Մասնավոր հատվածի էլեկտրակայանները կառուցվել են ոչ թե արտադրման ու վաճառքի դրդապատճառով, այլ հիմնականում էլեկտրաէներգիայի հնարավոր անջատումների նկատմամբ ունեցած մտահոգության և զգայունության պատճառով: Այլ կերպ ասած, մի շարք գործարաններ և տնտեսական ձեռնարկություններ իրենց արտադրական կառուղցվածքում տեղադրել են մասնավոր գեներատորներ՝ իրենց արտադրանքի արտադրման կամ ծառայությունների մատուցման գործընթացում էլեկտրաէներգիայի անջատման արդյունքում առաջացած վնասակար հետևանքները կանխելու համար:

Ժամանակի ընթացքում Իրանի տարածքի մեծ մասում գործադրվեց էլեկտրաէներգիայի հաղորդագծերը և էլեկտրակայանանների հետ կապված նախագծերը սկսեցին իրագործվել երկրի տարբեր հատվածներում անհրաժեշտ էլեկտրաէներգիայի ապահովման համար: Իրանում էլեկտրակայանների մեծ մասը կառուցվել են Իսլամական Հեղափոխությունից հետո: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ էլեկտրակայանի օգտակար կյանքը 25-30 տարի է, Իրանի էլեկտրակայանների 75 տոկոսը «երիտասարդ» են: Ներկայումս էլեկտրացանցի ինտեգրմամբ Իրանի տարածքում գտնվող բոլոր քաղաքներն ու գյուղերը վայելում են էլեկտրաէներգիայի բարիքները, մինչդեռ Իրանի աշխարհագրական դիրքի պատճառով բավականին մեծ է քաղաքների միջև գտնվող հեռավորությունը և այս ընդարձակ երկրում էլեկտրաէներգիայի տեղափոխումն ու տեղաբաշխումը ահռելի ու հսկայական աշխատանք է: Դժվար անցանելի լեռների, անտառների ու բարձրահասակ ծառերի առկայությունը մեծացնում է էլեկտրաէներգիայի տեղափոխման ու տեղաբաշխման դժվարությունը: Այդուհանդերձ Իրանում արտադրվող էլեկտրաէներգիայի ծավալները տեղաբաշխվում են ավելի քան 30 միլիոն բաժանորդի միջև՝ 700 հազար Կմ հաղորդագծերի միջոցով:

Իրանում էլեկտրաէներգիայի սպառման ծավալները երեք անգամ գերազանցում է համաշխարհային ստանդարտները:  Վիճակագրության համաձայն, Իրանում արտադրվող էլեկտրաէներգիայի կեսը սպառվում է կենցաղային ու բիզնեսի բնագավառում, մոտ փփ տոկոսը արդյունաբերության հատվածում, իսկ մնացածը գյուղատնտեսության ու այլ հատվածներում: Իրանում իրագործված ավելի քան 70 հազար մեգավատ հզորությամբ, այս երկիրը մեծ ներուժ ունի էլեկտրաէներգիայի արտադրման բնագավառում: Իրագործված էլեկտրաէներգիայի հզորության առումով, ներկայումս աշխարհում Իրանը գտնվում է առաջին 20 պետությունների ցուցակում, իսկ Մերձավոր Արևելքում զբաղեցնում է առաջին տեղը: Տարածաշրջանում էլեկտրաէներգիայի արդյունաբերության ամենախոշոր ցանցը, երկրի էլեկտրացանցի միացումը հարևան պետությունների ցանցին, նավթի ու բնական գազի խոշոր աղբյուրները, էլեկտրակայանների կառուցման ու շահագործման բնագավառում անհրաժեշտ գիտելիքների ու մասնագետների առկայությունը, սարքավորումների ստեղծման բնագավառում ինքնաբավությունը, արհեստավարժ ու արդյունավետ աշխատուժի առկայությունը առավելություններ են, որոնցով տարածաշրջանում առանձնահատուկ է դառնում Իրանի էլեկտրաէներգիայի արդյունաբերության դիրքը:Ցամաքային սահմանների միջոցով հարևան պետությունների հետ հարաբերությունների կողքին, էլեկտրաէներգիայի արդյունաբերության ոլորտում Իրանի կարողությունները հող են պատրաստել դեպի նշված պետություններ Իրանի ավելցուկային էլեկտրականությունը արտահանելու համար: Ներկայումս Իրանը էլեկտրաէներգիա է արտահանում հարևան պետություններ՝ Իրաք, Թուրքիա, Պակիստան, Աֆղանստան, Նախիջևանի Հանրապետություն, Հայաստան, Թուրքմենստան, Ադրբեջան:

Հաշվի առնելով էլեկտրակայանի կառուցման գործընթացի երկար տևողությունն ու դրա հետ կապված բարձր ծախսերը, մի շարք երկրներին անհրաժեշտ է էլեկտրաէներգիայի ներմուծում՝ իրենց էլեկտրաէներգիայի պահանջարկը բավարարելու և արդյունաբերական նախագծերն իրագործելու համար: Իր ռազմավարական դիրքի շնորհիվ, Իրանը կարող է խաղալ տարածաշրջանային հանգույցի դերը օգտագործման պիկ ժամանակների տարբերության հիման վրա հարևան պետություններին անհրաժեշտ էլեկտրաէներգիայի տարանցման հարցում և բարելավել տարածաշրջանային տնտեսական հարաբերությունները տարվա տարբեր եղանակներին իր հյուսիսային ու հարավային հարևան պետությունների արտադրած ավելցուկային էլեկտրաէներգիայի փոխանակման միջոցով:

Տնտեսական աճը մեծացնելու նպատակով, Իրանի զարգացման 6-րդ ծրագրի (2017-2021թթ.) գերակայություններից է դարձել էներգիայի, այդ թվում էլեկտրաէներգիայի արտադրման թողունակության մեծացումը: Այս բնագավառում, Իրանի արտադրած էլեկտրաէներգիայի զամբյուղի հեռանկարը ուրվագծվել է զանազան եղանակներով, այդ թվում արևային էլեկտրակայանների, հողմակայանների ու համակցված ցիկլով աշխատող էլեկտրակայանների միջոցով էլեկտրաէներգիայի արտադրումն ավելի քան 100 հազար մեգավատ հզորության հասցնելու նպատակով:Հետևաբար, ԻԻՀ-ն մտադիր է առաջիկա 7 տարիների ընթացքում 50 միլիարդ դոլարի ներդրումներ կատարել էլեկտրաէներգիայի արդյունաբերության, այդ թվում էլեկտրաէներգիայի արտադրման ու տեղափոխման ցանցի բնագավառում:

Իրանում արևային էներգիայի կայանների զարգացումը

Այդ ներդրումները կատարվել են ջերմակայանների, վերականգնողական տեսակի էներգիաների (արևի, քամու և երկրի ջերմության էներգիաների) էլեկտրակայանների կառուցման, ինչպես նաև Իրանի ծովափնյա շրջաններում CHP տեսակի էլեկտրակայանների (էլեկտրաէներգիայի ու ջերմության միաժամանակ արտադրում) զարգացման բնագավառներում:

Ներկայումս Իրանը էլեկտրաէներգիայի արդյունաբերության մեջ կիրառվող տարբեր մասեր արտադրող և արտահանող պետություններից մեկն է:  էլեկտրաէներգիայի արդյունաբերության տրասֆորմատորների արտադրման բնագավառում  ունեցած ավելի քան կես դարվա փորձի շնորհիվ Իրանը լիովին տեղայնացրել է այդ կատարելագործված արտադրանքների արտադրման տեխնիկական գիտելիքները և տրանսֆորմատորների արտադրման բնագավառում գտնվում է աշխարհի 10 առաջատար պետությունների ցուցակում: Իրանի էլեկտրաէներգիայի արդյունաբերության սարքավորումների պահանջարկի 85 տոկոսն ապահովվում է տեղական արտադրանքներից: Էլեկտրաէներգիայի արդյունաբերության ոլորտում Իրանի տեխնիկաինժինիերական ծառայություններն ու սարքավորումներն արտահանվում են տարածաշրջանային, աֆրիկական և եվրոպական երկրներ, ինչպիսին Իտալիան է:

 

Պիտակ