Հունվար 22, 2020 16:24 Asia/Tehran

Հարգելի բարեկամներ «Համաքայլ` գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ» հերթական թողարկման ընթացքում, կխոսենք աշխարհում և Իրանում արձանագրված վերջին ձեռքբերումների մասին:

 

ԱՄՆ-ի Բուֆալո համալսարանի գիտական խորհրդի անդամ իրանցի հետազոտողը ստեղծել է ռոբոտ ձեռքի բազուկ, որը ճշգրտությամբ կրկնում է  մարդու ձեռքի բոլոր շարժումները: Մինչ այժմ արտադրված նման ռոբոտները վստահելի չեն այնպիսի ապրանքներ տեղափոխելու համար, ինչպես օրինակ՝ ձուն: Սակայն իրանցի ինժեների նոր գյուտի շնորհիվ, ռոբոտն ունի շատ նուրբ մատներ, որոնց շնորհիվ կարող է տեղափոխել կոտրվող ապրանքները: Ռոբոտն ունի երկու մատ, հատուկ շարժիչներով: Յուրաքնաչյուր մատի վրա տեղադրված է նեոդինիումից մագնիս, որը թույլ չի տալիս, որպեսզի ապրանքի վրա ճնշում գործադրվի: Իհարկե մագնիսներն իրականում նշված ապրանքը չեն շոշափում և օդանցքի տեղ է թողնվում, որպեսզի ապրանքը տեղափոխելիս հնարավոր լինի կանխել հարվածը: Ռոբոտ բազուկն ունի նաև հնարավորություն՝ ճանաչելու հավանական արգելքները և դրանց չդիպչել: Այս ռոբոտը հատկապես հաշմանդամների համար շատ կարևոր դերակատություն կունենա:

 

MIT համալսարանում սովորող երկու իրանցի հետազոտողներ, ստեղծել են գործվածք, որն ունի սրտի զարկերակն ու շնչառությունը վերահսկելու հնարավորություն: Այսպիսով, մարդիկ ապագայում կարող են նման գործվածքից կարված հագուստով քնել: Այս կտորից կարված գիշերազգեստն ընդունակ է լինելու վերահսկել մարդու կենսական վիճակը: Այս գյուտն առաջիկայում կցուցադրվի Լոնդոնում: Նախագծի ղեկավարի ասելով. «Մարդիկ  կարծում են, որ խելացի գործվածքներից պետք է կարվի միայն նեղ հագուստ, որպեսի հնարավոր լինի վերահսկել մարդու օրգանիզմի վիճակը: Սակայն նման հագուստը քնելու համար հարմար չէ: Այս դեպքում, հագուստի կրծքավանդակի մասում այն սեղմվում է մարմնին և երբ մարդու թևը գտնվում է մահճակալին, գիշերազգեստից թեթևակի ճնշում է գործադրվում թևի վրա»: Պրոֆեսորի խոսքերով, խնդիրը, որ այսօր դրված է հետազոտողների առջև, կայանում է նրանում, որ կենսական իմպուլսներն այնքան էլ վստահելի չեն: Սակայն այս գործվածքի վրայի սարքերը կարող են ճշգրիտ ինֆորմացիա փոխանցել, դրանք համապատասխանեցնելով շոշափելի էլեկտրական զգայուն սարքերի հետ: Երբ դրանք կպնում են մարդու մարմնին, ակտիվանում են: Այս  հետազոտությունների արդյունքում, մասնագետներին հաջողվել է արտադրել հանգիստ գիշերազգեստ: Այսպիսով, նրանք կարող են ուսումանսիրել մարդու մարմնի ֆիզիոլոգիական սիգնալները:

 

Թեհրանի համալսարանի գիտնականներն արտադրել են ռոբոտ, որը կարող է  երեխաների մոտ ախտորոշել աուտիզմը: Խմբի ղեկավարը նշել է. «Մեզ հաջողվեց նման արդյունքի հասնել 6 տարի աշխատանքից հետո: Մեզ հաջողվել է արտադրել խելացի ռոբոտ, որը կարող է յուրաքանչյուր երեխայի հետ շփվելով, հասկանալ երեխան առո՞ղջ է թե տառապում է  աուտիզմով: Առողջ երեխաները և աուտիզմով տառապող երեխաներն այս ռոբոտի նկատմամբ տարբեր վերաբերմունք են ցույց տալիս, ինչն էլ թույլ է տալիս ախտորոշել հիվանդությունը»: Ռոբոտի առանձնահատկությունը կայանում է նրանում որ այն կարող է երեխայի հետ մշտական շփման մեջ լինել, հակառակ բժիշկների: Ու քանի  որ աուտիզմն ախտորոշովում է հիմնականում վարքագծի միջոցով, այն թույլ է տալիս նախ ախտորոշել հիվանդւթյունը և նոր դիմել բժշկի: Խմբի հետազոտողների ասելով, աուտիզմն այնպիսի հիվանդություն է, որը այնքան էլ հեշտ չէ պարզել: Այդ գործընթացի համար անհրաժեշտ են մի շարք այլ գործոններ, ինչպես օրինակ երեխայի լացը, ռոբոտի հետ կապը, համակարգչային խաղերից օգտվելը և այլն: Ռոբոտի նախագծումն իրականացվել է երկու տարում և ներկայումս այն գտնվում է արտադրության փուլում: Ռոբոտը հնարավորւթյուն ունի որոշակիորեն օգնել հիվանդին:

 

Մեկնաբանություններ