Փետրվար 10, 2020 11:33 Asia/Tehran

Ներկայացնում ենք այգաբացի տասնօրյակին նվիրված հաղորդաշարի հերթական թողարկումը։

Իրանի իսլամական հեղափոխությունը հաղթեց 1979թ․ այնպիսի պայմաններում, երբ աշխարհում տիրում էր երկբևեռ համակարգը՝ ԱՄՆ-ի ու մի շարք արևմտյան երկրների ղեկավարած արևմտյան բևեռը և ԽՍՀՄ-ի ղեկավարած արևելյան բևեռը:Արևմտյան բևեռի գաղափարախոսությունը կապիտալիզմն էր, որը 1789թ․ Ֆրանսիայի մեծ հեղափոխության ծնունդն էր: Այդ համակարգն իր ժամանակին համարվում էր խորհրդային սոցիալիստական համակարգի համար մեկ թշնամին: Վերջինս ձևավորվել էր 1917 թ․ Ռուսաստանի հեղափոխությունից հետո: Այս երկու գերհզոր բևեռների ազդեցությունն աշխարհում այնքան մեծ էր, որ որևէ քաղաքական իրադարձություն, չէր կարող տեղի ունենալ առանց դրանց մասնակցության: Եվ այս պայմաններում, հնարավոր չէր անգամ պատկերացնել, որ աշխարհի մի կետում կարող է տեղի ունենալ կրոնական հեղափոխություն: Սակայն Իրանի իսլամական հեղափոխությունը, կոտրելով կարծրատիպերն ու մշակութային և գաղափարական մեծ պաշարով զինված, հաղթեց 1979թ: Առաջին անգամ համաշխարհային պատմության մեջ, տեղի ունեցավ կրոնական հեղափոխություն, որը ներկայացրեց նաև աշխարհիկ արժեքներ ու հայտարարեց նոր ժամանակաշրջանի սկիզբը: Այս հեղափոխության առանձնահատկությունը կայանում էր նրանում, որ այն ժողովրդական էր ու իսլամական: Դրա ամենակարևոր կոչն էր՝ «Ոչ՝ Արևելքին և Ոչ՝ Արևմուտքին»:  

Իսլամական հեղափոխությունն  արևմտայն ու արևելյան բևեռների կողքին ձևավորեց մի նոր բևեռ, և աշխարհը 20-րդ դարի 8-րդ տասնամյակում դաձավ եռաբևեռ: Իսլամական հեղափոխությունից հետո, այս բևեռը հաստատագրելու նպատակով, Իրանն այլ երկրների ժողովուրդներին խրախուսեց հետևել իսլամական հեղափոխության գաղափարախոսությանը: Իսլամական հեղափոխության առաջնորդը հայտարարեց. «Ես աշխարհի բոլոր չարքաշ ժողովուրդներին հորդորում եմ գնալ այս ճանապարհով, որը կապ չունի ոչ անաստված Արևելքի և ոչ էլ բռնատեր Արևմուտքի գաղափարախոսության հետ: Դրա հիմքում ընկած է իմաստնությունը, որն Աստծու շնորհն է»:

Բնականաբար, վերոնշյալ բևեռները չէին կարող անտարբեր մնալ այս նոր երևույթի հանդեպ, քանի որ դրանք փորձում էին իրենց շահն ապահովելու համար, պատերազմներ հրահրելով ու խոշտանգումներով, սեփական տեսակետները պարտադրել այլ երկրներին: Նրանք նաև իրենց թույլ տվեցին հրաժարվել միջազգային կոնվենցիայներից, այլ երկրներին պարտադրել սեփական առևտրային պայմանները, կիրառել պատժամիջոցներ ու ոտնահարել մարդու իրավուքնները: Այս բոլոր քայլերն ուղղված էին իսլամական հեղափոխության դեմ, սակայն՝ անօգուտ:

1991թ Խորհրդային սոցիալիստական հանրապետությունների միության փլուզմամբ, փլուզվեց նաև արևելյան բևեռը: Եռակողմ բևեռը փլուզվեց և աշխարհում ձևավորվեցին նոր բևեռներ, որոնք իսլամի տարածման ու բռնատիրության դեմ պայքարի արդյունքն էին: Իսլամական հեղափոխությունից անցել է արդեն 41 տարի, սակայն Իրանը շարունակում է հավատարիմ մնալ հեղափոխության գաղափարներին, փորձելով թևակոխել  պատմության նոր փուլ: Իսլամական հեղափոխությունը սնոտիապաշտության փոխարեն ներկայացրեց իսկական իսլամը: Եվ տգիտության վրա հիմնված իսլամն իր տեղը զիջեց բանականության վրա հիմնված իսլամին: Գիտության և իմաստնության իսլամը փոխարինեց անտարբերություն ու շվայտ կյանք հորդորող իսլամին: Հեղափոխության առաջնորդի ասելով. «Ճշմարիիտ իսլամը փոխարինեց ամերիկյան իսլամին»:

Իրանի իսլամական հեղափոխությունն ավելի ընդգծեց համաշխարհային ասպարեզներում իրանցիների ու իսլամի դերը և քաղաքական իսլամը: Շատ մուսուլմաններ, հետևելով իսլամական հեղափոխությանը, սկսեցին վերականգնել իրենց իսլամական ինքնությունը և բարձրացավ իսլամական զարթոնքի նոր ալիք: Կարելի է  ասել, որ  իսլամական հեղափոխությունը մուսուլմաններին տվեց ինքնավստահություն: Եվ դա կարևոր էր ոչ միայն մուսուլմանների, այլ ամբողջ աշխարհի համար:

Չնայած Իրանի իսլամական հեղափոխությունն այսպիսով կանգնեց միջազգային ճնշումների դիմաց, այս երևույթը պատճառ դարձավ, որ Աևմուտքը փորձի ավելի ճիշտ գնահատական տալ իսլամին: Արևմտյան երկրներում սկսվեցին իսլամիագիտական հետազոտությունները: Իսկ մինչ այդ, Արևմուտքում իրականացվում էին միայն արևելագիության թեմաներով ուսմունասիրություններ: Դա տեղի ունեցավ իսլամական հեղափոխության շնորհիվ: Իսլամական հեղափոխությունը, պնդելով, որ պետք է նորից հիմնվել ճշմարիտ իսլամի վրա, նոր երկխոսություն սկսեց: Երկխոսություն, որն աշխարհին հրավիրում է  հետևել բարոյական արժենքերին: Եվ այսօրվա Իրանն այդ մշակույթի կրողն է: Այստեղ կարևոր էր նաև այն փաստը, որ իսլամական համակարգն իր հետևորդներին հրավիրում է  որդեգրել նոր ապրելակերպ: Իսկ իսլամը երբեք պարտադրող չի եղել, այլ մշտապես հենվել է հրավերի վրա։ Իսլամը հիմնված է Ղուրանի արժեքների վրա, որի հիքմում ընկած են բանականությունը, բարոյական արժեքներն ու ճշմարտությունը:  

Աստված, Ղուրանի այաներում դիմելով մարգարեին, ասում է. «Աստծու շնորհիվ, նրանց հետ ճկուն եղիր: Եվ եթե խիստ եղար նրանց նատմամբ, քեզանից կհեռանան»: Այսօր ամբողջ աշխարհի համար պարզ է, որ իսլամը նոր ասելիք ունի մարդկությանը  և դրա ազդեության ոլորտները գնալով մեծանում են: Դա կարելի է  տեսնել և ասիական և աֆրիկյան և եվրոպական հասարակություններում: Եվ դա այն դեպքում, երբ Եվրոպայում մուսուլմաններն ունեն սահմանափակումներ, իսկ Արևմուտքը շարունակում է իսլամաֆոբիայի քաղաքականությունը: Պաշտոնական տվյալների համաձայն, Եվրոպայում մուսուլմանների քանակն անցած տասնամյակների համեմատ, կրկնապատկվել է: Կանխատեսվում է, որ երրորդ հազարամյակի ավարտին, Եվրոպան կստանա իսլամական դիմագիծ: Եվրոպացի հայտնի դեմքերի կողմից իսլամ ընդունելը ցույց է տաիս, որ այս աստվածային ուսմունքը մեծ ազդեցություն է  թողնում  և շարունակում է տարածվել Եվրոպայում ու ԱՄՆ-ում:

CNN-ը 2015թ ապրիլի 4-ին հրապարակեց վիճակագրական տվյալներ, որոնց համաձայն, իսլամը մեծ արագությամբ տարածվում է աշխարհում: Զեկույցում ասվում է, որ իսլամն այս առումով մյուս կրոնների համեմատ ավելի արագ է տարածվում:

 

CBN լրատվական գործակալությունը վերջերս հրապարակեց մի զեկույց, թե ինչու են Արևմուտքում մարդիկ իսլամ ընդունում: Պատասխանելով այս հարցին, գործակալությունը գրում է. «ԱՄՆ-ում իսլամ ընդունողների մեծ մասն ունի աֆրիկյան ծագում: Սակայն նրանց թվում կան նաև անգլոսաքսոններ, որոնցից շատերն ունեն  բարձրագույն կրթություն»:

ENSA իտալական լրատվական գործակալության հաղորդման համաձայն, իսլամն արդեն չունի սահմաններ և ներկա ճգնաժամային աշխահում վերածվել է մի համակարգի:

BBC լրատվական ծառայության լրագրող Ռոջեր Հարդին, վերջերս պատրաստել էր «Իմամ խոմեյնու զավակները» ծրագիրը: Նա նշում է. «Իսլամն այսօր Արևմուտքի ամենակարևոր խնդիրն է: Այն վերածվել է համաշխարհային խնդրի: Այն այսօր կարելի է  հանդիպել  նաև  արևելքում և արևմուտքում: Իսլամի դեմ պայքարելը շատ դժվար է»:

Իսլամական հեղափոխությունը մուտք է գործում իր հինգերորդ տասնամյակը, փորձելով զարգանալ տնտեսապես և ներկայացնելով մի ապրելակերպ, որում կարևորվում են մարդու ինքնասիրությունը, պատիվը, գիտությունը և երկրի անկախությունն ու հզորութունը: Իսլամական հեղափոխությունը ներկայացրեց մի կրոն, որն ունի մարդու փրկության համար լուսավոր օրենքներ: Ինչպես ասում է Ղուրանը, դիմելով մարգարեին. «Քեզ ուղարկել ենք մի Գիրք, որը բացահայտում է ամեն ինչ: Դա մուսուլմանների համար շնորհ է ու փրկություն», Նահլ սուրահ 89-րդ այա:  

Այսպիսով, կարելի է ասել, որ ճշմարիտ իսլամը փոխեց աշխարհի ընթացքն ու ձևավորեց իսլամական նոր քաղաքակրթություն, ինչի հետևանքով բռնատերերը հայտնվել են խառնաշփոթի մեջ:

 

Մեկնաբանություններ