Հունվար 21, 2020 15:52 Asia/Tehran

Ուրբաթ էր: Օրը հիշարժան:Եկել էին մեծ ու փոքր: Եղանակը խիստ ցուրտ էր և ձյան փաթիլները դանդաղ իջնում էին մարդկանց ուսերին: Սակայն կարծես թե ոչ ոք ցուրտը չէր զգում:

 

  Ուրբաթօրյա աղոթքի արարողությանը ժողովրդի միլիոնանոց  մասնակցությունը

 

 Ուրբաթ էր: Օրը հիշարժան:Եկել Եկել էին մեծ ու փոքր: Եղանակը խիստ ցուրտ էր և ձյան փաթիլները  դանդաղ իջնում էին մարդկանց ուսերին: Սակայն կարծես թե ոչ ոք ցուրտը չէր զգում: Աղոթարարների բազմությունը ,որ եկել էին իրենց առաջնորդի հետ ուխտը վերանորոգելու,պատմական ներկայություն ձևավորեց: Էմամ Խոմեյնիի անվան Մոսալան (աղոթավայր)լեփ լեցուն էր բարեպաշտ  բազմությամբ և ժողովուրդը անհամբեր  Մոսալայի բակում ու շրջակա փողոցներում սպասում էր, որ հեղափոխության առաջնորդը կատարի ուրբաթօրյա աղոթքը և նա ներկայացավ: Խաղաղ և հզոր: Սկսեց աղոթքի քարոզները,իրեն և ուրիշներին  Աստվածային  բարեպաշտության կոչ արեց:Ապա խոսեց Աստծու օրերի մասին:

Իսլ.հեղափոխության առաջնորդը ընթերցեց Աբրահամի սուրայի 5-րդ այան,որի մեջ Աստված Մովսես մարգարեին հրահանգում է ,որ Աստծու օրերի մասին հիշեցնի ժողովրդին: Նրանց ովքեր օժտված են երկու հատկանիշներով՝Համբերատար են և երախտապարտ: Համբերատար,այսինքն նրանք ովքեր համբերատարության մարմնացում են և երախտապարտ,այսինք նրանք ովքեր ճանաչելով բարիքները և տեսնելով դրա բացահայտ ու թաքնված կողմերը երախտապարտ են և պատասխանատվության զգացում ունեն Աստվածային բարիքների հանդեպ:

Այաթ.Խամենեին նշելով, որ այս այաները Մեքայում երևան են եկել այն  պահին ,երբ մուսուլմանների դիմադրության և անաստվածների դեմ նրանց դիմակաության գագաթնակետն էր ,հիշատակեց այն ժամանակ, երբ հասարակությունները, ժողովուրդը և ազգությունները փրկվում են դաժան ուժերի ճիրաններից , դա համարվում է Աստծու օր: Եթե գոհունակություն հայտնեք բարիքների համար ,մենք կբազմապատկենք ձեզ շնորհած բարիքները:

Այաթ.Խամեմեիի առաջնորդությամբ ուրբաթօրյա աղոթք

 

Հեղափոխության մեծարգո առաջնորդը Աբրահամի սուրայի միջոցով ,նահատակ Հաջ Ղասեմ Սոլեյմանիի բազմամիլիոնանոց իրանցիների մասնակցությամբ հուղարկավորությունը և իսլ.հեղափոխության պահապանների կորպուսի կողմից ամերիկացիներին հասցված հուժկու ապտակը ,ներկայացրեց Աստվածային հզորության ու կամքի դրսևորում ,այս օրերեը անվանելով  Աստվածային օրեր և նշեց.«Այն օրը, երբ մարդ անհատն իրադարձությունների ընդմիջից տեսնում է Աստծու հզորության ձեռքը ,և այն օրը, երբ Իրանում միլիոնավոր ,իսկ Իրաքում և այլ երկրներում հարյուր հազարավորներ մարդիկ,իհարգանս «Ղոդս» զորամիավորի հրամանատարի արյան, փողոցներ դուրս գալով ձևակերպում են   աշխարհում վերջին հրաժեշտի ամենաշքեղ միջոցառումը,դա Աստվածային օրերից մեկն է: Պատահածը լոկ Աստծու հզորության ապացույցն էր: Այն օրը ևս ,երբ իսլ.հեղափոխության պահապանների կորպուսի հրթիռները ջախջախեցին ամերիկյան ռազմաբազան ,այդ օրը ևս Աստվածային օրերից մեկն է»:

Նա ավելացրել է.«Օրերն իրենց ավարտին են հասնում,սակայն այդ օրերի ազդեցությունները շարունակվում են մնալ ազգերի կյանքի մեջ,ազգերի հիշողություններում,ազգերի վարքագծում և ընտրած ուղիում այս օրերի թողած ազդեցությունը մնայուն է և հավիտենական»:

Իսլ.հեղափոխության առաջնորդի ելույթի մի բաժինը վերաբերում էր Իրանում, վերջին իրադարձություններին:Նա ընդգծել է.«Նրանք ովքեր ձգտում են մեր մեծ ժողովրդից այլ պատկեր ներկայացնել օտարների հասարակական կարծիքին կամ ներքին հանրությանը ,արդար մոտեցում չեն ցուցաբերում ժողովրդի նկատմամբ:Տեսեք ,ովքեր են Իրանի ժողովուրդը :Այն քանի հարյուր հոգին, ովքեր հպարտությամբ անարգում են նահատակ գեներալի պատկերը ,արդյոք նրանք են Իրանի ժողովուրդը ,թե այն բազմամիլիոնանոց բազմությունը ,որ փողոցներ դուրս եկավ:ԱՄՆ-ի  նենգ կառավարության խոսնակներն  անընդատ կրկնում են ,որ մենք Իրանի ժողովրդի կողքին ենք:Դուք ստում եք: Եթե նույնիսկ Իրանի ժողովրդի կողքին եք, ապա այն պատճառով,որ նպատակ ունեք ձեր թունավոր սուրը մխրճեք Իրանի ժողովրդի սիրտը: Իհարկե մինչ օրս դա ձեզ չի հաջողվել,այսուհետ ևս չի հաջողվելու ,որևէ ապիկար քայլի գնալ»:

Այաթ.Խամենեիի առաջնորդությամբ ուրբաթօրյա աղոթք

 

Այաթ.Խամենեին ցավ հայտնելով ուկրաինական ինքնաթիռի կործանման կապակցությամբ և վշտակցելով տուժած ընտանիքներին ,անդրադարձավ թշնամիների ուրախությանը ընդգծելով .«Հենց այն աստիճանի ,որ մենք տխրեցինք ինքնաթիռի կործանման դեպքի կապակցությամբ,և վիշտը պատեց մեր սիրտը,մեր թշնամուն, դեպքը նույն չափ ուրախացրեց,մեր թշնամին ուրախացավ, այն երևակայությամբ ,որ պատրվակ գտնի պահապանների կորպուսին, զինյալ ուժերին, և Իսլամական համակարգին հարցականի տակ տանելու համար:Ցանկանում էին այդ քայլին գնալ ,որ մի գուցե կարողանան հակակշռի տակ առնել այն մեծ պատահարը:Նրան չարաչար սխալվեցին: Նրանք խաբեբայության դիմեցին,սակայն չգիտեին ,որ նրանց խաբեությունը որևէ ազդեցություն չունի Աստծո հզորության դիմաց և չեն հաջողելու:Նահատակի դին հուղարկավորելու Աստվածային օրը և ամերիկյան ռազմաբազան ջախջախելու  աստվածային օրը, չի մոռացվելու այս ժողովրդի կողմից և Աստծու կամոք օրեցօր ավելի է կենդանանալու:

Օրերս երեք պետություններ՝Անգլիան,Ֆրանսիան և Գերմանիան Իրանին սպառնացել են, որ միջուկային գործը կրկին Անվտագության խորհուրդ են տանելու,որի մասին հեղափոխության առաջնորդը ասել է.«Այդ երեք երկրները ,հենց այն երկրներն են ,որոնք պարտադրյալ պատերազմի տարիներին ,ինչքան կարողացան օգնեցին Սադդամ Հուսեյնին:Գերմանիայի կառավարությունը Սադդամին տրամադրեց քիմիական զենք եւ սարքավորումներ,որպեսզի քաղաքաները և ռազմաճակատները դրանցով թիրախ դարձնի,որոնց հևտևանքներից  տուժել են  հին ռազմիկները,Ֆրանսիայի կառավարությունը Սադդամ Հուսեյնին տրամադրեց գերարդիական ռազմական ուղղաթիռներ ,մեր լցանավերը թիրախ դարձնելու նպատակով,փաստերը սրանք են ...Իրանի հետ միջուկային գործարքի համապարփակ ծրագրից ԱՄՆ-ի հեռանալուց հետո, երբ անդադար խոսում և ստեր էին հյուսում այս երեք կառավարությունները ,ես հենց այդ օրն ասացի ,որ չեմ վստահում նրանց,նրանք որևէ գործ չեն կատարելու ,կծառայեն ԱՄՆ-ին,և այսօր բացահայտվել է:Մոտավորապես մեկ տարի անց պարզվել է,որ այդ երկրները բուն իմաստով ԱՄՆ-ի վարձկաններն են »:

Այաթ.Խամենեիի առաջնորդությամբ ուրբաթօրյա աղոթք

 

 

Նա այդ խնդրին զուգահեռ ,բացառված համարեց ԱՄՆ-ի հետ որևէ բանակցութիւն և հիշատակեց մենք առավելաբար պետք է բանակցենք հարևան երկրների,Ասիայի արևմուտքի և ԱՊՀ-ի երկրների, ոչ թե արևմտյան երկրների ու ԱՄՆ-ի հետ  :Նա հավելել է.«Նրանք եթե բանակցություն են վարում ,նրանց բանակցությունը զուգորդված է խաբեությամբ ,նրանք ովքեր հայտնվում են բանակցության սեղանի շուրջը, սեղանի հետևում նստած ջենտլմենները հենց Բաղդադի օդանավակայանի ահաբեկիչներն են ,նրանք այդ ահաբեկիչներից  չեն տարբերվում,հագուստ են փոխում ,այդ չուգունե ձեռքն է ,որ թավշյա քողով  ու  ձեռնոցով  է  ներկայացվում ,բայց Աստված է վկա ,որ էությունն հենց այն է և ոչ մի փոփոխություն: Նրանք այն մարդը չեն ,ում կարելի լինի վստահել»: 

Իրանի մեծարգո առաջնորդը շեշտելով ,որ Իրանը հարուստ երկիր է և կարող է լավապես դիմակայել  իր թշնամիների պատժամիջոցներին ու շանտաժներին  ասել է.«Իրանի վեհ ժողովուրդը թող կամք դրսևորի և հզորանա: Իրանի ժողովրդի դիմաց գտնվող միակ ելքը հզորացումն է ,պիտի փորձենք հզորանանք :Մենք չենք խորշում նաև բանակցությունից ,իհարկե ոչ թե ԱՄՆ-ի հետ այլ ուրիշների ,և ոչ թե թույլ ,այլև ուժի դիրքերից: Աստծու կամոք մենք հզոր ենք և Աստծու կամոք էլ ավելիով ենք հզորանալու : Իհարկե հզորությունը միայն ռազմական չէ ,հզորություն որ մեր երկրի տնտեսությունը փրկենք նավթին ունեցած կախվածությունից ,պիտի շարունակվի գիտական և տեխնոլոգիական թռիչքը ,այս բոլորի երաշխավորը մեր սիրելի ժողովրդի ներկայությունն է ասպարեզում»:

Ուրբաթօրյա աղոթքի քարոզների երկրորդ բաժնում ,այաթ.Խամենեին դիմելով ժողովրդին կոչ արեց զգույշ լինել ,որպեսզի Աստված մի արասցե թշնամին չկարողանա Իսլ. խորհրդարանի ընտրություններում իրականացնել իր ցանկությունը,որն է ընտրությունների թերարժևորումը : Ապա արաբերենով շարունակեց ելույթը:

Հեղափոխության առաջնորդը քարոզի այս բաժնում գեներալ Սոլեյմանիին նահատակելը համարեց վախկոտ քայլ քանի որ թշնամին անկարող էր ներկա գտնվել ռազմաճակատում: Սակայն Իրանի պահապանների կորպուսը ,փոխադարձ քայլով ամերիկյան ռազմաբազան իր հրթիռներով թիրախ դարձրեց և հողին հավասարեցրեց բռանակալ  կառավարության պատիվը ,որի հիմնական պատիժը տարածաշրջանից վտարվելն է :

Այն ալ-Ասադ ջախջախված ռազմաբազան ,որը օրեր առաջ հրթիռակոծվել է Իրանի իսլ.հանրապետության պահապանների կորպուսի կողմից

Նա շեշտելով ,որ ԱՄՆ-ը պիտի հեռանա տարածաշրջանից ,խոսել է իսլամի նոր դարաշրջանի մասին : Մի դարաշրջան, երբ Պաղեստինը կփրկվի   սիոնիստների  գերիշխանությունից և ժողովուրդների կամքը մոտեցնում է այդ նպատակի իրականացումը: Իսլ.հեղափոխության առաջնորդը ,ապա նոր օրենքներ ներկայացրեց Իսլամի նոր դարաշրջանի մասին և ասաց.«Իսլամական  աշխարհը պիտի վերացնի տարանջատման ազդակներին :Կրոնագետների միասնականությունը ,իսլամական նոր ապրելաոճի համար իսլամական ելքեր է հայտնաբերելու: Մեր համալսարանների համագործակցությունը զարգացնելու  է գիտությունը և տեխնոլոգիան և կառուցելու է նոր քաղաքակրթության հիմքերը: Մեր ԶԼՄ-ների համադրված աշխատանքը հիմքից բարեփոխելու է հանրային մշակույթը: Մեր միավորված զինյալ ուժերը պատերազմը և ներխուժումը հեռացնելու են մեր տարածաշրջանից :Մեր միավորված շուկաները ,մեր տնտեսությունները ազատելու են թալանչի ընկերությունների տիրակալությունից: Մեր ժողովրդի ճամփորդություններն ու փոխայցելությունները պարգևելու են միասնականություն,բարեկամություն և համերաշխություն:

Հեղափոխության առաջնորդի ելույթից հետո ,ժողովրդի շքեղ կապը Իմամի հետ իհայտ եկավ ուրբաթօրյա  աղոթքով :

 

Մեկնաբանություններ