Հունվար 26, 2020 02:26 Asia/Tehran
  • Իսլամի մարգարեն՝ արևելագետների տեսնակյունից(8)

Թոմաս Քարլայլը բրիտանացի հայտնի փիլիսոփա և պատմաբան է: Այս մեծ մտավորականը բացառիկ ազդեցություն է ունեցել 19-րդ դարի քաղաքական, կրոնական ու գրական մտքի զարգացման վրա:

Պատմական հերոսների մասին ելույթներ ունենալով  Թոմաս Քարլայլը դարձավ ճանաչված դեմք գրական շրջանակներում ու հանրությունում: Շատերը ողջունեցին նրա ելույթները: Այնպես որ  ժողովածուն բազմիցս վերահրատարակվել է «Հերոսներ, հերոսների մեծարում և հերոսականը պատմության մեջ» խորագրով:

Քարլայլի տեսանկյունից հերոսը իմատուն ու խորագետ մարդ է: Նա տեսնում է նյութական երևույթների էությունն ու ներքին աշխարհը և ժողովրդի  համար մեկնաբանում է իրականությունը և այսպիսով նա կերտում է պատմությունը: Քարլայլն իր երկրորդ «Մարգարեի զգեստով հերոս, Մուհամմեդ, իսլամ» խորագրով բանախոսության ընթացքում Մուհամմեդին մեծերի ու աշխարհի պատմության հերոսների շարքին է դասել և ասել է.«Ամենաթանկագին պարգևը, որ Աստված տվել է երկրի բնակիչներին Մուհամմեդի պես մի հանճարեղ մարդ է եղել, ով աստծվածային պատգամով եկել է մեզ համար»:

Նա հավելել է.«.... Թող նրան ինչ որ կամենում են անվանեն։ Ոչ մի կայսրություն իր ողջ շուքով ու փառքով այսքան հպատակ ու հնազանդ չի ունեցել, որ այս հասարակ զգեստով մարդն ունի: Այն մարդը որ 23 տարիներ ամենադաժան տանջանքները կրեց ու փորձություների ենթարկվեց: Ես ինքս անձամբ մի իրական հերոսի ողջ հատկությունները տեսնում եմ այս մարդու մեջ ու վերջ....

Ես ուզում եմ նրա բոլոր բարությունները ներկայացնել այնպես ինչպես,որ կկարողանամ.... Այս մարդու մասին ասված ստերը միայն մեզ են տգեղացրել ու զազրելի դարձրել»:

Քարլայլի այս արտահայտությունները հիշեցնում են Մուհամմեդ մարգարեի ձեռքով Մեքքայի նվաճման պատմական դեպքը, որն իրականացվեց առանց պատերազմի ու արյունահեղության: Մեքքայի կռապաշտների ղեկավարներից Աբու Սուֆյանը Մեքքայի նվաճման նախորդ գիշերը մարգարեի հորեղբոր Աբբասի հետ կամացուկ և գաղտնի կերպով շրջեց մուսուլմանների ճամբարում: Լուսաբացին երբ տեսավ թե մարդիկ այնքան են սիրում իրենց մարգարեին, որ նամազի համար ծիսական մաքրման մարգարեի օգտագործած ջուրը խլում են իրարից և լցնում են իրենց գլխին ու երեսին Աբասին ասաց.«Ապշած եմ: Ես Իրանի թագավոր Խոսրո Փարվիզին ու Հռոմի կայսրին տեսել եմ, սակայն  այն փառքն ու պատիվը, որ քո եղբորորդի Մուհամմեդն ունի նրանցից ոչ մեկն էլ չունի: Նրանք սրի ուժով են իշխում ժողովրդի վրա, սակայն Մուհամմեդը թագավորում է նրանց սրտերին, զգացմունքներին ու հավատին և ժողովուրդը սիրում է նրան»:

Բրիտանացի այս պատմաբանը մեծարելով ու գովաբանելով Մուհամմեդին ասում է.«Նա այն անձանցից էր, ով սիրուց, եռանդից ու ջերմությունից բացի ուրիշ բանի հետ գործ չուներ։  Այն դեպքում, երբ ուրիշները մոլորեցնող ուղղություններով ու աղանդավորների հետ էին քայլում ու այդ բանից գոհ էին, այս մարդը չէր կարողանում փաթաթվել ու պատսպարվել այդ գաղափարախոսությունների մեջ: Տիեզերքի մեծ գաղտնիքն իր ողջ ահով, փառքով, մեծությամբ ու շուքով փայլում էր նրա հայացքի մեջ... Այս մարդու խոսքերը, այն ձայնն են, որ ժողովուրդները ուղղակիորեն պետք է լսեն բնության սրտից և եթե այս խոսքերին ականջ չդնեն՝ ուրիշ ոչ մի ձայնի չպետք է վստահեն, քանի որ նրա մոտ բոլորը քամի են»:

Քարլայլի բանախոսությունների ու հոդվածների մեջ հայտնի դարձան վերջին մարգարեի մասին մեծ թվով իրականություններն ու ստերը և նույնիսկ այն ժամանակ, երբ նվազեց մարգարեի դեմ անխոհեմ հարձակումների ալիքը: Իր բանախոսության ընթացքում նա ջանք էր գործադրում պատասխանել Մարգարեին շվայտություն ու փառասիրություն վերագրելու մասին արտահայտություններին: Այն դեպքում որ նա շատ էր հուզվել ասաց.«Թշնամիները եթե ճշմարտության աչքերով նայեն կհասկանան, որ այս մեծ մարդու մեջ ավելի մեծ ցանկություններ կային քան ցանկասիրությունն ու կիրքը: Նրա մտածումները վեր էին երկրային ագահությունից, թագավորությունից ու փառասիրությունից... Որքան անարդար ու անխղճություն է, որ մարգարեի պես մարդուն մեղադրենք ցանկասիրության մեջ կամ էլ ասենք, որ անձնական հաճույքից բացի ուրիշ բանի մասին չէր հոգ տանում: Այն մարդուն,ում ժողովուրդը  մաքուր, բարի և հավատարիմ էր անվանում, ինչպես կարելի է նրան ցանկասեր անվանել, ով 25 տարեկանում ամուսնանում է 40 տարեկան կնոջ հետ և մինչև 50 տարեկանը բավարարվում է մի տարեց կնոջով»:

Քարլայլը մարգարեին մեղադրողներին գեղեցիկ պատասխան է տվել: Նա գրում է.«Իմ եղբայրներ, արդյոք տեսել եք խաբեբա մարդու, որ կարողություն ունենա ստեղծել աշխարհում տարածվող մի կրոն: Երդվում եմ, որ տգետ ու սուտասան մարդը նույնիկ մի տուն կառուցելու կարողությունը չունի: Հնարավոր չի, որ նա մի տուն կառուցի, որ 14 դարերի ընթացքում նրանում բնակվեն միլիոնավոր մուսուլմաններ: Եթե սուտասանը կառուցած լիներ այդ տունը մինչ այժմ փլված կլիներ... Ափսոս. այս կարգի ենթադրությունները որքան ամոթալի են. այս մտածումների հեղինակները որքան խեղճ ու թույլ են .... Նայելով պատմությանը տեսնում եմ, որ ճիշտն  ու ճշմարտությունը մարգարեի կյանքի ու բոլոր գործերի հիմքն են եղել»:

Քարլայլը իր լսարանին  այս կետն է հիշեցնում, որ ծնվելուց մինչև մահ ոչ մի հակասություն չի նկատվել Մուհամմեդի վարքագծի մեջ: Նա հենց մանկությունից ճանաչվել է, որպես բարի, ժպտադեմ, վստահելի, անկեղծ, հեռատես և խոնարհ անհատականություն: Մուհամմեդը իր ողջ կյանքի ընթացքում պայքարել է բռնության, անբարոյականության, անարդարության և փառասիրության դեմ: Մուհամմեդը արծարծել է բարոյական ու քաղաքացիական օրենքները, որպեսզի կասեցնի վայրենությունն ու դաժանությունը և անօրենությունն ու քաոսային վիճակը փոխարինի կանոնավորությամբ ու քաղաքակրթությամբ: Նրա գիրքը Ղուրանը, հակառակ Եվրոպայում տարածված համոզումների հակաբարոյական ու ցանկասիրության սկզբունքներ չի ուսուցանում, այլ իրականում նա Աստծու կամքի համաձայն մաքուր, կանոնավոր ու հիանալի կյանքը համարում էր մուսուլմանների մարդկային ու կրոնական պարտականությունը»:

Քարլայլը փորձեց նկարագրել աշխարհի իրականությունները հասկանալու և ընկալելու համար Մուհամմեդի սերն ու եռանդը: Նա գրում է.«Հին ժամանակներից իվեր մեծ գաղափարներ կային այս մարդու մտքում. Նա ինքն իրենից հարցնում էր ես ո՞վ եմ: Այս մեծ աշխարհը որ նրանում ապրում եմ ի՞նչ է: Կյանքն ի՞նչ է: Մահն ի՞նչ է: Հարա լեռան ահռելի ժայռերը և Հեջազի այրող խճաքարերը նրան չէին պատասխանում: Կապույտ երկինքն իր վեհությամբ և իր գլխավերևում փայլող աստղերը նույնպես չէին պատասխանում նրան: Լույսն ու լուսավորությունն  գտան Մուհամմեդին: Նա հայտնաբերեց, որ կյանքի իմաստը իսլամն է, որ նշանակում է հանձնվել Աստծու կամքին»:

Իր բանախոսության ավարտին իսլամի մարգարեի նկատմամբ սերը ամփոփեց նրա խաղաղ հոգու ու ներթափանցող սրտի մեջ և ասաց.«Անապատի զավակը իր ծով սրտով, հմայիչ սև աչքերով և հասարակական ոգով տարբեր կարգի մտքեր ու ցանկություններ ուներ, բացի փառասիրությունը:Նա խաղաղ ու մեծահոգի էր»:

19-րդ դարի ընթացքում Վիկտորիա թագուհու ժամանակաշրջանում մեծ թվով բրիտանացի կանայք ու տղամարդիկ Քարլայլին հիշատակում են, որպես նոր ձևավորված մտավորական, որ ուղղություն ու ձև է տվել կրոնական մտածողությանը և սասանել է կաղապարված համոզումերի հիմքերը: Սակայն մոտավորապես 50 տարի էլ չտևեց, որ բոլորը համարձակություն ձեռք բերեն ինքնավստահությամբ բոլորի առջև մեծարեն նրան և նրա իրատեսական մտքերի համաձայն լուրջ ուսումնասիրություններ իրականացնեն Ղուրանի, իսլամի մարգարե Մուհամմեդի մասին:

Մեկնաբանություններ