Հունվար 21, 2020 14:00 Asia/Tehran

Հանուն Բարձրյալի,բարի հանդիպում սիրելի բարեկամներ: Նախորդ հաղորդման ընթացքում քննարկեցինք իրավական առումով արբանյակային հեռուստատեսային ծրագրերի հեռարձակման նկատմամբ երկրների պատասխանատվությունը:Հաղորդաշարի վերջին համարում քննարկելու ենք արբանյակային ծրագրերը հեռարձակող ընկերությունների միջազգային պարտավորությունները: Մնացեք մեզ հետ:

Վերջին տարիներին, Իրանի Իսլ.Հանրապետության   լրատվամիջոցների դեմ  պատժամիջոցների հարցում մեծ դեր է ունեցել «Յութելսաթ»ընկերությունը: Ընկերությունը բաժնետերն է  և որոշում կայացնող կողմը   արբանյակային այլ ընկերությունների, ինչպիսիք են Hisapasat- ը, S.T.N- ը և նման  մի շարք այլ  ընկերություններ:  Յութելսաթն այդ ընկերություններին կոչ էր արել հրաժարվել Իրանի արբանյակային ծրագրերը  հեռարձակելուց:Միաժամանակ, այլ ընկերություններ, ինչպիսիք էին Intel Sats- ը, Averon- ը և Arkiva- ն, դադարեցրին   Իրանի Իսլ. հանրապետության արբանյակային ծրագրերի հեռարձակումը:Այն պատճառով,որ   այդ ընկերությունները խախտել էին անդրազգային իրավունքների սկզբունքները ,ինչպիսիք էին՝  Հեռահաղորդակցության միջազգային միության և Հեռահաղորդակցությունների միջազգային կազմակերպության կանոնները, ուստի այդ ընկերությունների միջազգային պարտավորությունների հարցը  հնարավոր էր արծարծել  Հեռահաղորդակցության միջազգային միության և Կոպիոսի պես շրջանակներում:Քանի որ Հեռահաղորդակցության միջազգային կազմակերպությունն ունի բազմաթիվ պետական և մասնավոր անդամներ, և այդ ընկերությունները նույնպես կազմակերպության անդամ են, գոյություն ունեցող պարտավորությունները նրանց համար  պարտադիր է:

Արբանյակային հեռարձակող ընկերությունների կողմից Իրանի ԶԼՄ-ների դեմ պատժամիջոցների սահմանումը, ակնհայտորեն խախտում է Հեռահաղորդակցության միջազգային կազմակերպության կանոնադրության 45-րդ հոդվածը, որն արգելում է վնասակար միջամտությունը:Այս հոդվածի համաձայն՝ Հեռահաղորդակցության  միջազգային կազմակերպության անդամ  բոլոր կայաններն ու արբանյակային ընկերությունները արգելվում են վնասակար  միջամտություններ կատարել կառավարությունների ռադիոյիծառայություններոում  կամ    հեռահաղորդակցության  ոլորտներում:Իրանի Իսլ. Հանրապետության կառավարությունը արբանյակային հեռարձակող ընկերությունների հետ կնքել է երկարաժամկետ պայմանագրեր ՝ արբանյակային հնարավորությունները  վարձակալելու համար:Միջազգային պայմանագրերի հիմնական սկզբունքը հետևյալն է, որ կողմերը պահպանեն պայմանագրի կետերը  և իրագործեն կնքված  պայմանագիրը:Քանի որ երկարաժամկետ պայմանագրերը հիմնականում պահանջում են առավել  կայունություն և դիմացկանություն, ուստի դրանց մեջ  հաճախ նկատի է առնվում  «կայունացման պայման» անվամբ կետ:Այս պայմանը,երաշխավորում է պայմանագիրը, ընկերության կամ կառավարության հետագա այն գործողությունների դիմաց,ըստ որոնց հավանական է օրենքներ մշակելով , փոփոխություն առաջացնել օրենքների ու կանոնների , կամ օրենսդրության մեջ:Հետևաբար, կայունության պայմանը հատուկ պարտավորություն է, որի համաձայն, պայմանագրի կողմ երկիրը կամ ընկերությունը , չի կարող պայմանագրի կետերը փոխել,օրենք  մշակելով կամ որևէ այլ միջոցով , առանց մյուս կողմի համաձայնության:

 Իրանի իսլ.հանրապետության ԶԼՄ-ների դեմ պատժամիջոցը հակասում է հաղորդակցության միջազգային օրենքներին

ՄԱԿ-ի մարդու իրավանց խորհուրդը ,միջազգային այն ատյաններից է, որին կարող է դիմել այն երկիրը ,որը վնասվել է այլ երկրի անօրինական պատժամիջոցների և կամ արբանյակային ընկերությունների պարտավորությունների խախտման հետևանքով:Մարդու իրավանց  խորհուրդը, կյանքի է կոչվել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի թիվ 251760 բանաձևով, 2006-ի ,մարտի 15-ին` Մարդու իրավունքների հանձնաժողովի փոխարեն:Խորհրդի առաքելությունն  է՝ մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ  համընդհանուր հարգանք ապահովելը, անկախ որևէ խտրականությունից՝ արդար և համահավասար  ձևով, ինչպես նաև հետամուտ լինել մարդու իրավունքների խախտման դեպքերին:Այդ խորհրդում մարդու իրավունքների հարցերը բարձրացվում են երկու տարբերակներով ,որոնցից  մեկը պարագայական տարբերակն է:Այսինքն ՝ այն երկրներում, որոնք մեղադրվում են մարդու իրավունքների խախտման  մեջ, հատուկ զեկուցաբեր է նշանակվում և արծարծվում է խնդիրը: Այլ տարբերակը`մարդու իրավունքների պարբերական և համաշխարհային  քննարկումն  է, որն ուսումնասիրում է ՄԱԿ-ի  բոլոր անդամների կարգավիճակը:

Անհրաժեշտ է հարգել տեղեկատվության ազատ ընթացքը

 

Իրանի Իսլ. Հանրապետությունը ,կարող է ԶԼՄ-ների դեմ պատժամիջոցի մասին,որը խախտում է տեղեկատվության ազատության իրավունքը, զեկուցել ՄԱԿ-ի մարդու իրավանց  խորհրդի պարբերական քննարկումների ժամանակ  և արծարծել պատժամիջոց իրականացնող կառավարությունների   պատասխանատվությունը:Բացի այդ, անձանց դեմ պատժամիջոցների դեպքում, խախտվում են նաև իրական  անձանց իրավունքները, ինչպիսիք են՝ ազատ տեղաշարժման իրավունքը, և այդ խախտումը կարելի է ազգային զեկույցների շրջագծում  զեկուցվել Մարդու իրավանց խորհրդին :Այլ հաստատություններից , որոնք կարող են միջազգային դատական ատյաններում դերակատար լինել   արբանյակային ցանցերի հաղորդակցության խախտումները  հետաքննելու գործով , կարելի է ակնարկել Արդարադատության միջազգային ատյանին,Եվրոպայի արդարադատության ատյանին,   Իրան-ԱՄՆ արբիտրաժային դատարանին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանին և միջազգային արբիտրաժային մշտական  դատարանին:

Չնայած բոլոր սահմանափակումներին, անկասկած արբանյակային հեռուստահաղորդումները, այսօր դարձել են  անհերքելի և ընդլայնվող իրականություն և ժամանակի ընթացքում էլ ավելի է մեծանալու նրանց քանակը :Հենրի Քիսինջերը, ով 1973 -ից 1977 թվականները զբաղեցնում էր ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնը, համոզված էր..«Տեղական ռադիոհաղորդիչի հզորությունը շատ ավելին   է, քան ԱՄՆ-ի B52- ռմբաձիգների սկադրանի  ուժը»:Տիեզերական տեխնոլոգիան մեր ժամանակներում,  այնքան մեծ առաջընթաց է արձանագրել , որ տիեզերք ուղարկվող  ցանկացած արբանյակ կարող է առանձին  ծածկել Երկիր մոլորակի  ռադիո հեռուստատեսության ծրագրերի ավելի քան 40% -ը,մինչդեռ ոչ մի սահման չի կարող կանխել այդ ալիքների ներթափանցումը:Միայն արբանայակային հեռարձակման տեխնոլոգիան ունեցող երկրների և այդ տեխնոլոգիան չունեցող երկրների միջև տեխնոլոգիական տարածությունը պահպանվելով ,այդ տեխնոլոգիայի տերերը կարող են իրենց քաղաքականությունները պարտադրել հանրային կարծիքին:Չնայած,  աշխարհի ռադիո-հեռուստատեսությունների 80 տոկոսը դեռ գտնվում է կառավարությունների վերահսկողության տակ, արբանյակային լրատվամիջոցների արդյունաբերության հարաճուն ընթացքը ,ինտերնետային  ռադիո-հեռուստատեսային  ծրագրերի հեռարձակման հետ մեկտեղ, օրեցօր նվազեցնում է այդ վերահսկողությունը:

Արբանյակային լրատվամիջոցների վրա կառավարությունների վերահսկողությունը  օրեցօր նվազելով, նույնիսկ արդի արբանյակային տեխնոլոգիաներ ունեցող կառավարություններից շատերը,  մտավախություն ունեն  արբանյակային կենդանի  հեռարձակման անսահման ազատության առումով  և ամեն գնով  փորձում են օրինականացնել այդ գործընթացը:Բայց այս օրինականացումը ,նախքան այն ,որ սարքակազմերի միջոցով կարողանա  սահմանափակել արբանյակային հեռարձակումների շրջանակը և աշխարհում նոր լրատվամիջոցների ազդեցությունը,պարտավոր  է իր ուշադրությունը սևեռել արբանյակային ծրագրերի բովանդակության վրա, որպեսզի կարողանա արձագանքել միջազգային հանրության մտահոգություններին` կապված ազգային ինքնիշխանության, մշակութային ամբողջականության, ազգային և կրոնական արժեքների ու ավանդույթների ,նրանց քաղաքական և տնտեսական շահերի պահպանման հետ:Նկատի առնելով,  արբանյակային ծրագրերի ուղիղ հեռարձակման տարծումը շատ երկրների ,իշարս ՝Իրանի միջոցով ,որը արտասահմանյան բազմաթիվ կայաններ շահագործման հանձնելով այս ոլորտի առաջատար երկրներից է ,արբանյակային ուղիղ հեռարձակվող հաղորդումների բովանդակությունը օրինականացնելը, պիտի առաջնահերթ  համարվի միջազգային հանրության համար: Քանզի  հենց սկզբից, երկրների  հիմնական մտահոգությունն է եղել արբանյակային ծրագրերի բովանդակությունը:Սակայն քանի որ ԱՄՆ-ը և արևմտյան որոշ երկրներ ,բովանդակության առումով որևէ տրամաբանություն չունեն անկախ երկրների արբանյակային լրատվամիջոցների , այդ թվում Իրանի արտասահմանյան լրատվամիջոցների հետ առճակատման  համար,ուստի  խախտելով հեռահաղորդակցության միջազգային օրենքները ,երբեմն ուղղակիորեն և երբեմն ազդեցություն բանեցնելով արբանյակային հեռարձակման ընկերությունների վրա, կամ դադարեցնում են Իրանի արբանյակային հեռարձակումները ,կամ  սահմանափակություններ առաջացնում  և միաժամանակ հովանավորում են  ահաբեկչություն և բռնություն տարածող կայաններին ,ինչպես «Իրան Ինտերնաշնալ»-ին, որը Սաուդյան Արաբիայի ֆինանսական ու քաղաքական հովանավորությամբ, տեղակայված է Լոնդոնում:

Անցյալ տարիներին Իրանի  ռադիոհեռուստատեսային ցանցերի արբանյակային հեռարձակումները դադարեցնելու ԱՄՆ-ի և արևմտյան որոշ երկրների  մոտեցումը  ,նաև Իրանի   մեծ լսարան ունեցող  սոցցանցերի հասարակական կայքերի արգելափակումը ,ապացուցում են ,որ նրանք ծրագրերի բովանդակության հարցով ,Իրանի հետ առճակատման գնալու առումով որևէ տրամաբանության չեն հետևում,քանի որ Իրանի զանգվածային լրատվամիջոցները արտացոլում են աշխարհում լռեցված  մեծամասնության ձայնը և տարածում արդարության, խաղաղության, մարդասիրության,միասնականության ,դիմադրության և իսլամական հեղափոխության գաղափարների ոլորտներում դիսկուրսը,որը աշխարհում ունի բազմաթիվ կողմնակիցներ: Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ այաթ.Խամենեին 2019-ի ապրիլին ասել է.« Այսօր գոյություն ունեն  ինտերնետ, արբանյակներ և հաղորդակցման  բազմազան միջոցներ  ,որոնց օգնությամբ  խոսքը  հեշտությամբ հասանելի է ամբողջ աշխարհին: Մարդկանց և հավատացյալների տեսակետների դաշտը     բազմազան մտածողությունների ռազմադաշտի է վերածվել : Այսօր մենք գտնվում ենք մտքի իրական ռազմադաշտում ու պատերազմում:Մտային այս ռազմադաշտը  մեր օգտին է, այն մեզ չի վնասում: Եթե այս դաշտը մտնենք և այն ինչ հարկավոր է մեզ ,քաղենք իսլամական գաղափարախոսությունից և Աստվածային ու իսլամական  գիտության շտեմարանից և օգտագործենք դրանք ,անտարակույս հաղթանակը մերն է լինելու»:

Սիրելի բարեկամներ, ավարտեցինք «մեդիա ահաբեկչություն»հաղորդաշարը: Այս հաղորդաշարի ընթացքում անդրադարձանք զանազան հարցերի ,ինչպես ՝տիեզերքի  և արբանյակների գործունեությունը կարգավորող իրավական սկզբունքներին ու տեսություններին,Միջազգային հաղորդակցության հաստատությունների կողմից   հաղորդակցության իրավունքի կարևորությանը, անդրադարձանք արբանյակներից Իրանի հեռուստատեսայն ծրագրերի հեռարձակումը դադարեցնելու պատմականին, միջազգային իրավունքի դիտանկյունից ԶԼՄ-ների միջամտությանը, նաև քննարկեցինք արբանյակային հեռուստատեսային հաղորդումների հեռարձակման նկատմամբ երկրների պատասխանատվությանը և միջազգային իրավունքի դիտանկյունից միջամտող արբանյակային հեռարձակումների նկատմամբ հակադարձող քայլերին:Ինչպես նախկին հաղորդումների ընթացքում նշեցինք,որ այսօր ԱՄՆ-ն և իր արևմտյան որոշ դաշնակիցներ ,ինչպես Անգլիան բացահայտ ձևով խախտում են հեռահաղորդակցության միջազգային օրենքները, մի կողմից անկախ երկրների ,իշարս Իրանի եւ Դիմադրության առանցքի դեմ բացասական քարոզչություններով և սին մեղադրանքներ հասցեագրելով և մյուս կողմից զուգահեռաբար Իրանի արտասահմանյան թողարկումների դեմ սահմանափակություններ իրականացնելով ,պաշտոնապես հյուրընկալում են ահաբեկչական և ռասայականությունը քարոզող ցանցերին. և մի խոսքով հովանավորում են «Մեդիա ահաբեկչություն»-ը,սակայն նույն այդ երկրները չեն հանդուրժում արտասահմանյան թողարկումների գործելաոճը ՝Ասիայի արևմուտքում ԱՄՆ-ի ոճրագործությունները քողազերծելու և պաղեստինցիների նկատմամբ սիոնիստական վարչակարգի ոճրագործությունները արտացոլելու առումով և զանազան մեթոդներով ու սուտ պատրվակներով փորձում են հակադարձել Իրանի արտասահմանյան թողարկումներին և վերջին տարիներին թափ են հաղորդել իրենց այդ քայլերին:

Սիրելի ունկնդիրներ շնորհակալություն Ձեզ որ ընկերակցեցիք մեզ «Մեդիա ահաբեկչություն»հաղորդաշարի ընթացքում:  Հարգելի բարեկամներ դուք կարող եք ձեր կարծիքները կիսել մեզ հետ: Մեր անփոփոխ հեռախոսահամարն է 22013761, էլեկտոնային փոստարկղի հասցեն՝ [email protected]:

 

 

 

Մեկնաբանություններ