Հունվար 25, 2020 03:57 Asia/Tehran
  • Առողջապահական զբոսաշրջություն (20)

Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: Ձեզ հետ ենք «Առողջապահական զբոսաշրջություն» հաղորդաշարի հերթական համարով: Այս հաղորդման ընթացքում միասին կայցելենք քաղաքամայր Թեհրանի հայտնի հիվանդանոցներից համարվող «Գանդի» հյուրանոց հիվանդանոցը: Ընկերակցեք մեզ:

 Հյուրանոց-հիվանդանոցները համեմատաբար նորություն են բուժման և  բժշկական ծառայությունների ոլորտում ամբողջ աշխարհում: Այս բժշկական կենտրոները նաև հյուրանոցային ծառայություններ են մատուցում և ունեն շատ հանգիստ հիվանդանոցային միջավայր: Հյուրանոց հիվանդանոցներում անձնակազմը՝ հիվանդներին  և նրանց ուղեկիցներին ջերմորեն ընդունում և նրանց դիմավորում են, որպես 5 աստղանի հյուրանոցի հյուրեր: Հյուրանոց հիվանդանոցները հնարավորություն են տալիս հիվանդի հարազատներին նրա բուժվելու ընթացքում մնալ իրենց հիվանդների մոտ: Քանի որ հիվանդի բուժման ընթացքում հարազատների ներկայությունը՝ կարող է ապահովել հիվանդի հանգստությունը և արագացնել բուժման գործընթացը: Հյուրանոց հիվանդանոցները բացի  որ կրճատում են հիվանդի ծախսերը, կարող են նաև փոխարինել հիվանդանոցային մահճակալների պակասը: Բացի այդ, հյուրանոցային հիվանդանոցներում գտնվող մասնավոր և մեծ սենյակները նվազեցնում են ինֆեկցիայով վարակվելու վտանգը: Դրանք նաև ապահովում են հանգիստ և խաղաղ միջավայր  հիվանդի բուժման և վերականգնման համար:

Բժշկական տուրիզմի աճը եղել է   հյուրանոց հիվանդանոցները կառուցելու հիմնական նպատակներից մեկը: Այս հիվանդանոցներ դիմողների մեծ մասը ոչ բնիկներ են, որոնք այլ քաղաքից կամ երկրից բուժման համար դիմում են այդ հիվանդանոցներ: Այն նաև նպաստում է հիվանդանոցների տնտեսական աճին: Վերջին տվյալների  համաձայն՝ աշխարհում բժշկական տուրիզմի  ֆինանսական շրջանառությունը գնահատվում է 100 միլիարդ դոլար, ինչը  ամեն տարի 20 տոկոսով աճում է: Իրանում նաև առողջապահական տուրիզմի զարգացման ուղղությամբ, կառուցվել են բազմաթիվ հյուրանոցային հիվանդանոցներ: Իրանի առաջին հյուրանոց հիվանդանոցներից մեկը Թեհրանի «Գանդի հիվանդանոցն» է:

Գանդի հյուրանոց հիվանդանոցն Իրանի և Մերձավոր Արևելքի ամենամեծ և  նորագույն բժշկական սարքավորումներով հագեցած մասնավոր բժշկական կենտրոններից մեկն է: Հիվանդանոցը գտնվում է Թեհրանի Գանդի պողոտայում: Հնդկաստանի այս մեծ առաջնորդին հարգելու համար հիվանդանոցի անունը ընտրվել է նաև Գանդի: Գանդի հյուրանոց հիվանդանոցը բացվել է 2015 թվականին: Հիվանդանոցն ունի 100 հիվանդանոցային մահճակալ, 40 ինտենսիվ թերապիայի մահճակալներ, 17 վիրաբուժական սենյակ: Հիվանդանոցը  կառուցված է ըստ նոր համաշխարհային չափանիշների՝ առողջության և հյուրանոցային ոլորտում: Հիվանդանոցը դիմացկուն է 8,5-ից 9 բալ ուժգնությամբ երկրաշարժերի դիմաց: Հիվանդանոցը ունի նաև ուղղաթիռի համար հարթակ:

«Գանդ»-ին հիվանդանոցն աշխատում է տարբեր բժշկական ոլորտներում: Հիվանդանոցի տարբեր մասերը ներառում են` շտապ օգնություն,հոսպիտալացման բաժին , ինտենսիվ թերապիա, տնային ծառայություններ, IVF բաժին, գենային թերապիա, պարակլինիկա և այլն:  Հյուրանոց հիվանդանոցի բաժինը պարունակում է 100 առանձնասենյակներ հիվանդների և նրանց ուղեկիցների համար:

Յուրաքանչյուր առանձնասենյակում, բացի հանգստի հարմարություններից, հագեցած է ժամանակակից բժշկական սարքավորումներով: Այս բաժնում, բացի սպասարկող աշխատակիցներից, մասնագիտացված բուժքույրերը նույնպես հիվանդների կողքին են` անհրաժեշտ բժշկական ծառայություններ մատուցելու համար:

Բարեկամներ այժմ առաջարկում ենք ունկնդրել Դոկտոր Մոհամմեդ Հասան Բանի Ասադի խոսքերը Գանդի հիվանդանոցի մասին:

«Մենք տեսնում ենք, որ ամբողջ աշխարհի առողջապահական համակարգը մեծ ուշադրություն է դարձնում հիվանդների բարեկեցությանը և այն հայացքի շտկմանը, որ թերապևտիկ միջավայրում անհանգիստ զգալը, մարդկանց հոգեկան առողջության վրա է ազդում:

Այս հայեցողությունը հանգեցրել է մեր առաջնահերթ նպատակի իրականացմանը,այն է՝ ստեղծել տարածք` բժշկական միջավայրում հիվանդների հայեցողության վերափոխման համար: Մեր երկրում բժշկական կենտրոնների  և ախտորոշման հնարավորությունները շատ զարգացած են և մենք կարող ենք այդ ծառայությունները տրամադրել արտասահմանցի հիվադներին:Ուստի մենք սկսեցինք կառուցել հյուրանոց հիվանդանոց համալիրներ: Հյուրանոց հաիվանդանոցները  բժշկական ծառայություն են մատւցում հիվանդներին, ապահովելով նրանց բարեկեցությունն ու հանգիստը մեկ համալիրում: Գանդի հիվանդանոցի հոսպիտալացման բաժինները հատուկ ծառայություններ են մատուցում հիվանդներին  և հնարավորություն են տալիս հիվանդին ինտերնետային ցանցի միջոցով  կապ պահել ընտանիքի հետ:

Եթերում էր Դոկտոր Բանի Ասադը։ Երաժշտական կարճ դադարից հետ կշարունակենք մեր  զրույցը։

****

Գանդի հյուրանոց հիվանդանոցը Իրանի բժշկական լավագույն կենտրոններից մեկն է արտասհմանցի հիվանդների համար, ովքեր այցելում են Թեհրան, հանգիստն անցկացնելու և լավագույն բուժում ստանալու համար: Արտասահմանցի հիվանդները ընդունվում են միջազգային ընդունելության բաժնի կողմից: Այս բաժնում  մատուցվում են հիվանդների հետ կապված բոլոր ծառայությունները, ներառյալ ամբուլատորիայի, ընդունելության, հոսպիտալացման և հիվանդին դուրս գրելու բոլոր աշխատանքները: Հիվանդներին  բոլոր ծառայությունները մատուցվում են VIP ձևով:

 

Այս բաժնի փորձագետները տիրապետում են տարբեր լեզուների, այդ թվում `անգլերեն, արաբերեն և թուրքերեն, քրդերեն, ֆրանսերեն և այլն: Փորձագետները, հիվանդի Իրան ժամանելու սկզբից  լինում են նրա կողքին և ուղեկցում են նրան,  մինչև  լիարժեք ապաքինումը։

Գանդի հիվանդանոցի տուրիստական գործակալությունն ունի տարբեր տուրիստական ծառայություններ և առողջապահական զբոսաշրջիկները կարող են  բուժման ավարտին շարունակել իրենց ճանապարհորդությունը` ավելի շատ ծանոթանալով Իրանի տեսարժան վայրերին:

Առավել տեղեկություններ ստանալու և արտասահմանցի հիվանդների ընդունման եղանակին ծանոթանալու համար կարող եք այցելել հիվանդանոցի կայքէջ հետևյալ հասցեով http://gandihospital.ir/en/  և էլեկտրոնային փոստարկղով  [email protected] հարցնել ձեր հարցերը,իսկ (+9821) 426030000 հեռախոսահամարով կարող եք ուղղակիորեն կապվել այս բաժնի պատասխանատուի հետ և տեղեկանալ բուժման ծախսերի մասին:

 

Պիտակ

Մեկնաբանություններ